Յուրգա Իվանաուսկայտե

Յուրգա Իվանաուսկայտե (լիտ.՝ Jurga Ivanauskaitė, 14 նոյեմբերի, 1961, Վիլնյուս - 17 փետրվարի, 2007, Վիլնյուս), լիտվացի նկարչուհի, գրող, ճանապարհորդ։

Յուրգա Իվանաուսկայտե
Jurga Ivanauskaitė
Յուրգա Իվանաուսկայտե
Ծնվել էնոյեմբերի 14, 1961(1961-11-14)
ԾննդավայրՎիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էփետրվարի 17, 2007(2007-02-17) (45 տարեկան)
Վախճանի վայրՎիլնյուս, Լիտվա
ԳերեզմանԱնտակալնիսի գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի, ակնարկագիր և նկարչուհի
ՔաղաքացիությունՅուրգա Իվանաուսկայտե Լիտվա
ԿրթությունՎիլնյուսի գեղարվեստի ակադեմիա
Ստեղծագործական շրջան1985-2007
ՊարգևներԼիտվայի Մեծ կոմս Գյադիմինասի շքանշանի սպայական խաչ

Կենսագրություն

Գրողի հայրը սցենարներ գրող և նկարիչ Իգոր Իվանովն է (ծն. 1937), մայրը՝ արվեստաբան Ինգրիդա Կորսակայտեն (ծն. 1938)։

Ավարտել է Վիլնյուսի գեղարվեստի ինստիտուտը (այժմ՝ Վիլնյուսի գեղարվեստի ակադեմիա, 1985), որտեղ սովորել է գրաֆիկա։ 1993—1995 թվականներին ճանապարհորդել է Հնդկաստանում, Նեպալում, Տիբեթում։ Եղել է բուդդայականության քարոզիչ և Տիբեթի ազատագրական շարժման մասնակից։

Բնակվել է Վիլնյուսում։ Կյանքի վերջին տարիներին եղել է քաղցկեղով հիվանդ։ Թաղված է Անտակալնիսի գերեզմանատանը։

Ստեղծագործություններ

Նորավեպերի առաջին հավաքածուն՝ «Pakalnučių metai», լույս է տեսել 1985 թվականին։ Հանրաճանաչ է դարձել «Ragana ir lietus» («Կախարդ և անձրև») վեպի շնորհիվ, որը մերժվել է Լիտվայի կաթոլիկ եկեղեցու կողմից։ Վեպի հիման վրա նկարահանվել է «Nuodėmės užkalbėjimas» («Մեղքի հմայություն») գեղարվեստական ֆիլմը։ Նորավեպերի, 6 վեպերի, մանկական հեքիաթների, փաստավավերագրական արձակ գրքի, բանաստեղծությունների, ինչպես նաև ակնարկային և հրատարակչական աշխատությունների հեղինակ է։

Յուրգա Իվանաուսկայտեի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն, անգլերեն, լատիշերեն, գերմաներեն, լեհերեն, չուվաշերեն։

Հիշատակը

2008 թվականին գրողի ազգականները, ընկերները և ստեղծագործության երկրպագուները հիմնեցին Յուրգա Իվանաուսկայտեի ստեղծագործական ժառանգության կենտրոնը (լիտ.՝ „Jurgos Ivanauskaitės kūrybos paveldo centras“)։ Այդ կենտրոնում հաստատվել է Յուրգա Իվանաուսկայտեի անվան ամենամյա գրական մրցանակ։ Մրցանակը տրվում է 45 տարեկանից ոչ մեծ հեղինակներին՝ լիտվական գրականության լավագույն ստեղծագործությունների համար, որոնք համապատասխանում են «ազատ, բաց ու համարձակ ստեղծագործական ինքնարտահայտում» ձևակերպմանը։ 2008 թվականի ապրիլին Վիլնյուսի Ագուոն փողոցի (որտեղ ապրել է Յուրգա Իվանաուսկայտեն) զբոսայգին կոչվել է ի պատիվ գրողի։ 2009 թվականին այդ զբոսայգում տեղադրվեց «Կատու» գրանիտե քանդակը (քանդակի հեղինակ՝ Քսենյա Յարոշևայտե)։ Կատուն խորհրդանշում է անկախ բնավորությունը, որը հատուկ էր գրողին։ Կատվի կերպարը հանդիպում է Իվանաուսկայտեի բազմաթիվ ստեղծագործություններում։ Նրան ճանաչողների խոսքերով՝ նա շատ էր սիրում կատուներ և հրեշտակներ։

Հրատարակություններ

  • Pakalnučių metai։ novelių rinkinys. Vilnius։ Vaga, 1985; Tyto alba, 2003.
  • Mėnulio vaikai։ romanas. Vilnius։ Vaga, 1988.
  • Kaip užsiauginti baimę։ novelių ir apsakymų rinkinys. Vilnius։ Vaga, 1989.
  • Stebuklinga spanguolė։ pasaka vaikams su autorės iliustracijomis. Vilnius։ Vyturys, 1991.
  • Pragaro sodai։ romanas. Vilnius։ Vaga, 1992.
  • Agnijos magija։ romanas. Vilnius։ Vaga, 1995.
  • Ištremtas Tibetas։ publicistika. Vilnius։ Tyto alba, 1996.
  • Kelionė į Šambalą։ romanas. Vilnius։ Tyto alba, 1997.
  • Prarasta pažadėtoji žemė։ romanas. Vilnius։ Tyto alba, 1999.
  • Sapnų nublokšti։ romanas. Vilnius։ Tyto alba, 2000.
  • Ragana ir lietus։ romanas. Vilnius։ 1993; Tyto alba, 2002.
  • Placebas։ romanas. Vilnius։ Tyto alba, 2003.
  • Kelionių alchemija։ esė. Vilnius։ Tyto alba, 2003.
  • Šokis dykumoje։ eilėraščiai. Vilnius։ Tyto alba, 2004 (Vilnius։ Vilniaus spauda)։ 149, [1] p.։ iliustr. Tir. [1000] egz. ISBN 9986-16-374-9.
  • Kaip Marsis Žemėje laimės ieškojo։ pasaka. Vilnius։ Tyto alba, 2004.
  • Švelnūs tardymai։ interviu. Vilnius։ Tyto alba, 2005.
  • Miegančių drugelių tvirtovė։ romanas. Vilnius։ Tyto alba, 2005.
  • Odė džiaugsmui։ eilėraščiai. Vilnius։ Tyto alba, 2007.
  • Viršvalandžiai։ esė. Vilnius։ Tyto alba, 2007.
  • Nežaiskite su mėnuliu։ pjesės. Vilnius։ Tyto alba, 2008.

Գերմաներեն թարգմանություններ

  • Die Regenhexe. Übersetzt von Markus Roduner. Aus der Reihe։ «dtv-Taschenbücher», ISBN 3-423-13132-2, ISBN 978-3-423-13132-2. Einband։ Kartoniert. DTV Deutscher Taschenbuch Verlag, Seitenzahl։ 304. Stilrichtung։ Roman, Deutsch. 02.2004.
  • Placebo. Roman, dtv premium. Übersetzt von Markus Roduner, 2005. 440 Seiten. Deutsche Erstausgabe ISBN 3-423-24453-4.

Լատվիերեն թարգմանություններ

  • Ragana un lietus. No lietuviešu vai. tulk. Talrids Rullis. Rīga։ Preses nams, 1994. 247 l. ISBN 9984-000-71-0.
  • Ceļojums uz Šambalu. Tulkojums Talrids Rullis. Rīga։ Jumava, 1998. 440 l. ISBN 9984-051-66-8.
  • Sapņiem līdzi. Tulkojums Talrids Rullis. Rīga։ Dienas Grāmata, 2006. 424 l. ISBN 9984-789-25-X.

Ռուսերեն թարգմանություններ

Պարգևներ

Լիտվայի Մեծ կոմս Գյադիմինասի շքանշանի սպայական խաչ (3 փետրվարի, 2003)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Յուրգա Իվանաուսկայտե ԿենսագրությունՅուրգա Իվանաուսկայտե ՍտեղծագործություններՅուրգա Իվանաուսկայտե ՀիշատակըՅուրգա Իվանաուսկայտե ՀրատարակություններՅուրգա Իվանաուսկայտե ՊարգևներՅուրգա Իվանաուսկայտե ԾանոթագրություններՅուրգա Իվանաուսկայտե Արտաքին հղումներՅուրգա Իվանաուսկայտե14 նոյեմբերի17 փետրվարի19612007ԼիտվացիներԼիտվերենՎիլնյուս

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԷկոլոգիաՊակիստանՎատիկանՊարկինսոնի հիվանդություն44-օրյա պատերազմՄաշկային հիվանդություններՀայաստանի բուհերի ցանկՈղնաշարԵրևանի վարչական բաժանումՀրաբուխԱրևմտյան ՀայաստանՏաթևի վանքԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)Հայոց պատմությունԱրցախյան ազատամարտՍիերա ԲրավոԲռնաբարությունՄաշկաբորբՍիամանթոՌուսերենՍրտամկանի ինֆարկտԳլխուղեղի ուռուցքՎիլհելմ Շտորիցի գաղտնիքըԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրՆիկոլայ Ռիմսկի-ԿորսակովՀայերենի կետադրությունՎինսենթ վան ԳոգԱսորիներԿաթոլիկ եկեղեցիՀայոց ցեղասպանությունՀարավային ԿորեաՊորտուգալիաԲրոնխաբորբՀայաստանի կենտրոնական բանկԴաշտանԱնհանգիստ ոտքերի համախտանիշԸնկալումԱրագածոտնի մարզԿասկադ համալիրՀեշտոցային արտադրությունՀին աստվածներ (դրամա)ԱստիգմատիզմԲասկետբոլԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՄայիսյան հերոսամարտերԱրյան ընդհանուր հետազոտությունՀայաստանի Կարմիր գրքում գրանցված սողունների ցանկՍտորոգյալՍրտի ռիթմի խանգարումներՋոնաթան ՍվիֆթԽենթըՀայաստանի Կարմիր գիրքՀիրիկԱղիների բորբոքային հիվանդությունԷդուարդ ՔալանթարյանՋուրԴուբայԿալցիումՀայկական ֆիլմերի ցանկԳլխավոր էջՌաֆայել ՍանտիԱզատի ջրամբարՀայկական մշակույթՍաղմոսավանքԵրաժշտական գործիքներՀայաստանի ազգային հերոսԴեքսամետազոնՎագինիզմՎիտամին AԿոտորակ (մաթեմատիկա)ՏուբերկուլոզՀայկական խոհանոցՀամաստեղություններՀայաստանի անտառներ🡆 More