Կապույտ Մարբլ

Կապույտ մարբլ (անգլ.՝ The Blue Marble), Երկիր մոլորակի հայտնի լուսանկարը, որը արվել է 1972 թվականի դեկտեմբերի 7-ին «Ապոլոն 17» տիեզերանավի անձնակազմի կողմից՝ Երկրի մակերևույթից մոտավորապես 29 հազար կիլոմետր (18 հազար մղոն) հեռավորությունից։ Գտնվում է բաց տիրույթում, և, ինչպես ՆԱՍԱ-ի աշխատանքը, հանդիսանում է հանրության սեփականություն։ Պատկերում է ամբողջովին լուսավորված Երկիրը (արևը գտնվում է տիեզերագնացի հետևում)։ Լուսանկարն օգտագործվել է բազմաթիվ ստեղծագործություններում տիեզերքից Երկիրը պատկերելու համար։

Կապույտ Մարբլ
Կապույտ մարբլ
Կապույտ Մարբլ
տեսակԼուսանկար
նկարիչՀարիսոն Շմիդտ, Ռոնալդ Էվանս և Յուջին Սերնան
տարիդեկտեմբերի 7, 1972
ժանրաստղալուսանկարչություն
մասն էԱպոլո 17
Ծանոթագրություններ
Կապույտ Մարբլ The Blue Marble Վիքիպահեստում

Լուսանկար

1972 թվականի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 5։39 EST, տիեզերագնացների կողմից արված լուսանկարը բոլոր ժամանակների ամենատարածված լուսանկարներից է։ Տիեզերագնացների համար Երկիրն ուներ երկնագույն մարբլի (ապակե գունավոր գնդակի նման խաղալիք) չափ և տեսք, որտեղից էլ առաջացել է լուսանկարի անվանումը։

Պատմություն

Լուսանկարն արվել է «Ապոլոն 17»-ի մեկնարկից շուրջ 5 ժամ, 6 րոպե անց և շուրջ 1 ժամ 54 րոպե անց այն պահից, երբ տիեզերական սարքը լքել էր Երկրի ուղեծիրը և ուղղվել դեպի Լուսին։ Տիեզերանավը գործարկվել է 12:33 EST, ինչը նշանակում է, որ թռիչքի սկզբնական շրջանում Աֆրիկան ամբողջությամբ լուսավորված էր։ Անտարկտիդան ևս լուսավորված էր, քանի որ մոտենում էր ձմեռային արևադարձը։

Լուսանկարի վերին աջ մասում՝ Հնդկական օվկիանոսի վրա, տեսանելի է ցիկլոն։ Լուսանկարն անելու օրվանից երկու օր առաջ՝ դեկտեմբերի 5-ին, Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգում փոթորիկը դարձել է ջրհեղեղների և ուժեղ քամու պատճառ։

ՆԱՍԱ-ում լուսանկարը պաշտոնապես նշված է հետևայալ կերպ՝ «AS17-148-22727» (ՆԱՍԱ-ի «AS17-148-22726» լուսանկարն արվել է «22727»-ից անմիջապես առաջ և գրեթե նույնական է եղել, այն նաև օգտագործվել է որպես ամբողջ Երկրի լուսանկար)։ Ի սկզբանե լուսանկարը շրջված է եղել. Հարավային բևեռը վերևում էր, Մադագասկարը՝ կենտրոնից մի փոքր ձախ, իսկ Աֆրիկան՝ նկարի աջ մասում։ Այնուամենայնիվ, լուսանկարը վերադարձվել է սովորական դիրքին։

Լուսանկարիչն օգտագործել է «Hasselblad»-ի 70 միլիմետրանոց տեսախցիկը՝ «Zeiss» 80 միլիմետրանոց օբյեկտիվով։ ՆԱՍԱ-ն լուսանկարի հեղինակային իրավունքը պաշտոնապես վերագրել է «Ապոլոն-17»-ի ողջ անձնակազմին՝ Յուջին Սերնանին, Ռոնալդու Էվանսին և Հարիսոն «Ջեք» Շմիդտին՝ բոլոր նրանց, ում լուսանկարները թռիչքի ժամանակ արվել են «Hasselblad»-ի կողային տեսախցիկով։ Այնուամենայնիվ, թռիչքից հետո նյութերի ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրել, որ լուսանկարիչը Հարիսոն Շմիդտն էր։

«Ապոլոն-17»-ը դեպի Լուսին վերջին ուղղորդված թռիչքն էր։ Այդ ժամանակվանից ի վեր՝ ոչ մի տիեզերագնաց Երկրից այնքան հեռու չի եղել, որպեսզի կարողանա այն ամբողջությամբ լուսանկարել, թեև առանց անձնակազմի բազմաթիվ թռիչքների ժամանակ արվել են Երկրի ամբողջական լուսանկարներ։

«Blue Marble»-ը ամբողջությամբ լուսավորված Երկրի առաջին հստակ լուսանկարը չէ․ 1967 թվականից ի վեր՝ նման լուսանկարներ արվել էին արբանյակների օգնությամբ։

Blue Marble 2012

2012 թվականի հունվարի 25-ին ՆԱՍԱ-ն ստեղծել է Երկրի արևմտյան կիսագնդի բաղկացուցիչ պատկերը՝ «Blue Marble 2012» անվանումով։ Նկարը բազմաթիվ դիտումներ է ունեցել. առաջին շաբաթվա ընթացքում գրանցվել է ավելի քան 3,1 միլիոն այցելություն Flickr պատկերների հոսթինգում։ 2012 թվականի փետրվարի 2-ին ՆԱՍԱ-ն թողարկել է ուղեկցող լուսանկար՝ ցույց տալով Արևելյան կիսագնդի՝ 2012 թվականի հունվարի 23-ի տվյալներից ստացված բաղկացուցիչ պատկերը։

Նկարը կազմվել է 2012 թվականի հունվարի 4-ին «Suomi NPP» արբանյակից «Visible/Infrared Imager Radiometer Suite (VIIRS)» սարքի միջոցով ստացված տվյալներից։ Տվյալները ձեռք են բերվել 8 ժամվա ընթացքում արբանյակի կատարած վեց պտույտներից։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Կապույտ Մարբլ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապույտ մարբլ» հոդվածին։

Tags:

Կապույտ Մարբլ ԼուսանկարԿապույտ Մարբլ Blue Marble 2012Կապույտ Մարբլ Տես նաևԿապույտ Մարբլ ԾանոթագրություններԿապույտ Մարբլ Արտաքին հղումներԿապույտ Մարբլ1972ԱնգլերենԱպոլոն 17ԱրևԴեկտեմբերի 7ԵրկիրԼուսանկարչությունՀանրության սեփականությունՆԱՍԱՏիեզերագնացՏիեզերանավ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Գեղամ ՍարյանՈւիլյամ ՇեքսպիրԱվետիք ԻսահակյանՎանաձորՍեղան (երկրաչափություն)Վերաբերական (խոսքի մաս)Անտառային կատուԵրկրորդ համաշխարհային պատերազմՄեծապատիվ մուրացկաններՎերք Հայաստանի (վեպ)Ռուսական կայսրությունՀեպատիտ CԳևորգ Մարզպետունի (վեպ)Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներՈրդան կարմիրԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրԱվագ շաբաթՏավուշի մարզՀայաստանի ձկների ցանկՎիժում (հղիության կրելախախտ)Պետրոս Դուրյան«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգՀրաբուխHarleys in HawaiiԽոսրովի անտառ պետական արգելոցՏրանսպորտԵզդիներՈւղեղի ցնցումՏաղավար տոներԱլերգիաՀայկ նահապետԷդգար ՂազարյանԷդուարդ ՔալանթարյանՖիդայական շարժումՍամվել (վեպ)Արհեստական բանականությունՕվկիանոսՀարավային ԿորեաԶուգահեռագիծՄարդու խորիոնային գոնադոտրոպինՋոնաթան ՍվիֆթՀայկյան տոմարԱրցախի ՀանրապետությունՄարդու առնանդամԴաշտանադադարՎահան Բիչախչյան (ֆուտբոլիստ)Արգանդի միոմաԱծականի համեմատության աստիճաններՀույզերՀայկական անձնագիրԿիպրոսՍիլվա ԿապուտիկյանԵռանկյան բարձրությունԿարբոնաթթուներԱրագածոտնի մարզԹաջ ՄահալԱկսել ԲակունցԱրատտաԱստղաշուշանՀաշվապահական հաշվառումԷպիլեպսիաՄադամ ԲատերֆլայԵրազահանՎիկտոր ՀամբարձումյանՀրազդան (քաղաք)ԳաստրիտԱրտաշեսյանների թագավորությունՊարույր ՍևակՄայիսյան հերոսամարտերՔրիստոնեությունՇառլ ԱզնավուրՓոքրիկ իշխանըԵվրատեսիլ 2023 երգի մրցույթԱշոտ ՆավասարդյանՇեշտՀայերենՀամաստեղություններԹոքաբորբՖրանսիա🡆 More