Խակասիա

Խակասիայի Հանրապետություն, Խակասիա, Կրասնոյարսկի երկրամասի կազմում։ Կազմվել է 1930 թվականի հոկտեմբերի 20-ին։ Տարածությունը 61 900 կմ2 է, բնակիչ 483 400 (1977)։ Բաժանվում է վարչական 8 շրջանի, ունի 5 քաղաք, 17 քտա։ Կենտրոնը՝ Աբական։

Բնակավայր
Խակասիա
անգլ.՝ Republic of Khakassia
Դրոշ Զինանշան
Խակասիա Խակասիա

Խակասիա
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Ներքին բաժանումԱբազա, Աբական, Sayanogorsk?, Sorsk?, Chernogorsk?, Ալթայսկի շրջան, Ասկիզսկի շրջան, Բեյսկի շրջան, Բոգրադսկի շրջան, Օրջոնիկիձեևսկի շրջան, Տաշտիպսկի շրջան, Ուստ-Աբականսկի շրջան և Շիրինսկի շրջան
Հիմնադրված էհուլիսի 3, 1991 թ.
Մակերես61 569 կմ²
Պաշտոնական լեզուռուսերեն և խակասերեն
Բնակչություն532 036 մարդ (հունվարի 1, 2021)
Ժամային գոտիKRAT? և Asia/Krasnoyarsk?
Հեռախոսային կոդ390
Ավտոմոբիլային կոդ19
Պաշտոնական կայքr-19.ru(ռուս.)
Խակասիա (Ռուսաստան)##
Խակասիա (Ռուսաստան)
Խակասիա
Խակասիա
Ազգային հագուստ կրող խակաս տիկնայք

Անվանում

Անվանումը ստացել է Խակաս ժողովրդի (մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը խակասներն անվանվում էին միուսինսկյան և արաբական «թաթարներ» կամ «թուրքեր») անունից։

Բնություն

Խակասական ինքնավար մարզը գտնվում է Կրասնոյարսկի երկրամասի հարավ-արևմուտքում, Մինուսինսկի և Չուլիմա-Ենիսեյի գոգավորություններում։ Բաժանվում է լեռնային (տերիտորիայի 2/3-ը) և բլրահարթավայրային մասերի։ Գոգավորությունների հարթավայրային հատվածները տափաստաններն են (Աբականի, Կոյբալյան, Ույբատի ևն)։ Կլիման ցամաքային է, ցուրտ ձմեռներով։ Հունվարի միջին ջերմաստիճանը գոգավորություններում - 19 °C-ից - 21 °C է, նախալեռներում՝ - 15 °C-ից - 17 °C։ Ամռանը գոգավորություններում շոգ է, հուլիսի միջին ջերմաստիճանը 18 - 20 °C է, նախալեռներում և լեռներում զով է, 17 - 18 °C։ Տարեկան տեղումները 300 - 700 մմ են, վեգետացիոն շրջանը՝ 115 - 125 օր։

Գլխավոր գետերն են Ենիսեյը, Աբականը, Տոմը։ Ջրերն օգտագործվում են ոռոգման համար։ Կան քաղցրահամ (Սև, Ֆիրկալ, Իտկուլ) և աղի (Բելե, Շիրա) լճեր։ Գոգավորություններում և մասամբ նախալեռներում սևահողեր են, տեղ-տեղ՝ աղուտներ, լեռներում՝ լեռնատայգային պոդգոլային և լեռնատունդրային հողեր։

Բնակչություն

78, 3%-ը ռուսներ են, 12, 3% -ը՝ խակասներ (1970), բնակվում են նաև ուկրաինացիներ, թաթարներ։ Խտությունը 1 կմ2 վրա 7, 8 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ 65% (1977)։ Քաղաքներն են Աբականը, Չեռնոգորսկը, Աբագան, Մորսկը, Մայանոգորսկը։ Խակասական ինքնավար մարզն ինդուստրիալ-ագրարային մարզ է։ Գլխավոր ճյուղերն են՝ թեթև, անտառային և փայտամշակման, լեռնահանքային արդյունաբերությունը, շինանյութերի արտադրությունը։ Զարգացած են նաև տրիկոտաժի, կաշվի-կոշիկի, սննդի արդյունաբերության ճյուղերը, որոնք կենտրոնացած են Աբականում և Չեռնոգորսկում։

Խակասական ինքնավար մարզի գյուղատնտեսությունը մասնագիտանում է հացահատիկի արտադրության և կաթնամսատու անասնապահության բնագավառում։ Մշակում են ցորեն, վարսակ, կորեկ, կարտոֆիլ, բանջարեղեն, բոստանային և կերային կուլտուրաներ։ Գործում է Կոյբոլյան ոռոգիչ համակարգը։ Աչինսկ-Աբական երկաթուղագիծը մարզը կապում է Անդրսիբիրյան մայրուղու հետ։ Տերիտորիան հատում է Տայշետ-Աբական (Աբագայի և Աայանոգորսկի հատվածներով) երկաթուղին։ Նավարկությունը կատարվում է Ենիսեյով և Աբականով։ Աբականում է գտնվում Խակասական լեզվի և գրականության, պատմության ԳՀի։ Ունի դրամատիկական թատրոն, հայրենագիտական թանգարան, մարզային 2 թերթ, 69 հիվանդանոց, 799 բժիշկ։ Գործում է Շիրա առողջարանը։

Գրականություն

Խակասների գրականությունը ստեղծվել է Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո։ Խակասական ինքնավար մարզի գրականության հիմնադիրներից է Վ. Կոբյակովը (1906 - 19371930 - 1940-ական թթ. Խակասական ինքնավար մարզի գրականության զարգացման գործում նկատելի ավանդ ունեն բանաստեղծներ Պ. Շտիգաևը (1886 - 1941), Մ. Կոկովը (1913 - 1941), Մ. Արշանովը (1914 - 1941)։ Այդ տարիներին են հանդես եկել նաև գրողներ Ն. Դոմոժակովը (ծն. 1916), Ի. Կոստյակովը (ծն. 1916), Ի. Կոտյուշևը (ծն. 1919)։ 1960-ական թթ. սկզբներին՝ Դ. Տոպանովը (ծն. 1917), Մ. Չարկովը (ծն. 1922), Ֆ. Բուռնակովը (ծն. 1932), Կ. Ներբիշևը (ծն. 1938) և ուրիշներ։

Մշակույթ

Խակասական ինքնավար մարզի տարածքում հայտնաբերվել են ժայռապատկերներ, քարե արձաններ, գերեզմանոցներից՝ խեցեղեն անոթներ, մետաղյա գեղ. առարկաներ, թաղման դիմակներ, որոնցից վաղագույնները մ.թ.ա. II - I հազարամյակների նմուշներ են։ Խակասների ժող. արվեստի ավանդական տեսակներից են՝ փայտի քանդակազարդումը (XVIII - XIX դդ. հաճախակի են պատկերել մարդկանց, կենդանիների, որսի տեսարաններ), հագուստի ասեղնագործությունը (նախշերը հիմնականում բուսական են, սև ֆոնի վրա)։

Ծանոթագրություններ

Խակասիա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խակասիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 708 Խակասիա 

Tags:

Խակասիա ԱնվանումԽակասիա ԲնությունԽակասիա ԲնակչությունԽակասիա ԳրականությունԽակասիա ՄշակույթԽակասիա ԾանոթագրություններԽակասիա19301977ԱբականՀոկտեմբերի 20

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱրեգակՄիացյալ ԹագավորությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանՆեմեսիս գործողությունԵրեխայի իրավունքներԹրաֆիքինգՀայաստանի բույսերի Կարմիր գիրքԱլմա-Աթայի հռչակագիրԱմերիկաՄարդու պապիլոմավիրուսՀայոց պատմությունՊետությունՊարագաներԴաշտանային ցիկլԿոնքի բորբոքային հիվանդությունԱրգանդի միոմաԻմ անունն Արամ էԾաղիկՎանի թագավորության արքաների ցանկԵվրոպայի դրոշներԻոսիֆ ՍտալինՔրիստոնեությունՋուրԷլեկտրոլիզԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկՀայաստանի պատմական մայրաքաղաքներԲանաստեղծական կայուն ձևերԳորշ արջՔաղցկեղԱյրվածքԹուրք-հայկական պատերազմ (1920)Կենդանիների հատկանիշների ցանկՇվեդիաԶոլի ԱդոկԱրարատԲնությունՀայերՎազգեն ՍարգսյանԷջմիածնի Մայր ՏաճարԱծական անունՀուլիոս ԿեսարԵս և նաՀայաստանի լեռներՊոլ ՄորֆիՍրտային անբավարարությունՄայիսի 1 (տոն)ՀամեմատությունԹբիլիսիԿայծակՄարսողությունՀայաստանի զինանշանԱռիթմիաՍերմԿապ (խոսքի մաս)Հաղորդակցային գործընթացԱրքիմեդեսՀավասարասրուն սեղանՄարդու աչքԲառակապակցությունԼեոնիդ ԱզգալդյանԲաթումի պայմանագիրՍևանավանքՀեշտոցային արտադրությունԹթվածինՄխիթարյան միաբանությունԳայլերԳագիկ ԲԽաղաղ օվկիանոսԱնդրանիկ ՕզանյանԿրծքավանդակի ցավԱրիստոտելԳենետիկ հիվանդություններՔարտեզԿոտայքի մարզԱրծվաշենՔաոս (վեպ)Երազահան🡆 More