Մահվան Ճամբարներ

Մահվան ճամբարներ (գերմ.՝ Vernichtungslager՝ ոչնչացման ճամբարներ), հատուկ հաստատություններ, որտեղ զանգվածային ոչնչացման են ենթարկել մարդկանց հատուկ խմբերի։ Առաջին համակենտրոնացման ճամբարները Նացիստական Գերմանիայում ստեղծվել են, որպեսզի մեկուսացնեն և ներկալեն այն մարդկանց, որոնք կասկածվում են նացիստական ռեժիմի դեմ ընդդիմանալու համար։ Սակայն շուտով մահվան ճամբարները դարձան տարբեր ազգությունների կամ «ցածր» ռասայի մարդկանց ոչնչացման հսկա մեքենաներ և տարածվեցին հիմնականում այն վայրերում, որոնք գրավել էր Գերմանիան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ.

այս ճամբարները որոշիչ դեր են կատարել հրեաների հոլոքոստի իրականացման գործում։ 1941 թվականից նացիստները ստեղծեցին 4 մահվան ճամբարներ, որոնք հատուկ մարդկանց ոչնչացնելու համար էին, և ևս 2 համակենտրոնացման ճամբարներ՝ զանգվածային սպանություններ իրագործելու նպատակով։

Մահվան Ճամբարներ
Հրեաներին դեպի մահվան ճամբարներ փոխադրելու քարտեզը

Նկարագիր

Հրեաների հոլոքոստի, գնչուների ցեղասպանության և գերիների սպանությունն իրականացնելու նպատակով նացիստական մահվան ճամբարները կառուցվել են հատուկ նախագծով։ Այն հաշվարկված էր հանձնարարված քանակի մարդկանց ոչնչացնելու հզորությամբ։ Ճամբարներում ոչնչացվեց տարբեր ազգային պատկանելության, «ցածր» ռասայի և Երրորդ ռայխին թշնամի համարվող բնակչությունը։ Մահվան ճամբարները այնպես էին նախագծված, որ հեշտությամբ ու աննկատ կատարվեին զանգվածային բնաջնջումներն ու սպանությունները։

Մարդկանց կոտորածներն այս ճամբարներում անընդհատ բնույթ ու շարժ ունեցող փուլերի հերթականություն էր։ Մահվան ճամբարները, որոնք նախատեսված էին հրեաներին և գնչուներին զանգվածաբար ոչնչացնելու համար, հետևյալներն էին.

Վերոնշյալները ընդհանուր առմամբ իրականացնում էին այսպես կոչված «Ռեյնհարդ գործողությունը»։ Մյուս մահվան ճամբարներն էին.

Վերոնշյալ երկուսը համակենտրոնացման ճամբարներ էին և տեղաբաշխված էին Լեհաստանի տարածքում։ Գերմանիայում այդպիսի ճամբարներից էին.

Մահվան ճամբարների շարքին են դասվում նաև այլ համակենտրոնացման ճամբարները, որոնցում նույնպես գերիների զանգվածային սպանություններ են տեղի ունեցել։ Դրանց թվին են պատկանում.

Ոչնչացման տեխնոլոգիաներ

Մահվան Ճամբարներ 
Գազախցիկ (Դախաու)
Մահվան Ճամբարներ 
Օսվենցիմում սպանված անձանց ակնոցների կույտը

Օսվենցիմ և Մայդանեկ կալանավոր հրեաներին և գնչուներին բերում էին բեռնատար վագոններով, որտեղ ծարավից ու թթվածնի պակասից մեծ թվով մարդիկ էին զոհվում։ Տեղ հասնելուն պես մարդկանց տեսակավորում էին։ Ընտրվածներին անմիջապես տանում էին գազի խցիկներ։ Առաջին հերթին ընտրում էին կանանց, երեխաներին, ծերերին և անաշխատունակներին։ Նրանց լողանալու պատրվակով մտցնում էին գազային խցիկներ, ջուրը բացում և ընթացքում օդելույզի միջոցով լցնում Ցիկլոն B թույնը։ Մնացածին, ովքեր անմիջապես չէին ընտրվել գազախցիկ տարվելու համար, ձեռքերին դաջում էին իրենց համարանիշները։ Նրանց սպասվում էր տաժանակիր աշխատանք, սով։ Ովքեր հիվանդանում էին կամ թուլանում սովածությունից, անմիջապես ուղարկում էին գազախցիկներ։

Տրեբլինկայում, Խելմնոյում, Բելժեցում, Սոբիբորում կենդանի էին թողնում միայն նրանց, ովքեր օգնում էին հավաքել դիակները գազախցիկներից և տարածքից։ Ինչպես նաև կալանավորների իրերը տեսակավորողներին և հսկիչներին։ Հերոսական դրվագներ նույնպես արձանագրվել են մահվան ճամբարներում։ Շիդլիցի առանձնաթաղի հրեաները 1942 թվականի նոյեմբերին ապստամբեցին Տրեբլինկա ճամբարում. սակայն պահակախմբի ձեռամբ կոտորվել են։

1943 թվականի հոկտեմբերին Սոբիբորի կալանավորները ապստամբեցին։ 400 մարդկանցից, ընդամենը 60-ը կարողացան անցնել ցանկապատները և հասնել խորհրդային պարտիզաններին։ 1944 թվականի հոկտեմբերին Օսվենցիմի կալանավորները, որոնք դիակներ ու իրեր հավաքելու պարտականությունն էին իրականացնում, պայթեցրին դիակիզարանը, որի արդյունքում գրեթե բոլոր ապստամբները մահացան։

Վիճակագրություն

Ըստ հաշվարկների, մահվան ճամբարներում սպանվածների թիվը կազմում է ավելի քան երեք միլիոն մարդ.

Մահվան ճամբար Ոչնչացված մարդկանց թիվը Ժամանակահատված Պետությունները, որտեղ գտնվել են ճամբարները Ոչնչացման գործիքներ
Օսվենցիմ 1,100,000 1940 մայիս – 1945 հունվար Լեհաստան Ցիկլոն B-ով գազախցիկում թունավորում
Տրեբլինկա 800,000 22 հուլիս 1942 – 19 հոկտեմբեր 1943 Լեհաստան Ածխագազային խցիկներ
Բելժեց 600,000 17 մարտ 1942 – 1943 հունիս Լեհաստան Ածխագազային խցիկներ
Խելմնո 320,000 8 դեկտեմբեր 1941 – մարտ 1943,
հունիս 1944 – 18 հունվար 1945
Լեհաստան Ածխածնային թունավորումներ
Սոբիբոր 250,000 16 մայիս 1942 – 17 հոկտեմբեր 1943 Լեհաստան Ածխագազային խցիկներ
Մայդանեկ 80,000  Հոկտեմբեր 1, 1941 – հուլիս 22, 1944 Լեհաստան Ցիկլոն B-ով գազախցիկում թունավորում
Մալի Տրոստենեց 65,000 1941 կեսերից մինչև 28 հունիս 1944 Բելառուս Գնդակահարություններ
Սայմիշտե 23,000 28 հոկտեմբեր 1941 – հուլիս 1944 Սերբիա Ածխագազային խցիկներ
Ընդհանուր 3,115,000 – 3,215,000 

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Adalbert Rückerl (Hrsg.): Nationalsozialistische Vernichtungslager im Spiegel deutscher Strafprozesse. Belzec, Sobibor, Treblinka, Chelmno. Deutscher Taschenbuch Verlag, München 1977, ISBN 3-423-02904-8.
  • Yitzhak Arad: Belzec, Sobibor, Treblinka. The Operation Reinhard Death Camps. Bloomington and Indianapolis 1987 (Indiana University Press), ISBN 0-253-34293-7.
  • Konnilyn G. Feig: Hitler's Death Camps: The Sanity of Madness. Holmes & Meier Publishers Incorporated, Neuausgabe 181, ISBN 0-8419-0676-9 (englisch).
  • Hans Buchheim, Martin Broszat, Hans-Adolf Jacobsen: Anatomie des SS-Staates. Dtv; (1. Auflage 1965) 8. Auflage 2005, ISBN 3-423-30145-7 (darin: Martin Broszat, Die Konzentrationslager 1933-1945).
  • Eugen Kogon: Der SS-Staat – Das System der deutschen Konzentrationslager. Alber, München 1946 (zuletzt: Heyne, München 2004, ISBN 3-453-02978-X).
  • Eugen Kogon: The Theory and Practice of Hell: The German Concentration Camps and the System Behind Them. Octagon Books, 1972, ISBN 0-374-94610-8 (englisch).

Արտաքին հղումներ

Մահվան Ճամբարներ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մահվան ճամբարներ» հոդվածին։

Tags:

Մահվան Ճամբարներ ՆկարագիրՄահվան Ճամբարներ Ոչնչացման տեխնոլոգիաներՄահվան Ճամբարներ ՎիճակագրությունՄահվան Ճամբարներ ԾանոթագրություններՄահվան Ճամբարներ ԳրականությունՄահվան Ճամբարներ Արտաքին հղումներՄահվան Ճամբարներ1941ԳերմաներենԳերմանիաԵրկրորդ համաշխարհային պատերազմՀամակենտրոնացման ճամբարՀոլոքոստՆացիստական ԳերմանիաՌասիզմ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՍինգապուրԱրեգակնային համակարգՄարսողական համակարգՄեծապատիվ մուրացկաններԵնթաստամոքսային գեղձի բորբոքումԳլխուղեղԵրեքնուկՏաթևի վանքԴավիթ ՄուրադյանԴանիել ՎարուժանՄինչամուսնական սեքսՀամո ՍահյանԷթիլ սպիրտԱրձակԱպրիլի 24Ալբերտ ԱյնշտայնԿրիպտոարժույթԱռիթմիաԼիտրՎարդան Ղուկասյան (Դոգ)ԲառարանՄեծ ՀայքՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրԻնքնաթիռԶանգվածի պահպանման օրենքՎլադիլեն ԲալյանԻնֆեկցիոն մոնոնուկլեոզԵրվանդունիների թագավորությունԵրկիրՀետգրությունՂըզըլհաջըլիՇվեյցարիաՍպիտակավոր վանքՀովհաննավանքԼյարդՖրանսիաԲացատրական բառարանԳլանՀարադրությունՄոնթե ՄելքոնյանԿռունկներԱբովյան (քաղաք)Մարի ԱնտուանետՀայկական հարցԵլակՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԻսրայել ՕրիԻնդոնեզիաՀարավային ԱմերիկաՈրոշիչՑորենԳործադիր իշխանությունԱրիստոտելՄատյան ողբերգությանԱծանցյալՀնդկաստանԳետային խեցգետիններՃապոնիաԵրևանՍայաթ-ՆովաՀակոբ ՊարոնյանԲանաստեղծական կայուն ձևերԱլեքսանդրապոլի պայմանագիրՀեպատիտ BԿոնքի բորբոքային հիվանդությունԲայՄիջատներՄակդիրՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՄխիթար ՍպարապետԱվստրալիաՄարտիրոս ՍարյանՍպիտակ ձին (պատմվածք)ԲառակապակցությունՆիդերլանդներ🡆 More