Լինչոպինգ

Լինչոպինգ (շվեդ.՝ Linköping), քաղաք Շվեդիայում, մայրաքաղաքը լենա Էստերգյոտլանդը և կոմունան Լինչոպինգը։

Քաղաք
Լինչոպինգ
շվեդ.՝ Linköping
Զինանշան
Լինչոպինգ

Լինչոպինգ
ԵրկիրՇվեդիա Շվեդիա
ԼենԷստերգյոտլանդ
Հիմնադրված էXII դար թ.
Մակերես42,01 կմ²
ԲԾՄ45 մետր
Բնակչություն104 232 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ013
Փոստային ինդեքս58x xx
Փոստային դասիչ58X XX
Պաշտոնական կայքlinkoping.se
Լինչոպինգ (Շվեդիա)##
Լինչոպինգ (Շվեդիա)
Լինչոպինգ
Լինչոպինգ
Լինչոպինգի տաճար
Լինչոպինգ
Գյոտա ջրանցի կամուրջը Բերգ գյուղում (Berg), Լինչոպինգի մոտ
Լինչոպինգ
Մյերդևի կենտրոն

Գտնվում է Ռոքենի ծովի մոտ, այն վայրում, որտեղ անցնում է պատմական ճանապարհը՝ Ստոկհոլմից մինչև Հելսինգբորգ անցնող Ստոնգոն գետը։ Իր գտնվելու վայրի պատճառով քաղաքը խոշոր առևտրի կենտրոն է։

Լինչոպինգը Շվեդիայի 7-րդ խոշորագույն քաղաքն է, բնակչությունը ավելի քան 100 հազար մարդ։

Տնտեսություն

Saab AB ստորաբաժանումը Լինչոպինգում, որը զարգացնում է ավիացիոն սարքավորումները, ունի շուրջ 4,700 աշխատակից։ Այստեղ կատարվում է Dassault nEUROn անօդաչու թռչող սարքերի մշակումը և փորձարկումը։

Մալմանսի ռազմական օդանավակայանում (Malmens flygplats) տեղակայված են ավիացիոն նավատորմի և թռիչքի դպրոցներ։ Փորձարկում, վերապատրաստում և ուսումնական թռիչքներ իրականացվում են գրեթե ամեն օր, ինչի շնորհիվ Լինչոպինգը անվանում են Շվեդիայի ավիացիոն մայրաքաղաք։

Լինչոպինգի համալսարանի անմիջական հարևանությամբ է գտնվում Մջարդվեի տեխնոպարկը։ Տեխնոպարկի տարածքում գործում է շուրջ 2600 ընկերություն, որտեղ աշխատում են շուրջ 6000 աշխատակիցներ։ Տեխնոպարկի ամենամեծ գրասենյակներն են՝ Ericsson-ը, Releasy-ը, IFS AB-ը, Sectra-ը, Lawson-ը, Combitech-ը, Motorola Mobility-ը և Logica-ը։

Լինչոպինգի համալսարանի հիվանդանոցում (Universitetssukhuset i Linköping) կա մոտ 4900 աշխատող։ Հիվանդանոցը նախատեսված է 600 հիվանդի համար։ Հիվանդանոցի տարածքում է գտնվում է Լինչոպինգի բժշկական ֆակուլտետը։

E04 ճանապարհի հարևանությամբ գտնվող Տորնբյու (Tornby köpcentrum) տարածքը առևտրի կենտրոն է, որը իր մեծությամբ երկրում երկրորդն է։

Շվեդական Բիլտեմա առևտրային ընկերությունը (Biltema) հիմնադրվել է 1963 թվականին։ Ընկերության առաջին գրասենյակը գտնվում է նկուղային Ռամշաղի (Ramshäll) տարածքում։

Լինչոպինգն ունի նաև Svens Biogas AB ընկերություն, որը արտադրում է բիոգազ։ Քաղաքում բոլոր հասարակական տրանսպորտները, բեռնափոխադրումների մեծ մասը, ավտոմեքենաների և քաղաքային տաքսիների զգալի մասը աշխատում են բիոգազով։ 2005 թվականից ի վեր աշխարհում առաջին բիոգազով գնացքը գործում է Լինչոպինգ-Վեստերվիկ երկաթուղում։

Տրանսպորտ

Պատմականորեն Լինչոպինգն ունի լավ տրանսպորտային ուղիներ, իսկ Ստոնգոն (Stångån) գետը Շինդա ջրանցքի մի մասն է, և Գյոտա ջրանցքը անցնում է Ռոքսեն ծովի (Roxen) միջոցով։ Ստոկհոլմի և Լինչոպինգի միջև կայացած հերթական դիլիջանսկի շղթան բացվեց 1831 թվականին։

Քաղաքում գործում է Լինչոպինգի քաղաքային օդանավակայանը։ Քաղաքի միջոցով է անցնում Հարավային մայրուղին, իսկ քաղաքի անմիջական հարևանությամբ անցնում է E04 Եվրոպական երթուղին։

Լինչոպինգում ակտիվորեն զարգանում է հեծանվային երթևեկությունը։ Քաղաքը ունի ավելի քան 40 կմ հեծանվային ուղիներ։

Կրթություն

1975 թվականին հիմնադրված Լինչոպինգի համալսարանը (Linköpings universitet) ունի 3 ֆակուլտետ` տեխնիկական, բժշկական և փիլիսոփայական։ 2010 թվականին համալսարանը ունեցել է 18 910 ուսանող և 3658 աշխատակից։

Մշակույթ

Քաղաքի արևմուտքում՝ Մալմանի ռազմական օդանավակայանի հարևանությամբ գտնվում է Ֆլյուգվապեն ավիացիոն թանգարանը (Flygvapenmuseum):

Քաղաքում կա նաև շոկոլադե գործարանի թանգարան, երկաթուղային թանգարան և կայազորի թանգարան։

Heavy Metal խմբի Ghost և Hard Rock խմբի Nocturnal խմբերը ստեղծվել են այս քաղաքում։

Սպորտ

Քաղաքը ունի Կլոետտա Կենտրոն (Cloetta Center) սպորտային-համերգային համալի, նախատեսված 8,500 հանդիսատեսի համար։ Համալիրը բացվել է 2004 թվականին։ Արենան համարվում է Լինչոպինգի հոկեյի ակումբը։ Վերջինիս նաև ստեղծվել է կանանց ֆուտբոլի թիմը։

  • Կողմնորոշում, 1968 թվականին Լինչոպինգը մասնակցել է երկրորդ ամառային աշխարհի առաջնությանը։
  • Հանդբոլ, 2011 թվականին Լինչոպինգը մասնակցել է 22-րդ տղամարդկանց աշխարհի առաջնությանը։
Լինչոպինգ 
Քաղաքի տեսարան

Քույր քաղաքներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիճամփորդն ունի Linköpingին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Լինչոպինգ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինչոպինգ» հոդվածին։

Tags:

Լինչոպինգ ՏնտեսությունԼինչոպինգ ՏրանսպորտԼինչոպինգ ԿրթությունԼինչոպինգ ՄշակույթԼինչոպինգ ՍպորտԼինչոպինգ Քույր քաղաքներԼինչոպինգ ԾանոթագրություններԼինչոպինգ Արտաքին հղումներԼինչոպինգՄայրաքաղաքՇվեդերենՇվեդիաՔաղաք

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՎարդՄոնթե ՄելքոնյանԿասկադ համալիրԿոնԲանաստեղծական կայուն ձևերԿիլիկիայի հայկական թագավորությունԿարեն ԴեմիրճյանԻսպանիաՎահան ՏերյանԳարունՍակավարյունությունԱպրիլի 26ԵրիկամԼևոն ԱրոնյանՀակոբ ՊարոնյանՇվեյցարիաԷնվեր փաշաՄարս (մոլորակ)Կոորդինատային համակարգՀայկական բանակ (1918-1920)Մթնոլորտի աղտոտումԿարմիր գլխարկՄաշկի սնկային հիվանդություններԼևոմեկոլԱուտիզմԲյուզանդական կայսրությունՀամանուններԿենդանիների հատկանիշների ցանկՄողեսներՍամվել (վեպ)Տավուշի մարզԱրշիլ ԳորկիԱվշային հանգույցԱնանիա ՇիրակացիԲացատրական բառարանԼեհաստանԱրտիստը (Շիրվանզադե)Հայաստանի Կարմիր գիրքՄարգինալացումԹալեաթ ՄեհմեդԷյֆելյան աշտարակՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՇաքարային դիաբետՀաղորդակցային գործընթացՇրջակա միջավայրԵրակների վարիկոզ լայնացումՍտրեպտոկոկային ֆարինգիտԱնահիտԷպիլեպսիաՓիղՄշակույթՎերք Հայաստանի (վեպ)ՌուսաստանՀայրենական մեծ պատերազմին մասնակցած հայ գեներալներ և ծովակալներՇախմատՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)Բրոնխիալ ասթմաՍտեփանավանի դենդրոպարկՎարդան Ղուկասյան (Դոգ)Միացյալ ԹագավորությունՄարդ բանականՄոսկվաՀարավային ԿորեաԿռունկներՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՊարսկաստանի արշավ (Առաջին համաշխարհային պատերազմ)Ավելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Արցախյան ազատամարտՍինդրիկՑորենԱզգային ժողովրդավարական բևեռԼիտրԳեղարքունիքի մարզՄեծի Տանն Կիլիկիո ԿաթողիկոսությունՀայ ֆիդայիներՄարսողական համակարգԱնլռելի զանգակատուն🡆 More