Չալդրանի Ճակատամարտ

Չալդրանի ճակատամարտ տեղի է ունեցել 1514 թվականի օգոստոսի 23-ին Սեֆյան Պարսկաստանի և Օսմանյան կայսրության միջև։ Ավարտվել է Օսմանյան Թուրքիայի վճռական հաղթանակով։ Արդյունքում Թուրքիան տիրացել է Արևմտյան Անատոլիային և Իրաքին, ընդլայնել է իր սահմանները դեպի Արևելյան Անատոլիա (Արևմտյան Հայաստան)։ Չալդրանի ճակատամարտը թուրք-պարսկական 41 տարվա պատերազմի սկիզբն էր, որն ավարտվել է 1555 թվականին՝ Ամասիայի պայմանագրով։

Թուրք-պարսկական պատերազմներ
Չալդրանի Ճակատամարտ
Թվական 1514 թվականի օգոստոսի 23
Վայր Չալդրան, Խոյ, Հյուսիսարևմտյան Իրան
Արդյունք Օսմանյան Թուրքիայի վճռական հաղթանակ
Հակառակորդներ
Օսմանյան կայսրություն Սեֆյան Պարսկաստան,
Հրամանատարներ
Սելիմ I Իսմայիլ I
Կողմերի ուժեր
60,000 - 100,000 զիվոր 40,000 - 80,000 զինվոր
Ռազմական կորուստներ
2000 սպանված 5000 սպանված

Չալդրանի ճակատամարտից առաջ օսմանցիների բանակի թիվը հասնում էր 60.000–100.000-ի, զինված էին հրետանիով և այլ զինատեսակներով։ Սեֆյանների բանակի թիվը 60.000-80.000 էր, սակայն սպառազինվածությամբ և մարտունակությամբ թուրքերը գերակշռում էին։ Սեֆյանների բանակի հրամանատար Իսմայիլ I-ը ճակատամարտի ընթացքում վիրավորվել և գերեվարվել է։ Նրա կանանոցը Սելիմ I-ը նույնպես գերևարել է։ Հաղթանակից հետո թուրքերը սկսել են առաջանալ դեպի Պարսկաստանիի խորքերը։ Թալանել են Սեֆյանների մայրաքաղաք Թավրիզը և պարսից կայսերական գանձարանը։

Նախապատմություն

Պատերազմից առաջ Սելիմ I-ը պատճառ էր փնտրում Սեֆյան Պարսկաստանի վրա հարձակվելու համար։ Նա 1513 թվականին դեսպան է ուղարկում Պարսկաստան՝ պահանջելով վերադարձնել գերության մեջ իր եղբորը և իր իրավունքները Դիարբեքիր նահանգոում։ Սելիմի դեսպանությունը Սպահանում հանդիպում է Շահ Իսմյիլի հետ։ Ինչ վերաբերում էր Դիարբեքիր նահանգին, այն պարզապես սադրանք էր՝ ուղղված նոր թշնամանքի սկիզբը արդաացնելուն։ Իրականում Սելիմ I-ը չուներ ոչ մի ժառանգական կամ օրինական իրավունք Դիարբեքիր նահանգի նկատմամբ։ Իր պահանջն ավելի համոզիչ դարձնելու համար Սելիմ I-ը համագործակցում է Ակ-Կոյունլուների նախկին առաջնորդ Մուրադի հետ։ Սելիմ I-ին ուղղված իր նամակում Շահ Իսմայիլը նշում է, որ Սելիմը չունի ոչ մի իրավունք Դիարբեքիր նահանգի նկատմամբ և այն պատկանում է Սեֆյաններին՝ նվաճման իրավունքով։ Դեսպանության ձախողումից հետո Սելիմ I-ը սկսել է նախապատրաստվել Սեֆյանների դեմ լայնամասշտաբ ռազմական գործողությունների։

Ճակատամարտ

Օսմանցիները իրենց զորքի թիկունքում տեղակայում են ծանր հրետանի և հազարավոր զինված Ենիչերիներ։ Սեֆյանները օգտագործել են հեծելազորը՝ օսմանյան բանակին շեշտակի հարված հասցնելու համար։ Պարսիկները սկզբում հարձակվել են օսմանյան բանակի երկու թևերի վրա՝ խուսափելով կենտրոնում տեղակայված հրետանիի վրա հարձակվելուց։ Այնուամենայնիվ՝ օսմանյան բանակը ավելի մարտունակ էր։ Հրետանին էլ կիրառվեց և պարսիկները ճակատամարտում կրեցին բազմաթիվ կորուստներ։

Հետևանքներ

Չալդրանում տարած հաղթանակից հետո թուրքերը գրավել են Սեֆյան Պարսկաստանի մայրաքաղաքը՝ Թավրիզը։ Նրանք թալանել են քաքաքը և տարհանել գրեթե ամբողջ բնակչությանը։ Սեֆյաններից նաև գրավել ու Թուրքիային են բռնակցել Արևելյան Անատոլիան և Հյուսիսային Միջագետքը։ Այս վիճակը պահպանվել է մինչև 1555 թվականը՝ Ամասիայի պայմանագրի կնքմամբ (թուրք-պարսկական 1532-1555 պատերազմի ավարտը)։

Այն բանից հետ, որբ Սելիմը գերևարեց Իսմայիլի հարեմից նրա երկու կանանց, նա սկսել է կախվածություն ունենալ ալկոհոլից։ Իսմայիլը դադարել է մասնակցություն ունենալ երկրի կառավարման գործերին, նրա անպարտելիությունը սկսել է դադարել։ Չալդրանում կրած պարտությունից հետո Սեֆյանները Պարսկաստանում կտրուկ փոփոխություններ են կատարել։ Այդ ժամանակից ի վեր հրազենը դարձել է պարսկական զորքի սպառազինության բաղկացուցիչ մասը, իսկ Իսմայիլի որդին՝ Թահմասպ I Սեֆին թնդանոթներ է պատրաստել տվել հետագա մարտերի համար։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Չալդրանի Ճակատամարտ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չալդրանի ճակատամարտ» հոդվածին։

Tags:

Չալդրանի Ճակատամարտ ՆախապատմությունՉալդրանի Ճակատամարտ ՃակատամարտՉալդրանի Ճակատամարտ ՀետևանքներՉալդրանի Ճակատամարտ ԾանոթագրություններՉալդրանի Ճակատամարտ ԱղբյուրներՉալդրանի Ճակատամարտ1555 թվականԱմասիայի պայմանագիրԱնատոլիաԱրևելյան ԱնատոլիաԱրևմտյան ՀայաստանԻրաքՍեֆյան ՊարսկաստանՕսմանյան կայսրություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԽորվաթիաՔրեական ֆիլմCOVID-19 համավարակՖոտոսինթեզՎանի թագավորության արքաների ցանկԱմերիկյան կենդանիներՀամբարձում (տոն)ՇունՀայաստանի Կարմիր գրքում գրանցված սողունների ցանկԽաղողԿրիշտիանու ՌոնալդուԿառավարում (տնտեսագիտություն)ԹատրոնԾրագրավորումԱրամ ԽաչատրյանՆերարգանդային պարույրՏրդատ ԱՈւկրաինաԱնհանգիստ ոտքերի համախտանիշԵրկկենցաղներԳլխուղեղի ուռուցքՀովհաննես ՇիրազԵրկիրԽաչատուր ԱբովյանԿենդանակերպի նշաններՆևրոզներՍևանա լիճԳլխավոր էջԵրկրորդ համաշխարհային պատերազմԱրշակունիների թագավորությունՆաիրի ԶարյանԵվրատեսիլ 2023 երգի մրցույթԱրյան ընդհանուր հետազոտությունՄաշկ (մարդու)Ժենգյալով հացԿանոնավոր եռանկյունԴավիթ ԲեկԱլգորիթմԳործակալ 044Հայաստանի ազգային հերոսԳյումրիՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՎիտամին CՔարահունջՄարդ բանականՀայերեն ՎիքիպեդիաԷկոլոգիաՍողոմոն ԹեհլիրյանԼիտրԱլպիական մանուշակՀաննիբալԲելլեՋոան ՌոուլինգՄիջուկային զենքԿաթոլիկ եկեղեցիՄաշկաբորբԱշխարհի երկրներն ըստ տարածքիՄոլորակՊյութագորասի թեորեմԴերանունՎիտամին AՀոգեբանական մանիպուլյացիաՍոս ՍարգսյանԱռաջավորասիական ընձառյուծՇիզոֆրենիաՊարզ նախադասությունՀաշվապահական հաշվառումՍուրբ Սարգիս եկեղեցի (Աշտարակ)ԱմերիկաՊետրոս ԴուրյանՄիջատներՎաղարշապատԱրագածՆորավանքՍոֆի Դևոյան🡆 More