Թեհրան: քաղաք

Թեհրան (պարս.՝ تهران), Իրանի մայրաքաղաքը։ 8,7 միլիոն բնակչությամբ Թեհրանը Իրանի և Արևմտյան Ասիայի խոշորագույն քաղաքն է և երկրորդ ամենախոշոր մետրոպոլիտենային տարածքը Միջին Արևելքում (Կահիրեից հետո)։ Մետրոպոլիտենային տարածքի բնակչությամբ քաղաքը 24-րդն է աշխարհում։

Քաղաք
Թեհրան
تهران
Դրոշ
Թեհրան: Պատմություն, Անվանում, Քաղաքի կառույցներ

Թեհրան: Պատմություն, Անվանում, Քաղաքի կառույցներ
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԹեհրան
Ներքին բաժանում22 մունիցիպալ օկրուգ
ՔաղաքապետՄուհամմեդ-Բագհեր Խալիբաֆ
Հիմնադրված է6 հազարամյակ մ.թ.ա. թ.
Մակերես707 (1500) կմ²
ԲԾՄ1200 մ
Պաշտոնական լեզուպարսկերեն
Բնակչություն7 088 287 մարդ (2006)
Խտություն10 000 մարդ/կմ²
Ագլոմերացիա13 422 366 (Մեծ Թեհրան)
Ազգային կազմպարսիկներ, ազարիներ, մազանդարանցիներ, քրդեր, հայեր, արաբներ
Կրոնական կազմշիա իսլամ (96%), քրիստոնեություն
Տեղաբնականունթեհրանցի
Ժամային գոտիUTC+3:30
Հեռախոսային կոդ+98 21
Փոստային դասիչ13ххх-15ххх
Պաշտոնական կայքtehran.ir(պարս.)(անգլ.)
Թեհրան (Իրան)##
Թեհրան (Իրան)
Թեհրան: Պատմություն, Անվանում, Քաղաքի կառույցներ
Թեհրան: Պատմություն, Անվանում, Քաղաքի կառույցներ
Ազադի փողոց՝ Շահյադ
Թեհրան: Պատմություն, Անվանում, Քաղաքի կառույցներ

Անտիկ ժամանակաշրջանում ներկայիս Թեհրանի մի մասը նվաճել են Ռեյերը՝ հիմնելով մեդական քաղաք։ Այն բազմիցս ավերվել է միջնադարում արաբների, թյուրքերի և մոնղոլների արշավանքների ընթացքում։ Հին քաղաքի ավերակները գտնվում է Մեծ Թեհրան մետրոպոլիտենի տարածքում։

Թեհրանն առաջին անգամ ընտրվել է Իրանի մայրաքաղաք Աղա Մոհամմադ խանի կողմից 1786 թվականին՝ նպատակ ունենալով մոտիկ լինել իրանական տարածքներին Կովկասում, մինչ դրանք կանցնեին Ռուսական կայսրությանը Ռուս-պարսկական պատերազմների ընթացքում և խուսափելով հակառակորդ տոհմերի հետ ընդհարումից։ Մայրաքաղաքը փոփոխվել է բազմաթիվ անգամ և Թեհրանը Պարսկաստանի պատմության 32-րդ մայրաքաղաքն է։ Մեծածավալ շինարարություններ քաղաքում սկսվել են 1920-ական թվականներից և Թեհրան ներգաղթեցին մեծ թվով իրանցիներ 20-րդ դարում։

Թեհրանում կան մեծ թվով պատմական հուշարձաններ, ներառյալ թագավորական համալիրներ Գոլեսթանը, Սաադաբադը և Նիավարանը, որտեղ հանգրվանել են իրանական կայսրեական վերջին երկու տոհմերը։ Թեհրանի տեսարժան վայրերից են Թեհրանի Ազատության աշտարակը, որը կառուցվել է Մոհամմադ Ռեզա Փահլավիի օրոք 1971 թվականին Իրանական կայսրության հիմնադրման 2500-րդ տարեդարձի առիթով, և Միլադի աշտարակը, որը աշխարհում վեցերորդ ամենաբարձր աշտարակն է և կառուցվել է 2007 թվականին։ Վերջերս կառուցված տեսարժան վայրերից է Բնության կամուրջն է, որի շինարարությունն ավարտվել է 2014 թվականին

Թեհրանի բնակչության մեծամասնությունը պարսկախոս են և բնակչության մոտ 99%-ը խոսում և հասկանում է պարսկերեն, բայց կան մեծ թվով այլազգի բնակիչներ, որոնց համար պարսկերենը երկրորդ լեզուն է։

Թեհրանում կա մեկ միջազգային օդանավակայան (Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայան) և մեկ ազգային օդանավայան (Մեհրաբադ օդանավակայան), մեկ կենտրոնական երկաթգծի կայարան, արագ գործող Թեհրանի մետրո, արագ ավտոբուսային համակարգ, տրոլեյբուսներ և մեծ մայրուղիների ցանց։

Նախատեսվում էր Իրանի մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխել այլ վայր, հիմնականում օդի աղտոտվածության և սեյսմիկ գոտում գտնվելու պատճառով, սակայն ներկա պահին ոչ մի նախագիծ չի հաստատվել։ 2016 թվականին Mercer խորհրդատվական ընկերությունը, հետազոտելով 230 քաղաք, Թեհրանը դասեց 203-րդ հորիզոնականում կյանքի բարեկեցության չափանիշով։

Հոկտեմբերի 6-ը նշվում է որպես Թեհրանի օր ըստ քաղաքային խորհրդի 2016 թվականի որոշման։ Օրն ընտվել է որպսես Քաջարների տոհմի վերադարձի օր 1907 թվականին։

Պատմություն

Թեհրան: Պատմություն, Անվանում, Քաղաքի կառույցներ 

Ենթադրվում է, որ հիմնվել է 9-րդ դարում Ռեյ քաղաքի մոտ որպես փոքրիկ բնակավայր։ Թեհրանի մասին, որպես քաղաքի, առաջին հիշատակությունը վերաբերում է 12-րդ դարին։ 1785 թվականից Իրանի մայրաքաղաքն է։

Անվանում

Որոշ հետազոտողներ անունը ստուգաբանում են որպես «հարթավայր», ոմանք էլ՝ «մաքուր կամ գեղեցիկ քաղաք»։

Քաղաքի կառույցներ

20-րդ և 21-րդ դարերում Թեհրանը դարձել էր մեծ միգրացիայի կենտրոն՝ ամբողջ Իրանի բնակչության կողմից։ Քաղաքում տեղակայված են մեծ թվով մզկիթներ, եկեղեցիներ, սինագոգեր, զրադաշտական կրակի գավաթներ (Zoroastrian fire temples)։ Այնուամենայնիվ նաև ժամանակակից կառույցներ՝ Թեհրանի Ազատության աշտարակը և Միլադի աշտարակը նույնպես քաղաքի խորհրդանիշերից են։ Աշխարհում Թեհրանը 29-րդն է իր բնակչության մետրոպոլիտենի տարածքով։ Թեհրանն արդեն 240 տարի Իրանի մայրաքաղաքն է, այն մայրաքաղաքների պատմության մեջ 32-րդն։ Թեհրանում ոչ պաշտոնական լեզուները շատ են տարածված, ընդհանուր առմամբ ամբողջ բնակչության 99 %-ը խոսում և հասկանում է պարսկերեն, իրեն պարսիկ է համարում։

Քաղաքի զարգացում

1885 թվականից սկսվեց քաղաքի զարգացումը։ Սկզբնական շրջանում նրանում ոչինչ չէր ընդգծվում՝ կառուցված էր ավանդական տարածական կառուցվածքով։ Հետագայում ճարտարապետական հնարքները քաղաքին նոր շունչ տվեցին։ 1878 թվականի քարտեզը ներառում էր նոր քաղաքային պատեր, որոնք հիշեցնում էին իդեալական ութանկյուն՝ 19 քառակուսի մետր տարածքով, որն իր մեջ կամփոփեր Եվրոպայի քաղաքների վերածնունդը։ Հետագայում վերափոխումներ կատարվեցին 1907 թվականին, 1933 թվականին, 1937 թվականին, 1958 թվականին և վերջնական առումով 1962 թվականին։

Քաղաքն ամբողջությամբ

Ուտելիք և Ռեստորաններ

Թեհրանն ունի շատ մոդերն և ձևավոր ժամանցային վայրեր՝ ռեստորաններ, թեյարաններ, ակումբեր։ Հիմնական ամենապահանջվող ուտելիքը քյաբաբն է (kebab-նշանակում է ապխտած կամ տապակած միս)։ Տարածված է նաև արագ ուտեստների մշակույթը, հատկապես երիտասարդ սերնդի շրջանակնորում։ Պիցցայի, քյաբաբի և սենդվիչների կրպակները սփռված են քաղաքով մեկ։

Թեհրանի Տնտեսություն

Թեհրանը Իրանի տնտեսական կենտրոնն է։ Հասարակական ծառայողների 30%-ը և 45 % արդյունաբերական աշխատուժը, որոնց մեծամասնությունը աշխատում է կառավարության համար՝ տեղակայված են Թեհրանում։ Հիմնականում հանդիպում են աշխատողների մի քանի տեսակներ՝ կրպակներում վաճառողներ, գործարանների աշխատակիցներ, բանվորներ և տրանսպորտային ոլորտի ծառայողներ։ Գործում են մեքենաշինության, մանուֆակտուրայի, ավտոնեքենաների, էլեկտրոնիկայի, ռազմամթերքի, տեքստիլի, շաքարի, ցեմենտի և քիմիական ապրանքների արտադրության ձեռնարկություններ։ Այն նաև լավ առաջնորդ է գորգերի և կահույքի արտադրության մեջ։ Կապը այլ երկրների միջև պահպանվում է նաև Թեհրանում տեղակայված 4 օդակայանների միջոցով։ Թեհրանը մեծապես ապավինում է մասնավոր ավտոմեքենաների, ավտոբուսների, մոտոցիկլետների, տաքսիների և աշխարհի աշխարհում ավտոմեքենաներից կախվածություն ունեցող քաղաքների վերին հորիզոնականներում է։

Կրթություն

Թեհրանն ամենամեծ կրթական համայնքն է Իրանում։ Ներկայաումս կան մոտ 50 մեծ քոլեջներ և համալսարաններ Մեծ Թեհրանում։ Սամուել Մ. Ջորդանի (Samuel M. Jordan) և այլքի ջանքերով Թեհրանում բացվեց Թեհրանի Ամերիկյան Քոլեջը (American College of Tehran)։ Դպրոցից հետո կրթական համակարգը Թեհրանի ձեռքում է՝ ամանահայտնի համալսարանները՝ Թեհրանի համալսարան, Թեհրանի բժշկական գիտությունների համալսարան և Շարիֆ տեխնոլոգիական համալսարան։ Մնացածը տեղական գիտությունների ոլորտում են ընդգրկված։

Տուրիզմը Թեհրանում

Թեհրան: Պատմություն, Անվանում, Քաղաքի կառույցներ 
Ջրի և Կրակի այգի
Թեհրան: Պատմություն, Անվանում, Քաղաքի կառույցներ 
Դաեբանդ ռեստորան

Թեհրանը հարուստ է մշակութային ատրակցիոններով։ Պարսկական արքաների թանգարաններով՝ Գոլեստանի պալատում (Golestan Palace), արվեստի թանգարանը, որտեղ պահում են հանրահայտ նկարիչների գործեր, ինչպիսիք են՝ Վան Գոգը, Պաբլո Պիկասոն և Էնդի Ուորհոլը։ Բացի դրանցից կան նաև գորգերի թանգարան, Իրանի ազգային թանգարան, Իրանական Արքայական թագերի, ոսկերչական իրերի թանգարան (Iranian Imperial Crown Jewels)։ Հանրահայտ է նաև Իրանական Կենտրոնական բանկը (Iranian Central Bank) Թեհրանում։ Ամենամյա հետաքրքիր տոնախմբություններից է՝ Թեհրանի Միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որը Ասիայի ամենապահանջված շուկաներից է և որտեղ վաճառում են միայն գրքեր։ Հատկապես երիտասարդների շրջանում տարածված հանգստի միջոց է կինոթատրոնը՝ կենտրոնական փողոցներում։ Ազադի կինոթատրոնը բացվել է 2008 թվականին, այն ամենամեծ կինո կոմպլեքսն Թեհրանում է՝ իր ութ թատրոններով։

Տոներ և իրադարձություններ

  • Ասիական 7-րդ խաղերը անցկացվել են Թեհրանում 1974 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը։ Ազադի Սպորտ կոմպլեքսը ստեղծված է հատուկ այդպիսի միջազգային խաղերի համար։
  • Ասիական ֆուտբոլի (սոկեր, soccer) առաջնությունը 1976 թվականին անցկացվել է Թեհրանում։
  • Առաջին Արևմտյան Ասիայի խաղերն տեղի են ունեցել Իրանում՝ Թեհրանում՝ 1997 թվականի նոյեմբերի 19-ից 28-ը։ Խաղերի անցկացումը այնքան շրջադարձային եղավ, որ դրանցից հետո ստեղծվեց Արևմտյան Ասիայի խաղերի Ֆեդերացիա (West Asian Games Federation) և դրանք սկսեցին անցկացվել ամեն երկու տարին մեկ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Թեհրան: Պատմություն, Անվանում, Քաղաքի կառույցներ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեհրան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 163 Թեհրան: Պատմություն, Անվանում, Քաղաքի կառույցներ 

Tags:

Թեհրան ՊատմությունԹեհրան ԱնվանումԹեհրան Քաղաքի կառույցներԹեհրան Քաղաքի զարգացումԹեհրան Ուտելիք և ՌեստորաններԹեհրան ի ՏնտեսությունԹեհրան ԿրթությունԹեհրան Տուրիզմը ումԹեհրան Տոներ և իրադարձություններԹեհրան ԾանոթագրություններԹեհրան Արտաքին հղումներԹեհրանԱրևմտյան ԱսիաԻրանԿահիրեՄիջին ԱրևելքՊարսկերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՄետաղԱրքիմեդի օրենքՀայերենի այբուբենՊարզ նախադասությունՀաղորդակցային գործընթացՍարդերՍպիտակուցներՀարցական նշանՀայաստանի առաջին հանրապետությունՀակահիստամինային դեղերԲնական գազԱզոտՀայկական ատոմային էլեկտրակայանՀայկական դրամԱրարատԿառլես ՊուչդեմոնՆեմեսիս գործողությունՎարկԵրաժշտական գործիքներԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՅուրի ՎարդանյանԲուդդայականությունՎարդգես ՊետրոսյանԱրտիստը (Շիրվանզադե)ՀեքիաթՍրտամկանի ինֆարկտՎբեթՀատապտուղԱռնո ԲաբաջանյանԱրշակունիներՀամո ՍահյանՀայկական ֆիլմերի ցանկԲանաստեղծությունԷջմիածնի Մայր ՏաճարԳնարբուկՀայկական հարցԱնահիտՀայաստանի գետերի ցանկԹռչուններԱշխարհի բնակչությունԾիրանՄայիսի 1 (տոն)ՆԱՏՕՀարավային ԿորեաԱմերիկայի Միացյալ ՆահանգներՄուրացանԱրտաշատՎանի թագավորությունՄիավորված ազգերի կազմակերպությունՀայերեն հայհոյախոսությունԻսլամԱռիթմիաՎերաբերության խնդիրԳևորգյան հոգևոր ճեմարանՊարբերական աղյուսակՂարաքիլիսայի ճակատամարտՎերածնունդՈւիլյամ ՇեքսպիրՀեպատիտ CՀայկյան տոմարԹիթեռներԿարեն Սարգսյան (քաղաքական գործիչ)Վիտամին CՓիղՖուտբոլՆախադասության գլխավոր անդամներԽաչակրաց արշավանքներԿատուներՎերաբերական (խոսքի մաս)Բաթումի պայմանագիրՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՎահանագեղձՎանի հերոսամարտՎանաձորՄխիթարյան միաբանությունՄագաղաթԾծմբական թթու🡆 More