Մուրադ Iv

Մուրադ IV (օսմ.

Մուրադ IV
օսման.՝ مراد رابع
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 27, 1612(1612-07-27)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել էփետրվարի 8 (18), 1640 (27 տարեկան)
Մահվան վայրԿոստանդնուպոլիս
ԳերեզմանՍտամբուլ
ՔաղաքացիությունՕսմանյան կայսրություն
Մասնագիտությունկառավարիչ և բանաստեղծ
ԱմուսինAyşe Sultan?, Fariha Islam?, Ayşe Mahziba Sultan? և Şemsişah Sultan?
Ծնողներհայր՝ Ահմեդ I, մայր՝ Քյոսեմ Սուլթան
Զբաղեցրած պաշտոններՕսմանյան կայսրության սուլթան
ԵրեխաներՔայա Սուլթան, Gevherhan Sultan? և Rabia Sultan?
Ստորագրություն
Изображение автографа
Մուրադ Iv Murad IV Վիքիպահեստում

Ահմեդ I-ի որդին է։

Կյանքի վաղ տարիները

Շահզադե Մուրադը ծնվել է 1612 թվականի հուլիսի 26-ին կամ 27-ին և սութան Ահմեդ I-ի ենթադրաբար երրորդ որդին էր՝ ծնված նրա սիրելի հարճ Քյոսեմ սուլթանից։ Մուրադը երկար ժամանակ գտնվում էր իր հարազատների հսկողության տակ։ Նա գահ բարձրացավ 11 տարեկան հասակում։ Գահակալման առաջին տարիներին, ըստ էության, մայրը՝ Քյոսեմ սուլթանն էր կառավարում երկիրը, որը, լինելով իշխող սուլթանի մայրը, կրում էր վալիդե սուլթան տիտղոսը և ուներ լայն լիազորություններ։ Նա իշխեց հինգ տարի, մինչև 1632 թվականը, և այդ շրջանում Օսմանյան կայսրությունը հայտնվեց անիշխանության մեջ, որից օգտվելով, Սեֆյան Պարսկաստանի զորքերը ներխուժեցին Բաղդադի էյալեթ (գտնվում է ներկայիս Իրաքի տարածքում), միևնույն ժամանակ ապստամբություն բռնկվեց Հյուսիսային Անատոլիայում, իսկ 1631 թվականին ենիչերիները հարձակվեցին պալատի վրա և սպանեցին Մեծ Վեզիրին ու մի քանի պալատական ծառայողների։ Մուրադ IV-ը, վախենալով իր եղբայր Օսման II-ի ճակատագրին արժանանալուց, որն իշխել էր շատ կարճ՝ ընդամենը 1618-1622 թվականներին, որոշում է ամրապնդել իր իշխանությունը։ Նա մորը մեկուսացրեց իշխանական լծակներից և ամբողջ ղեկը վերցրեց իր ձեռքը։ 1628 թվականին 16-ամյա Մուրադ IV-ը, Ալլահի օրենքները՝ շարիաթը ոտնահարելու համար մահապատժի է ենթարկում Եգիպտոսի նախկին նահանգապետ Կարա Մուսթաֆա փաշային, որը նաև իր փեսան էր՝ քույր Ֆաթիմա սուլթանի ամուսինը։

Բացարձակ իշխանությունը և կայսերական քաղաքականությունը

Մուրադ Iv 
Սուլթան Մուրադ IV-ը՝ ճաշի ժամանակ. օսմանյան մանրանկար:

Մուրադ IV-ը նախ փորձում է վերացնել կոռուպցիոն երևույթները, որոնք ձևավորվել և արմատացել էին դեռևս նախորդ սուլթանների օրոք և անուշադրության էին մատնվել իր մոր՝ Քյոսեմ սուլթանի փաստացի կառավարման տարիներին՝ պաշտոնատար անձանց կողմից։ Մուրադ IV-ը նաև արգելեց ոգելից խմիչքների, թութունի և սուրճի գործածությունը Ստամբուլում՝ օրենքը խախտողներին սպառնալով մահապատժով։ Ինչպես հաղորդում են ժամանակակից աղբյուրները, նա գիշերային հսկողություն է սահմանում փողոցներում և առևտրական տաղավարներում։ Գիշերային պահակները շրջում էին ոստիկանական համազգեստի վրայից քաղաքացիական զգեստներ հագած։ Հանցագործություն կատարածներին բացահայտելով նրանք դեն էին նետում քողարկման համար հագած այդ հագուստը և բռնում նրանց ու տեղում գլխատում։

Պատերազմը Սեֆյան Պարսկաստանի դեմ

1635 թվականին Մուրադ IV-ն արշավեց Սեֆյան Պարսկաստանի վրա։ Կարճ ժամանակում թուրքերը գրավեցին Թավրիզը, Երևանը, Նախիջևանը։ Սակայն ռազմական այդ հաջողությունները թուրքերին դրեցին ծանր կացության մեջ, քանի որ դրա պատճառով նախօրոք դատարկվել էին այդ բնակավայրերն ու հարակից տարածքները, և թուրք զինվորները զրկվեցին ոչ միայն ավարառության, այլև ուտելիք հայթայթելու հնարավորությունից։ Մուրադը նահանջեց, բայց 1638 թվականին սուլթանի գլխավորած բանակը կրկին գրավեց Բաղդադը, ինչը ստիպեց պարսից շահ Սեֆի I-ին 1639 թվականին Թուրքիայի հետ կնքել Ղասրե Շիրինի հաշտության պայմանագիրը, որով Հայաստանի տարածքը չորրորդ անգամ բաժանվեց երկու օտար պետությունների միջև:

Մուրադ Iv 
Մուրադ IV-ի դիմանկարը

Այդ պայմանագիրը վերջ դրեց Օսմանյան կայրսության և Սեֆյան Պարսկաստանի միջև երկարամյա հակամարտությանը, որը սկիզբ էր առել 1514 թվականին տեղի ունեցած Չալդրանի ճակատամարտով։ Դա եղավ Մուրադ IV-ի ամենամեծ նվաճումներից մեկը։ Դրանով, ընդհանուր առմամբ, երկու պետությունների միջև վերականգնվեց դեռևս 1555 թվականին կնքված Ամասիայի հաշտության պայմանագրով հաստատված սահմանը։ Ղասրե Շիրինի հաշտության պայմանագրով գծված սահմանը անփոփոխ մնաց գրեթե մեկ դար։

1641 թվականի հունիսի 7-ին թուրքական բանակը մեծ վեզիր Քեմանքեշ Կարա Մուսթաֆա փաշայի գլխավորությամբ պաշարեց Ազով բերդաքաղաքը, որտեղ ամրացած կազակները շուտով՝ հաջորդ տարվա ամռանը, ստիպված եղան հեռանալ ամրոցից։

Մուրադ IV-ի մահը

Այդ ընթացքում Օսմանյան դինաստիայի արական սեռի ներկայացուցիչներ էին միայն Մուրադ IV-ը և նրա եղբայր Իբրահիմը։ Մահից առաջ Մուրադ IV-ը որոշում է Օսմանյան գահը հանձնել Ղրիմի խան Բահադիր I Գերային, քանի որ Իբրահիմը հոգեկան շեղումներ ուներ և չէր կարող պետություն ղեկավարել, իսկ Օսմանյաններն ու Գերայները խնամիական կապերով ազգակիցներ էին։ Մուրադ IV-ը նույնիսկ հրամայում է սպանել իր եղբորը, որպեսզի հանկարծ գահը չանցնի նրա ձեռքը։ Սակայն վերջին պահին մայրը՝ Քյոսեմ սուլթանը նրան փրկում է մահից։ 1640 թվականի փետրվարի 8-ին Մուրադ IV-ը վախճանվեց, և այդպիսով, որպես գահի օրինական և միակ ժառանգ, թագավորում է Իբրահիմը։ Բայց քանի որ նոր սուլթանը ի վիճակի չէր երկիրը կառավարել, իշխանությունն իրենց ձեռքը վերցրին Քյոսեմ սուլթանն ու Կարա Մուստաֆա փաշան։

Ծանոթագրություններ

Գրականություն

Մուրադ Iv Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուրադ IV» հոդվածին։

Tags:

Մուրադ Iv Կյանքի վաղ տարիներըՄուրադ Iv Բացարձակ իշխանությունը և կայսերական քաղաքականությունըՄուրադ Iv Պատերազմը Սեֆյան Պարսկաստանի դեմՄուրադ Iv Մուրադ IV-ի մահըՄուրադ Iv ԾանոթագրություններՄուրադ Iv ԳրականությունՄուրադ Iv161216231640ԹուրքերենԿոստանդնուպոլիսՀուլիսի 27ՍուլթանՓետրվարի 18ՕսմաներենՕսմանյան կայսրություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԿոկորդիլոսներՕհմի օրենքՇունՀայաստանի բուհերի ցանկԳառնու հեթանոսական տաճարՄեգաբատՋոնաթան ՍվիֆթԳլաուկոմաՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԼոպերամիդՀռոմՍակավարյունությունՈրդանման ելունի բորբոքումԱշոտ ՆավասարդյանԾավալՀայաստանի պետական տոներ և հիշատակի օրերԼիոնել ՄեսսիԹաջ ՄահալՈրոշիչՎիտամին DԴիֆթերիաԱնգլերենՏավուշի մարզՌուբեն Գրիգորյան (գործարար)Տաղավար տոներՄարտի 29ԻտալիաՀելլենիստական մշակույթՀրաբուխՆախադասությունԹթվածինԴերբայԴարձվածքՄատենադարանԳեղարքունիքի մարզԼարման կայունարարՇառլ ԱզնավուրԼևոն ՇանթՈւնո ՈւլբերգՀասարակ հերպեսՍևրի պայմանագիրՐաֆֆիՀայաստանի Կարմիր գրքում գրանցված սողունների ցանկՈչ վերբալ հաղորդակցությունԶատիկը ՀայաստանումՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Էրեկտիլ դիսֆունկցիաՕդի ջերմաստիճանԼյուդվիգ վան ԲեթհովենՖարինգիտՍուրբ Յոթ ՎերքՎարդանանք (պատմավեպ)ՍիամանթոԱվագ շաբաթՁվարանի կիստաԳովազդՍոցիալական մեդիա մարքեթինգՍարդարապատի հերոսամարտՇախմատԵռանկյան մակերեսԼուսինOverwatchՌամադան (ամիս)ԵգիպտոսԽաչքարԵհովայի վկաներՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ1-ին տիպի շաքարային դիաբետՀաստ աղիքների բորբոքումՍրտային անբավարարությունԻնդոնեզիաՀարցական նշանՍերմնահեղուկԲռնաբարությունԵրազահան🡆 More