Շրջակա Միջավայրի Համաշխարհային Օր

Շրջակա միջավայրի համաշխարհային օր (անգլ.՝ World Environment Day), հռչակվել է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 27-րդ նստաշրջանի (Որոշում № A/RES/2994 (XXVII)) 1972 թվականի դեկտեմբերի 16-ից։ Ամբողջ աշխարհում նշվում է յուրաքանչյուր տարվա հունիսի 5-ին։ Այս համաշխարհային օրվա ամսաթիվը ընտրվել է ի հիշատակ Ստոկհոլմի հանձնաժողովի աշխատանքների սկսման, որի մտահոգությունն է մարդու շրջակա միջավայրի խնդիրները։ Գլխավոր հանձնաժողովը իր որոշման մեջ կոչ է անում պետություններին և ՄԱԿ-ի կազմակերպություններին յուրաքանչյուր տարի այդ օրը անցկացնել միջոցառումներ, որոնք կհաստատեն իրենց նվիրվածությունը շրջակա միջավայրի պահպանման և բարելավման վերաբերյալ։ Ինչպես նաև Գլխավոր հանձնաժողովի 27-րդ նստաշրջանին ստեղծվել է մի նոր կազմակերպություն ՄԱԿ-ի համակարգում՝ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի մասին ծրագիր (UNEP)։ Հենց UNEP-ի հովանու ներքո էլ յուրաքանչյուր տարի նշվում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը։

Շրջակա միջավայրի համաշխարհային օր
Շրջակա Միջավայրի Համաշխարհային Օր
Տեսակմիջազգային օր
ԱմսաթիվՀունիսի 5
Հաստատվածհունիսի 5, 1973
Կայքworldenvironmentday.global(անգլ.)

Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա թեմաներ և կարգախոսներ

Յուրաքանչյուր տարի սահմանվում է թեման և կարգախոսը, ընտրվում է հիմնական միջազգային միջոցառումների անցկացման վայրը։

Շրջակա Միջավայրի Համաշխարհային Օր 
Պաստառ 2008
  • 2010 թվական - «Տեսակների բազմազանություն։ Մեկ մոլորակ։ Մեկ ապագա»
  • 2009 թվական - «Ձեր մոլորակը ձեր կարիքն ունի»
  • 2008 թվական - «Ազատվի'ր կախվածությունից։ Ցածր ածխածնային արտանետումներով տնտեսության ճանապարհին»
  • 2007 թվական - «Սառույցի հալում – Թեժ թեմա»
  • 2006 թվական - «Անապատներ և անապատացում – ո'չ չորային երկրի անապատացմանը»
  • 2005 թվական - «Կանաչ քաղաքներ»` մոլորակային ծրագիր»
  • 2004 թվական - «Անհրաժեշտ են ծովեր և օվկիանոսներ։ Կենդանի՝ ոչ թե մեռած»
  • 2003 թվական - «Ջուր՝ երկու միլիարդ մարդ դրա խիստ կարիքն ունի»
  • 2002 թվական - «Երկրին տալ հնարավորություն»
  • 2001 թվական - «Մտնել կյանքի համաշխարհային սարդոստայնի մեջ»
  • 2000 թվական - «Շրջակա միջավայրի հազարամյակ- ժամանակն է գործելու»
  • 1999 թվական - «Մեր Երկիրը մեր ապագան է։ Փրկենք այն»
  • 1998 թվական - «Հանուն Երկրի վրա կյանքի փրկենք մեր ծովերը»
  • 1997 թվական - «Հանուն Երկրի վրա կյանքի»
  • 1996 թվական - «Մեր Երկիրը, մեր բնակության վայրն է, մեր տունն է»
  • 1995 թվական - «Մենք՝ ազգերս, միավորվենք հանուն գլոբալ շրջակա միջավայրի»
  • 1994 թվական - «Մեկ Երկիրը մեկ ընտանիք է»
  • 1993 թվական - «Աղքատություն և շրջակա միջավայր - վերացնել ապականությունը»
  • 1992 թվական - «Բոլորը ունեն մեկ Երկիր- միասին հոգանք նրա մասին»
  • 1991 թվական - «Կլիմայի փոփոխություն։ Անհրաժեշտ է գլոբալ գործընկերություն»
  • 1990 թվական - «Երեխաները և շրջակա միջավայրը»
  • 1989 թվական - «Գլոբալ տաքացում, գլոբալ նախազգուշացում»
  • 1988 թվական - «Երբ մարդիկ շրջակա միջավայրը դնեն առաջին տեղում, զարգացումը չի դադարի»
  • 1987 թվական - «Շրջակա միջավայր և ապաստարան ավելի, քան տանիք»
  • 1986 թվական - «Ծառ աշխարհի համար»
  • 1985 թվական - «Երիտասարդություն՝ բնակչություն և շրջակա միջավայր»
  • 1984 թվական - «Անապատացում»
  • 1983 թվական - «Կառավարում և տնօրինում, վտանգավոր թափոնների հեռացում և վերացում, թթվային անձրևներ և էներգիա»
  • 1982 թվական - «Ստոկհոլմից հետո տաս տարի անց (բնապահպանական խնդիրների ակնարկ)»
  • 1981 թվական - «Գրունտային ջրեր, տոքսիկ քիմիական նյութեր մարդու սննդային շղթայում»
  • 1980 թվական - «Նոր անվանում նոր տասնամյակի համար՝ զարգացում առանց քայքայման»
  • 1979 թվական - «Միայն մեկ ապագա մեր երեխաների համար՝ զարգացում առանց քայքայման»
  • 1978 թվական - «Զարգացում առանց քայքայման»
  • 1977 թվական - «Օզոնային շերտի քայքայման խնդիր, հողերի կորուստ և քայքայում»
  • 1976 թվական - «Ջուրը կյանքի ռեսուրս է»
  • 1975 թվական - « Բնակավայրեր»
  • 1974 թվական - «Միայն մեկ երկիր»

Ռուսաստան

Ռուսաստանում, շրջակա միջավայրի օրվա հետ մեկտեղ, 2008 թվականից այդ օրը նշվում է նաև որպես էկոլոգի օր։

Իտալիա

Իտալիայում շրջակա միջավայրի օրվա կապակցությամբ 2010 թվականին OIKOS ընկերությունը իրականացնում է մի շարք միջոցառումներ նվիրված շրջակա միջավայրի բարելավմանը։

Ուկրաինա

Ուկրաինայում 1998 թվականից «Շրջակա միջավայրի օրը» նշվում է յուրաքանչյուր տարի՝ ապրիլ ամսվա երրորդ շաբաթ օրը։

Տես նաև

Արտաքին հղումներ

Շրջակա Միջավայրի Համաշխարհային Օր Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շրջակա միջավայրի համաշխարհային օր» հոդվածին։

Tags:

Շրջակա Միջավայրի Համաշխարհային Օր Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա թեմաներ և կարգախոսներՇրջակա Միջավայրի Համաշխարհային Օր ՌուսաստանՇրջակա Միջավայրի Համաշխարհային Օր ԻտալիաՇրջակա Միջավայրի Համաշխարհային Օր ՈւկրաինաՇրջակա Միջավայրի Համաշխարհային Օր Տես նաևՇրջակա Միջավայրի Համաշխարհային Օր Արտաքին հղումներՇրջակա Միջավայրի Համաշխարհային Օր1972UNEPԱնգլերենԴեկտեմբերի 16Հունիսի 5ՄԱԿՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովՇրջակա միջավայրՍտոկհոլմ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԲույսերԴեռահասի հոգեբանությունԹթվածինԶատիկԵվրոպական միությունՀայաստանի զինված ուժերԱնորոշ դերբայԿարսԻմ անունն Արամ էԱկսել ԲակունցԱյբուբենՎանի թագավորությունԽոր ՎիրապՇեղանկյունՎազգեն Ա ԲուխարեստցիԱղերՀայերենի կետադրությունՀայաստանի բույսերի Կարմիր գիրքԱմոքսիցիլին/կլավուլանաթթուԾաղկեվանք (Արա լեռ)ՔարտեզՎիքիպահեստՄարքեթինգՏորք ԱնգեղՀարադրությունԼեոնիդ ԱզգալդյանՆոր ԶելանդիաԲայԱրևածաղիկԵրեխայի իրավունքներՄոնա ԼիզաՎրաստանՍերմնահեղուկՀիսուսի ծնունդԿասկադ համալիրՆապոլեոն ԲոնապարտԹութակներ (ընտանիք)ՓայծաղԱրցախյան ազատամարտԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըԹբիլիսիԺառանգական հիվանդություններԴաշտանԲագրատ ԳալստանյանԱղտոտումՀատկացուցիչՉարլի ՉապլինՄանուշակԴատաԼեքսՕձերՈրոտանՎարդան ՄամիկոնյանՀովհաննավանքԼուսանԱրևմտյան ՀայաստանԳևորգ Մարզպետունի (վեպ)Կաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)Նաիրի ԶարյանՆատրիումի քլորիդԾաղիկԱշխարհի մայրաքաղաքների ցանկԱրյունՍիրտՑեղին սիրտը (ժողովածու)Բնության պահպանությունԱնգլերենՀապավումՐաֆֆիՀայկ և ԲելՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)Սայաթ-ՆովաՀանգՄեղուներՇուշիի ազատագրումԴավիթ ԲեկՆոր ՆախիջևանՕվկիանոս🡆 More