Միլադի Աշտարակ

Միլադի աշտարակ (պարս.՝ برج میلاد), հայտնի է նաև Թեհրանի աշտարակ անվամբ, բազմակի նշանակության աշտարակ է Թեհրանում։ 6-րդ ամենաերկար աշտարակն է և 24-րդն՝ աշխարհում։

Միլադի աշտարակ
պարս.՝ برج میلاد
Տեղագրություն Իրան Թեհրան
Կառուցման ժամանակ 1996-2007
Օգտագործում Հեռուստատեսային կենտրոն, Ռադիո, Էլեկտրակապ
Բարձրություն
Տանիք 315
Տեխնիկական պարամետրներ
Հարկերի թիվ 12
Տարածքը շինության մեջ 154 400 մ²
Վերելակների թիվ 6
Ճարտարապետ Մոհամադ Ռեզա Հաֆեզի

Տեղեկություններ SkyscraperPage կայքում

Գտնվում է Քարբ քաղաքի և Գիշա հատվածի միջև, ընդհանուր բարձրությունը՝ գետնից մինչև ալեհավաքի գագաթ կազմում է 435 մետր։ Թեհրանի Միջազգային առևտրի ու համաձայնագրի կենտրոնի մասն է կազմում, որը նաև ներառում է հինգաստղանի հյուրանոց, համաձայնագրի կենտրոն, համաշխարհային առևտրի կենտրոն ու ՏՏ այգի։

Պատմություն

Միլադի Աշտարակ
Աշտարակի ուրվագիծը
Միլադի Աշտարակ
Միլադի աշտարակն՝ աշխարհի 7 ամենաբարձր աշտարակների շարքում

Նախապատմություն

Միլադի աշտարակն առաջին անգամ առաջարկվել է Շահեսթան Փահլավի նախագծի շրջանակներում՝ Թեհրանի Աբաս Աբադ շրջանում և գծագրվել է ամերիկացի քաղաքային պլանավորող (ճարտարապետ) Ջեքլին Ռոբերթսոնի կողմից։ Այս վայրը նախատեսված էր ընդգրկելու 5 մլն. քառակուսի մետր տարածք, որի մեկ-երրորդ մասը պետք է լիներ բացօթյա տարածք և ուր կտեղավորվեին 50,000 բնակիչ, ինչպես նաև կառավարական գերատեսչություններ, առևտրային գրասենյակներ ու մի շարք մշակութային կենտրոններ՝ ներառյալ թանգարաններ, կատարողական արվեստի հաստատություններ և գրադարաններ։ Նախագիծն արժեցել է մոտավորապես 5 մլրդ. ԱՄՆ դոլար (գնաճի պատճառով այն արժեցավ 21 մլրդ. ԱՄՆ դոլար)։ Ընկերության աշխատակցուհին է եղել նաև Լիսա Հալաբին՝ Հորդանանի ապագա Նուր թագուհին։ 1979 թվականի Իրանի Իսլամական Հեղափոխությունից հետո նախագծի իրականացումն ընդհատվում է։

Կառուցում

Աշտարակի կառուցումը սկսվել է 1997 թվականին և ավարտին հասել 11 տարի անց։ Այդժամ այն համարվում էր աշխարհում հեռահաղորդակցության չորրորդ ազատ կանգուն աշտարակը։ Բացումը եղավ 2008 թվականին։ Ոմանց կարծիքով՝ Միլադի աշտարակի կառուցումը սկսվել է 2000 թվականից առաջ և ավարտվել 2008 թվականին։ Նախագծի ղեկավարն է իրանցի ճարտարապետ Մոհամադ Ռեզա Հաֆեզին, գլխավոր կառուցողն է «Բոլանդ Փայե» ընկերությունը, իսկ հիմնական հաճախորդն ու ներդրողը՝ «Յադման Զադե» ընկերությունը՝ Թեհրանի քաղաքապետարանի մի ներկայացուցիչ։ Աշտարակի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2009 թվականի փետրվարի 20-ին՝ Թեհրանի 55-րդ քաղաքապետ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆի ու Թեհրանի քաղաքային խորհրդի անդամների մասնակցությամբ։ Այս իրադարձությունը լուսաբանել են ավելի քան 250 տեղացի ու օտարերկրյա լրագրող։

Կառուցվածք և առանձնահատկություններ

Միլադի աշտարակն ամենաբարձր աշտարակն է Իրանում և հեռահաղորդակցության վեցերորդ ամենաբարձր աշտարակն՝ աշխարհում։ Բաղկացած է հինգ հիմնական մասերից՝ ներառյալ հիմքը, ընդունարանի կառույցը, լիսեռը, գլխամասային կառույցն ու ալեհավաքի կայմը։ Ընդունարանի կառույցը բաղկացած է վեց հարկերից։ Առաջին երեք հարկերը բաղկացած են 63 առևտրային միավորներից, 11 ռեստորանային բակերից, սրճարանից և առևտրային ապրանքների ցուցասրահներից, որը մոտավորապես 260 ք.մ. տարածք է կազմում։ Ստորգետնյա առաջին և երկրորդ հարկերում են գտնում տեղակայման բաժիններն ու տվյալների կենտրոնը։ Առաջին հարկով կարելի է հասնել պահակատնակ։

Լիսեռը, որը կոնկրետ կառույց է, ունի 315 մ. բարձրություն։ Վեց վերելակ՝ վայրկյանում 7 մետր արագությամբ, այցելուներին հասցնում են աշտարակի վերնամաս։ Վերջինս մետաղյա կառույց է, կշռում է մոտավորապես 25000 տոննա և բաղկացած է 12 հարկից։ Վերին հարկերում գործում են հանրային արվեստի թանգարան, սրճարան, պտտվող ռեստորան, բարձրակարգ ռեստորան, հեղահաղորդակցության ու մեխանիկական հարկեր, կրակից թաքնվելու ապաստարաններ, փակօթյա ու բացօթյա դիտման հարթակ և երկնային գմբեթ։ Քառաստիճան ալեհավաքի կայմի երկարությունը կազմում է մոտավորապես 120 մետր։ Միլադի աշտարակն ութանկյուն հիմք ունի, որը խորհրդանշում է պարսկական ճարտարապետությունը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Միլադի Աշտարակ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլադի աշտարակ» հոդվածին։

Tags:

Միլադի Աշտարակ ՊատմությունՄիլադի Աշտարակ Կառուցվածք և առանձնահատկություններՄիլադի Աշտարակ ԾանոթագրություններՄիլադի Աշտարակ Արտաքին հղումներՄիլադի ԱշտարակԹեհրանՊարսկերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Կենդանիների հատկանիշների ցանկՏիգրան ԵրվանդյանԼևոմեկոլՆար-ԴոսՎերք Հայաստանի (վեպ)ՋրծաղիկՀայաստանի ազգային հերոսԱկսել ԲակունցԱրշակունիների թագավորությունԲույսերԴուայթ ԷյզենհաուերՀին ԵգիպտոսԵրազՎինսենթ վան ԳոգԲրոնխիալ ասթմաՈւսուցման մեթոդներ և հնարներՆապաստակներՄիջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտՀին ՀունաստանՄարդ բանականԱղմուկ ականջներումԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրՄետրոնիդազոլՎիտամին CԱբորտՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԼոգիստիկաՀայկական ֆիլմերի ցանկՆշիկաբորբՇեշտՍտամոքսՋուրԲջիջՈւղիղ խնդիրԱխթալայի վանքԱճի հորմոնԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՕլիմպիական սպորտաձևերՀղիություն (մարդ)Սյունիքի մարզՎազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտԹթվածինԵռանկյունՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականԲանակում (հեռուստասերիալ)Թորոս ՌոսլինՈւղղագրությունԱյրին (նորավեպ)ՁայնԷլեկտրական հոսանքՄոմիկՀեպատիտ BՔրեական ֆիլմԵրկիրՍասունցի ԴավիթՈսկիՎանաձորԵրիկամային անբավարարությունBBC WorldwideՀիսուսԴանիել ՎարուժանԵրուսաղեմԵփրատՖիմոզՃապոնիաՄաշկաբորբՀեմոգլոբինՔաղաքագիտությունՀարակատար դերբայԱրմավիրի մարզԱնի (համայնք, Շիրակի մարզ)Էրեկտիլ դիսֆունկցիաԿոկորդի քաղցկեղԱրաքսՄիսաք Մեծարենց🡆 More