Կուրծք

Կանացի կուրծք, մարմնի առջևի մասի վերևում երկու համաչափ ուռուցիկություններ, որոնց ներսում գտնվող կաթնագեղձերից դուրս եկող կաթով սնվում են նորածին երեխաները։

Կուրծք
Կուրծք
Նամիբիայի հիմբա ցեղի աղջիկ՝ սովորական հագուկապով

Հակիրճ տեղեկություն

Յուրաքանչյուր կրծքի մակերեսին՝ մեջտեղից փոքր-ինչ ցած՝ մոտավորապես հինգերորդ կողի մակարդակի վրա, կա նկատելիորեն պիգմենտավորված, ոչ մեծ շրջանակ՝ արեոլ, որն ավելի է մգանում հղիության և կաթնարտադրության ժամանակաշրջանում։ Արեոլի կենտրոնում գտնվում է պտուկը, որի ներսում կենտրոնանում են կաթնագեղձերի ելքային հոսքերի արտաքին վերջավորությունները։ Պտուկը սովորաբար վարդագույնի կամ դարչնագույնի երանգ է ունենում։ Աղջիկների կրծքագեղձերի զարգացումը նրանց բնականոն սեռահասունացման կարևոր տարրերից մեկն է, այնինչ՝ տղամարդկանց մոտ համանման երևույթի ի հայտ գալը դիտվում է որպես պաթոլոգիա (դա խիստ հազվադեպ է պատահում)։

Կանանց կրծքերը մեծ մասամբ ավելի ուժեղ էրոգեն (ցանկահարույց) գոտիներ են, քան տղամարդկանց պտուկները։ Կանացի մերկացված կրծքի տեսքը կարող է սեռական ուժգնացած ցանկություն առաջացնել տղամարդկանց, թերևս՝ նաև կանանց մոտ։

Մշակույթների զգալի մասում հասարակության ներկայությամբ կանանց՝ լրիվ կրծքաբաց շրջելը համարվում է անպարկեշտություն, այնինչ՝ տղամարդիկ այդ հարցում ազատ են և արտոնյալ։ Բայց կան նաև այնպիսի մշակույթներ, որոնցում կանանց կրծքաբաց շրջելը համարվում է ընդունելի, իսկ որոշ երկրներում էլ այդ հարցում արգելք երբևէ չի եղել և չկա։ Պատասխանն ա՛յն հարցի, թե կանացի կրծքի մերկացումը ո՛ր դեպքերում կհամարվի ընդունելի, կախված է տեղից և ենթատեքստից (իրադրությունից)։ Արևմտյան որոշ մշակույթներում լողափին կանացի կրծքի մերկացումը համարվում է ընդունելի, այնինչ այդ նույն բանը քաղաքի կենտրոնում կատարելը համարվում է անպարկեշտ։ Դեպքերի մեծ մասում կանացի կրծքերի մերկացման արգելքը վերաբերում է գլխավորապես պտուկները մերկացնելուն, այնինչ, թեկուզ նույնիսկ չափազանց խոր դեկոլտեն /լանջաբացվածքը/, երբ կրծքերի բացարձակ մեծ մասը բաց է, համարվում է թույլատրելի։ Այն էլ պետք է ասել, որ եթե հանրության ներկայությամբ կանացի կուրծքը մերկացվում է երեխային կերակրելու նպատակով, հասարակությունը դրան ըմբռնումով է վերաբերվում։ Ֆեմինիստուհիների կարծիքով՝ կանացի մերկ կրծքի հանրայնորեն ցուցադրման թույլատրելիության հարցը ուղղակիորեն առնչվում է գենդերային հավասարության հիմնախնդրի հետ։

Բազմաթիվ են այն մշակույթները, որոնցում կանացի կուրծքը ավանդաբար դիտվում է որպես պտղաբերության խորհրդանիշ։ Շատ ժողովուրդների դիցաբանական ստեղծագործություններում մանկածնությունը կամ պտղաբերությունը հովանավորող աստվածուհիները պատկերված են բազմակուրծք կամ փարթամակուրծք կանանց տեսքով։

Գրականություն

  • Hollander, Anne (1993). Seeing through clothes. Berkeley: University of California Press. ISBN 978-0-520-08231-1.
  • Morris, Desmond The Naked Ape: a zoologist's study of the human animal Bantam Books, Canada. 1967
  • Yalom, Marilyn (1998). A history of the breast. London: Pandora. ISBN 978-0-86358-400-8.
  • Venes, Donald (2013). Taber's cyclopedic medical dictionary. Philadelphia: F.A. Davis. ISBN 978-0-8036-2977-6.
  • Lawrence, Ruth (2016). Breastfeeding : a guide for the medical profession, 8th edition. Philadelphia, PA: Elsevier. ISBN 978-0-323-35776-0.
  • Damien Baldin, Histoire du Sein, Éditions du Sandre, 2005.
  • Béatrice Maillard-Chaulin, Journal d'un Sein, Corsaire.
  • Éloge du sein des femmes by Claude-François-Xavier Mercier de Compiègne
  • Jean-Claude Kaufmann, Corps de femmes, regards d'hommes. Sociologie des seins nus, Éditions Pocket, Paris, 2001 — 2-266-10980-4.
  • Martin Monestier, Les seins. Encyclopédie historique et bizarre des gorges, mamelles, poitrines, pis et autres tétons, des origines à nos jours, Cherche midi éditeur, 2001.
  • Marc Lemonier, Histoires de seins, Éditions Jourdan, 2017.
  • J. Arnolsen, Fritz Prager: Der weibliche Busen in Kunst und Natur. Mit vielen Illustrationen nach lebenden Modellen und Zeichnungen von Raphael Kirchner (Reprint der Originalausgabe Bermühler, Berlin [ca. 1906]). Edition Winkler-Hermaden, Schleinbach 2010, ISBN 978-3-9502688-9-8.
  • Daphna Ayalah u. a.: Brüste. Frauen sprechen über ihre Brüste und ihr Leben. Courage Frauenbuchverlag, Berlin 1983, ISBN 3-921710-03-0.
  • Karl-Heinz Broer u. a.: Die weibliche Brust. Vorsorge, Schutz, Gesundheit und Schönheit. Neuer Honos, Köln 2001, ISBN 3-8299-5546-4.
  • Lois Jovanovic, Genell J. Subak-Sharpe: Hormone. Das medizinische Handbuch für Frauen. (Originalausgabe: Hormones. The Woman’s Answerbook. Atheneum, New York 1987) Aus dem Amerikanischen von Margaret Auer, Kabel, Hamburg 1989, ISBN 3-8225-0100-X, S. 181 f., 228–250, 368 und 380 f.
  • J. Kraus: Brustdrüse. In: Chirurgie historisch gesehen: Anfang – Entwicklung – Differenzierung. Hrsg. von F. X. Sailer und F. W. Gierhake, Dustri-Verlag, Deisenhofen bei München 1973, ISBN 3-87185-021-7, S. 192–199
  • Carolyn Latteier: Breasts: The Women's Perspective on an American Obsession. Haworth innovations in feminist studies. Verlag Routledge, 1998, ISBN 0-7890-0422-4 (englisch).
  • Susan Love: Das Brustbuch. Was Frauen wissen wollen. Limes, dtv, München 1996, ISBN 3-8090-3003-1.
  • Ingrid Olbricht: Brustansichten. Selbstverständnis, Gesundheit und Symbolik eines weiblichen Organs. Orlanda Frauenverlag, Berlin 2002, ISBN 3-929823-93-4 (früher unter dem Titel "Die Brust. Organ und Symbol weiblicher Identität").
  • Ingrid Olbricht: Die Brust. Organ und Symbol weiblicher Identität. Rowohlt, Reinbek bei Hamburg 1989, ISBN 3-499-18525-3 (früher unter dem Titel „Verborgene Quellen der Weiblichkeit“).
  • Miriam Stoppard: Die Brust (Originaltitel: The Breast Book, übersetzt von Jeanette Stark-Städele, ärztliche Betreuung durch Eberhard Schneckenburger) Ravensburger, Ravensburg 1997, ISBN 3-473-42388-2 (= Ravensburger-Ratgeber Familie).
  • Marilyn Yalom: Eine Geschichte der Brust (Originaltitel: A History of the Breast, übersetzt von Olga Rinne). Marion von Schröder, Düsseldorf 1998, ISBN 3-547-79876-0.
  • -{Hollander, Anne Seeing through Clothes. University of California Press. Berkeley.}-
  • -{Morris, Desmond The Naked Ape: a zoologist's study of the human animal Bantam Books, Canada.}- 1967
  • -{Yalom, Marilyn A History of the Breast. Pandora, London.}- {{page|year=1998|isbn=978-0-86358-400-8

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Կուրծք Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուրծք» հոդվածին։

Tags:

Կուրծք Հակիրճ տեղեկությունԿուրծք ԳրականությունԿուրծք ՊատկերասրահԿուրծք ԾանոթագրություններԿուրծք Արտաքին հղումներԿուրծք

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՀեշտոցՁեռք, ոտք և բերան հիվանդությունՎարդգես ՍուրենյանցԹռչուններՍերգեյ ՓարաջանովՍևանա լիճՌուդոլֆ Էրիխ ՌասպեԲրոնխաբորբՋորջ ԲայրոնՄեր թաղը (պատմվածաշար)ՎբեթԽոսքի մասերՀայաստանի առաջին հանրապետությունՈրովայնային ցավԱկրոստիքոսՀայաստանի անկախության հռչակագիրԴաշտանՎարդՄինչամուսնական սեքսԴվինՎանաձորԴեռահասի հոգեբանությունՎանՄանրանկարչությունՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունԷթիլ սպիրտԱրշակունիներԷկզեմաՀայերենԾծմբական թթուՍիլվա ԿապուտիկյանԱրյան ընդհանուր հետազոտությունԳեղարդի վանքԱրքիմեդեսԳրիգոր ԶոհրապԱկսել ԲակունցԱնմոռուկՀայերՍպիտակավոր վանքՊտուղԳուգլ (որոնողական համակարգ)ՎարդավառԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԱղտոտումԵրեքնուկՄիզուղիների ինֆեկցիաներԱշխարհի երկրներն ըստ տարածքիԵրկաթԳևորգ ՄկրտչյանՀին ՀունաստանՍասունցի Դավիթ (արձան, Երևան)ՄակերեսՀայկյան տոմարՆյարդային համակարգԲարդիԵրկրորդ համաշխարհային պատերազմԴանիել ՎարուժանՄերկուրի (մոլորակ)ԿենդանիներՎիքիպահեստՄրջյուններՀնդկաստանՍան Ստեֆանոյի պայմանագիրՀովհաննես ԱդամյանԿոմիտասԵրևանի թանգարանների ցանկԱնրի ՎեռնոյՀարավային ԿովկասՊարբերական հիվանդությունՀայաստանի բուհերի ցանկԱշխարհի բնակչությունԱրևմտյան ՀայաստանԿասկադ համալիրԴավիթ ԲեկՀունաստանՍմբատ Ա Նահատակ🡆 More