Պարկավոր Գայլ

Պարկավոր գայլ (նաև Թասմանյան գայլ կամ տիլացին), անհետացած պարկավորների դասի կաթնասուն կենդանի։

Պարկավոր գայլ
Պարկավոր գայլ Վաշինգտոնի կենդանաբանական այգում, 1906 թ. լուսանկար
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Լատիներեն անվանում
Thylacinus cynocephalus
Հատուկ պահպանություն
Պարկավոր ԳայլԱնհետացած
Անհետացած տեսակ
IUCN 3.1 Extinct : ???
Արեալ
պատկեր

Պարկավոր Գայլ
Դասակարգումը
Վիքիցեղերում

Պարկավոր Գայլ
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 552591
NCBI 9275
EOL 126716

Պարկավոր գայլերը ապրել են Ավստրալիայում, դրա մասին հիշատակվում է դեռևս մ.թ.ա. 1000 թ. սկսած.

Պատմություն

Երբ առաջին հետազոտողները եկան Ավստրալիա, այս կենդանիները արդեն շատ քիչ էին մնացել Թասմանիա կղզում։ Պարկավոր գայլերի մասին առաջին եվրոպացիների պահպանված տվյալները վերաբերվում են 1642 թ., երբ Աբել Տասմանը հասավ Տասմանիա։ Նրա խմբի անդամները հայտնեցին անծանոթ վայրի կենդանիների հետքի մասին, որոնք նման էին վագրի հետքերի։ 1772 թ. Մարկ Ջոզեֆ դյու Ֆրենը հայտարարում է, որ տեսել է վագրակատուի նման անծանոթ կենդանու։ Առաջին պաշտոնական տեղեկությունը վերաբերվում է 1792 թ. մայիսի 13-ին, երբ ֆրանսիացի բնագետ Ժակ Լաբիլարդիերը նշում է կատարում իր մատյանում այս կենդանու մասին։ Միայն 1805 թ. Ուիլյամ Պետերսոնը, Տասմանիա փոխնահանգապետը Sydney Gazette թերթի համար ուղարկում է պարկավոր գայլի մանրամասն նկարագրությունը

Նկարագրություն

Պարկավոր գայլը ամենամեծ գիշատիչ պարկավոր կենդանին է եղել։ Արտաքինից նրան կարելի է նմանեցնել շան կամ գայլի։ Պարկավոր կենդանիներից այն էականորեն տարբերվել է իր մարմնի կազմվածքով։

Պարկավոր գայլի երկարությունը 100 - 130 սմ է, իսկ պոչի հետ միասին մինչև 180 սմ։ Բարձրությունը մինչև 60 սմ, քաշը 20-25 կգ։

Անհետացում

Պարկավոր գայլերը սկզբում ապրում էին Ավստրալիա մայրցամաքում և Նոր Գվինեայում։ Մոտավորապես 3000 տարի առաջ այս կենդանիները դինգո շների կողմից, որոնց արդեն վարժեցնում էին աբորիգենները, դուրս մղեցին բուն Ավստրալիայից և նրանք արդեն ապրում էին միայն Տասմանիայում, որտեղ դինգոներ չկային։ 18-րդ դարից մինչև 19-րդ դարի առաջին կեսերը պարկավոր գայլերը լայնորեն տարածված էին ամբողջ Տասմանիայում, մինչև այն ժամանակ երբ 19-րդ դարի 30-ական թթ. ֆերմերները նրանց սկսեցին զանգվածաբար ոչնչացնել, քանի որ նրանք վտանգ էին ներկայացնում բոլոր ընտանի կենդանիների համար։

Դրա հետևանքով արդեն 1860-ական թթ. սկսած պարկավոր գայլերը պահպանվել էին կղզու միայն դժվարամատչելի վայրերում։ Իսկ 20-րդ դարի սկզբին արդեն նրանց քանակը սկսեց խիստ պակասել, երբ Տասմանիայում տարածվեց կենդանիների վարակ։ Սակայն երբ 1928 թ. օրենք ընդունվեց Տասմանիայի կենդանական աշխարհի պահպանության մասին, պարկավոր գայլը չներառվեց պահպանվող կենդանիների ցանկում։ Վերջին վայրի պարկավոր գայլը սպանվեց 1930 թ. մայիսի 13-ին, իսկ 1936 թ. Ավստրալիայի Հոբարտ քաղաքի կենդանաբանական այգիներից մեկում սատկեց վերջին պարկավոր գայլը։

Ծանոթագրություններ

Պարկավոր Գայլ Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարկավոր գայլ» հոդվածին։
Պարկավոր Գայլ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարկավոր գայլ» հոդվածին։

Tags:

Պարկավոր Գայլ ՊատմությունՊարկավոր Գայլ ՆկարագրությունՊարկավոր Գայլ ԱնհետացումՊարկավոր Գայլ ԾանոթագրություններՊարկավոր ԳայլՊարկավորներ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՁեռնաշարժությունԹաիլանդՍամվել (վեպ)ՄթնոլորտԱլեքսանդր ԹամանյանՀարսնացու հյուսիսիցԱլեքսանդր ՄակեդոնացիՓարվանա (բալլադ)ՄարքեթինգՀայերենՏիգրան ԵրվանդյանՀարավային ԱմերիկաՆատրիումի քլորիդՄոնղոլական կայսրությունՌուբեն ՄաթևոսյանՔառօրյա պատերազմԴեքսամետազոնԽալազիոնԲագրատունիների թագավորությունՄուշեղ ԳալշոյանԿանանց միջազգային օրԿուսաթաղանթԱստիգմատիզմՀիմնական գույներԲջիջԱստվածաշունչԳենդերային ինքնությունSWOT վերլուծություն44-օրյա պատերազմԱծանցյալԿանոնավոր եռանկյունՎահանագեղձՓսորիազՄիքելանջելոԱղավնիներՄիսաք ՄեծարենցՄիջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտԲրյունետ (երգչուհի)ԻջևանԿովԱմերիկյան կենդանիներՎիտամին B12 անբավարարությունՄարդու կմախքԳլանԳևորգ ՉաուշԲացահայտիչՀաղարծնի վանքՁվարանների պոլիկիստոզ համախտանիշՀայկյան տոմարԼոռու մարզԱլպիական մանուշակԳունային խորհրդանիշներՆար-ԴոսՍուրբ Սարգիս եկեղեցի (Աշտարակ)ՀոմոցիստեինՎարդավառՆապաստակներՀայկական ազգային հագուստ (տարազ)Հեշտոցի սնկային վարակԵզդիներՎանի թագավորությունԽոր ՎիրապՀամախառն ներքին արդյունքԽենթըԱբու-Լալա Մահարի (պոեմ)Տուն ջրվեժի վերևումՀաննիբալՍյունիքի մարզՀռոմեա-սելևկյան պատերազմՍայաթ-ՆովաԿրոնՀայերՀաղպատի վանական համալիրԴեռահասի հոգեբանությունՀեպատիտ B🡆 More