Մինսկի Պետական Լեզվաբանական Համալսարան

Մինսկի պետական լեզվաբանական համալսարան, հիմնադրվել է 1948 թվականին՝ Մաքսիմ Տանկի անվան Բելառուսի պետական մանկավարժական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի հիման վրա և ի սկզբանե կոչվել է Մինսկի օտար լեզուների պետական մանկավարժական համալսարան։ 1993 թվականին ստացել է «Մինսկի պետական լեզվաբանական համալսարան» պետական անունը։

Մինսկի պետական լեզվաբանական համալսարան
բելառուս․՝ Мінскі дзяржаўны педагагічны інстытут замежных моў, բելառուս․՝ Мінскі дзяржаўны лінгвістычны ўніверсітэт, Менскі дзяржаўны пэдагагічны інстытут замежных моваў և Менскі дзяржаўны лінгвістычны ўнівэрсытэт
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1948
ՌեկտորNatallia Baranava?, Mikhail Fedotovich Zhavrid?, Frol Porfiryevich Shmygov?, Q107133841? և Q104530613?
ԵրկիրՄինսկի Պետական Լեզվաբանական Համալսարան Բելառուս
ՏեղագրությունՄինսկ
Կայքmslu.by
Մինսկի պետական լեզվաբանական համալսարան (Բելառուս)##
Մինսկի պետական լեզվաբանական համալսարան (Բելառուս)
Մինսկի Պետական Լեզվաբանական Համալսարան
Մինսկի պետական լեզվաբանական համալսարան, Բելառուս
Մինսկի Պետական Լեզվաբանական Համալսարան Minsk State Linguistic University Վիքիպահեստում

Իր հիմնադրման պահից թարգմանչական և մանկավարժական կադրերի պատրաստման ուղղությամբ Բելառուսի Հանրապետության հիմնական բազան է։ Բացի այդ «ՄՊԼՀ»-ն հանրապետությունում արտասահմանցի ուսանողների պատրաստման հիմնական կենտրոնն է։

Գործունեություն

Իր գոյության ընթացքում Մինսկի ինստիտուտը պատրաստել է ավելի քան 25000 ուսուցիչ և դասախոս, ինչպես նաև 2500 թարգմանիչ-ռեֆերենտ։  ՄՊԼՀ-ն օտար լեզուների կրթության ոլորտում Բելառուսի Հանրապետության գլխավոր կենտրոնն է։

«ՄՊԼՀ»-ն համագործակցության է հրավիրում Բելառուսի Հանրապետության, Մերձավոր և հեռավոր արտերկրի առաջատար գիտնականներին։  Գործարկվում են համատեղ նախագծեր Ռուսաստանի, Կանադայի, Բելգիայի, Գերմանիայի, Իսպանիայի և այլ երկրների հետ։ Բուհն անցկացնում է Եվրախորհրդի գծով խոշոր գիտաժողովներ, աշխատանքային սեմինարներ։

«ՄՊԼՀ»-ի առաջատար մասնագետները միջազգային գիտաժողովներում և համաժողովներում ներկայացնում են Բելառուսի Հանրապետությանը։

Ֆակուլտետներ

Համալսարանում կան հետևյալ ֆակուլտետները․

  • Անգլերենի ֆակուլտետ
  • Գերմաներենի ֆակուլտետ
  • Չինարենի և չինական մշակույթի ֆակուլտետ
  • Ռոմանական լեզուների ֆակուլտետ
  • Թարգմանչական ֆակուլտետ
  • Միջմշակութային հաղորդակցությունների ֆակուլտետ
  • Անձնակազմի վերապատրաստման ֆակուլտետ
  • Ռուսաց լեզվի ֆակուլտետ օտարերկրացիների համար
  • Օտար լեզուների ֆակուլտետ ղեկավարների և մասնագետների համար

Համալսարանում ուսումնասիրվում է 16 օտար լեզուներ (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, չինարեն, ճապոներեն, արաբերեն, թուրքերեն՝ որպես առաջի և երկրորդ լեզուներ, իսկ իտալերեն, պորտուգալերեն, շվեդերեն, հոլանդերեն, լեհերեն, լիտվերեն, պարսկերեն, կորեերեն՝ միայն որպես երկրորդ կամ երրորդ օտար լեզու): 2011 թվականին հնարավոր եղավ ընտրել նաև ֆիններեն և եբրայերեն լեզուները։ Համալսարանի քառասուն բաժիններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, որոնցից շատերը բելառուսական գիտության հպարտությունն են։

Ուսումնասիրվող լեզուներ

ՄՊԼՀ-ում կրթություն ստացող յուրաքանչյուր ուսանող ծրագրի շրջանակներում պարտադիր ուսումնասիրում է երկու օտար լեզու։ Ասիայի լեզուներով (չինարեն, ճապոներեն, թուրքերեն, արաբերեն) հավաքագրումը, որպես առաջին օտար լեզու, իրականացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ։ Բացի այդ, յուրաքանչյուր ուսանող վճարովի հիմունքներով հնարավորություն ունի սովորելու լրացուցիչ լեզուներ երրորդ օտար լեզվի ամբիոնում (երկու օտար լեզուների լավ առաջադիմության դեպքում)։ Համալսարանում գործող բազմաթիվ լեզվաբանական կենտրոնների շնորհիվ ուսանողները իրավունք ունեն լեզուները սովորել խորությամբ։ Դրանց թվում է թուրքերենը և թուրքական մշակույթը, կորեերենը և կորեական մշակույթը, ճապոներենը և ճապոնական մշակույթը, իսպաներենը և իսպանական մշակույթը։

Հետաքրքիր փաստեր

2011 թվականի սեպտեմբերի 18-ին 10-րդ և 11-րդ գումարումների Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ, ՉԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի Մշտական կոմիտեի անդամ Ու Բանգոյի, Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պաշտոնական պատվիրակության և Բելառուսի Հանրապետությունում Չինաստանի դեսպանության մասնակցությամբ Մինսկի պետական լեզվաբանական համալսարանին կից բացվեց Կոնֆուցիոսի 354-րդ ինստիտուտը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ


Մինսկի Պետական Լեզվաբանական Համալսարան Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մինսկի պետական լեզվաբանական համալսարան» հոդվածին։

Tags:

Մինսկի Պետական Լեզվաբանական Համալսարան ԳործունեությունՄինսկի Պետական Լեզվաբանական Համալսարան ՖակուլտետներՄինսկի Պետական Լեզվաբանական Համալսարան Ուսումնասիրվող լեզուներՄինսկի Պետական Լեզվաբանական Համալսարան Հետաքրքիր փաստերՄինսկի Պետական Լեզվաբանական Համալսարան ԾանոթագրություններՄինսկի Պետական Լեզվաբանական Համալսարան Արտաքին հղումներՄինսկի Պետական Լեզվաբանական ՀամալսարանՄաքսիմ Տանկի անվան Բելառուսի պետական մանկավարժական համալսարան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայկական լեռնաշխարհՎարդան ՄամիկոնյանԿունիլինգուսՍինուսիտՉեռնոգորիաԿենսոլորտՔարերի սիմֆոնիաԱստիգմատիզմՇաղկապՀովհաննես ԹումանյանՎիետնամՄուրացանՀայաստանի բուսական աշխարհԱլգորիթմԹատրոնի համաշխարհային օրԳրիգոր ԼուսավորիչՌուսաստանԳործակալ 044Դավիթ ԲեկԱմբոխները խելագարվածՍոսիՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՍև անգղՎիտամին D-ի անբավարարությունԳաստրիտՍամվել (վեպ)ԿրոնԱղավնիներՔաոս (վեպ)Վարդանանց պատերազմՆոր ԿտակարանԳորշ արջՀին ԵգիպտոսԹոքի քաղցկեղՄարտԷրեբունի ամրոցԱգաթա ՔրիստիՎահագնԴանիաՊարույր ՍևակՍևանա լիճՀաշվապահական հաշվառումԵրկաթ պակասորդային սակավարյունությունՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԱլպիական մանուշակ (պատմվածք)ԳորտերԱնի (համայնք, Շիրակի մարզ)ԱրտաշատԱրամ ԽաչատրյանՍասունցի ԴավիթՀռոմեա-սելևկյան պատերազմՀայոց պատմությունՀուլիոս ԿեսարՀրեաներԱպրոքսիմացիաԵվրոպայի դրոշներՄեր հայրենիքԿոկորդի քաղցկեղՀաստ աղիքների բորբոքումԱնիԱբորտԱրա Գեղեցիկ և ՇամիրամՍրտամկանի ինֆարկտՀայաստանի բուհերի ցանկԱղբյուր ՍերոբՊարզ թիվՄինաս ԱվետիսյանԼևոմեկոլՌոբերտ ՔոչարյանՄթնոլորտՏուբերկուլոզԻսրայելԲարդ ստորադասական նախադասությունՔրիստափոր Կոլումբոս🡆 More