Նիմֆալիդներ

Նիմֆալիդներ
Նիմֆալիդներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Դաս Թիթեռներ
Ընտանիք Թիթեռ
Լատիներեն անվանում
Nymphalidae

Նիմֆալիդներ
Դասակարգումը
Վիքիցեղերում

Նիմֆալիդներ
Պատկերներ
Վիքիպահեստում

Նիմֆալիդներ (լատին․՝ Nymphalidae), ցերեկային թիթեռների ընտանիք։ Հայտնի է մոտ 2 հազար, Հայաստանում՝ 60 տեսակ։ Թևերի բացվածքը՝ 25-180 մմ է, վերևից՝ գունագեղ նկարով, ներքևից նկարը թաքնված է, որը հնարավորություն է տալիս թիթեռին նստած դիրքում աննկատ մնալ։

Արտաքին տեսք

Առջևի ոտքերը զարգացած չեն. ձևափոխվել են և ընդունել խոզանակի տեսք։ Թրթուրների կուտիկուլան ճյուղավորվող կամ ելուստներով է։ Թիթեռները լավ թռչում են. հայտնի են որպես չվող տեսակ։ Կրտսեր սերնդի թրթուրները հաճախ ապրում են խմբերով՝ սարդոստայնանման բներում։

Սնունդ

Սնվում են խոտաբույսերի, հազվադեպ՝ ծառատեսակների վրա։ Մեծամասնությունը միակեր է (եղինջի, մանուշակի Նիմֆալիդներ և այլն)։ Հարսնյակները հաճախ մետաղ, փայլուն բծերով են, կախված են գլխիվայր։ Որպես կանոն՝ ձմեռում են թիթեռները կամ երիտասարդ թրթուրները։

Տեսակներ

Նիմֆալիդների լայնորեն տարածված տեսակներից են՝ սևադեղնավուն (լատին․՝ Nympha- los xantomelus), ցերեկային սիրամարգակն (լատին․՝ Inachisio), անկյունաձև էգեյա (լատին․՝ Polygonia egea), սադափաթիթեռ (լատին․՝ Arginnis pandora), կարմիր ադմիրալ (լատին․՝ Vanessa atalanta), երնջնակի թիթեռ (լատին․՝ Vanessa cardui), դիդիմա (լատին․՝ Melitaea didima) և այլն։ Որոշ հետազոտողներ վերջին տարիներին նիմֆալիդների ընտանիքին են միավորել թիթեռների մի քանի այլ խոշոր ընտանիքներ (այդ թվում՝ թավշաթիթեռներին)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Նիմֆալիդներ 
Նիմֆալիդներ Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիմֆալիդներ» հոդվածին։
Նիմֆալիդներ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիմֆալիդներ» հոդվածին։

Tags:

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արհեստական բանականությունՍուրճԳորշ արջՏուբերկուլոզՄոլորակԵրիկամային անբավարարությունԽոսրովի անտառ պետական արգելոցԿաթվածԱրաբական Միացյալ ԷմիրություններՍակուրաԱսորիներԵռանկյունՍողուններԱնանուխԽոյ (կենդանակերպի նշան)ԱնթառամԱմոթույքՀիվանդությունMarvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքԵզդիներՎեներա (մոլորակ)Սուրբ շաբաթՀարավային ԿորեաԱրագածոտնի մարզՀավասարասրուն սեղանՍև անգղՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Խոր ՎիրապՊորտուգալիաՎագինիզմԱյծեղջյուրՋավախքՄԻԱՎԱրցախյան շարժումՊեպոԵգիպտոզավրՀայ գրերի գյուտԱրգիշտի ԱՋոնաթան ՍվիֆթԱղբյուր ՍերոբԱլբերտ ԱյնշտայնՏուն ջրվեժի վերևումԱղավնիներԼյուդվիգ վան ԲեթհովենԼոգիստիկաՄինաս ԱվետիսյանԲույսերՖրեդերիկ ԲանտինգԱուտիզմՀայկական մուֆլոնԴերբայական դարձվածՊաբլո ԷսկոբարHarleys in HawaiiՎազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտԴաշտանային ցիկլՄոնա ԼիզաՓինք ՖլոյդԱնդրանիկ ՕզանյանԹռչուններՆաիրի ԶարյանՈւսուցման մեթոդներԱվարայրի ճակատամարտԷպիլեպսիաԱվստրիաԱկսել ԲակունցՆյարդային համակարգԱնգկոր ՎատՀայաստանի ձկների ցանկԱշխարհի բնակչությունԷֆթանազիաՏավուշի մարզՆիկոլ ՓաշինյանԼիտվաՀրանտ ՄաթևոսյանՁեռնաշարժություն🡆 More