Մոնտեսսորիի Մանկավարժություն

Մոնտեսորիի մանկավարժություն հայտնի է նաև ինչպես Մոնտեսորիի համակարգ, դաստիարակության համակարգ, որը առաջադրվել է 20-րդ դարի առաջին կեսին իտալացի մանկավարժ Մարիա Մոնտեսորիի կողմից։ Նա ֆիզիկոս և բժիշկ էր, ով կյանքի որոշակի փուլում սկսեց հետաքրքրվել մանկավարժությամբ։ Շփվելով երեխաների հետ՝ Մոնտեսորին նկատեց, որ թույլ երեխաներ չկան․ պարզապես պետք է օգնել, որ երեխան կենտրոնանա։ Մոնտսսորիի մանկավարժության հիմքում բազմաթիվ գիտափորձերն են, որոնք նա արել է իր սաների հետ։ Այս է պատճառը, որ ինքը՝ Մոնտեսորին իր ուսմունքը կոչում է «գիտական մանկավարժություն»։ Համակարգի գլխավոր սկզբունքները համարվում են՝ երեխայի ինքնուրույնությունը, ազատություն սահմանափակումների մեջ, երեխայի հոգեբանական, ֆիզիկական և սոցիալական բնական զարգացումը։ Առանձնացնում են Մոնտեսորիի մանկավարժության հետևյալ բանալիական բնութագրերը.

  • Տարբեր տարիքային խմբեր, ընդ որում առավել տարածված խմբերը 3-6 տարեկան են
  • Աշակերտներն ինքնուրույն ընտրում են պարապմունքներ գոյություն ունեցող առկա տարբերակներից
  • Աշխատանքի անդադար փուլեր, սովորաբար 3 ժ տևողությամբ
  • «Ուսուցում հայտնագործությունների միջոցով», որտեղ աշակերտներն ուսումնասիրում են երևույթները նյութի հետ աշխատելով, այլ ոչ թե ուսուցչի բացատրածից։
  • Մասնագիտացված ուսուցողական նյութեր, որոնք մշակվել են Մարիա Մոնտեսորիի կողմից
  • Դասարանով ազատ տեղաշարժվել
  • Հատուկ նախապատրաստված ուսուցիչ-Մոնտեսորի

Մոնտեսորիի մեթոդաբանության զարգացմամբ ու տարածմամբ զբաղվում են երկու կառույցներ։ Դրանցից մեկը Մոնտեսորիի ամերիկյան հասարակությունն (AMS) է, իսկ մյուսը՝ Մոնտեսորիի միջազգային ասոցիացիան (AMI), որը հիմնադրվել է Մարիա Մոնտեսորիի կողմից։ Հայաստանում գործում է այդ կառույցին անդամակցող Հայաստանի Մոնտեսսորիի ասոցիացիան (AMA), որի կողմից հիմնադրվել է Վիլլա Մոնտեսսորի կենտրոնը՝ առաջին Մոնտեսորի մանկապարտեզը Հայաստանում։

Կարևոր է նկատել, որ ԱՄՆ արտոնագրերի և ապրանքային նշանների գրասենյակի որոշման համաձայն՝ ««Մոնտեսորի» եզրույթն ունի ընդհանուր և (կամ) նկարագրական բնույթ»։ Այսպես՝ ապրանքային նշանի պաշտպանության բացակայությունը հանգեցրել է մեթոդի հանրային թյուրըմբռնումների, արդյունքում՝ որոշ դպրոցներ օգտագործում են եզրույթը, սակայն հավատարիմ չեն մնում Մոնտեսորիի սկզբունքներին։

Մեթոդոլոգիայի հիմքում սովորողի ազատություններն ու ինքնուրույնությունն են, ինչպես նաև հարգանքը երեխայի անհատականության նկատմամբ։ Մոնտեսորիի կրթությունը բնորոշվում է «Սովորեցրու ինձ ինքնուրույն սովորել» կարգախոսով։ Հետաքրքիր զուգադիպությամբ Մոնտեսորիի կրթություն են ստացել շատ հաջողակ ձեռներեցներ՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, Google-ի հիմնադիրներ Սերգեյ Բրինն ու Լարի Փեյջը։ Մոնտեսորիի կրթություն ունեն նաև Գաբրիել Գարսիա Մարկեսը, Աննա Ֆրանկը, Չելսի Քլինթոնը, Քեմբրիջի արքայազն Ջորջը, Ուիլ Սմիթը և այլք։

Մեթոդաբանությունը

Մոնտեսորիի մեթոդաբանությունը չի խրախուսում ակադեմիական նվաճումների չափումները, ինչպես օրինակ՝ գնահատականներն ու թեստերը։ Մոնտեսորիի մանկավարժության ամենաբնորոշ մեթոդներն են․

  • Խառը տարիքի դասարաններ։ Փոքրերը սովորում են մեծերից, մեծերը առաջնորդում են փոքրերին․ սա խորացնում է կապերը, մեծացնում երեխաների տեսահորիզոնը։
  • Ընտրելու ազատություն։ Ե՛վ զբաղմունքների, և՛ խաղերի, և՛ սննդի համար երեխաները ունեն ընտրության (սահմանափա՛կ ընտրության) ազատություն։ Օրինակ՝ Հայաստանում առաջին Մոնտեսորիի մանկապարտեզում՝ Վիլլա Մոնտեսսորի կենտրոնում ամեն անգամ երեխաներին առաջարկվում է երկու ճաշատեսակ ու տրվում է դրանցից մեկը ընտրելու ազատություն։
  • Չընդհատվող աշխատաժամանակ։ Մոնտեսորիի մանկապարտեզներում չկա այս կամ այն զբաղմունքի կոնկրետ ժամ ու ժամանակահատված․ երեխաները ունեն, օրինակ, 3 ժամ, որի ընթացքում անում են այն, ինչ ուզում են։
  • Ոչ թե հրահանգավորում, այլ «գյուտ»։ Քանի որ ընդհանուր աշխատաժամանակը բաժանված չէ, միջավայրում սահմանափակումներ չկան, երեխան էլ չի ստանում հրահանգներ, նա զբաղվում է նրանով, ինչ ձեռքն է ընկնում։ Այդ գործընթացում անխուսափելին են «գյուտերն» ու «էվրիկաները»։

Մոնտեսորիի ուսմունքը

Մոնտեսորին անձի կրթական զարգացումը բաժանում է 4 փուլերի՝ վաղ մանկության, մանկության, պատանեկության և չափահասության։ Զարգացման յուրաքանչյուր փուլի համար Մոնտեսորին մշակել է մանկավարժական առանձին մոտեցումներ։

Վաղ մանկության փուլում երեխան անցնում է ֆիզիկական ու հոգեբանական զարգացման մեծ տեղաշարժերի միջով, ինքնազարգանում է ու քիչ-քիչ անկախանում։ Մոնտեսորին համարում է, որ այս փուլում երեխայի միտքը ունի կլանելու մեծ հակում ու ունակություններ, ուստի շատ կարևոր է, թե նա ինչ մտքեր կկլանի այդ տարիքում։

Մոնտեսորին նկատում էր նաև, որ մոտավորապես 6 տարեկանից հետո երեխայի մոտ կլանելու այդ հակումը քիչ-քիչ նվազում է։ Ընդ որում՝ կան նաև կոնկրետ ժամանակահատվածներ, որոնցից յուրաքանչյուրում առավել ցայտուն է արտահայտված զարգացման այս կամ այն բաղադրիչը։ Օրինակ՝

  • Լեզվական կարողությունները զարգանում են ծնունդից մինչև մոտ 6 տարեկանը,
  • Փոքրիկ առարկաների նկատմամբ հետաքրքրությունը արտահայտվում է 18 ամսականից մինչև 3 տարեկանը,
  • Նկարներով և այլ առարկաներով համապատասխանեցումներ անելու համար նպաստավոր է 1-3 տարեկանը,
  • Սոցիալական վարքագծի սաղմերը դրվում են 2․5-ից 4 տարեկանում։

Ընդհանուր առմամբ, վաղ մանկության փուլը Մոնտեսորին բնորոշում է երեք հայեցակարգերով․ կլանող միտք, ճանաչողություն զգայությունների հիման վրա և, այսպես կոչված, «նորմալացում»։ «Նորմալացումը» ի հայտ է գալիս 3-6 տարեկան երեխաների մոտ, երբ նրանք կարողանում են կենտրոնանալ որևէ գործի վրա, սովորել ու կատարելագործվել դրանում։ Այս շրջանում երեխան սկսում է դրսևորել «ինքնաբուխ կարգապահություն, ոգևորվածությամբ ու ուրախությամբ աշխատելու կարողություն, օգնելու պատրաստակամություն, ինչպես նաև համակրանք մյուսների նկատմամբ»։

Մանկության փուլում զարգանում է այն ամենը, ինչի սաղմերը դրվել էին մինչև 6 տարեկանը։ Մոնտեսորին նկատում է, որ այս տարիքում ձևավորվում է երեխայի մտավոր անկախությունը՝ ինքնուրույն մտքեր, սեփական կարծիք, որոնց շուրջ էլ երեխան ձեռք է բերում ընկերներ, ձևավորում մտերմիկ խմբեր։ Ըստ Մոնտեսորիի՝ այս տարիքում ձևավորվում է անձի, այսպես կոչված, «հոտային բնազդը»։

Պատանեկության փուլում երեխայի արժեքային համակարգում տեղի են ունենում լուրջ փոփոխություններ։ Ընդունված է ասել, որ սա անցումային տարիք է։ Պատանուն սկսում են մտահոգել այնպիսի բաներ, ինչպիսիք են «արդարությունն ու անձնական արժանապատվությունը»։ Այստեղ Մոնտեսորին կիրառում է «վալորիզացիա» եզրույթը․ երեխան ձգտում է, որ հասարակությունը գնահատի իրեն, իր արժեքը։ Այս փուլում հասարակության մեջ ձևավորվում է հասուն «Ես»-ը։

Վերջինը չափահասության փուլն է՝ 18-24 տարեկանը։ Մեծ մանկավարժը ենթադրում է, որ ցածր տարիքում Մոնտեսորիի կրթություն ստացած անհատի համար կրթությունը բարեհաջող շարունակվում է նաև այս տարիքում։ Մոնտեսորին չի մշակել ուսումնական որևէ ծրագիր այս փուլի համար, բայց հատկանշական է, որ նա 18-24 տարեկանների համար կարևոր է համարում տնտեսական անկախությունը, այսինքն՝ աշխատելն ու գումար վաստակելը։

Գրականություն

  • Kramer R. Maria Montessori. Leben und Werk einer großen Frau. 6. Auflage. — Frankfurt am Main: Fischer Taschenbuch-Verlag, 2004. — ISBN 3-596-12455-7.
  • Montessori M. Kinder sind anders. — DTV, 1997. — ISBN 3-423-36047-X.
  • Montessori M., Oswald P., Schulz-Benesch G. «Kosmische Erziehung». 7. Auflage. — Freiburg: Herder, 2004. — ISBN 3-451-21233-1.

Ծանոթագրություններ

Tags:

Մոնտեսսորիի Մանկավարժություն ՄեթոդաբանությունըՄոնտեսսորիի Մանկավարժություն Մոնտեսորիի ուսմունքըՄոնտեսսորիի Մանկավարժություն ԳրականությունՄոնտեսսորիի Մանկավարժություն ԾանոթագրություններՄոնտեսսորիի ՄանկավարժությունՄարիա Մոնտեսսորի

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱրագածԿիստաՍտենտավորումՀայոց պատմությունԿիլիան ՄբապպեԻոսիֆ ՍտալինՔաղաքացիական պայմանագիր կուսակցությունԱրտավազդ (մրցանակ)Վարդանանց պատերազմՆատրիումի քլորիդՀայ Յեղափոխական ԴաշնակցությունՄարդու կմախքԷջմիածնի Մայր ՏաճարԲյուրականի աստղադիտարանԿենդանակերպՇվեդիաԶատկի ավանդույթներԷթիլ սպիրտԻջևանՔեոփսի բուրգԱրագածոտնի մարզՖեմինիզմԻտալիաԼոգիստիկաԵնթաստամոքսային գեղձի բորբոքումԸնտանիքԿոտայքի մարզՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՀին ՀռոմԱրագիլներՄակբայԱնտարկտիդաՀույզերՄխիթար ԳոշԷներգիաԳորշ արջԱկնեԷրեկտիլ դիսֆունկցիաՏիգրան ՄեծԱստղաշուշանԱռաջին համաշխարհային պատերազմՍեռական հերպեսՆԱՏՕՏիգրան ԵրվանդյանԱնձի խանգարումՂազարոս ԱղայանԴերենիկ ԴեմիրճյանԻլոն ՄասկՀրանտ ՄաթևոսյանՇաղկապՀայաստանի կուսակցությունների ցանկԲելեԳրոնինգենի թանգարանՇագանակագեղձի բարորակ գերաճՀաագաՎատիկանԱրյունՎայոց ձորի մարզԲարդ համադասական նախադասությունԳարեգին ՆժդեհԱրվեստՀավասարասրուն սեղանՄարդու առնանդամի չափսՈւկրաինաՀայաստանի ՍահմանադրությունԱմոթույքԲառակապակցությունՏերունական աղոթքԿանդիդոզՀայերենի այբուբենԵրիկամաքարային հիվանդությունԱնհանգիստ ոտքերի համախտանիշՎի (երգիչ)Տաթևի վանքՀին աշխարհի յոթ հրաշալիքներԱրջեր🡆 More