Հաֆեզ: Պարսիկ բանաստեղծ, գրող և երգահան

Խոջա Շամս ադ-Դին Մուհամմադ Հաֆեզ Շիրազի (պարս.՝ خواجه شمس‌‌الدین محمد حافظ شیرازی, մոտ 1325, Շիրազ, Muzaffarids of Iran - ոչ վաղ քան 1389 և ոչ ուշ քան 1390, Շիրազ, Թեմուրյանների պետություն‎), հայտնի է նաև որպես Հաֆեզ (Հաֆեզ՝ հիշող, (հուսալի) պահապան, 1315-1390 թվականներ), պարսիկ բանաստեղծ, ով «գովաբանել է սիրո զվարճանքները և գինին, բայց նաև առանձնացրել է կրոնական կեղծ բարեպաշտությունը»։ Նրա հավաքածուները համարվում են պարսկական գրականության գագաթնակետը, և շատ հաճախ կարելի է հանդիպել դրանց պարսկախոս մարդկանց տանը, ովքեր նրա բանաստեղծությունները անգիր են սովորում և շարունակում են օգտագործել որպես առածներ և ասացվածքներ։ Նրա կյանքը և բանաստեղծությունները եղել են քննարկման, մեկնաբանությունների և հետազոտությունների առարկա՝ ազդելով 14-րդ դարից հետո պարսկական գրական երկերի վրա։

Հաֆեզ
պարս.՝ خواجه شمس‌الدین محمد حافظ شیرازی
Հաֆեզ: Կյանք, Լեգենդներ, Ազդեցություն
Ծնվել էմոտ 1325
ԾննդավայրՇիրազ, Muzaffarids of Iran
Վախճանվել էոչ վաղ քան 1389 և ոչ ուշ քան 1390
Վախճանի վայրՇիրազ, Թեմուրյանների պետություն
ԳերեզմանTomb of Hafez
Գրական անունحافظ
Մասնագիտությունբանաստեղծ, երգերի հեղինակ և գրող
Լեզուպարսկերեն
ՔաղաքացիությունMuzaffarids of Iran և Հաֆեզ: Կյանք, Լեգենդներ, Ազդեցություն Թեմուրյանների պետություն
Ժանրերլիրիկա
Գրական ուղղություններլիրիկա
Ուշագրավ աշխատանքներThe Divān of Hafez?
Հաֆեզ: Կյանք, Լեգենդներ, Ազդեցություն Hafez Վիքիպահեստում

Հաֆեզը հայտնի է իր բանաստեղծություններով, որոնք կարող են ներկայացվել՝ իբրև «անտինոմիանիզմի» օրինակներ, որի համար օգտագործվում է «թեոսֆիա» միջնադարյան տերմինը. այս տերմինը 13-14-րդ դարերում օգտագործվել է «միայն սուրբ գրքերից օգտվող հեղինակների» կողմից գրված առեղծվածային աշխատանքները մատնանշելու համար։ Հաֆեզը հիմնականում ստեղծագործել է լիրիկական պոեզիայի կամ գազելի գրական ժանրերում, որը սիրային բանաստեղծություններում աստվածային ոգեշնչման զմայլանքի արտահայտության համար լավագույն ժանրն է։

Նրա գազելների հիմնական թեմաները վերաբերում են սիրելիին, հավատին և կեղծավորության բացահայտմանը։ Իր գազելներում նա քննարկում է սերը, գինին և գինետունը՝ ամբողջությամբ ներկայացնելով կրոնական զմայլանքը և սահմանափակումներից ազատությունը կա՛մ իրական աշխարհիկ ազատության մեջ, կա՛մ սիրահարի խոսքում, ով խոսում է աստավածային սիրո մասին։ Նրա ազդեցությունը պարսկական բանախոսների կյանքում կարելի է գտնել «Հաֆեզի մեկնաբանություններում» (պարս.՝ فال حافظ), իսկ նրա բանաստեղծությունների հաճախակի օգտագործումը՝ պարսկական ազգային երաժշտության, տեսողական արվեստի և պարսկական վայելչագրության մեջ։ Նրա գերեզմանին հաճախ են այցելում։ Նրա ստեղծագործությունների վերամշակումները, ընդօրինակումները և թարգմանությունները հանդիպում են բոլոր կարևոր լեզուներում։

Կյանք

Հաֆեզ: Կյանք, Լեգենդներ, Ազդեցություն 
19-րդ դարում դերասանները ընդօրինակել են Հաֆեզի Դիվանին: Առաջին դերասանը ներկայացնում է, թե ինչպես է Հաֆեզը իր աշխատանքը մի գնորդի ներկայացնում:

Հաֆեզը ծնվել է Իրանի Շիրազ քաղաքում։ Նրա ծնողները Ֆարես նահանգի Կազերուն քաղաքից էին։ Չնայած նրա խորը ազդեցությանը պարսկական կյանքի և մշակույթի վրա և շարունակական ժողովրդականությանն ու ազդեցությանը՝ շատ քիչ մանրամասներ են հայտնի նրա կայնքից։ Նրա վաղ կյանքի մասին տեղեկությունների համար հիմք են հանդիսանում ավանդական կարճ պատմությունները։ Վաղ թեզքերեները (կենսագրական էսքիզները), որտեղ հիշատակվում է Հաֆեզը, չեն կարող համարվել վստահելի աղբյուր։ Վաղ հասակում նա անգիր է սովորել Ղուրանը, որի համար էլ ստացել է Հաֆեզ անունը, որը հետագայում օգտագործել է որպես իր մականուն։ Դիվանի նախաբանը, որում քննարկվել է նրա վաղ կյանքը գրվել է մի անհայտ ժամանակակցի կողմից, ում անունը կարող է լինել Մոհամեդ Գոլանդամ։ Հաֆեզի Դիվանի երկու ամենամեծ արժեք ունեցող հրատարակությունները կազմել են Մոհամմադ Ջազվինին ու Քեսեմ Գանին (495 գազել) և Փարվիզ Նաթել-Խանլարին (486 գազել)։

Ժամանակակից գիտնականները ընդհանուր առմամբ գտնում են, որ Հաֆեզը ծնվել է կամ 1315 կամ 1317 թվականին։ Ըստ Ջամիի տեղեկությունների Հաֆեզը մահացել է 1390 թվականին։ Հաֆեզը խրախուսվել է մի քանի իրար հաջորդող տեղական վարչակարգերի կողմից՝ Շահ Աբու Իսահաքի, ով իշխանության էր եկել այն ժամանակ, երբ Հաֆեզը դեռահաս էր, Լենկթեմուրի՝ իր կյանքի վերջում, և նույնիսկ խիստ ղեկավար Շահ Մուբարիզ ադ-դին Մուհամեդիչի (Մուբարիզ Մուզաֆար)։ Չնայած նրա գործը ծաղկում է ապրել հիմնականում 27-ամյա ղեկավար Ջալալ ադ-դին Շահ Շուջայի իշխանության օրոք՝ պնդում են, որ Շահ Շուջան ժամանակավորապես պատվի չի արժանացրել Հաֆեզը այն պատճառով, որ նա ծաղրել է ստորադաս բանաստեղծներին (Շահ Շուջան ինքն էլ բանաստեղծություններ էր գրում և հավանաբար դա ընդունել է որպես անձնական վիրավորանք), և նրան ստիպել են Շիրազից փախչել Սպահան և Յազդ, սակայն ոչ մի պատմական վկայություն չի պահպանվել։ Ասում են, որ Հաֆեզը Լենկթեմուրի արքունիքում եղած ժամանակ գրել է մի գազել, որտեղ ասվում էր, որ եթե այդ թուրքն ընդունի իր մեծարանքը՝

Նրա այտի սև խալի համար ես կտամ Սամարղանդ և Բուխարա քաղաքները

Լենկթեմուրը կշտամբել է նրան այս բանաստեղծության համար և ասել, որ «իմ լավ կոփված թրի հարվածներով ես նվաճել եմ աշխարհի մեծ մասը` մեծացնելով Սամարղանդը և Բուխարան, իմ մայրաքաղաքներն ու բնակավայրերը, իսկ դու՝ խղճու՛կ արարած, կարող ես փոխել այս երկու քաղաքները մի խալի հետ»։ Հաֆեզը պատասխանել է. «Օ՜, աշխարհի միապետ, նման մեծահոգության պատճառով է, որ ես թուլացել եմ, ինչպես տեսնում ես իմ ներկայիս աղքատ վիճակը»։ Հաղորդում են, որ արքան զարմացել է սրամիտ պատասխանից, և բանաստեղծը հեռացել է շքեղ ընծաներով։

Նրա գերեզմանը` Հաֆեզիեն, գտնվում է Շիրազի Մուսալլա այգում։

Լեգենդներ

Հաֆեզ: Կյանք, Լեգենդներ, Ազդեցություն 
Հաֆեզի Դիվանը պարսկական մանրանկարչության հետ ձախ կողմում է, իսկ գազելները՝ աջում: Ստորագրված Շահ Քեսեմի կողմից 1617 թվականին, Թեհրանում Իրանի ազգային թանգարան, Իրան։

Հաֆեզի մահից հետո նրա շուրջ պտտվել են բազմաթիվ կիսագերբնական, առասպելական պատմություններ։ Ասում են, որ լսելով հոր մեջբերումները՝ Հաֆեզը վաղ տարիքում ավարտել է Ղուրանը անգիր սովորելու առաջադրանքը (այստեղից էլ Հաֆեզ բառի նշանակությունը)։ Միևնույն ժամանակ ասում են, որ նա անգիր գիտեր Ռումիի, Սաադիի, Ֆարիդ ադ-դինի և Նիզամիի ստեղծագործությունները։

Ըստ մի ավանդույթի նախքան իր նախընտրած սուֆի Հաջի Զայն ալ-Աթարին հանդիպելը, Հաֆեզը աշխատել է հացի խանութում՝ հաց հասցնելով քաղաքի հարուստների թաղամասին։ Այնտեղ նա առաջին անգամ տեսել է Շաքե Նաբաթին՝ մեծ գեղեցկության տեր մի կնոջ, որին հասցեագրված է իր բանաստեղծությունների մի մասը։ Հիացած նրա գեղեցկությամբ, բայց հասկանալով, որ իր սերը նրա հանդեպ չէր կարող փոխադարձ լինել, Հաֆեզը թաքցնում է իր զգացմունքները։ Այնուամենայնիվ նա հանդիպել է հիանալի գեղեցկության տեր էակի, ով ընդունել է իրեն որպես հրեշտակ և նրա հետագա փորձերը միության հետ կապված առեղծվածային դարձան՝ հոգևոր միություն աստվածայինի հետ։ Այդպիսի արևմտյան օրինակներ են Դանթեն և Բեատրիչեն։

Ասում են, որ նա 60 տարեկանում սկսել է Չիլա-նաշինին՝ 40 գիշեր-ցերեկ արթուն նստելով մի շրջանի մեջ, որը ինքն էր գծել։ 40-րդ օրը նա նորից հանդիպել է Զայն ալ-Աթարին և նրան մի բաժակ գինի առաջարկել։ Ասում են, թե հենց այս պահին էլ նա «տիեզերական գիտակցություն» է ձեռք բերել։ Նա ակնարկում է այս դրվագը իր բանաստեղծություններից մեկում, որտեղ խորհուրդ է տալիս ընթերցողին հասնել «գինու մաքրության»՝ թողնելով, որ այն «նստած ման 40 օր»։

Ազդեցություն

Հաֆեզ: Կյանք, Լեգենդներ, Ազդեցություն 
Հաֆեզի կողմից նաստալիքով (վայելչագրության ձև) գրված երկտող ոտանավոր:

Մտավոր և գեղարվեստական ժառանգություն

Հաֆեզին իր կյանքի ընթացքում ողջունել են ամբողջ իսլամական աշխարհում, այլ պարսիկ բանաստեղծներ ընդօրինակել են նրա աշխատանքները և Բաղդադից մինչև Հնդկաստան հովանավորչություն են առաջարկել նրան։

Նրա աշխատանքը առաջին անգամ անգլերեն է թարգմանվել 1771 թվականին Վիլիամ Ջոնսի կողմից։ Այն հետք է թողել այնպիսի արևմտյան գրողների վրա, ինչպիսիք են Հենրի Դեյվիդ Թորոն, Գյոթեն և Ռալֆ Ուալդո Էմերսոնը (վերջինս դիմում էր նրան «բանաստեղծների բանաստեղծ» ձևով)։ Պարոն Արթուր Կոնան Դոյլը կերպար Շեռլոկ Հոլմսը ասում է. «Հաֆեզի գլխում այնքան շատ իմաստություն կա, որքան Հորասի գլխում և նույնքան էլ գիտելիք աշխարհի մասին»։ Ֆրիդրիխ Էնգելսը հիշատակել է նրան 1853 թվականին Կառլ Մարքսին ուղղված նամակում։

Հաֆեզ: Կյանք, Լեգենդներ, Ազդեցություն  Իմիջիայլոց ավելի հաճելի է բնագրային լեզվով կարդալ կոպիտ, հին Հաֆեզին, որը միանգամայն տանելի է հնչում, իսկ իր քերականության մեջ, օրինակ Պարոն Վիլյամ Ջոնսը սիրում է որպես օրինակ մեջբերել անստույգ պարսկական կատակները, որոնք ավելի ուշ թարգմանել է հունական բանաստեղծությունների «Մեկնաբանություններ ասիական պոսեզիայի մասին» աշխատության մեջ, որովհետև նույնիսկ լատիներենով դրանք չափազանց անվայել էին թվում նրան։ Այս մեկնաբանությունները, Ջոնսի աշխատությունը, հատոր 2-րդ, Դե Պոեզի էրոտիկա, կզվարճացնի ձեզ։ Պարսկական արձակը, ընդհակառակը, չափազանց ձանձրալի է։ Օրինակ՝ ազնվական Միրքոնդը, ով գրել է Ռաուլեթ-աս-սաֆան, շարադրել է պարսկական էպիկական պոեմը շատ գունագեղ բայց անմիտ լեզվով։ Ալեքսանդր Մեծի վերաբերյալ ասում է, որ Իսկանդեր անունը հունական լեզվում Աքշիդ Ռուս է (ինչպես Իսկանդերը՝ Ալեքսանդրի աղճատված տարբերակը)։ Այն ունի գրեթե նույն նշանակությունը ինչ որ ֆիլուսուֆը, որը ծագել է «ֆիլա» բառից՝ սեր, և «սուֆա»՝ իմաստություն. այսպիսով Իսկանդերը հոմանիշ է «իմաստության բարեկամին»։ Հաֆեզ: Կյանք, Լեգենդներ, Ազդեցություն 

Ժամանակակից իրանական մշակույթում

Հաֆեզը ամենահայտնի բանաստեղծն է Իրանում և նրա աշխատանքները կարելի է գտնել գրեթե յուրաքանչյուր իրանական ընտանիքում։ Հոկտեմբերի 12-ը Իրանում նշվում է որպես Հաֆեզի օր։

Հաֆեզ: Կյանք, Լեգենդներ, Ազդեցություն 
Խաթամին Ֆաթեմե Մոթամեդ-Արիայի հետ Հաֆեզի Դիվանն գուշակության նպատակով օգտագործելիս, 2007 թվականի Յալդայի գիշերը։

Նրա մահվանից 20 տարի հետո նրան մեծարելու համար Մասսալա այգում կանգնեցվել է նրա շիրիմը։ Ներկայիս դամբարանը նախագծված է 1930-ականների վերջին Անդրե Գոդարի կողմից, ով ֆրանսիացի հնագետ և ճարտարապետ է։ Գերեզմանը կանգնեցված էր վարդերով, ջրանցքներով նարնջենիներիով այգում գտնվող ամբիոնում։ Հաֆեզի գիպսե սարկոֆագի ներսի մասում նրա բանաստեղծություններից երկուսի մակագրություններն են։ Նրա գերեզմանի շուրջ «խմբվում են նվիրյալներ», ովքեր այցելում են այդ վայրը։ Մթնոլորտը տոնական է, այցելուները երգում և արտասանում են իրենց սիրելի Հաֆեզի բանաստեղծությունները։

Բազմաթիվ իրանցիներ Հաֆեզի Դիվանը օգտագործում են բախտ գուշակելու համար։ Իրանական ընտանիքները սովորաբար իրեց տանը ունեն Հաֆեզի Դիվանը և երբ նրանք Նովրուզի կամ Յալդայի տոների ընթացքում հավաքվում, բացում են Դիվանի մի պատահական էջ ու կարդում են գրված բանաստեղծությունը, որը նրանք կարծում են այն դեպքերի նշանն է, որոնք կպատահեն ապագայում։

Նրա հավաքածուի հստակ սահմանված տարբերակը չկա. տարբեր հրատարակություններում բանաստեղծությունների թիվը տատանվում է 573-ից մինչև 994։ Իրանում և Աֆղանստանում նրա բանաստեղծությունների հավաքածուն օգտագործվում է որպես ժողովրդական գուշակության միջոց։ Միայն 1940-ական թվականներից սկսած գիտական փորձ է կատարվել (Մասուդ Ֆարզադի, Քասիմ Խանիի և այլոց կողմից Իրանում) Հաֆեզի աշխատանքները հստակ տարորոշելու, և հետագայում գրիչների և գրաքննիչների կողմից ավելացված մասերը հեռացնելու ուղղությամբ։ Սակայն այսպիսի աշխատանքի ճշտությունը կասկածի տակ է առնվում, և Հաֆեզի բառերով գիտնական Իրաջ Բաշիրին ասում է՝ «Վավերական, ճշգրիտ դիվանի համար այնտեղից շատ քիչ հույսեր են մնում (օրինակ՝ Իրանից)».։ Նույնիսկ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի գրադարաններն ունեն նրա Դիվանը։

Իրանական երաժշտության մեջ

Հաֆեզ: Կյանք, Լեգենդներ, Ազդեցություն 
Հաֆեզի գերեզմանը Շիրազում

Բազմաթիվ իրանական կոմպոզիտորներ հորինել են գործեր՝ ներշնչվելով կամ հիմնվելով Հաֆեզի բանաստեղծությունների վրա։ Իրանական երգիչներից Մոհսեն Նամջուն հորինել է երաժշտություն՝ հիմնվելով մի քանի բանաստեղծությունների վրա, այդպիսիք են՝ Զոլֆը, Դել Միրավարը, Նամեհը և մյուսները։ Հայեդենը կատարել է «Օրհնյալ փադիշահ» ստեղծագործությունը Ֆարիդ Զոլանդի երաժշտությամբ։ Մուհամեդ-Ռեզա Շաջարիանը կատարել է «Սիրտս փախչում է ձեռքիցս» ստեղծագործությունը Պարվիզ Մեշքաթիանի երաժշտությամբ։ Օսմանայն կոմպոզիտոր Բուհուրիզադե Մուսթաֆա Իթրին, հիմնվելով Հաֆեզի բանաստեղծություններից մեկի վրա, ստեղծել է իր մեծ աշխատանքը՝ «Նեվա Կար»-ը։ Լեհ կոմպոզիտոր Կարոլ Շիմանովսկին հորինել է Հաֆեզի սիրո երգերը՝ հիմնվելով Հաֆեզի բանաստեղծությունների գերմաներեն թարգմանության վրա։

Աֆղանական երաժշտության մեջ

Բազմաթիվ աֆղան երգիչներ, ներառյալ Ահմադ Զահիրը և Սարբան հորինել են երգեր, ինչպես օրինակ «Օ, օրհնյալ փադիշահ»-ը, «Դու զայրացա՞ծ ես» երգերը։

Մեկնաբանություն

Հաֆեզ: Կյանք, Լեգենդներ, Ազդեցություն 
Հաֆեզի արձանը Թեհրանում՝ իր անունը կրող փողոցում է:

Հարցը, թե արդյոք նրա աշխատանքը պետք է մեկնաբանվի բառացիորեն, առեղծվածայնորեն, թե երկուսն էլ միասին, բանավեճի առարկա է եղել արևմտյան գիտնականների շրջանում։ Մի կողմից նրա վաղ ընթերցողներից մի քանիսը, ինչպես օրինակ Վիլյամ Ջոնսը, նրա մեջ տեսնում էին երգչի և նմանեցնում նրան եվրոպական սիրո երգիչներին, ինչպիսին է Պետրարկան։ Մյուս գիտնականները, ինչպես օրինակ Հենրի Վիլբերֆորս Քլարքը համարում են, որ նա դիդակտիկ, էքստատիկ միստիցիզմով պոտե էր, ով այս համատեքստում որոշակի նմանություններ ուներ Ռումիի հետ, սակայն սա մի տեսակետ էր, որը 20-րդ դարի քննադատների և գրական պատմագիրների շրջանում բանավեճի առարկա էր դարձել։

Շփոթմունքն առաջացել է այն պատճառով, որ վաղ շրջանի պարսկական գրականության մեջ բանաստեղծական բառապաշարը գտնվել է միստիկների վերահսկողության տակ, ովքեր համարում էին, որ աննկարագրելին ավելի լավ կարող է բացատրվել բանաստեղծություններում, քան արձակում։ Հորինելով առեղծվածային բովանդակությամբ բանաստեղծություններ՝ նրանք յուրաքանչյուր բառ և պատկեր լցնում էին խորհրդավոր նրբերանգներով՝ քնարականությունն ու միստիցիզմը միավորելով մեկ ավանդույթի շրջանակներում։ Որպես արդյունք՝ ոչ մի 14-րդ դարի պարսիկ բանաստեղծ չէր կարող գրել քնարական բանաստեղծություն առանց միստիկ տարր կիրառելու, որն էլ ազդում էր բանաստեղծական բառապաշարի վրա։ Մինչդեռ մի քանի բանաստեղծներ, ինչպես օրինակ Ուբայդ Զաքանին, փորձում էր իրեն հեռու պահել այս բռնկիչ առեղծվածային-քնարական ավանդույթից՝ գրելով սատիրաներ, Հաֆեզը ընտրեց այդ կոալիցիան և ծաղկեցրեց այն։ Ուիլեր Ֆեքսթոնը այս մասին ասել է, որ Հաֆեզը «բացառիկորեն կապակցված երգել է մարդկային և առեղծվածային սերը, այնքան հավասարակշռված, որ անհնար է առանձնացնել մեկը մյուսից»։

Հաֆեզ: Կյանք, Լեգենդներ, Ազդեցություն 
Հաֆեզի Դիվանը,Պարսկական մանրանկարչություն 1585 թվական

Այս իսկ պատճառով Հաֆեզի թարգմանությունների պատմությունը լի է բարդություններով, սակայն նրա որոշ բանաստեղծություններ հաջողությամբ թարգմանվել են արևմտյան լեզուներով։

Այն պատկերավոր ժեստերից մեկը, որով նա ամենաշատն է հայտնի (և համարվում է դժվար թարգմանվող) պոեմն է կամ խորամանկ բառախաղը։ Այսպես, մի բառը ինչպես օրինակ «գոհար», որը կարող է նշանակել և՛ «էություն, ճշմարտություն», և՛ «մարգարիտ» կարող է միանգամից երկու իմաստներն էլ ունենալ մի բառակապակցության մեջ, ինչպես օրինակ «մի մարգարիտ/կարևոր ճշմարտություն արտաքին կյանքի պատյանից դուրս»։

Հաֆեզը հաճախ օգտվել է վերը նշված քնարերգական, միստիկական և պանեգիրիկ ոճերի միջև հստակ սահմանման բացակայությունից՝ ստեղծելով իմաստաբանական, բարդ փոխաբերություններ և պատկերներ՝ դրանց մեջ դնելով բազմաթիվ իմաստներ։ Օրինակ՝ Հաֆեզի բանաստեղծություններից մեկի երկտողում ասվում է՝

Հաֆեզ: Կյանք, Լեգենդներ, Ազդեցություն  Անցած գիշեր, նոճու ճյուղի վրայից սոխակը երգում է

Հին պարսկական ոճով, հոգևոր կայանների դասը։

Հաֆեզ: Կյանք, Լեգենդներ, Ազդեցություն 

Նոճու ծառը սիրեցյալի և կայսերական արիության խորհրդանիշն է, սոխակը և թռչնի երգը մարդկային սիրո խորհրդանիշն են։ «Հոգևոր կայարնների դասը» ունի նաև առեղծվածային նրբերանգ։ Միստիկայի շնորհիվ այս բառերը կարող են այլ նշանակություն ունենալ՝ պատմելով արքայազնի և նրա հետևորդների մասին, իր սիրելիին հետևող սիրահարի մասին և հոգևոր իմաստության ձեռքբերման մասին։

Երգիծանք, կրոն և քաղաքականություն

Հաֆեզ: Կյանք, Լեգենդներ, Ազդեցություն 
Հաֆեզ-Գյոթե հուշարձանը Վայմարում, Գերմանիա:

Չնայած Հաֆեզը շատ հայտնի է իր բանաստեղծություններով, սակայն պակաս ճանաչված չէ իր մտավոր և քաղաքական ներդրումներով։ Հաֆեզի բանաստեղծության բնորոշ գիծը հեգնական տոնն է և կեղծ բարեպաշտության թեման, որը ընդհանուր առմամբ համարվում էր ժամանակի կրոնական և իշխող շրջանների քննադատություն։ Պարսկական երգիծանքը զարգացել է 14-րդ դարի ընթացքում մոնղոլական ժամանակաշրջանի պալատներում։ Այս ժամանակաշրջանում Հաֆեզը և այլ նշանավոր վաղ երգիծաբաններ, ինչպիսիք են՝ Ուբայդ Զաքանին, ներկայացրին մի կաղապար, որը այդ ժամանակից ի վեր դարձավ քաղաքական երգիծանքի հիմնական ձևաչափը։ Նրա քննադատություններից շատերը իրենց նպատակին են հասել Ամիր Մոբարզե ադ-Դին Մոհամմադի իշխանության օրոք՝ մասնավորապես ուղղվելով կարևոր հասարակական և մասնավոր հաստատությունների կազմալուծմանը։ Նա եղել է սուֆի մուսուլմանական։

Նրա աշխատանքները, հատկապես պատկերավոր վկայակոչումները մենաստանների, կուսանոցների, շահնեհների և մուհթասիբի վերաբերյալ, անտեսում էին ժամանակի կրոնական արգելքները, ավելին՝ նա ծիծաղելի էր համարում իր հասարակության մեջ տարածաված որոշ կրոնական համոզմունքները։ Հումոր գործածելը այդ ժամանակվանից սկսած դարձավ ընդհանուր սովորություն Իրանի հասարակական զրույցներում, իսկ երգիծանքը այժմ հավանաբար Իրանի հասարակական մեկնաբանություների դե ֆակտո լեզուն է։

Ժամանակակից հրատարակություններ

Հաֆեզի անգլերեն բանաստեղծությունները հրատարակվել են «Սիրո դեմքերը» (2012) վերնագրով, որը թարգմանվել է Դիք Դեյվիսի կողմից Penguin Classics-ի համար։

Փիթր Ավերին անգլերեն է թարգմանել Հաֆեզի ամբողջական ստեղծագործությունները «Շիրազեցի Հաֆեզի ստեղծագործությունների հավաքածու» վերնագրով, որը հրատարակվել է 2007 թվականին։ Այն արժանացել է Իրանի Ֆարաբի մրցանակին։ Ավերիի թարգմանությունները հրատարակվել են մեկնաբանություններով, որոնք բացատրում են տեքստում եղած ակնարկները և լրացնում են այն ինչ, բանաստեղծները սպասում են, որ իրենց ընթերցողները իմանան։ Կրճատված տարբերակը վերնագրված է «Շիրազեցի Հաֆեզ․ 30 բանաստեղծություններ․ ծանոթություն սուֆի վարպետի հետ»։

Տես նաև

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Հաֆեզ: Կյանք, Լեգենդներ, Ազդեցություն 
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝
  • Bashiri, Iraj (1979). «"Hafiz' Shirazi Turk": A Structuralist's Point of View». Bashiri's Working Papers: Central Asia and Iran.
  • Peter Avery, The Collected Lyrics of Hafiz of Shiraz, 603 p. (Archetype, Cambridge, UK, 2007). 1-901383-09-1
    Translated from Divān-e Hāfez, Vol. 1, The Lyrics (Ghazals), edited by Parviz Natel-Khanlari (Tehran, Iran, 1362 Persian calendar/1983-4).
  • Parvin Loloi, Hafiz, Master of Persian Poetry: A Critical Bibliography - English Translations Since the Eighteenth Century (2004. I.B. Tauris)
  • E. G. Browne. Literary History of Persia. (Four volumes, 2,256 pages, and twenty-five years in the writing with a new introduction by J.T.P De Bruijn). 1997. 978-0-936347-66-0
  • Will Durant, The Reformation. New York: Simon & Schuster, 1957
  • Erkinov A. “Manuscripts of the works by classical Persian authors (Hāfiz, Jāmī, Bīdil): Quantitative Analysis of 17th-19th c. Central Asian Copies”. Iran: Questions et connaissances. Actes du IVe Congrès Européen des études iraniennes organisé par la Societas Iranologica Europaea, Paris, 6-10 Septembre 1999. vol. II: Périodes médiévale et moderne. [Cahiers de Studia Iranica. 26], M.Szuppe (ed.). Association pour l`avancement des études iraniennes-Peeters Press. Paris-Leiden, 2002, pp. 213–228.
  • Hafez. The Poems of Hafez. Trans. Reza Ordoubadian. Ibex Publishers., 2006 978-1-58814-019-7
  • Hafez. The Green Sea of Heaven: Fifty ghazals from the Diwan of Hafiz. Trans. Elizabeth T. Gray, Jr. White Cloud Press, 1995 1-883991-06-4
  • Hafez. The Angels Knocking on the Tavern Door: Thirty Poems of Hafez. Trans. Robert Bly and Leonard Lewisohn. HarperCollins, 2008, p. 69. 978-0-06-113883-6
  • Hafiz, Divan-i-Hafiz, translated by Henry Wilberforce-Clarke, Ibex Publishers, Inc., 2007. 0-936347-80-5
  • Khorramshahi, Bahaʾ-al-Din (2002). «Hafez II: Life and Times». Վերցված է 2010 թ․ հուլիսի 25-ին.
  • Yarshater, Ehsan (2002). «Hafez I: An Overview». Encyclopædia Iranica. Վերցված է 2010 թ․ հուլիսի 25-ին.
  • Jan Rypka, History of Iranian Literature. Reidel Publishing Company. 1968 OCLC 460598. 90-277-0143-1
  • Chopra, R. M., "Great Poets of Classical Persian", June 2014, Sparrow Publication, Kolkata, 978-81-89140-99-1.
  • Khorramshahi, Bahaʾ-al-Din (2012). «HAFEZ ii. HAFEZ'S LIFE AND TIMES». Encyclopaedia Iranica, Vol. XI, Fasc. 5. էջեր 465–469.
  • Perry, John R. (2011). «Karim Khan Zand». Encyclopaedia Iranica, Vol. XV, Fasc. 6. էջեր 561–564.
  • Limbert, John W. (2011). Shiraz in the Age of Hafez: The Glory of a Medieval Persian City. University of Washington Press. էջեր 1–192. ISBN 9780295802886.
  • Loloi, Parvin (2004). Hafiz, Master of Persian Poetry: A Critical Bibliography. I.B.Tauris. էջեր 1–392. ISBN 9781860649233.

Արտաքին հղումներ

Հաֆեզի բանաստեղծությունների անգլերեն թարգմանություններ

Պարսկերեն տեքստեր և աղբյուրներ

Անգլալեզու աղբյուրներ

Գերմաներեն թարգմանություններ

Այլ

Հաֆեզ: Կյանք, Լեգենդներ, Ազդեցություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաֆեզ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 328 Հաֆեզ: Կյանք, Լեգենդներ, Ազդեցություն 

Tags:

Հաֆեզ ԿյանքՀաֆեզ ԼեգենդներՀաֆեզ ԱզդեցությունՀաֆեզ ՄեկնաբանությունՀաֆեզ Երգիծանք, կրոն և քաղաքականությունՀաֆեզ Ժամանակակից հրատարակություններՀաֆեզ Տես նաևՀաֆեզ ԾանոթագրություններՀաֆեզ ԱղբյուրներՀաֆեզ Արտաքին հղումներՀաֆեզ132513891390d:Q877670Թեմուրյանների կայսրությունՇիրազՊարսկերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հյուսիսային ԿորեաՄոնղոլական կայսրությունCOVID-19 համավարակԿիլիկիայի հայկական թագավորությունՍևանա լիճԴոնալդ ՖեյսոնԷներգիաԽենթըԱմերիկյան կենդանիներԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիաՋոան ՌոուլինգՄատյան ողբերգությանԿունիլինգուսԱտամհատիկԱրյունՎատիկանԱրա Գեղեցիկ և ՇամիրամՀայկական խոհանոցՀայաստանԲրուցելոզԵրեք հրացանակիրներՈրովայնային ցավԴերբայական դարձվածԱշխարհ (Մեծ Հայքի վարչական միավոր)Ալեքսանդր ԹամազովԲառակապակցությունԳևորգ Մարզպետունի (վեպ)Արտաշես ԱԱկսել ԲակունցԱրագածՀին աշխարհի յոթ հրաշալիքներԿորած մոլորվածը ՀայաստանումՀիսուսԻրավագիտությունԿապանԱրտաշեսյաններԱրգանդի վզիկի քաղցկեղՎազգեն ՍարգսյանՏնտեսական աճԲույսերՎահագնԿարճատեսությունԳաստրիտԴաշտանային ցիկլԱրշակ ԲՆերարգանդային պարույրՍեղան (երկրաչափություն)Հին ՀռոմԱնի (համայնք, Շիրակի մարզ)Քեթի ՓերրիԱնուղղակի խնդիրԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրԼեոնարդո դա ՎինչիՏիեզերագնացությունՄարդու իրավունքներՏերունական աղոթքԱնթառամՄարտի 28Լոռու մարզՀերպեսՑրված սկլերոզՔառակուսի մետրՍողուններԱնգկոր ՎատՄԻԱՎԱրյան խումբԱսկարիդոզՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՅուրի ԳագարինԲնական թիվՆշիկաբորբՄեր հայրենիքԳեղամ ՍարյանՍտամոքսԿարմիր գիրքՀայաստանի բուհերի ցանկԳենդերային ինքնություն🡆 More