Մբոմբելա

Մբոմբելա (սվատի՝ Mbombela), նախկինում՝ Նելսպրուիտ (աֆրիկաանս՝  և անգլ.՝ Nelspruit), քաղաք Հարավային Աֆրիկայի հյուսիս-արևելքում։ Մպումալանգա նահանգի մայրաքաղաքն է։ Գտնվում է Կոկորդիլոս գետի ափին, Մոզամբիկի սահմանից 100 կիլոմետր դեպի արևմուտք, Յոհանեսբուրգից 330 կիլոմետր դեպի արևելք։

Քաղաք
Մբոմբելա
սվատի՝ Mbombela
Մբոմբելա
ԵրկիրՀարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
Հիմնադրված է1905 թ.
Մակերես72,63 կմ²
ԲԾՄ619 մետր
Բնակչություն58 670 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ013
Փոստային դասիչ1201 և 1200
Պաշտոնական կայքmbombela.gov.za
Մբոմբելա (Հարավաֆրիկյան Հանրապետություն)##
Մբոմբելա (Հարավաֆրիկյան Հանրապետություն)
Մբոմբելա

Պատմություն

Նելսպրուիտը հիմնադրվել է 1905 թվականին Նել ազգանունով երեք հովիվ եղբայրների կողմից։ 2009 թվականի հոկտեմբերին Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարության որոշմամբ քաղաքը վերանվանվել է Մբոմբելա։

Այժմ քաղաքը Հարավային Աֆրիկայի հյուսիս-արևելքի արդյունաբերական և գյուղատնտեսական կարևոր կենտրոն է։ Այստեղ կենտրոնացված են փայտամշակման, թղթի և կահույքի արտադրության ձեռնարկությունները։ Պտղաբեր հողը և մերձարևադարձային կլիման իդեալական պայմաններ են ապահովում ֆերմերներին ցիտրուսային և արևադարձային մրգերի (մանգո, բանան, ավոկադո) աճեցման համար։

Ենթակառուցվածք

Քաղաքում կա երկու օդանավակայան՝ Մփումալանգի Քրյուգերի անվան միջազգային օդանավակայանը և Նելսպրեյտ օդանավակայանը։ Քաղաքում է գտնվում «Էմնոտվենի» խաղատունը։ Քաղաքում են գտնվում նաև Բուսաբանական այգին և Ցիտրուսային և մերձարևադարձային մրգերի պետական հետազոտական ինստիտուտը։ 2010 թվականի ՖԻՖԱ-ի Աշխարհի գավաթի համար քաղաքը կառուցեց Մբոմբելա մարզադաշտը 46,000 նստատեղով։ Դրա կառուցման համար ծախսվել է 1 միլիարդ ռանդ։

Նելսպրուտում քիչ մեծ հյուրանոցներ կան, բայց բնության սիրահարների համար կան շատ փոքր պանդոկներ, այդ թվում՝ մոտակա Կրուգեր ազգային պարկը։ Քաղաքի մոտակայքում են գտնվում մի շարք զբոսաշրջային վայրեր՝ Սադվալի քարանձավները և Սադվալի դինոզավրերի այգին, «Տառապանքների քաղաքը» Hudsprut hepard ֆերմայի հետ, ջրվեժների կիրճը, Դալստրումի ձկնաբուծարանները և այլն։

Կլիմա

Մբոմբելայի կլիման
Ամիս Հունվար Փետրվար Մարտ Ապրիլ Մայիս Հունիս Հուլիս Օգոստոս Սեպտեմբեր Հոկտեմբեր Նոյեմբեր Դեկտեմբեր Տարեկան
Առավելագույն բարձր, °C 40 39 38 36 35 32 32 35 38 40 38 38 40
Միջին բարձր,°C 29 29 28 27 25 23 23 25 27 27 27 28 27
Միջին ցածր,°C 19 19 18 14 10 6 6 9 12 14 17 18 13
Առավելագույն ցածր,°C 11 11 10 5 2 -2 -1 -1 2 5 10 10 -2
Տեղումների քանակ, մմ 127 108 90 51 15 9 10 10 26 75 115 131 767
Տեղումների միջին օրեր 14 12 12 7 4 2 2 3 5 11 15 14 100
Source: South African Weather Service

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Մբոմբելա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մբոմբելա» հոդվածին։

Tags:

Մբոմբելա ՊատմությունՄբոմբելա ԵնթակառուցվածքՄբոմբելա ԿլիմաՄբոմբելա ՊատկերասրահՄբոմբելա ԾանոթագրություններՄբոմբելաԱնգլերենԱրևելքԱֆրիկաանսԳետՀարավային ԱֆրիկաՀյուսիսՄայրաքաղաքՄոզամբիկՄպումալանգաՅոհաննեսբուրգՆահանգՔաղաք

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայոց լեզվի պատմությունԲջջային հեռախոսԲնությունՎազգեն ՍարգսյանՊարագաներԱմառԳետՀամբարձում (տոն)Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՏիգրան ՊետրոսյանՓոքրիկ իշխանըՏեղի պարագաԿանաչ դաշտը (պատմվածք)Նիկոլայ Հովհաննիսյան (պատմաբան)Վոլֆգանգ Ամադեուս ՄոցարտԱնիՀեշտոցԿոստանդնուպոլիսՌոբերտ ԱբաջյանՄիսաք ՄեծարենցԵրազահանԲագրատունիների թագավորությունՍևանավանքՈրոշիչՀանգԴիկլոֆենակԻտալիաՆեպտունԵրիցուկՔութեշԱրմավիրԻսրայելԽոստումը (ֆիլմ, 2016)ԵրիկամՀետգրությունԵրկիրԷվոլյուցիաԼևոմեկոլՄակբայՀայաստանի զինանշանԱկնարկ (ժանր)ԾխախոտՄուշեղ ԳալշոյանԳլխուղեղՎիտամին DՀայաստանի դրոշՎիտամին B12 անբավարարությունԱննա ՀակոբյանՌոբոտԳաստրիտԱռիթմիաՍուրբ ծնունդԿիլիկիաԼոռու մարզԿապույտ հազՍինգապուրԵրևանի թանգարանների ցանկՀաստատուն բաղադրության օրենքԵրեքնուկԲջիջՄարտիրոս ՍարյանՅոհան ԳուտենբերգՀայաստանի առաջին բաժանումՄիջատներԳարեգին ՆժդեհՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Հայկական բանակ (1918-1920)Կրծքագեղձի քաղցկեղՍատուրն (մոլորակ)Կառլես ՊուչդեմոնՎինսենթ վան ԳոգԶվարթնոցի տաճարՀայաստանի կուսակցությունների ցանկԼիմֆոմաՕլիմպիական խաղերՄեղրԵրազԱպրիլի 24🡆 More