Հետևազոր

Հետևազոր կամ հետևակ, ցամաքային զորքերի տեսակ։ Նախատեսված է համազորային մարտում հակառակորդին ջախջախելու և նրա տարածքը գրավելու համար։ Մարտ է մղում օրվա բոլոր ժամերին, տարվա բոլոր եղանակներին, ամենատարբեր տեղանքում։

Հետևազոր
Զորավարժություն

Ամենահին զորատեսակն է, որը հասարակության զարգացմանը զուգընթաց էական փոփոխություններ է կրել։ Ստրկատիրական պետություններում (Եգիպտոս, Հունաստան, Հռոմ և այլն) հետևազորը եղել է գլխավոր զորատեսակ։ Ավատատիրական ասպետության և թաթար-մոնղոլական տիրապետության շրջանում հետևազորի նշանակությունը նվազել է և վերստին ուժեղացել հրազենի առաջացման ու զարգացման համեմատ։ Տարբերվում էր ծանր և թեթև հետևազոր, սակայն 20-րդ դարի սկզբին նման բաժանումը վերացվել է։ Հետևազորի կազմակերպական միավորներից են եղել լեգեոնը, այնուհետև՝ վաշտը, գումարտակը, գունդը, հետևակային բրիգադները, դիվիզիան, կորպուսը։

Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) սկզբին առավել խոշոր պետությունների զինված ուժերում դիվիզիաները հաշվվում էին 16-21 հազար մարդ և բացի հետևազորից ընդգրկում հրետանի, հեծելազոր և սակրավորների ստորաբաժանումներ։ Ռազմական գործողություններում հետևազորը հիմնական զորատեսակն էր։ Տանկերի, ավիացիայի, քիմիական զորքերի երևան գալով, ինչպես նաև մարտում հրետանու, ինժեներական և կապի զորքերի քանակի ու նշանակության մեծացման հետևանքով պատերազմող կողմերի բանակներում հետևազորի քանակը կրճատվեց մինչև 40-50 տոկոսով (1918-ին)։ Մոտորացման համեմատ աճեց հետևազորի շարժունակությունը։

Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների միջև ընկած շրջանում հետևազորը հագեցվում էր մարտական տեխնիկայով, շարունակվում էր նրա մեքենայացումը։ Երկրորդ համաշխարհային պատերազմում (1939-1945) հետևազորը բոլոր բանակներում մնում էր որպես հիմնական զորատեսակ։

Ներկայումս զարգացած և հզոր պետությունների բանակները իրենց կազմում ունեն ցամաքային, ռազմածովային, օդադեսանտային հետևակային զորամիավորումներ, որոնք հագեցած են ժամանակակից զենքով ու մարտական մեքենաներով։ Հետևակային զինվորը մարտադաշտում գործում է ինչպես հետիոտն, այնպես և ռազմամեքենայի վրայից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 372 Հետևազոր

Tags:

Տարածք

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հովհաննես ԲաղրամյանՄայրիկ (ֆիլմ)ՓիլիսոփայությունՀեշտոցային արտադրությունԼյուդվիգ վան ԲեթհովենԱլեքսանդր ՊուշկինԹիթեռներԿենդանակերպԵրազԴեռահասի հոգեբանությունՎինսենթ վան ԳոգԱլպիական մանուշակ (պատմվածք)Նապոլեոն ԲոնապարտՀին աստվածներ (դրամա)Կենսաբանական դասակարգումՇվեդիաԵրաժշտական գործիքներՀեշտոցԱրաբական Միացյալ ԷմիրություններՀայոց ցեղասպանության ճանաչումՄարսողությունՍոս ՍարգսյանՆյութափոխանակությունՀարավային ԿորեաՀայաստանի ՍահմանադրությունՍտեփան Զորյան (գրող)Ամբոխները խելագարվածՎերաբերական (խոսքի մաս)ՎերածնունդԾիրանի փողըՀատակումՄեղրՆյարդային համակարգՖուտբոլԵռանկյան մակերեսԱրտաշեսյաններՌոբերտ ՔոչարյանԱշոտ Բ ԵրկաթՆավթՏեղերի վանքՀովհաննավանքՄանուշակԵրեխայի իրավունքներՀայկական դրամՀայաստանի զինված ուժերՓորլուծությունԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)ԻսրայելԲացատրական բառարանՏիգրանաշենՆոյԱլեքսանդր ՇիրվանզադեՄիացյալ ԹագավորությունԱմառՄակբայԷլեկտրոլիզԱրևմտյան ՀայաստանԱնասնապահությունՄեծապատիվ մուրացկաններՍելեկցիաՀայաստանի առաջին հանրապետությունՆիկոլ ՓաշինյանԶատիկԵրևանի պետական համալսարանԵզդիներԱնգլերենԳևորգ ԷմինՍասունցի ԴավիթՌևմատոիդ արթրիտԷրեբունի ամրոցՀայ ֆիդայիներՀին աշխարհի յոթ հրաշալիքներԾաղիկՇվեյցարիաՆար-ԴոսԱրամ Ասատրյան🡆 More