Ձմեռային Արևադարձ

Ձմեռային արևադարձ, տարվա երկու օրերից մեկը, երբ Արեգակը գտնվում է երկնային հասարակածից ամենամեծ անկյունային հեռավորության վրա։ Այդ օրը հորիզոնի նկատմամբ Արեգակի բարձրությունը նվազագույնն է։ Ձմեռային արևադարձի օրը ցերեկը ամենակարճն է, իսկ գիշերը ամենաերկարը։

Ձմեռային Արևադարձ
Հյուսիսային կիսագնդի սեզոնային դիագրամ։ Ամենից աջ դիրքը համապատասխանում է։
Արևադարձերի և գիշերահավասարների օրն ու ժամը (ըստ UTC+0)
տարի Գիշերահավասար

Մարտ

Արևադարձ
Հունիս
Գիշերահավասար
Սեպտեմբեր
Արևադարձ
Դեկտեմբեր
օր ժամ օր ժամ օր ժամ օր ժամ
2010 20 17:32:13 21 11:28:25 23 03:09:02 21 23:38:28
2011 20 23:21:44 21 17:16:30 23 09:04:38 22 05:30:03
2012 20 05:14:25 20 23:09:49 22 14:49:59 21 11:12:37
2013 20 11:02:55 21 05:04:57 22 20:44:08 21 17:11:00
2014 20 16:57:05 21 10:51:14 23 02:29:05 21 23:03:01
2015 20 22:45:09 21 16:38:55 23 08:20:33 22 04:48:57
2016 20 04:30:11 20 22:34:11 22 14:21:07 21 10:44:10
2017 20 10:28:38 21 04:24:09 22 20:02:48 21 16:28:57
2018 20 16:15:27 21 10:07:18 23 01:54:05 21 22:23:44
2019 20 21:58:25 21 15:54:14 23 07:50:10 22 04:19:25
2020 20 03:50:36 20 21:44:40 22 13:31:38 21 10:02:19
2021 20 09:37:27 21 03:32:08 22 19:21:03 21 15:59:16
2022 20 15:33:23 21 09:13:49 23 01:03:40 21 21:48:10
2023 20 21:24:24 21 14:57:47 23 06:49:56 22 03:27:1o. U9
2024 20 03:06:21 20 20:50:56 22 12:43:36 21 09:20:30
2025 20 09:01:25 21 02:42:11 22 18:19:16 21 15:03:01
Մարտ Հունիս Սեպտեմբեր Դեկտեմբեր

Ձմեռային արևադարձի նշանակությունը կայանում է գիշերվա երկարացման և ցերեկվա կարճացման երևույթի շրջադարձի մեջ (գիշերը սկսում է կարճանալ, ցերեկը՝ երկարել)։ Կախված օրացույցի շեղումներից՝ ձմեռային արևադարձը Հյուսիսային կիսագնդում տեղի է ունենում դեկտեմբերի 21-ին կամ 22-ին, իսկ Հարավային կիսագնդոում՝ հունիսի 20-ին կամ 21-ին։ Տարբեր մշակույթներում այս իրադաարձությունը ընկալվում էր տարբեր ձևով, բայց ժողովուրդների մեծամասնության մոտ դա որակվում էր որպես վերածննունդ։ Այդ օրը կազմակերպվում էին խնջույքներ, ծիսակատարություններ, հանդիպումներ և այլ տոնակատարություններ։

Ամսաթիվ

Մ.թ.ա. 45 թվականին Հուլիոս Կեսարն իր հուլյան օրացույցում Եվրոպայի համար դեկտեմբերի 25-ը նշանակել է ձմեռային գիշերահավասարի օր (լատին․՝ Bruma)։ Այդ օրվանից՝ արևադարձային տարվա (~365,2421897 օր) և օրացույցային տարվա (365,2500 օր) տարբերության պատճառով, մոտավորապես, յուրաքանչյուր 400 տարվա ընթացքում ձմեռային արևադարձը տեղափոխվում է 3 օրով, հասնելով 16-րդ դարում դեկտեմբերի 12-ին։

1582 թվականին Հռոմի Պապ Գրիգոր 13-րդը որոշեց վերականգնել եղանակային սեզոնների և քաղաքացիական տարվա ճշգրիտ համապատասխանությունը, ընդ որում, հիմք ընդունելով 325 թվականի Նիկեյան եկեղեցական ժողովը, որը համարվում էր հիմնական քրիստոնեական տոների որոշման ժամանակաշրջան։ Այսպիսով, Պապը զրոյացրեց տասօրյա սխալը, որ կուտակվել էր 4-րդ և 16-րդ դարերի ընթացքում, բայց հաշվի չէր առել 3 օրը, որ կուտակվել էր 1-ից 4-րդ դարերում։ Այդ ուղղումը հյուսիսային կիսագնդի ձմեռային արևադարձը տեղաշարժեց մինչև դեկտեմբերի 22-ը։

Այսօրվա դրությամբ, ձմեռային արևադարձի օրը կարող է տեղաշարժվել յուրաքանչյուր 3000 տարում ընդամենը 1 օրով։

Պատմամշակութային նշանակություն

Ձմեռային Արևադարձ 
Քարանձավից դուրս եկող ճապոնական Ամատերասու աստվածուհին

Հնարավոր է, որ արևադարձը առանձնահատուկ պահ է եղել նաև նեոլիթի ժամանակաշրջանում։ Այդ մասին վկայում են ուշ նեոլիթի հնէաբանական հուշարձանների նախագծերը, ինչպիսիք են՝ Մեծ Բրիտանիայում՝ Սթոունհենջը, Իռլանդիայում՝ Նյուգրեյնջը։ Այդ երկու հուշարձանների հիմնական առանցքները ճշգրիտ ձևով ուղղված էին տեսողական գծի երկայնքով, որը ցույց էր տալիս ձմեռային արևադարձի օրը Արեգակի ծագման կետը (Նյուգրեյնջ), և նույն օրվա արևամուտի կետը(Սթոունհենջ)։

Սթոունհենջի դեպքում էական է համարվում այն փաստը, որ Մեծ Տրիլիթի հարթ երեսը ուղղված է ձմեռվա կեսին՝ ըստ Արեգակի։

Քանի որ ձմեռային արևադարձը շրջադարձային իրադարձություն է հանդիսանում երկնքում Արեգակի շարժման մեջ, այն պատճառ է դարձել մարդկանց մեջ՝ աստվածների ծնունդի կամ վերածնունդի համատարած վերագրմանը։

Ձմեռային արևադարձի տոներ

Ձմեռային արևադարձի օրը տոնվում է աշխարհի բոլոր մշակույթներում։ Քրիստոնեական եկեղեցիներում, որոնք անցել են գրիգորյան օրացույցին, այդ օրերին տոնվում է Սուրբ Ծնունդը։ Ուղղափառները օգտվում են հուլյան օրացույցից, ըստ որի, Ծննդյան տոնը համընկել է ձմեռային արևադարձին 2000 տարի առաջ, իսկ հիմա հետ է ընկել կես ամսով։ Սլավոնական ազգերի մոտ ձմեռային արևադարձի օրը տոնվում է ժողովրդական տոն՝ Կալեդան, գերմանական ազգերի մոտ՝ Յոլը, հռոմեացիների մոտ (մինչ 3-րդ դարը) նշվում էր Sol Invictus։

Դիտում

Ձմեռային Արևադարձ 
Արևածագը Սթոունհենջում ձմեռային արևադարձի օր

Արևադարձի ուղղակի դիտումը դժվար է, քանի որ Արեգակը մոտենում է այդ կետին բավականին դանդաղ, այդ պատճառով դժվար է որոշել կոնկրետ օրը, էլ չասած ակնթարթի մասին։ Դա հնարավոր է դարձել միայն վերջերս, ժամանակակից սարքերով երկնային մարմինների շարժը հնարավորինս ճշգրիտ դիտելու հնարավորության հետ։ Երևույթի ժամանակահատվածը մեկ օրվա ճշտությամբ որոշել կարողանալու համար պիտի կարողանալ դիտարկել փոփոխությունը ըստ ազիմուտի և Արեգակի անկյունային տրամագծի 1/60-ով։ Դիտորդների մեծամասնությունն արձանագրում է արևադարձի օրը, ոչ թե պահը։

Տես նաև

  • Ամառային արևադարձ
  • Նոր տարի
  • Կոլեդա (Ռուսաստան)
  • Հյոլ (Գերմանիա)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ձմեռային Արևադարձ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձմեռային արևադարձ» հոդվածին։

Tags:

Ձմեռային Արևադարձ ԱմսաթիվՁմեռային Արևադարձ Պատմամշակութային նշանակությունՁմեռային Արևադարձ ԴիտումՁմեռային Արևադարձ Տես նաևՁմեռային Արևադարձ ԾանոթագրություններՁմեռային Արևադարձ Արտաքին հղումներՁմեռային Արևադարձ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Իոսիֆ ՍտալինՎագինիզմՍտենտավորումԿուսակցությունԶատկի ավանդույթներՀորոսկոպՀարավային ԱմերիկաԹվաբանական պրոգրեսիաԹիթեռներԱռաջնախաղԲնական թիվՕսմանյան կայսրությունՎրաստանԲիթքոյնԵրկիրՀամո ՍահյանԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնԱշխարհի մայրաքաղաքների ցանկՄիքելանջելոՄարտի 28ԱբեղախոտԻնդոնեզիաԹլփատումԳուրգեն ՄահարիՕրգանական միացություններԹթուներԽատուտիկԷդուարդ ՍպերցյանԻմպրեսիոնիզմՀեշտոցային արտադրությունՖրենկ ՍինատրաՇավարշ ԿարապետյանԲռնաբարությունՀավասարասրուն սեղանՍև անգղՄայիսյան հերոսամարտերԺան Բատիստ Կամիլ ԿորոՍինագոգԱշոտ Բ ԵրկաթՄիգրենԽպիպՖիմոզԱրգենտինաՎահան ՏերյանՊատմություն Հայոց (Խորենացի)ՀուդայականությունՁիԿիպրոսՀին աստվածներ (դրամա)ՀիդրոցեֆալիաՀայերենի կետադրությունՍրտի ռիթմի խանգարումներԵրիկամՊետրոս ԴուրյանԷլեկտրական հոսանքՍինուսիտՄարդու ատամԲաժանարարների աղյուսակՈւղիղ խնդիրՇիրակի մարզՏնտեսագիտությունՆար-ԴոսԵրիկամի քրոնիկ հիվանդությունԴաշտանԹաջ ՄահալԽմելու ջուրԱծխածինՀաշվապահական հաշվեկշիռԵվրոպական միությունՆեմեսիս գործողությունՀին աշխարհի յոթ հրաշալիքներՍանահինի վանական համալիրԼեյկոցիտՄուտացիաՀովհաննավանք🡆 More