Խոսե Հոլեբաս: գերմանացի ֆուտբոլիստ

Իոսիֆ «Խոսե» Լլոյդ Հոլեբաս (հունարեն՝ Χοσέ Λόυντ Χολέμπας, հունիսի 27, 1984(1984-06-27), Աշաֆենբուրգ, Ստորին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), հույն ֆուտբոլիստ, Ռոմա ֆուտբոլային ակումբի և Հունաստանի հավաքականի կիսապաշտպան։

Խոսե Հոլեբաս: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Նվաճումներ
Խոսե Հոլեբաս
գերմ.՝ José Holebas
Խոսե Հոլեբաս: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Նվաճումներ
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Իոսիֆ Լլոյդ Հոլեբաս
Ազգությունը Հույն
Քաղաքացիությունը Խոսե Հոլեբաս: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Նվաճումներ Գերմանիա և Խոսե Հոլեբաս: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Նվաճումներ Հունաստան
Մականուն Խոսե
Ծննդյան ամսաթիվ հունիսի 27, 1984 (39 տարեկան)
Ծննդավայր Աշաֆֆենբուրգ, Գերմանիա ԳՖՀ
Հասակ 184 սմ
Քաշ 74 կգ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ռոմա
Համար 25
Պատանեկան կարիերա
Գերմանիա Զյուդրինգ
Գերմանիա Կլյայնվալլշտադտ
Գերմանիա Տևտոնիա (Օբերնաու)
2002–2005 Գերմանիա Դամն 1910
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005–2006 Գերմանիա Վիկտորիա (Կալ) 22 (15)
2006-2009 Գերմանիա Մյունխեն 1860 II 47 (12)
2007-2010 Գերմանիա Մյունխեն 1860 74 (7)
2010-2014 Հունաստան Օլիմպիակոս 94 (9)
2014- Իտալիա Ռոմա 0 (0)
Ազգային հավաքական
2011– Հունաստան Հունաստան 25 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ Սեպտեմբերի 3, 2014:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ Հունիսի 24, 2014

Ակումբային կարիերա

Հոլեբասի հայրը հույն է, մայրը՝ գերմանա-ուրուգվացի, ծնվել է Աշաֆֆենբուրգ քաղաքում։ Հոլեբասը երիտասարդ տարիքում հանդես է եկել տարբեր գերմանական սիրողական ակումբներում։ 2002 թվականին ընդունվել է Մյունխեն 1860 ակումբի ակադեմիա, հանդես եկել առաջին և երկրորդ թիմերում, որտեղ խաղացել է ոչ միայն պաշտպանի դիրքում այլ նաև հարձակվողի։ Հիմնական կազմում անցակցրել է 31 խաղ դարձել 4 գոլի հեղինակ։ 2010 թվականին Մյունխեն 1860-ի գլխավոր մարզիչ Էվալդ Լինենը Հոլեբասի հետ միասին տեղափոխվեց հունական Օլիմպիակոս։ Հույները Խոսեի համար վճարեցին կես միլիոն եվրո գումարած 200 հազար կանխավճար, որի արդյունքում ֆուտբոլիստը ակումբի հետ կնքեց 3 տարվա պայմանագիր։ Օլիմպիակոսի կազմում Հոլեբասը իր առաջին հանդիպումը անցկացրեց ալբանական Բեսա ակումբի հետ (5։0)։ Հունաստանի սուպերլիգայում իր առաջին գնդակը խփեց ԱԷԿ-ի դեմ խաղում։

Միջազգային կարիերա

2010 թվականին Հոլեբասը ստացավ Հունաստանի քաղաքացիություն և դարձավ հավաքականի թեկնածու։ Գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը հրավիրեց Խոսեին Ռուսաստանի և Ռումինիայի հավաքականների դեմ հանդիպումներին մասնակցելու։ Անդրանիկ հանդիպումը հավաքականում տեղի ունեցավ 2011 թվականի նոյեմբերի 11-ին Ռուսաստանի դեմ խաղում։ 2014 թվականի օգոստոսի 30-ին Հոլեբասը պաշտոնապես դարձավ իտալական Ռոմայի ֆուտբոլիստ։ Իտալական ակումբը հույն ֆուտբոլիստի համար վճարեց 1 միլիոն եվրո գումարած կես միլիոն եվրո բոնուսների տեսքով և կնքեց 3 տարվա պայմանագիր։

Նվաճումներ

  • Հունաստանի չեմպիոն՝ 2011, 2012, 2013, 2014
  • Հունաստանի գավաթակիր՝ 2012, 2013

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Խոսե Հոլեբաս: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Նվաճումներ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսե Հոլեբաս» հոդվածին։

Tags:

Խոսե Հոլեբաս Ակումբային կարիերաԽոսե Հոլեբաս Միջազգային կարիերաԽոսե Հոլեբաս ՆվաճումներԽոսե Հոլեբաս ԾանոթագրություններԽոսե Հոլեբաս Արտաքին հղումներԽոսե Հոլեբաս1984d:Q10547ԱշաֆենբուրգԲավարիաԳերմանիայի ֆեդերատիվ հանրապետությունԿիսապաշտպան (ֆուտբոլ)ՀույներՀունաստանի ֆուտբոլի ազգային հավաքականՀունարենՀունիսի 27Ռոմա ՖԱ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մարդու ատամՀարավային ԱմերիկաՍրտամկանի ինֆարկտԳուրգեն ՄահարիԼիոնել ՄեսսիՇունԱրամ ԱսատրյանԲրուցելոզՈւկրաինաԿանդիդոզԱղիների բորբոքային հիվանդությունՀռոմի թագավորության պատմությունԲայԱրցախյան ազատամարտՀոգեկան հիվանդություններՇրի ԼանկաՖեմինիզմԳրիգոր ՆարեկացիԱվստրիաԹվաբանական պրոգրեսիաԳերմանիաՈրոնողական ռոբոտՀարվարդի համալսարանՎահան Բիչախչյան (ֆուտբոլիստ)ԱմոթույքԳաստրիտՎրաստանՆաիրի ԶարյանԵվրոպայի դրոշներԵրիկամային անբավարարությունՄեր հայրենիքՀեպատիտ CՀայաստանի անտառներԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերՇիրակի մարզԾիրանԳյումրիԱղասի ԱյվազյանՄաշկի սնկային հիվանդություններՊեպոԴերբայԱրջերԿենդանիների հատկանիշների ցանկՋավախքՈրոշիչԵրիկամաքարային հիվանդությունԱշխարհի մայրաքաղաքների ցանկԴաունի համախտանիշԱղավնիներԱկսել ԲակունցԿենդանիներՓոխառությունԱրգենտինաՀելլենիստական մշակույթՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Արշակ Բ«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգԾավալՄարքեթինգՍասունցի ԴավիթՀայաստանՓարիզՄեքսիկաՀայկական անձնագիրՎիկտոր ՀամբարձումյանԱռաջնախաղOverwatchԱշոտ Ա ՄեծՊարույր ՍևակՍերմնահեղուկՏեստոստերոնԱշոտ ՆավասարդյանԵրազների մեկնաբանությունԵրևանի վարչական բաժանումԿանանց միջազգային օրՀռոմեական կայսրություն🡆 More