Կորալորիզ Եռաբաժան: բույսերի տեսակ

Կորալորիզ եռաբաժան (լատին․՝ Corallorhiza trifida), խոլորձազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Կորալորիզ եռաբաժան
Կորալորիզ եռաբաժան
Կորալորիզ եռաբաժան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Խոլորձազգիներ (Orchidaceae)
Ենթաընտանիք Էպիդենդրայիններ (Epidendroideae)
Տրիբա Epidendreae
Ենթատրիբա Calypsoinae
Ցեղ Corallorhiza
Տեսակ Կորալորիզ եռաբաժան (C. trifida)
Միջազգային անվանում
Corallorhiza trifida
Châtel., 1760

Նկարագրություն

10-25 սմ բարձրությամբ, բազմամյա, առանց քլորոֆիլի օբլիգատ միկոտրոֆ խոտաբույս է։ Կոճղարմատը կարճ կորալանման է և առանց արմատների։ Ծաղկակիցները սերմնարանից կարճ են։ Խոտաբույսն ունի 3-10 ծաղիկ։ Ծաղկապատի եզրային արտաքին մասերը ներքև են թեքված և միացած՝ առաջացնելով թմբիկ։ Շուրթը եզրերից ատամիկներով է։

Տարածվածություն

Հայաստանում աճում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Վանաձորի շրջակայք)։ Ընդհանուր արեալն ընդգրկում է Կովկասը, բացի Նախակովկասից և Թալիշից, Եվրասիայի արկտիկական և բարեխառը շրջանները և Հյուսիսային Ամերիկան։

Էկոլոգիա

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1300-1800 մ բարձրությունների վրա և փշատերև անտառներում։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիսին։

Պահպանություն

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է 1977 թվականին կատարված միակ հավաքով։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Տեսակը աճում է միայն փշատերև անտառներում, որոնք Հայաստանի անտառների աննշան մասն են կազմում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես անհետացած տեսակ։ Ընդգրկված է նաև CITES-ի կոնվենցիայի հավելվածում որպես Orchidaceae ընտանիքի ներկայացուցիչ։ Ընդգրկված չէ Բեռնի կոնվենցիայի հավելվածում։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում։

Ծանոթագրություններ

Կորալորիզ Եռաբաժան: Նկարագրություն, Տարածվածություն, Էկոլոգիա Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորալորիզ եռաբաժան» հոդվածին։
Կորալորիզ Եռաբաժան: Նկարագրություն, Տարածվածություն, Էկոլոգիա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորալորիզ եռաբաժան» հոդվածին։

Tags:

Կորալորիզ Եռաբաժան ՆկարագրությունԿորալորիզ Եռաբաժան ՏարածվածությունԿորալորիզ Եռաբաժան ԷկոլոգիաԿորալորիզ Եռաբաժան ՊահպանությունԿորալորիզ Եռաբաժան ԾանոթագրություններԿորալորիզ ԵռաբաժանԲույսԼատիներենՀայաստանի Կարմիր գիրք

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Կրիշտիանու ՌոնալդուԵրիտասարդական պալատԷկզեմաԳովազդՊյութագորասի թեորեմԱռյուծԴիֆթերիաԱրագիլանմաններՖուտբոլի աշխարհի առաջնությունՓսորիազՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԿաուչուկներՎավերագրական ֆիլմԵրիկամՓոքրիկ իշխանըՏուն ջրվեժի վերևումԱլեքսանդրիայի կամուրջՍանկյուլոտներՈւսուցման մեթոդներԵգիպտոզավրՅուԹյուբԲնությունՆյարդային համակարգԼևոն ՇանթՍրտի ռիթմի խանգարումներՇաքարային դիաբետԱրշակունիների թագավորությունԽպիպՉո Սո-հյանգԱրտաշես ԱԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերՀովհաննես ՇիրազԿառլես ՊուչդեմոնԱնուշեհ ԱնսարիՀայաստանի առաջին հանրապետությունՍեռական հերպեսԿենդանիներՀիսուսի հարությունԳազԱնթառամՈրդանման ելունի բորբոքումՎիտամին D-ի անբավարարությունՄիջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտԼիմֆոմաԱրագածոտնի մարզԵրկաթԵնթակաՊահքՎինսենթ վան ԳոգԼոպերամիդՀաղպատի վանական համալիրՄոլորակՀայաստանի քաղաքներըԲռնաբարությունԱրտարգանդային հղիությունԳարեգին ՆժդեհՀունաստանՍուրբ Յոթ ՎերքԵրկկենցաղներՖրանսիայի քաղաքներԲացահայտիչԽորանարդՕսմանյան կայսրությունՄարմնի զանգվածի ինդեքսՄետրոպոլիտՎագրԻոսիֆ ՍտալինՊարույր ՍևակԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնԲառարանՄեգաբատԲիթքոյնԲուդդայականությունԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎիտամին CԴժոխք (Աստվածային կատակերգություն)Ձվարանի կիստաԱնհանգիստ ոտքերի համախտանիշԳուրգեն Մահարի🡆 More