Հիփ Հոփ

Հիփ հոփ (անգլ.՝ Hip hop), երաժշտական ժանր, որը սկիզբ է առել 1970-ականների սկզբին աֆրոամերիկացիների և կարիբյան ներգաղթյալների կողմից Նյու Յորքի Բրոնքս թաղամասում։ Հիփ-հոփ երաժշտությունը ծագել է որպես թմրամիջոցների և բռնության դեմ պայքարող ժանր, որը բաղկացած է ոճավորված ռիթմիկ երաժշտությունից (սովորաբար կառուցված է թմբուկի հարվածների շուրջ), որը հաճախ ուղեկցվում է բանաստեղծական խոսքի ռիթմիկ մատուցմամբ (ռեփով)։

Հիփ հոփ
Hip hop
Հիփ Հոփ
Ոճային հիմքերֆանկ, դիսքո, սոուլ, ռեգգի, բլյուզ, ջազ
Ծագման ժամանակ1970-ականներ, Նյու Յորք, Բրոնքս
Ծագման երկիրՀիփ Հոփ ԱՄՆ
Հատուկ գործիքներվինիլային նվագարկիչներ, սինթեզ, դրամ մեքենա, սեմպլեր, հարվածային գործիքներ, կիթառ, բաս կիթառ, դաշնամուր
Ենթաժանրեր
բում բեփ, ջի-ֆանկ, գանգստերական ռեփ, ջազ ռեփ, այլընտրանքային հիփ հոփ, հարդքոր ռեփ, թրեփ, մամբլ ռեփ և այլն

Անվան ստուգաբանություն

Հիփ (Hip) բառը օգտագործվում էր աֆրոամերիկյան բարբառում դեռ 1898 թվականին և նշանակում էր մարդու մարմնի շարժունակ մասերը, իսկ Հոփ (Hop) բառը՝ սեփական շարժումը։ «hip hop!» արտահայտությունը նաև նշանակում է խելացի շարժում։

Պատմություն

Հիփ-հոփը որպես երաժշտական ​​ժանր և մշակույթ ի հայտ եկավ 1970-ականներին, երբ թաղային երեկույթները սկսեցին ավելի տարածված լինել Նյու Յորքում, հատկապես Բրոնքսում ապրող աֆրոամերիկացի երիտասարդների շրջանում։

1980-ականներին հիփ հոփը որպես երաժշտական ինքնուրույն ժանր սկսեց զարգանալ և տարածվել ամբողջ աշխարհում։

Այդ ընթացքում հանրաճանաչություն ձեռք բերեց հիփ հոփի գանգստերական ռեփ (անգլ.՝ gangsta rap) ենթաժանրը, որը կենտրոնացած էր աֆրոամերիկացիների հանդեպ ռասայական հալածանքների, աղքատության և վատ կենսապայմանների վրա։

1990-ականների սկզբին և կեսերին ԱՄՆ արևմտյան ափի հիփ հոփում (անգլ.՝ West Coast hip hop) գերակշռում էր ջի-ֆանկը (անգլ.՝ g-funk), մինչդեռ արևելյան ափի հիփ հոփում (անգլ.՝ East Coast hip hop) գերակշռում էին ջազ ռեփը (անգլ.՝ jazz rap), այլընտրանքային հիփ հոփը (անգլ.՝ alternative hip hop) և հարդքոր ռեփը (անգլ.՝ hardcore rap

Հիփ-հոփ երաժշտության ժողովրդականությունը շարունակվեց մինչև 1990-ականների վերջը և 2000-ականների կեսերը, և հիփ-հոփը ազդեց երաժշտության այլ ժանրերի վրա, ինչպիսիք են նեո-սոուլը, նյու մետալը և R&B-ն։

2000-ականների վերջին և 2010-ականների սկզբին, ռեփերները կարողացան հանրաճանաչություն ձեռք բերել առցանց երաժշտության տարածման մեթոդների միջոցով, ինչպիսիք են սոցիալական ցանցերը և բլոգերը, իսկ հիմնական հիփ-հոփը ավելի մեղեդային, զգայուն ուղղություն ձեռք բերեց։

Թրեփ (անգլ.՝ trap) և մամբլ ռեփ (անգլ.՝ mumble rap) ենթաժանրերը դարձան հիփ-հոփի ամենատարածված ձևերը 2010-ականների կեսերից մինչև վերջ և 2020-ականների սկզբին։

Հիփ հոփը Հայաստանում

Հիփ հոփ երաժշտությունը Հայաստանում տարածված է հիմնականում երիտասարդության շրջանում։ 2000-ականների նշանավոր հայկական հիփ-հոփ խմբերից էր «Հայ Տղեքը», որը հիմնադրվել էր 2001 թվականին։ Խմբի լուծարումից հետո նրա անդամներ Միշոն և ՀՏ Հայկոն սկսեցին իրենց անհատական ​​կարիերաները։

Տես նաև

Գրականություն

  • Toop, David (1984/1991) Rap Attack II: African Rap To Global Hip Hop New York: Serpent's Tail 1-85242-243-2;
  • McLeod, Kembrew. Interview with Chuck D and Hank Shocklee 2002. Stay Free Magazine.
  • Corvino, Daniel and Livernoche (2000) – A Brief History of Rhyme and Bass: Growing Up With Hip Hop. Tinicum, PA: Xlibris Corporation/The Lightning Source, Inc. 1-4010-2851-9
  • Hess, Mickey (2009) – Hip Hop in America: A Regional Guide: Volume 1: East Coast and West Coast Greenwood. 0313343233
  • Rose, Tricia (1994) -Black Noise. Middletown, Connecticut: Wesleyan University Press. 0-8195-6275-0
  • Russell A. Potter |tytuł = Spectacular Vernaculars: Hip-Hop and the Politics of Postmodernism |data = 1995 |isbn = 0-7914-2626-2 |miejsce = Albany |wydawca = SUNY Press |oclc = 31604649 }}
  • Light, Alan (ed). (1999) – The VIBE History of Hip-Hop. New York: Three Rivers Press. 0-609-80503-7
  • George, Nelson (2000, rev. 2005) – Hip-Hop America. New York: Penguin Books. 0-14-028022-7
  • Fricke, Jim and Ahearn, Charlie (2002) – Yes Yes Y'All: The Experience Music Project Oral History of Hip Hop's First Decade. New York: Da Capo Press. 0-306-81184-7
  • Kitwana, Bakar (2004) -The State of Hip-Hop Generation: how hip-hop's culture movement is evolving into political power. December 4, 2006, Ohio Link Database
  • Chang, Jeff (2005) – Can't Stop Won't Stop: A History of the Hip-Hop Generation. Picador, 0-312-42579-1.
  • George, Nelson. Hip Hop America. Penguin, 2005.
  • Katz, Mark. Groove Music. The Art and Cuture of the Hip Hop DJ. OUP, 2012.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Հիփ Հոփ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիփ հոփ» հոդվածին։

Tags:

Հիփ Հոփ Անվան ստուգաբանությունՀիփ Հոփ ՊատմությունՀիփ Հոփ Հիփ հոփը ՀայաստանումՀիփ Հոփ Տես նաևՀիփ Հոփ ԳրականությունՀիփ Հոփ ԾանոթագրություններՀիփ Հոփ Արտաքին հղումներՀիփ ՀոփԱնգլերենԱֆրոամերիկացիներԲրոնքսԿարիբյան ավազանՆյու ՅորքՌեփ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ձվարանի կիստաԹոնդրակյաններԳերմանիաԸնտանիքՀարավաֆրիկյան ՀանրապետությունԱրաբական Միացյալ ԷմիրություններՀայրենիք (հասկացություն)Հայաստանի Կարմիր գիրքՀետգրությունԼևոն ԲՄայրցամաքԹութքՍեռական բազմացումԹթվածինՀայկական դիցաբանությունԱյրվածքՆոր ՆախիջևանՀիսուսԳևորգ ՉաուշՀամո ԲեկնազարյանԿապանԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնԱրամ ԱՄխիթարյան միաբանությունՍպիտակավոր վանքՍակրավորԶապել ԵսայանՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՍիրտՎեներա (մոլորակ)Հայ գրերի գյուտՏողադարձԱրտաշեսյանների թագավորությունԱնուղղակի խնդիրԹռչուններԳլխուղեղի ուռուցքԷյֆելյան աշտարակՀարադրությունԱնալ սեքսՆաիրի ԶարյանՋորջ ԲայրոնԲյուրականի աստղադիտարանՃապոնիաՓայծաղԱլպիական մանուշակ (պատմվածք)Բացատրական բառարանԴանիել ՎարուժանԴերենիկ ԴեմիրճյանՄիզուղիների ինֆեկցիաներՍերմՀեպատիտ CԱլեքսանդր ԹամանյանՄեծ ՄհերՀամբարձում (տոն)ՀեշտոցՍառը պատերազմԱմերիկաԹոմաս ԷդիսոնԳլխուղեղՀայկական լեռնաշխարհՀարավային ԿովկասԲագրատունիների թագավորությունՍինդրիկՄյունխհաուզենի համախտանիշՆիկոլայ Հովհաննիսյան (պատմաբան)ԱրյունահոսությունՍուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)Թաջ ՄահալՀայկական առածներ և ասացվածքներՍրտային անբավարարությունՆևրոզներՀայկ նահապետՎարդան ՄամիկոնյանԱմերիկայի հայտնագործումՀովհաննավանքՀղիություն (մարդ)Շիրակի մարզ🡆 More