Կանգուն Ալիքներ

Կանգուն ալիքներ, բաշխված համակարգում (օրինակ, առաձգական միջավայր կամ էլեկտրամագնիսական դաշտ) միևնույն ամպլիտուդով և տարածման հակառակ ուղղություններով երկու վազող ալիքների ինտերֆերենցիայի հետևանքով ճնշումների և արագությունների բաշխումը կանգուն ալիքում՝ բաց և փակ ծայրերով խողովակի դեպքում առաջացող տատանումներ։

Կանգուն Ալիքներ
Կանգուն ալիք (1-ին օրինակ)
Կանգուն Ալիքներ
Կանգուն ալիք (2-րդ օրինակ)

Կանգուն ալիքներն առաջանում են արգելքներից և միջավայրի անհամասեռություններից անդրադարձած ալիքների և ընկնող ալիքների վերադրմամբ (օրինակ, մի ծայրից ամրացված պարանի կամ մի կողմից փակ և օդով լցված գլանում մխոցի պարբերական տատանումների ժամանակ)։ Կանգուն ալիքների ամպլիտուդը կախված է ընկնող և անդրադարձած ալիքների փուլերի տարբերությունից։

Համակարգի այն կետերը, որտեղ կանգուն ալիքների ամպլիտուդն առավելագույնն է, կոչվում են ալիքի փնջվածքներ, իսկ այն կետերը, որտեղ ամպլիտուդը հավասար է զրոյի՝ ալիքի հանգույցներ։ Կանգուն ալիքի հարևան երկու փնջվածքների կամ հանգույցների հեռավորությունը հավասար է λ/2, իսկ հարևան փնջվածքի և հանգույցի հեռավորությունը՝ λ/4 (λ-ն վազող ալիքի երկարությունն է)։

Հարևան երկու հանգույցների միջև համակարգի մասնիկները տատանվում են միևնույն փուլերում, սակայն հանգույցով անցնելիս փուլը թռիչքաձև փոխվում է π-ով (ի տարբերություն վազող ալիքների, կանգուն ալիքներում էներգիայի հոսք (փոխանցում) տեղի չի ունենում)։

Կանգուն ալիքներ են առաջանում նաև գերբարձր հաճախականության ալեհավաքներում, ալիքատարներում։ Օպտիկայում նույնպես հնարավոր է կանգուն ալիքի առաջացումը՝ էլեկտրական դաշտի տեսանելի մաքսիմումներով։ Եթե լույսը մեներանգ չէ, ապա տարբեր երկարության ալիքների փնջվածքները դասավորվում են տարբեր տեղերում, և դիտվում է գույների բաժանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 236 Կանգուն Ալիքներ

Tags:

Ալիքների ինտերֆերենցիաԱմպլիտուդԷլեկտրամագնիսական դաշտ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՎահանագեղձՄիքայել ՆալբանդյանԲրազիլիաԱլգորիթմԻոսիֆ ՍտալինՍպիտակուցներՄուտացիաՄեղրՔարերի սիմֆոնիաՍտեփանավանի դենդրոպարկՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)ԿրեատինինՓսորիազՀունաստանԱվարայրի ճակատամարտԼիբանանԱմբոխները խելագարվածԱրյան ճնշումԹրաֆիքինգՎարդան Ղուկասյան (Դոգ)ՏոլմաԼիմֆոմաՇաքիի ջրվեժԱստղՏողադարձՄուշեղ ԳալշոյանԵրեքնուկԱֆղանստանԶվարթնոցի տաճարԵվրոպական միությունՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրՇաղկապԿալցիումի օքսիդԹմրամիջոցԽաչատուր ԱբովյանՍպիտակավոր վանքԱնանիա ՇիրակացիԱղբյուր ՍերոբՀայ ֆիդայիներՀայաստանի անկախության հռչակագիրՋրհեղեղՀամո ՍահյանԱպրիլի 26Առողջ ապրելակերպՄաշկաբորբՀովհաննես ԱդամյանԻնֆեկցիոն մոնոնուկլեոզՄինչամուսնական սեքսՄարդու պապիլոմավիրուսՄիլանՕձերՀայաստանի զինանշանBooking.comՌուսական կայսրությունԱրյան շրջանառությունԵրվանդունիների թագավորությունԱնմոռուկԲիբլիական (պոեմ)Հայկական մանրանկարչությունՎիտամին DԿենդանիների հատկանիշների ցանկՄայրիկ (ֆիլմ)Սեռական բազմացումՊարսկաստանի արշավ (Առաջին համաշխարհային պատերազմ)Հայ-վրացական պատերազմԿիպրոսՀայոց ազգային խորհուրդ (1917-1918)Հենրիխ ՄխիթարյանՀովհաննես ԹումանյանՀայկ նահապետԴեքսամետազոնՔիշ (կղզի)Արտիստը (Շիրվանզադե)ՍևանավանքԿատուներ🡆 More