Կարլ Կլաուզևից

Կարլ Կլաուզևից (գերմ.՝ Carl Philipp Gottlieb von Clausewitz, հունիսի 1, 1780(1780-06-01), Burg, Պրուսիայի թագավորություն, Սրբազան Հռոմեական կայսրություն - նոյեմբերի 16, 1831(1831-11-16), Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն), գերմանացի ռազմական տեսաբան և պատմաբան, պրուսական գեներալ-մայոր։

Կարլ Կլաուզևից
գերմ.՝ Carl Philipp Gottlieb von Clausewitz
Կարլ Կլաուզևից
հունիսի 1, 1780(1780-06-01)[…] - նոյեմբերի 16, 1831(1831-11-16)[…] (51 տարեկան)
ԾննդավայրBurg, Պրուսիայի թագավորություն, Սրբազան Հռոմեական կայսրություն
Մահվան վայրՎրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն
ԳերեզմանՍաքսոնիա-Անհալթ
ՔաղաքացիությունԿարլ Կլաուզևից Պրուսիայի թագավորություն
ԶորատեսակՀեծելազոր և հետևազոր
Կոչումգեներալ-մայոր և գնդապետ
Մարտեր/
պատերազմներ
նապոլեոնյան պատերազմներ, Չորրորդ կոալիցիայի պատերազմ, Battle of Jena–Auerstedt?, Battle of Ostrovno?, Սմոլենսկի ճակատամարտ, Բորոդինոյի ճակատամարտ, Battle of Dennewitz?, Լայպցիգի ճակատամարտ, Battle of Ligny?, Battle of Wavre?, Նոյեմբերյան ապստամբություն և Siege of Mainz?
Պարգևներ
Մարիա Թերեզայի ռազմական շքանշան Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան Սուրբ Վլադիմիրի շքանշան Սուրբ Աննայի շքանշան Knight First Class of the Order of the Sword Կարմիր արծվի 2-րդ կարգի շքանշան Ոսկե զենք «Քաջության համար» 1-ին կարգի Երկաթե խաչ և Երկաթե խաչ 2-րդ դասի

1810 թվականին դասավանդել է ռազմագիտություն և ռազմավարություն։ 1812 թվականին ֆրանսիացիների կողմից օկուպացված Պրուսիայից անցել է Ռուսաստան և ծառայության մտել ռուսական բանակում։ Մասնակցել է Նապոլեոնի դեմ պատերազմներին։

1814 թվականին վերադարձել է պրուսական բանակ, մասնակցել Վաթեռլոոյի ճակատամարտին (18151818-1830 թվականներին Բեռլինի ընդհանուր ռազմական ուսումնարանի տնօրենն էր, իսկ 1831 թվականից՝ պրուսական բանակի շտաբի պետը։ Հիմնական աշխատությունը՝ «Պատերազմի մասին» եռհատորյակը (1832-1834), համարվում է ժամանակակից քաղաքագիտության և ռազմարվեստի հիմնական գործերից մեկը։ Հայտնի են նաև Կլաուզևիցի ռազմապատմական այլ աշխատություններ՝ «Նապոլեոն Բոնապարտի 1796 թվականի իտալական արշավանքը» (1833), «1799 թվականը» (մաս 1-2, 1833-1834), «1812 թվականը» (1835

Կենսագրություն

Կլաուզևիցը ծնվել է 1780 թվականի հունիսի 1-ին Պրուսական Մագդեբուրգյան դքսության Բուրգ-Մագդեբուրգ քաղաքում և ազնվական կարգավիճակի սպասող ընտանիքի չորրորդ և կրտսեր որդին էր։ Կլաուզևիցների ընտանիքը պնդում էր, որ սերել է Վերին Սիլեզիայի Կլաուզևից բարոններից, չնայած գիտնականները կասկածում են այդ կապի մեջ։ Նրա պապը՝ լյութերական հովվի որդի, աստվածաբանության պրոֆեսոր էր։ Կլաուզևիցի հայրը, երբ Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Մեծի բանակում լեյտենանտ էր, պրուսական հարկային ծառայության փոքր պաշտոն է զբաղեցրել։ Կլաուզևիցը Պրուսական զինծառայության է անցել տասներկու տարեկան հասակում՝ որպես կրտսեր կապրալ, ի վերջո ստանալով գեներալ-մայորի կոչում։

Կլաուզևիցը մասնակցել է Ռեյնի արշավանքներին (1793-1794), ներառյալ Մայնցի պաշարմանը, երբ պրուսական բանակը Ֆրանսիական հեղափոխության ժամանակ ներխուժել էր Ֆրանսիա և 1806-1815 թվականներին կռվել է Նապոլեոնյան պատերազմներում։ 1801 թվականին (21 տարեկան) ընդունվել է Բեռլինի «Կրեգսի ակադեմիա» (Kriegsakademie - կոչվում է նաև «Գերմանիայի ռազմական դպրոց», «Բեռլինի ռազմական ակադեմիա» և «Պրուսիայի ռազմական ակադեմիա», հետագայում՝ «Ռազմական ակադեմիա»)՝ հավանաբար ուսումնասիրելով փիլիսոփա Կանտի և / կամ Ֆիխտեի և Շլայերմախերի աշխատությունները և վաստակել է գեներալ Գերհարդ ֆոն Շարնհորստի հարգանքը (որն ապագայում՝ 1809 թվականին, նշանակվել է բարեփոխված պրուսական բանակի շտաբի առաջին պետ)։ Կլաուզևիցը, Հերման ֆոն Բոյնը (1771-1848) և Կառլ ֆոն Գրոլմանը (1777-1843) Շարնհորստի գլխավոր դաշնակիցներից են եղել 1807-1814 թվականներին Պրուսական բանակը բարեփոխելու նրա ջանքերում։

Կլաուզևիցը ծառայում էր Յենայի արշավի (1806) ընթացքում եղել է Արքայազն Ավգուստ Ֆերդինանդի ադյուտանտ։ 1806 թվականի հոկտեմբերի 14-ին Յենա-Աուերսդտի ճակատամարտում, երբ Նապոլեոնը ներխուժեց Պրուսիա և ջախջախեց պրուսա-սաքսոնական մեծ բանակը՝ Բրունշվեյգի դուքս Կառլ Վիլհելմ Ֆերդինանդի հրամանատարությամբ, Կլաուզևիցը գերի է ընկել․ այդ օրը վերցված պրուսական բանակի 25000 գերիներից մեկն էր։ Նա 26 տարեկան էր։ Կլաուզևիցը և արքայազնը գերեվարված էին Ֆրանսիայում 1807-1808 թվականներին։ Վերադառնալով Պրուսիա՝ նա մասնակցել է պրուսական բանակի և պետության բարեփոխումներին։

1810 թվականի դեկտեմբերի 10-ին նա ամուսնացել է հայտնի կոմսուհի Մարի ֆոն Բրուլի հետ, որին առաջին անգամ ծանոթացել է 1803 թվականին։ Նա Թյուրինգիայում հայտնի գերմանացի ֆոն Բրյուլի ընտանիքից էր։ Զույգը բարձ խավի շրջանակներում լինելով շփվել է Բեռլինի քաղաքական, գրական և մտավոր վերնախավի հետ։ Մարին՝ իր լավ կրթվածությամբ և քաղաքական կապերով կարևոր դերակատարում է ունեցել ամուսնու գործունեության և մտավոր զարգացման մեջ։ Նա նաև խմբագրել, հրատարակել և ներկայացրել է Կլաուզևիցի ստեղծագործությունների ժողովածուն։

Հակադրվելով Պրուսիայի բռնի դաշինքին Նապոլեոն I- ի հետ, Կլաուզևիցը հեռացել է պրուսական բանակից և ծառայության է անցել Կայսերական ռուսական բանակում 1812-1813 թվականներին՝ ռուսական արշավի ընթացքում, մասնակցելով՝ Բորոդինոյի ճակատամարտին (1812)։ Ռուսաստանում ծառայած շատ պրուսական սպաների նման, նա 1813 թվականին միացել է ռուս-գերմանական լեգեոնին։ Ռուսական կայսրության ծառայության մեջ Կլաուզևիչը մասնակցել է Տաուրագեի կոնվենցիայի (1812) բանակցություններին, որը ճանապարհ բացեց Պրուսիայի, Ռուսաստանի և Միացյալ Թագավորության և նրա դաշնակիցների կոալիցիայի համար։

1815 թվականին, երբ ռուս-գերմանական լեգեոնը ինտեգրվեց պրուսական բանակին, և Կլաուզևիցը կրկին մտել է պրուսական ծառայություն որպես գնդապետ։ Շուտով նա նշանակվել է Յոհան ֆոն Թիլմանի III կորպուսի շտաբի պետ։ Այս կարգավիճակում նա 1815 թվականին Վաթերլոոյի արշավի ընթացքում կռվել է Լինիի և Վավրի ճակատամարտերում։ Նապոլեոնի գլխավորած բանակը 1815 թվականի հունիսի 16-ին Լինիում (Մոն Սեն Ժանից և Վաթեռլոո գյուղից հարավ) հաղթել է պրուսացիներին, բայց նրանք հետ են քաշվել լավ վիճակով։ Պրուսական ուժերը ոչնչացնելու Նապոլեոնի անկարողությունը հանգեցրել է նրան, որ զորքը պարտություն է կրել մի քանի օր անց Վաթեռլոոյի ճակատամարտում (1815 թվականի հունիսի 18), երբ ուշ երեկոյան պրուսական զորքերը մոտեցել էին նրա աջ թևին՝ աջակցելու անգլո-հոլանդական-բելգիական ուժերին, որոնք առաջ էին եկել։ Նապոլեոնն առաջ էր շարժվել համոզելով իր զորքերին, որ դաշտային մոխրագույն համազգեստը պատկանում է մարշալ Գրուշիի (Marshal Grouchy) նռնակորդներին։ Կլաուզևիցի ստորաբաժանումը մեծ թվով մարտեր է վարել Վավրում (1815 թվականի հունիսի 18–19)՝ թույլ չտալով, որ խոշոր ուժեղները հասնեն Նապոլեոնին Վաթեռլոոյի մոտ։

Պատերազմից հետո Կլաուզևիցը ծառայել է որպես Կրիգսի ակադեմիայի տնօրեն, որտեղ նա ծառայել է մինչև 1830 թվականը։ Նույն թվականին նա վերադարձել է ակտիվ զինվորական ծառայության։ Դրանից անմիջապես հետո Եվրոպայում բռնկվել են մի քանի հեղափոխություններ և Լեհաստանում՝ ճգնաժամ, որը, կարծես, ազդարարում էր եվրոպական նոր խոշոր պատերազմը։ Կլաուզևիցը նշանակվել է միակ բանակի շտաբի պետ, որը կարողանալու էր մեբիլիզացնել Պրուսիան այս արտակարգ իրավիճակում՝ ուղարկվելով Լեհաստանի սահման։ Երբ 1831 թվականի օգոստոսին խոլերայից մահացել է բանակի հրամանատարը՝ Գնեյզենաուն, Կլաուզևիցը ստանձնել է պրուսական բանակի ջանքերով խոլերայի մեծ բռնկումը կանխող պարսպաքարային առողջարան հիմնելու գործը (խոլերան առաջին անգամ հայտնվել էր ներկայիս Կենտրոնական Եվրոպայում՝ առաջացնելով տարածվելու խուճապ մայրցամաքում) ... Ինքը՝ Կլաուզևիցը, մահացել է նույն հիվանդությունից անմիջապես դրանից հետո՝ 1831 թվականի նոյեմբերի 17-ին։

Նրա այրին 1832 թվականին խմբագրել, հրատարակել և գրել է պատերազմի փիլիսոփայության վերաբերյալ Կլաուզևիցի գլուխգործոցի առաջաբանը (այդ աշխատությունը սկսել էր գրել 1816 թվականին, բայց չէր հասցրել ավարտել այն)։ Նա գրել է նաև «Պատերազմի մասին» գրքի նախաբանը և 1835 թվականին հրապարակել է Կլաուզևիցի ստեղծագործությունների ժողավածուն։ Տիկին Կլաուզևիցը մահացել է 1836 թվականի հունվարին։

Տես նաև

Գրականություն

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Կարլ Կլաուզևից Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Կլաուզևից» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 477 Կարլ Կլաուզևից 

Tags:

Կարլ Կլաուզևից ԿենսագրությունԿարլ Կլաուզևից Տես նաևԿարլ Կլաուզևից ԳրականությունԿարլ Կլաուզևից ԾանոթագրություններԿարլ Կլաուզևից Արտաքին հղումներԿարլ Կլաուզևից17801831d:Q525632d:Q675032d:Q76430Գեներալ-մայորԳերմաներենԳերմանիաՀունիսի 1Նոյեմբերի 16Պրուսիայի թագավորությունՌազմական գործՌազմական պատմությունՍրբազան Հռոմեական կայսրությունՎրոցլավ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Տիգրան ԱվինյանՆյուտոնի օրենքներԶվարթնոցի տաճարԵզդիներՍտեփան Զորյան (գրող)ԹուրքիաՄոնա ԼիզաՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)ՇունԵրերույքի տաճարՍինդրիկՏասնաբանյաՍիրտԹռչուններՇաղկապենաբորբԹլփատումՍասունցի Դավիթ (արձան, Երևան)ՇիզոֆրենիաՄեղուներԱրմավիրՀայկ և ԲելԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՄհեր ՄկրտչյանԼիմֆոմաՀայաստանի գետերի ցանկՍնկերՄեր հայրենիքՄիավորված ազգերի կազմակերպությունԽոյ (կենդանակերպի նշան)Հայ Յեղափոխական ԴաշնակցությունՄաղադանոսՊարբերական աղյուսակՀայերեն հայհոյախոսությունՀիսուսՀայոց ցեղասպանությունԴիկլոֆենակԳիրքԲաղադրյալ թիվԳրիգոր ԼուսավորիչԱդրբեջանի զինված ուժերԼեհաստանՀայկական ատոմային էլեկտրակայանԱբրահամ ՌուսսոԹաիլանդԲնական թիվՄոսկվաՀին ՀունաստանԿոկորդիլոսներՀայաստանի թռչունների ցանկՄագելի քարանձավՄիգրենՀելիկոբակտեր պիլորի վարակՇագանակագեղձի բարորակ գերաճApp StoreՉինական մեծ պարիսպՉարենցի կամար հուշարձան (Ողջաբերդ)ԱռաքյալներՀակոբ ՊարոնյանԱգաթա ՔրիստիՀապավումԲառակապակցությունՍննդային ալերգիաԳորշ արջԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտԱֆրիկաԾխելՆոյՈւշադրությունԽոր ՎիրապԱրամ ԱսատրյանԿարսԵրկրաշարժԱվստրալիաԵգիպտոսԱրագիլներՀիպոթիրեոզՎարդան Մամիկոնյան🡆 More