Նկար Ճիչ: Էդվարդ Մունկի նկար

«Ճիչ» (նորվ.՝ Skrik), նկարների շարք, որը ստեղծել է նորվեգացի նկարիչ-էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունկը 1893-1910 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։ Նկարներում պատկերված է հուսահատության եզրին գտնվող մարդու կերպարանք, ով անզորությունից ճչում է։ Մարդը պատկերված է արնագույն-կարմիր երկնքի ու ծայրաստիճան ընդհանրացված բնապատկերի ֆոնի վրա։ 1895 թվականին Մունկն ստեղծել է այս սյուժեով վիմագրություն։

Նկար Ճիչ: Նկարագիր, Ստեղծման պատմություն, «Ճիչի» տարբերակներ և դրանց գտնվելու վայրեր
Ճիչ
Նկար Ճիչ: Նկարագիր, Ստեղծման պատմություն, «Ճիչի» տարբերակներ և դրանց գտնվելու վայրեր
տեսակկտավների խումբ և արվեստի գործ
նկարիչԷդվարդ Մունկ
տարի1893
բարձրություն91 սանտիմետր
լայնություն73,5 սանտիմետր
ուղղությունէքսպրեսիոնիզմ
գտնվում էԿալիֆոռնիա և Նորվեգիայի ազգային պատկերասրահ
հավաքածուԱրվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարան
հատվածն էՃիչ, Ճիչ, Ճիչ և The Scream?
հեղինակի կրկնօրինակներ4
Ծանոթագրություններ
Նկար Ճիչ: Նկարագիր, Ստեղծման պատմություն, «Ճիչի» տարբերակներ և դրանց գտնվելու վայրեր The Scream by Edvard Munch Վիքիպահեստում

«Ճիչը» համարվում է էքսպրեսիոնիզմի խորհրդանիշը և դարձել է 20-րդ դարի արվեստի յուրօրինակ «նախերգանքը»։ Այն հանդիսացավ մոդեռնիզմի համար անկյունաքարային երևույթ, քանի որ վերաբերում է մենակությանը, հուսահատությանն ու օտարացմանը, որոնք այդ ուղղության գլխավոր բնորոշ գծերից են։ Կարծես թե նկարիչը նայել ու տեսել է գալիք հարյուրամյակին սպառնացող վտանգները՝ համաշխարհային պատերազմներ, հեղափոխություններ, բնապահպանական ճգնաժամեր և պատկերել է դրանց լուծումը չգտնող մարդուն, որ ճչում է հուսահատությունից։

Նկարագիր

Ճչացող մարդու կերպարանքն այն աստիճան պրիմիտիվ է պատկերված, որը տարբեր մեկնաբանների կողմից որակվել է որպես կմախք, էմբրիոն կամ էլ սպերմատոզոիդ։ Ալիքաձև ձգվող բնանկարի գծերը կարծես արձագանք լինեն, որոնք կրկնում են պատկերված մարդու գլխի և լայն բացված բերանի ուրվագծերը. կարծես ճիչի ձայնը տարածվում է ամենուր։ Սուբյեկտի բացասական էմոցիան այնպես է ներկայացված, որ կարծես իր ծանրությամբ ճնշում է շրջապատող աշխարհին և ձեռք է բերում տիեզերական թափ։ Սակայն կա նաև հակադարձ կարծիքը, որը նշել է անձամբ հեղինակը. հոգեվարքի մեջ գտնվող մարդու ճիչը ոչ այլ ինչ է, եթե ոչ «բնության ճիչ»։

Ստեղծման պատմություն

«Ճիչը» նկարի ֆոնային բնանկարը հիշեցնում է Կրիստիանիայի Էկեբերդ բլուրից բացվող տեսարանը դեպի Օսլո ֆյորդը։ Սկզբնական ժամանակաշրջանում Մունկի կողմից նկարին տրվել է գերմաներեն անվանում՝ «Der Schrei der Natur» («Բնության ճիչը»)։ Իր օրագրի էջերում, որոնք գրվել են «Նիս, 22.01.1892» վերնագրի տակ, Էդվարդ Մունկն իր ներշնչանքի աղբյուրի մասին գրում է.

Նկար Ճիչ: Նկարագիր, Ստեղծման պատմություն, «Ճիչի» տարբերակներ և դրանց գտնվելու վայրեր  Ես իմ երկու բարեկամների հետ քայլում էի արահետով, արևն արդեն մայր էր մտնում, և ակնթարթորեն երկինքը դարձավ բոսոր-արյունագույն։ Ես կանգ առա լրիվ ուժասպառ եղած, հենվեցի ցանկապատին ու դիտեցի արյունը և բոցի լեզուները կապտասև ֆյորդի և քաղաքի վրա։ Իմ բարեկամներն առաջ անցան, իսկ ես շարունակեցի կանգնած մնալ և հուզմունքից դողալ՝ զգալով անվերջ մի ճիչ, որը գալիս էր բնությունից։ Նկար Ճիչ: Նկարագիր, Ստեղծման պատմություն, «Ճիչի» տարբերակներ և դրանց գտնվելու վայրեր 

Նկարիչը ձեռնարկեց մի քանի փորձեր՝ կտավին փոխանցելու անջնջելի տպավորությունները։ Տպավորիչ մայրամուտը նկարելու մասին հայտնեցին նկարչի բարեկամներն ու ծանոթները։ Նկարաշարի առաջին աշխատանքը եղավ «Հուսահատություն» նկարը (սկզբում հայտնի էր «Տրամադրություն մայրամուտի ժամանակ» անվանումով)։ Այս աշխատանքը Մունկն արել է ռեալիստական ժանրում։ Պատկերված գլխարկով մարդը նման է հենց իրեն՝ Մունկին, ով մի փոքր կորանալով կռթնել է կամրջի բազրիքին և նայում է արնագույն երկնքին։ Երկու այլ տղամարդիկ էլ են պատկերված այս նկարում. նրանք նույնպես գլխարկներով են ու հեռանում են գլխավոր կերպարից։ Մեկ այլ տարբերակում կենտրոնական ֆիգուրը հիշեցնում է «Մելանխոլիա» կտավի գլխավոր հերոսին. նա ունի ներքև խոնարած գլուխ, թունդ գույնով գծագրված աչքեր։ Պարզորոշ է, որ նկարիչը երկար ժամանակ չէր կարողանում գտնել համապատասխան կերպար, որը կկարողանար արտահայտել այն ժամանակ իր ապրած սարսափն ու հուսահատությունը։ Վերջապես, 1893 թվականին նա նկարում է կտավի նոր տարբերակը, որն ի վերջո համաշխարհային պատմության մեջ հայտնի է դառնում «Ճիչ» անվանումով։ Սա հակասական ռեալիստական մարդու կերպար է, որը վերաձևափոխվում է աղավաղված, անսեռ կմախքի։ Առաջին անգամ այս նկարը և դրա մյուս տարբերակները ցուցադրվել են հանրությանը «Հուսահատություն» անվամբ։ Սակայն ավելի ուշ այն պատմության մեջ մտավ «Ճիչ» անվանումով։ Անձամբ նկարիչը նկարին տվել է գերմաներեն «Der Schrei der Natur» («Բնության ճիչը») անվանումը։ Էդվարդ Մունկի կեսագիր Ատլե Նեսը հայտնում է, որ նկարի վերջնական անվանումը հուշել է Վիլհելմ Կրագի «Ճիչ» բանաստեղծությունը։

Գրականության մեջ նշվում են բազմաթիվ վարկածներ, թե ինչն է առիթ հանդիսացել հանդիսացել «Ճիչը» ստեղծելու համար։ Կենսագիր Դյու Պրիդոն նշում է, որ Էկեբերգի մոտ գտնվում էր Օսլոյի ամենամեծ սպանդանոցը, իսկ դրանից ոչ շատ հեռու էլ գտնվում էր մի հոգեբուժարան, որտեղ բուժվում էր Էդվարդ Մունկի փոքր քույրը՝ Լաուրա Մունկը։ Չնայած հետազոտողը միանշանակ խուսափում է այդ փաստը նշել որպես նկարի ստեղծման շարժառիթ, բայցևայնպես նշում է. «Ասում էին, որ սպանվող կենդանիների ճիչն ու հոգեկան հիվանդների աղաղակը միախառնվում էին միմյանց հետ. դա անտանելի էր»։ 2003 թվականին աստղագետների խումբը առաջարկեց մի վարկած, ըստ որի նկարչի կողմից տեսած ալ կարմիր-բոսոր երկինքը առաջացել է 1883 թվականին Կրակատաու հրաբխի ժայթքման հետևանքով։ Ուժգին պայթյունը, որի ուժը բազմիցս գերազանցում էր Հիրոսիմայի վրա գցված ատոմային ռումբի պայթյունի ուժին, մթնոլորտ է արտանետել հսկայական քանակությամբ հրաբխային մոխիր, որի հետևանքով այդ և հաջորդ տարիներին ամբողջ աշխարհում նկատվել են արտասովոր կարմիր մայրամուտներ։ Հետազոտողները գրում են, որ այդ դիտարկումը նորվեգական շատ թերթերն են արձանագրել։ Արվեստագետերն ու Մունկի կենսագիրները կոչ են անում նման վարկածների վերաբերվել զգույշ, քանի որ պարզ չէ, թե կոնկրետ երբ են տեղի ունեցել այն իրադարձությունները, որոնց մասին իր հուշերը Մունկը գրի է առել Նիսում։ 1978 թվականին արվեստագետ Ռոբերտ Ռոզենբլյումը ենթադրել է, թե նկարի առաջին պլանում պատկերված տարօրինակ, անսեռ արարածին նկարիչը կարող է տեսած լինել 1899 թվականին Փարիզում։ Այդ ժամանակ այնտեղ անցկացվում էր Համաշխարհային ցուցահանդեսը, որի ժամանակ Մունկը տեսել է պերուական մումիաներ։ Մումիան՝ փաթաթված էմբրիոնի դիրքով, բաց բերանով ու պարզած ձեռքերով, Պոլ Գոգենին նույնպես ցնցել է (նա ստեղծել է ուրվանկարների մի շարք այդ թեմայով)։ Իտալացի անթրոպոլոգներից մեկը հայտնել է, որ Մունկը տեսել է մումիա, բայց ոչ թե Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ, այլ Ֆլորենցիայի թանգարաններից մեկում, որի պատկերը ավելի նման է նկարի գլխավոր հերոսին։

Առաջին անգամ «Ճիչը» (այդ ժամանակ դեռևս հայտնի էր «Հուսահատություն» անվանումով) հանրությանը ներկայացվել է 1893 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած բեռլինյան ցուցահանդեսի ժամանակ։ Այդ ցուցահանդեսին Մունկը ներկայացել էր նկարաշարով, որը կոչվում էր «Սեր» («Die Liebe»)։ Ցուցադրվող նկարների շարքում էին նաև «Ձայն», «Համբույր» և «Խանդ» նկարները, որոնք խորհրդանշում էին սիրո ծնունդը, ծաղկումը և մահը։ Ցուցահանդեսը միանշանակ չընդունվեց հասարակության կողմից և արժանացավ շատ բացասական արձագանքների քննադատների կողմից։ Այնուամենայնիվ արժանացավ գովասանքի ու հիացման այնպիսի արվեստագետի կողմից, ինչպիսին է Ստանիսլավ Պշիբևսկին։

«Ճիչի» տարբերակներ և դրանց գտնվելու վայրեր

Էդվարդ Մունկը ստեղծել է «Ճիչի» չորս տարբերակներ՝ օգտագործելով զանազան տեխնիկաներ.

  • Մունկի թանգարանում ցուցադրվում են նկարի երկու տարբերակները, որոնք արվել են յուղաներկով։ Կա նաև պաստելով նկարված մեկ նկար։
  • Նորվեգիայի արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարանում ցուցադրվում է յուղաներկով կատարած աշխատանքը, որը համարվում է երկրորդ տարբերակը։
  • Միակ տարբերակը, որը գտնվում է անհատական հավաքածուում, կատարված է պաստելով։ Այն պատկանում էր նորվեգացի միլիարդատեր Պետեր Օլսենին, ով այն հանեց աճուրդի 2012 թվականի մասիսի 2-ին։ Արդյունքում նկարը գնեց ամերիկացի բիզնեսմեն, հավաքորդ Լեոն Բլեքը՝ վճարելով 119 միլիոն 922 հազար 500 դոլար, որն այդ ժամանակ ռեկորդային գումար էր, որ երբևէ վճարվել է արվեստի գործի համար։

«Ճիչ»-ը բազմիցս դարձել է հանցագործների թիրախ.

  • 1994 թվականին նկարը գողացվել է Ազգային պատկերասրահից. փետրվարի 12-ին՝ հենց այն օրը, երբ տեղի էր ունենում նորվեգական Լիլլեհամեր քաղաքում Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը, երկու տղամարդ ներխուժում են Օսլոյի ազգային պատկերասրահի շենք և առևանգում «Ճիչի» տարբերակներից մեկը։ Նրանք այդտեղ թողնում են մի երկող, որում մասնավորապես ասվում էր. «Շնորհակալություն ցածր մակարդակի անվտանգության համար»։ Նկարը գողացվել էր թանգարանի երկրորդ հարկից։ Մի քանի ամիս անց նկարը գտնվել և վերադարձվել է իր տեղը։
  • 2004 թվականին «Ճիչը» և նկարչի մեկ այլ հայտնի աշխատանք՝ «Տիրամայրը», գողացվել են Մունկի թանգարանից։ Երկու կտավներն էլ վերադարձվել են 2006 թվականին։ Գողանալու ժամանակ դրանք վնասվել էին, սակայն վերականգնվել են և 2008 թվականից կրկին ցուցադրվում են Մունկի թանգարանում։

Նկարների արտացոլումը համաշխարհային մշակույթում

20-րդ դարի երկրորդ կեսին «Ճիչը» դարձավ յուրահատուկ տիպար և այդ ժամանակից բազմիցս իր արտացոլումը գտավ համաշխարհային մշակույթում։ Էնդի Ուորհոլը կատարեց մի շարք տպումներ փրինթերի օգնությամբ՝ տարբեր գույներով։ Փոփ արտի մեկ այլ ներկայացուցիչ՝ Էրրոն, ստեղծեց երկու կոլաժներ, որոնք կոչվեցին «Երկրորդ ճիչ» (1967) և «Դին-դոն» (1979)։ «Ճիչի» հերոսի կերպարը բազմաթիվ անգամներ օգտագործվել է գովազդներում, կոմիքսներում, հեռուստատեսությունում։ Հայտնի դիմակը, որը ներշնչվել է Մունկի աշխատանքից, օգտագործվել է «Ճիչ» ֆիլմաշարում։ Another անիմեի և մանգայի հերոս Յույա Մոտիձուկին համարվում է Էդվարդ Մունկի մեծ երկրպագուն և ոգեշնչված «Ճիչ» նկարից՝ ստեղծում է սեփական նկարները։

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Poul Erik Tøjner, Bjarne Riiser Gundersen Skrik. Historien om et bilde Forlaget Press 2013 ISBN 9788275473200

Արտաքին հղումներ

Նկար Ճիչ: Նկարագիր, Ստեղծման պատմություն, «Ճիչի» տարբերակներ և դրանց գտնվելու վայրեր Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճիչ (նկար)» հոդվածին։

Tags:

Նկար Ճիչ ՆկարագիրՆկար Ճիչ Ստեղծման պատմությունՆկար Ճիչ «Ճիչի» տարբերակներ և դրանց գտնվելու վայրերՆկար Ճիչ Նկարների արտացոլումը համաշխարհային մշակույթումՆկար Ճիչ ՊատկերասրահՆկար Ճիչ Տես նաևՆկար Ճիչ ԾանոթագրություններՆկար Ճիչ ԳրականությունՆկար Ճիչ Արտաքին հղումներՆկար Ճիչ189318951910ԱրյունԷդվարդ ՄունկԷքսպրեսիոնիզմՆորվեգացիներՆորվեգերենՍյուժեՎիմագրություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայաստանի գետերի ցանկՀամացանցԲյուզանդական կայսրությունԵս և նաՄայիսի 1 (տոն)ԱվտոմեքենաՁեռնաշարժությունՄագնեզիումԱռաջին համաշխարհային պատերազմԱզատի ջրամբարՇաքիի ջրվեժԱնալ սեքսԱլեքսանդր ՍպենդիարյանԿարեն ԴեմիրճյանԲարդ ստորադասական նախադասությունԱնմոռուկԿոտորակ (մաթեմատիկա)ՀունաստանՄովսես ԳորգիսյանՀայոց պատմությունՀայրենական մեծ պատերազմՀայկական դիցաբանությունԷրեբունի ամրոցԿալցիումՄեր թաղը (պատմվածաշար)Քրիստոնեության ընդունումը ՀայաստանումՍևանա լիճՎիտամին AՍտեփան Զորյան (գրող)Էկոլոգիական գործոններԽոսրովի անտառ պետական արգելոցԹութակներ (ընտանիք)Մերկուրի (մոլորակ)Գորշ արջՃապոնիաՎլադիլեն ԲալյանՎաղարշապատՀայաստանի քաղաքներըՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՄեջքի ցավՎահագնԲյուրականի աստղադիտարանԱրքիմեդեսԹմրամիջոցԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)Հայկյան տոմարԾիրանի փողըՀայաստանՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՊարզ թիվԲարդիՀայաստանի Կարմիր գիրքԵրևանի թանգարանների ցանկՋրհեղեղՎինի ԹուխԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըԲաժանարարների աղյուսակՖաշիզմԿույր աղիքԿրծքագեղձի քաղցկեղՓոքրիկ իշխանըՆևրոզներՇախմատԱրյան ընդհանուր հետազոտությունԱվշային հանգույցՍերգեյ ՓարաջանովՎարդանանք (պատմավեպ)ԴիզայնՖեռնան ՄագելանՀոմանիշԵրկաթ պակասորդային սակավարյունությունԷվերեստԴավիթ ԱնանյանՄարս (մոլորակ)Վիլյամ ՍարոյանԿենդանիներՎանի թագավորության արքաների ցանկ🡆 More