Մորիս Բերգ

Մորիս «Մո» Բերգ (մարտի 2, 1902(1902-03-02), Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մայիսի 29, 1972(1972-05-29) կամ մայիսի 30, 1972(1972-05-30), Բելվիլ, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի բեյսբոլիստ-քեթչեր, Բեյսբոլի բարձրագույն լիգայի մարզիչ, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դարձել է Ռազմավարական ծառայությունների վարչության լրտես։ 1933 թվականին դարձել է Ամերիկյան լիգայի չեմպիոն։ Չնայած որ հանդես է եկել բարձրագույն լիգայի 15 մրցաշրջաններում, խաղալով Ամերիկյան լիգայի 4 թիմերում։ Բերգը մշտապես եղել է միջին որակի խաղացող, որը, որպես կանոն, մշտապես օգտագործվել է որպես պահեստային քեթչեր։ Նրան հաճախ անվանել են «բեյսբոլի ամենախելացի տղա»։ Բեյսբոլիստ Քեյսի Սթենգելը մի անգամ Բերգին անվանել է «ամենատարօրինակ մարդը, որը երբևէ խաղացել է բեյսբոլ»։

Մորիս Բերգ
անգլ.՝ Moe Berg
Դիմանկար
Ծնվել էմարտի 2, 1902(1902-03-02)
ԾննդավայրՀառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էմայիսի 29, 1972(1972-05-29) (70 տարեկան) կամ մայիսի 30, 1972(1972-05-30) (70 տարեկան)
Մահվան վայրԲելվիլ, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
ԳերեզմանՍկոպուս լեռ
ՔաղաքացիությունՄորիս Բերգ ԱՄՆ
Կրոնհուդայականություն
ԿրթությունՓրինսթոնի համալսարան, Կոլումբիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ և Barringer Academy of the Arts & Humanities?
Մասնագիտությունբեյսբոլիստ և հետախույզ
ԱշխատավայրՌազմավարական ծառայությունների գրասենյակ
Պարգևներ և
մրցանակներ
Ազատության նախագահական շքանշան
Մորիս Բերգ Moe Berg Վիքիպահեստում

Բերգն սովորել է Փրինսթոնի համալսարանում և Կոլումբիայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում։ Բերգը խոսել է մի քանի լեզուներով և օրվա ընթացքում մշտապես կարդացել մինչև 10 թերթ։ Նրա հեղինակությունը պայմանավորված է եղել «Information, please!» ռադիովիկտորինայի ժամանակ հաջողությամբ հանդես գալով, որտեղ նա պատասխանել հունական և լատինական ծագմամբ անունների և բառերի ստուգաբանության, Եվրոպայի և Հեռավոր Արևելքի պատմական իրադարձությունների, ինչպես նաև ընթացիկ քաղաքական գործընթացների վերաբերյալ հարցերին։

ԱՄՆ կառավարության լրտեսի կարգավիճակում մեկնել է Հարավսլավիա՝ Դիմադրության շարժման խմբերի վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու համար, որոնց աջակցության հարցը դիտարկում էր ԱՄՆ կառավարությունը։ Այնուհետ նա ուղարկվել է Իտալիա, որտեղ հանդիպել է մի շարք գիտնականների հետ, այդ թվում հայտնի մեխանիկ Անտոնիո Ֆերիի և ֆիզիկոսների հետ, որոնք աշխատում էին Գերմանական միջուկային ծրագրում։

Պատերազմից հետո Բերգը որոշ ժամանակ աշխատել է Ռազմավարական ծառայությունների վարչության հենքի վրա ստեղծված Կենտրոնական հետախուզական վարչությունում, սակայն 1950-ական թվականների կեսերին դարձել է գործազուրկ։ Իր կյանքի վերջին երկու տասնամյակն անց է կացրել առանց աշխատանքի՝ ապրելով իր եղբայրների և քույրերի հետ։

2018 թվականին թողարկվել է «Լրտեսական խաղ» ֆիլմը, որտեղ Բերգի դերը մարմնավորել է Փոլ Ռադը։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Nicholas Dawidoff The Catcher was a Spy: The Mysterious Life of Moe Berg. — New York: Vintage Books, 1994. — ISBN 0-679-76289-2
Մորիս Բերգ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորիս Բերգ» հոդվածին։

Tags:

19021972d:Q525775Ամերիկայի Միացյալ ՆահանգներԲեյսբոլի բարձրագույն լիգա (MLB)Երկրորդ համաշխարհային պատերազմԷսեքս շրջան (Նյու Ջերսի)Հարլեմ (Նյու Յորք)Մայիսի 29Մայիսի 30ՄանհեթենՄարտի 2Նյու ՅորքՆյու Յորք (նահանգ)Նյու Ջերսի

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՍակավարյունությունՍոցիալական մեդիա մարքեթինգՄատենադարանՎահագնԲրայան ԻնոՀրայր ԴժոխքՀաշվապահական հաշվեկշիռՍտենտավորումՄակդիրՀայաստանի պետական տոներ և հիշատակի օրերՖուտԿոտորակ (մաթեմատիկա)Քեոփսի բուրգԿրծքավանդակի ցավԱնթառամԱրյան խումբՊարացետամոլԲյուրականի աստղադիտարանԵրևանի պատմությունՔառակուսի մետրԱրա Գեղեցիկ և ՇամիրամՍպիտակի երկրաշարժՃապոնիաՍիլվա ԿապուտիկյանՈւղիղ խնդիրՀոգեկան հիվանդություններԴաունի համախտանիշՁվարանի կիստաԲելգիաԱյծեղջյուրՖրեդերիկ ԲանտինգԱգաթա ՔրիստիԱնիՀուդայականությունԹիթեռներԱղբյուր ՍերոբՀայ գրերի գյուտՀայաստանի բուսական աշխարհԱդոլֆ ՀիտլերԲուրգ (երկրաչափություն)Մատյան ողբերգությանՈւսուցման մեթոդներԱծական անունՍերմնահեղուկԿիպրոսԲագրատունիներԹոքերԱնորոշ դերբայՀիրիկՇունՈւնո ՈւլբերգՆյարդային համակարգՀայկական խոհանոցՈւղղագրությունԳորտերԱրցախյան ազատամարտՄիզուղիների ինֆեկցիաներԽմելու ջուրHarleys in HawaiiՍտատուտ (այլ կիրառումներ)ՀեմոգլոբինՕլիմպիական խաղերՖարինգիտԱմերիկայի Միացյալ ՆահանգներԼարման կայունարարՄխիթար ԳոշՀայաստանի Կարմիր գրքում գրանցված սողունների ցանկՔարերի սիմֆոնիաԱրարատՇեշտՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՎիքիպեդիաԻնդոնեզիաՓսորիազԱֆրիկաԴեռահասի հոգեբանություն🡆 More