Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն (ռուս.՝ Луганская Народная Республика) կամ ԼԺՀ (ռուս.՝ ЛНР), պետություն Արևելյան Եվրոպայում։ Ձևավորվել է Ուկրաինայի Լուգանսկի մարզի տարածքում։ Ճանաչվել է ՄԱԿ-ի անդամ Սիրիաի,Հյուսիսային Կորեայի,Ռուսատանի Դաշնության և վերջինի կողմից ճանաչված Հարավային Օսիայի, Աբխազիայի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կողմից։ Այն Ուկրաինիայի կողմից համարվում է օկուպացված տարածք։ Լուգանսկի Հանրապետության տարածքը կազմում է 8352,6 կմ2, բնակչությունը՝ 1 197 100։ Որպես արժույթ օգտագործվում են Գրիվնան, Ռուսական ռուբլին, Եվրոն և թե ԱՄՆ դոլարը։

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության դրոշ Զինանշան
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն
Կարգավիճակվիճելի տարածք և Russian-occupied territories of Ukraine?
Ներառում էԼուգանսկ, Ալչևսկ, Անտրացիտ, Բրյանկա, Գոլուբովկա, Սորոկինո, Կրասնի Լուչ, Պերվոմայսկ, Ռովենկի, Դովժանսկ, Կադիևկա, Slovianoserbsk?, Պերևալսկ և Լուտուգինո
Պետական լեզուռուսերեն
ՄայրաքաղաքԼուգանսկ
Պետական կարգՆախագահական հանրապետություն
Օրենսդիր մարմինPeople's Council of the Lugansk People's Republic?
Կառավարության ղեկավարԼեոնիդ Պասեչնիկ
Մակերես8352,6 կմ²
Ազգաբնակչություն1 197 100 (2015)
Խտություն143 մարդ/կմ²
ԿրոնՔրիստոնեություն
ՀիմնVstavay, Donbass! ՅուԹյուբում (ռուս.)
Հիմնադրված էսեպտեմբերի 30, 2022 թ.
Արժույթ
Ժամային գոտիUTC+3
главалнр.рф

Պատմություն

2014 թվականի մարտից Լուգանսկում բողոքի ցույցեր են սկսվել՝ ընդդեմ նախորդ ընդդիմական ուժերի, որոնք իրենց ձեռքն են առել երկրի ղեկավարումը։ Ցուցարարները հրաժարվել են ճանաչել Կիևի նոր իշխանությունները և հանդես են եկել Ուկրաինայի ֆեդերալիզացիայի օգտին։

Մարտի 30-ին Լուգանսկ քաղաքի կենտրոնում տեղի է ունեցել լայնածավալ ցույց, որին մասնացել է մոտ 2 հազար մարդ։ Ակցիայի մասնակիցները ռուսական դրոշներով, «Ուկրաինան Ռուսաստան է», «Եվրոպան Սոդոմ և Գոմոր է», «Ռուսերենը պետական լեզու է» պաստառներով ճանապարհին վանկարկել են՝ «Լուգանսկ, վեր կաց», «Ռուսաստան», «Ուկրաինան Ռուսաստան է»։ Ակտիվիստները եկել էին քաղաքի տարբեր մասերից, և կազմակերպիչների խոսքով սրանով կարելի է իրական պատկերացում տալ, թե Լուգանսկում երկրի ֆեդերալիզացիային և Ուկրաինան Ռուսաստանին միացնելու գաղափարին որքան մարդ էր կողմ։ Ցուցարարները նաև բոլոր պատգամավորներից պահանջում էին անօրինական ճանաչել Ուկրաինայի նոր կառավարությունը և պահանջում էին ազատ արձակել Արսեն Կլինչաևին և Ալեքսանդր Խարիտոնովին։

2014 թվականի ապրիլի 6-ին մոտ 1000 ցուցարարներ գրոհեցին Լուգանսկ քաղաքի ՈւԱԾ-ի շենքը։ Հաջորդ օրը ակտիվիստները շինարարական բեկորներով, մեքենաների անվադողերով և փշալարերով փակել էին «Սովետսկայա» փողոցը։ Քաղաքի ոստիկանությունը բերվել էր մարտական պատրաստության, ճանապարհային ոստիկանությունը փակել էր քաղաքի կենտրոն տանող ճանապարհները։ Ակտիվիստները ուկրաինական իշխանություններից պահանջում էին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Լուգանսկի գվարդիայի ղեկավար Ալեքսանդր Խարիտոնովին և մարզային խորհրդի պատգամավոր Արսեն Կլինչաևին, համաներում շնորհել Մայդանի իրադարձություններում ներգրավված անվտանգության բոլոր պաշտոնյաներին, ինչպես նաև, Լուգանսկի մարզում անցկացնել հանրաքվե տարածաշրջանի ինքնորոշման վերաբերյալ։ Նշվեց նաև, որ եթե իշխանությունները չկատարեն այս պահանջները, ապա կստեղծվի Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության խորհրդարանը։

Հարավարևելյան բանակի միացյալ շտաբը ապրիլի 11-ին վերջնագիր է ներկայացրել Լուգանսկի մարզային խորհրդին՝ առաջիկա 10 ժամվա ընթացքում հրավիրել արտակարգ (արտահերթ) նիստ, որի ժամանակ պատգամավորները պարտավոր են ընդունել հետևյալ որոշումները՝ հռչակել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության պետական ինքնիշխանությունը, 10 օրվա ընթացքում հանրաքվե անցկացնել երկու հարցի շուրջ. 1. «Կո՞ղմ եք, որ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը մտնի Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ» 2. «Կո՞ղմ եք», որ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը մտնի Ուկրաինայի կազմի մեջ»։ Հարավարևելյան բանակի շտաբը նաև որոշել է, որ զենքը կհանձնվի միայն այն իշխանություններին, ովքեր կընտրվեն Լուգանսկի շրջանի քաղաքացիների կողմից հանրաքվեով։

Ապրիլի 14-ին ապստամբ-ակտիվիստները ցույց են անցկացրել Լուգանսկի շրջանային վարչության շենքի մոտ։ Լուգանսկի շրջանի համակարգող խորհրդի անդամ Օլեքսեյ Չմուլենկոն շրջանի նահանգապետին է փոխանցել ցուցարարների պահանջները՝ ճանաչել Ուկրաինայի նոր իշխանությունների ոչ լեգիտիմությունը, օրինական կերպով ճանաչել «ժողովրդական շարժման» գոյությունը և ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին։ Վերջնագրի կատարման վերջնաժամկետը ապրիլի 16-ն է։ Լրատվամիջոցների տվյալներով՝ ՈւԱԾ-ում մնացել է մոտ հարյուր ապստամբ։

Ապրիլի 21-ին ժողովրդական հավաքում Վալերի Բոլոտովն ընտրվեց շրջանի ժողովրդական կառավարիչ։

Ապրիլի 24-ին Յուլիա Տիմոշենկոն ժամանեց Լուգանսկ՝ բանակցելու ՈւԱԾ-ի շենքի զավթիչների հետ։ Նաև ապստամբ ակտիվիստների հետ բանակցություններ էր վարում քաղաքապետ Սերգեյ Կրավչենկոն։ :

Ապրիլի 27-ին Լուգանսկում հռչակվեց Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը։

Ապրիլի 29-ին ԼԺՀ-ի կողմնակիցները (մոտ 2000-2500 մարդ) գրավեցին մարզպետարանի շենքը և դատախազությունը։ Իրավապահներին տրվել է բնակելի միջանցք, և նրանք ինքնակամ լքել են ակտիվիստների գրաված շենքը։ Ոստիկանները գեորգիևյան ժապավեն հագան և անցան ցուցարարների կողմը։ Ակտիվիստների հետ բանակցություններից հետո Ներքին գործերի նախարարության տարածքային վարչության պետը հրաժարականի դիմում է գրել։

2014 թվականի մայիսի 11-ին,կիրակի օրը տեղի ունեցավ ԼԺՀ-ի ինքնորոշման հանրաքվե «Դուք սատարո՞ւմ եք Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության պետական անկախության ակտը» հարցով։ Հանրաքվեի կազմակերպիչների տվյալներով՝ մասնակցությունը կազմել է 75%, որից 96,2%-ը՝ կողմ, 3,8%-ը՝ դեմ։ Ըստ Ուկրաինայի նախագահի լիազորությունները ստանձնող Ալեքսանդր Տուրչինովի զեկույցի՝ հանրաքվեին մասնակցել է տարածաշրջանի ընտրողների մոտ 24%-ը։

2014 թվականի մայիսի 12-ին Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության իշխանությունները կամքի հռչակագրի հիման վրա հայտարարեցին իր անկախությունը Ուկրաինայից։

2014 թվականի մայիսի 24-ին Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները ստորագրեցին փաստաթուղթ Նովոռոսիայի ստեղծման մասին։

2016-ին ԼԺՀ-ի ուժային օղակներում զտումներ են իրականացվել. Դրա համար խթան հանդիսացավ 2016 թվականի օգոստոսին Իգոր Պլոտնիցկու դեմ անհաջող մահափորձը։ 2016 թվականի մարտին նրա խորհրդարանի նախկին խոսնակ Ալեքսեյ Կարյակինը լքեց չճանաչված հանրապետությունը 2016 թվականի սեպտեմբերին Իգոր Պլոտնիցկին հայտարարեց պետական հեղաշրջման փորձի մասին։ 2016 թվականի սեպտեմբերին ԼԺՀ-ի մի քանի առաջնորդներ ձերբակալվեցին (այդ թվում՝ նախկին վարչապետ Գենադի Ցիպկալովը, ով իրեն կախել էր կալանավայրում։

Քաղաքական ճգնաժամ (2017)

2017 թվականի հոկտեմբերի 21-ին ԼԺՀ-ի Ժողովրդական խորհրդի պատգամավոր Վլադիմիր Սանկինը Ներքին գործերի նախարար Իգոր Կորնետին մեղադրեց ուրիշի տունը յուրացնելու մեջ. «2014 թվականի ամռանը Լուգանսկի շատ բնակիչներ ստիպված էին լքել իրենց տները ռազմական գործողությունների պատճառով։ Վերադառնալով տուն՝ որոշ սեփականատերեր բախվել են այնպիսի խնդրի, որ իրենց բնակարանը զբաղեցրել են անհայտ անձինք։ Այսպիսով, Լուգանսկ քաղաքի բնակչուհի Նինա Վասիլևնա Կվիրցովան պարզել է, որ դուք՝ Ներքին գործերի նախարարը, ապրում եք նրա տանը»: Նոյեմբերի 9-ին ԼԺՀ-ի Ներքին գործերի նախարարին վտարել են ուրիշի տնից, որը նա զբաղեցնում էր երեք տարի։ Նոյեմբերի 20-ին Լենինյան շրջանային դատարանի որոշմամբ Իգոր Կորնետը հեռացվել է ԼԺՀ-ի ներքին գործերի նախարարի պաշտոնից։ Նոյեմբերի 21-ին Լուգանսկ քաղաքի փողոցներում ռազմական տեխնիկա է հայտնվել, առանց տարբերանշանների զինված մարդիկ՝ սպիտակ թևկապներով և Բերկուտի հատուկ նշանակության ջոկատի զինվորներ։ Ըստ տեղեկությունների՝ նրանք վերահսկողության տակ են վերցրել քաղաքի ամբողջ կենտրոնը, Ներքին գործերի նախարարության շենքը և ԼԺՀ պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերությունը։ Իգոր Կոռնետը հայտարարություն է արել, որ հեռուստառադիոընկերության նախագահ Անաստասիա Շուրկաևան, Պլոտնիցկու վարչակազմի ղեկավար Իրինա Տեյցմանը և կառավարության անվտանգության ծառայության ղեկավար Եվգեն Սելիվերսթովը համագործակցել են ուկրաինական հատուկ ծառայությունների հետ:Ավելի ուշ Իգոր Պլոտնիցկին հայտարարեց, որ նրանց ձերբակալելու հիմքեր չկան, և հետաքննություն է տարվում այլ անձանց նկատմամբ։ Ըստ Իգոր Կորնետի՝ Սելիվերսթովը 2016 թվականին պատրաստվում էր սպանել Նախարարների խորհրդի նախագահ Գենադի Ցիպկալովին։

ԵԱՀԿ -ի հատուկ դիտորդական առաքելության ներկայացուցիչները հայտարարել են, որ ներքին գործերի նախարարության շենքի մոտ կա զինտեխնիկա և զինված մարդիկ, և առնվազն վեց ռազմական բեռնատար, երկու զրահափոխադրիչ, մեկ զենիթային հրացան (ZU-23) և Դեբալցևոի մերձակայքում՝ ավելի քան 20 առանց պետհամարանիշի քաղաքացիական մեքենաներ՝ 50 զինված մարդկանցով։ ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության ներկայացուցիչների ենթադրությունների համաձայն՝ այս ավտոշարասյունը շուտով հայտնաբերվել է Վեսյոլայա Տարասիվկա գյուղի մոտ, որը գտնվում է Լուգանսկից 15 կմ դեպի արևմուտք։

Նոյեմբերի 22-ին Ներքին գործերի նախարարությունը գրավել է գլխավոր դատախազության շենքը։ Ձերբակալվել են բոլոր աշխատակիցները, որոնց թվում է եղել գլխավոր դատախազության ղեկավար Վիտալի Պոդոբրին։ Հրապարակվեց նաև տեսաուղերձ՝ «Բրյանկա ԽՍՀՄ» գումարտակի հրամանատար Դմիտրի Պինդյուրինի անունից Ալեքսանդր Զախարչենկոյին՝ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը իր ղեկավարության տակ վերցնելու խնդրանքով՝ Նովոռոսիայի միասնական պետություն ստեղծելու համար։

Նոյեմբերի 22-ին լրագրող Ալեքսեյ Չիբիսովը հայտնել է, որ տեղի բնակչության շրջանում կան զոհեր. Ներքին գործերի նախարարության ուժերը կրակ են բացել շտապօգնության մեքենայի վրա։

Նոյեմբերի 23-ին, ըստ գրող Զախար Պրիլեպինի, Իգոր Պլոտնիցկին Դոնի Ռոստովից չվերթով ժամանել է Մոսկվա։ Յություբ վիդեոհոսթինգում հայտնվել է տեսանյութ, որտեղ նոյեմբերի 23-ի երեկոյան Մոսկվայի օդանավակայանում տեսել են Պլոտնիցկին առանց անվտանգության և ուղեկցող անձանց։

2017 թվականի նոյեմբերի 24-ին, ըստ պետական անվտանգության նախարար Լեոնիդ Պասեչնիկի, Իգոր Պլոտնիցկին առողջական խնդիրների պատճառներով հրաժարական է տվել հանրապետության ղեկավարի պաշտոնից։ Պլոտնիցկին նշանակվել է լիազորված Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունից Մինսկի պայմանավորվածությունների կատարման համար։ Լեոնիդ Պասեչնիկը նշանակվել է ԼԺՀ-ի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնում։

2017 թվականի նոյեմբերի 25-ին Իգոր Պլոտնիցկու հրաժարականն ընդունվել է ԼԺՀ Ժողովրդական խորհրդի կողմից։ Լեոնիդ Պասեչնիկը միաձայն հաստատվել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի պաշտոնում։

Պետական կառուցվածք

ԼԺՀ-ն նախագահական տիպի ունիտար հանրապետություն է (պետության ղեկավարը, որն ընտրվում է ուղղակի քվեարկությամբ, նաև գործադիր իշխանության ղեկավարն է)։ Հանրապետության հիմնական օրենքը 2014 թվականի մայիսի 18-ին ընդունված սահմանադրությունն է։

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության հիմնական պետական ինստիտուտները ստեղծման փուլում են։

Սահմանադրության համաձայն՝ պետության ղեկավարը և գործադիր իշխանության ղեկավարը Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարն է, ներկայումս Լեոնիդ Պասեչնիկը։ Միևնույն ժամանակ ԼԺՀ-ի Սահմանադրության 75-րդ հոդվածում կա գործադիր իշխանության ղեկավարի առանձին պաշտոն՝ Նախարարների խորհրդի նախագահ, որը պահպանվել է այն ժամանակներից, երբ ԼԺՀ-ի ղեկավարը դեռ համաժողովրդականորեն չէր ընտրվել։ Այս պաշտոնը նախկինում զբաղեցրել են ԼԺՀ-ի ղեկավարներ Վալերի Բոլոտովը և Իգոր Պլոտնիցկին։ Մինչև 2015 թվականի դեկտեմբերի 26-ը ԼԺՀ-ի վարչապետը Գենադի Ցիպկալովն էր։ 2015 թվականի դեկտեմբերի 26-ին ԼԺՀ-ի Ժողովրդական խորհուրդը Նախարարների խորհրդի նախագահ է հաստատել ԼԺՀ ժողովրդական ոստիկանության գեներալ-մայոր Սերգեյ Կոզլովին։

ԼԺՀ-ի հիմնական օրենքի՝ սահմանադրության համաձայն՝ հանրապետության երկրորդ դեմքը ԼԺՀ Ժողովրդական խորհրդի նախագահն է։ 2014 թվականի մայիսի 18-ին Ալեքսեյ Կարյակինն ընտրվել է խորհրդարանի առաջին գումարման առաջին խոսնակ։ 2014 թվականի նոյեմբերին ԼԺՀ ղեկավարի և ԼԺՀ Ժողովրդական խորհրդի պատգամավորների ընտրություններից հետո ընտրվել է երկրորդ գումարման խորհրդարանի նախագահ։ 2016 թվականի մարտի 25-ին ԼԺՀ-ի Ժողովրդական խորհուրդը պատգամավորների առաջարկով Կարյակինին ազատեց նախագահի պաշտոնից։ 2016 թվականի ապրիլի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 21-ը Վլադիմիր Դեգտյարենկոն եղել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական խորհրդի նախագահը։ 2017 թվականի դեկտեմբերի 21-ին Դենիս Միրոշնիչենկոն ընտրվել է ԼԺՀ Ժողովրդական խորհրդի նախագահ։ Նրա օգտին քվեարկել են ներկա 33 պատգամավորներից 32-ը (Ինքը՝ Միրոշնիչենկոն, ձեռնպահ է մնացել)։

ԼԺՀ-ի ղեկավարն ընտրվում է հինգ տարի ժամկետով փակ քվեարկությամբ և նույն անձը չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը երկու անգամից ավելի։ ԼԺՀ-ի ղեկավարը նշանակում է Նախարարների խորհրդի նախագահին և նրա տեղակալներին, և Նախարարների խորհրդի նախագահի առաջարկությամբ նշանակում է նախարարներին և գործադիր այլ իշխանությունների ղեկավարներին։ Կառավարության կազմում ընդգրկված են նախարարներ (նախարարությունների ղեկավարությամբ) և գերատեսչությունների ղեկավարներ, որոնք չունեն նախարարական պաշտոն, սակայն պաշտոնապես հավասարեցվում են նախարարների կարգավիճակին։ Կառավարության քանակական կազմը և կառուցվածքը կանոնակարգված չեն օրենքով և սահմանում է հանրապետության ղեկավարը։

Պետական խորհրդանիշներ

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունն ունի երեք պետական խորհրդանիշ՝ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության դրոշ, զինանշան և օրհներգ։ 2014 թվականի հոկտեմբերի 30-ին հաստատվել է ԼԺՀ-ի զինանշանը։ Ժողովրդական հանրապետության զինանշանն իր ոճով հիշեցնում է ԽՍՀՄ միութենական հանրապետությունների զինանշանները, բայց առանց մանգաղի ու մուրճի։ ութաթև աստղը, որը որոշ ազգերի կողմից օգտագործվում է որպես վերածննդի և առաջնորդության նշան, փառքի և լույսի խորհրդանիշ է։

2014 թվականի նոյեմբերի 26-ին հաստատվել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության դրոշը։ Դրոշի երկնագույն գույնը խորհրդանշում է Աստվածածնի երկնային մաքրությունն ու անարատությունը, կապույտը` հաստատակամությունն ու կայունությունը, իսկ կարմիրը` ուժը և հաղթանակի ձգտումը։ Դրոշի երկու ստորին գույները (կապույտ և կարմիր) հիշեցնել են տալիս Ռուսաստանի Դաշնության դրոշի գույները։

2016 թվականի ապրիլի 29-ին հաստատվել է ԼԺՀ-ի հիմնը։ Երաժշտությունը հեղինակել է Երգահան Գեորգի Գալինը։ Խոսքերը գրել է բանաստեղծ Վլադիմիր Միխայլովը։

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն  Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն 
Դրոշ Զինանշան

Քաղաքական կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ

ԼԺՀ-ում երբեք չեն եղել գրանցված քաղաքական կուսակցություններ։ Սակայն կան «Խաղաղություն Լուգանշինեին» և «Լուգանսկի տնտեսական միություն» հասարակական կազմակերպությունները, որոնք, ըստ հարևան ԴԺՀ-ի ներկայացուցիչ Էդուարդ Պոպովի, քաղաքական կուսակցություններ են։ ԼԺՀ Ժողովրդական խորհրդի բոլոր անդամները (2016 թվականի դրությամբ) այդ երկու կազմակերպությունների ներկայացուցիչներն են։ Չնայած քաղաքական կուսակցությունների բացակայությանը, 2016 թվականի հոկտեմբերի 2-ին ԼԺՀ-ում անցկացվել են բաց նախնական ընտրություն, որտեղ էլ քվեարկությանը մասնակցել է ավելի քան 61 հազար մարդ։ ԼԺՀ-ի քվեարկած բնակիչների թիվը ավելի քիչ էր, քան ԴԺՀ-ի։ Հենց բաց նախնական ընտրություններում թեկնածուների ընտրությունը կատարվում էր ոչ թե Հանրապետական խորհրդարանի պատգամավորների, այլ Լուգանսկի, Ալեքսանդրովսկի և Յուբիլեյնոյե քաղաքատիպ ավանի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից։ Արդյունքում հաղթեցին «Խաղաղություն Լուգանշինեին»-ի թեկնածուները։

Հանրապետությունում գոյություն ունի զգալի կոմունիստական շարժում, որը չի վայելում իշխանությունների համակրանքը։ 2015 թվականին ԼԺՀ-ում ստեղծվեց «Լուգանշինայի կոմունիստների միություն» կազմակերպությունը։ 2016 թվականին ստեղծվեց Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Կոմունիստական կուսակցությունը։

Զինված ուժեր

Զինված ուժերը բացառիկ մեծ դեր են խաղում ԼԺՀ-ի կյանքում։ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության զինված ուժերը կրում են «ժողովրդական ոստիկանություն» պաշտոնական անվանումը։ Զինված ուժերը բաժանվում են առանձին բրիգադների։ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը հանրապետության ղեկավարն է։

Լեզուներ

ԼԺՀ-ի միակ պետական լեզուն ռուսերենն է։ Մինչև 2020 թվականի հունիսի 3-ը, ԼԺՀ-ի Սահմանադրության համաձայն, եղել է երկու պետական լեզու՝ ռուսերեն և ուկրաիներեն։ Ընդ որում, պետական իշխանության և տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններում գործավարության պաշտոնական լեզուն հանրապետությունում եղել է միայն ռուսերենը, որին տրվել է գերակայություն, մասնավորապես հայտարարվել է հանրապետության տարածքում բոլոր ճանապարհային նշանները ռուսերեն թարգմանելու մասին։ Ռուսերենը գերակշռում էր նաև կրթության ոլորտում, չնայած որ ուկրաիներենը շարունակում էր մնալ կրթական ծրագրերում։

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր

Լուգանսկի մարզը, որի տարածքում հռչակված է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը, արևելքում և հարավում սահմանակցում է Բելգորոդ, Վորոնեժ և Ռոստով ռուսական մարզերին, արևմուտքում, հարավ-արևմուտքում և հյուսիսում ՝ Դոնեցկին (ներառյալ ԴԺՀ տարածքը) և Խարկովի մարզերին։ Լուգանսկի շրջանի հյուսիսային մասը, որը ԼԺՀ-ն հայտարարել է իր տարածք մաս, վերահսկվում է Ուկրաինայի կողմից։ ԼԺՀ-ն դեպի ծով ելք չունի։

ԼԺՀ-ն գտնվում է Արևելյան Եվրոպայի հարավային հարթավայրում։ Հանրապետության մակերևույթն ալիքային հարթավայր է՝ մասնատված գետային հովիտներով։ ԼԺՀ տարածքում մասնակիորեն գտնվում է Դոնեցկի բլրաշարքը։ Միջին բարձրությունը ծովի մակարդակից հավասար է 200-300 մետրի։ ԼԺՀ-ի (և ամբողջ Դոնբասի) ամենաբարձր կետը Պետրովսկ քաղաքի մերձակայքում գտնվող մզկիթն է (367,1 մ ծովի մակարդակից)։

Տրանսպորտ, ենթակառուցվածք, կապ

2014-2015 թվականների զինված հակամարտության ընթացքում երկաթուղային ենթակառուցվածքը զգալիորեն վնասվել է, բեռնային և ուղևորային հաղորդակցությունը դադարեցվել է։ 2015 թվականի մարտի 28-ին հաղորդվել էր Յասինովատայա-Լուգանսկ կայարանների միջև ուղևորատար հաղորդակցության մեկնարկի մասին։ 2014 թվականի դեկտեմբերից փոստային կապը իրականացնում է «ԼԺՀ-ի փոստ» պետական ձեռնարկությունը։

Կրթություն

Հանրապետությունում գործում են «Լուգանսկի Վլադիմիր Դալիի անվան ազգային համալսարանը», Լուգանսկի Մ.Մատուսովսկու անվան մշակույթի և արվեստի պետական ակադեմիան, Լուգանսկի Սուրբ Ղուկասի անվան պետական բժշկական համալսարանը, Լուգանսկի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանը, Դոնբասի պետական տեխնիկական համալսարանը։

Սպորտ

Հանրապետության տարածքում գործում է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունը։

Ծանոթագրություններ

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն» հոդվածին։

Tags:

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն ՊատմությունԼուգանսկի Ժողովրդական Հանրապետություն Պետական կառուցվածքԼուգանսկի Ժողովրդական Հանրապետություն Պետական խորհրդանիշներԼուգանսկի Ժողովրդական Հանրապետություն Քաղաքական կուսակցություններ և հասարակական կազմակերպություններԼուգանսկի Ժողովրդական Հանրապետություն Զինված ուժերԼուգանսկի Ժողովրդական Հանրապետություն ԼեզուներԼուգանսկի Ժողովրդական Հանրապետություն Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիրԼուգանսկի Ժողովրդական Հանրապետություն Տրանսպորտ, ենթակառուցվածք, կապԼուգանսկի Ժողովրդական Հանրապետություն ԿրթությունԼուգանսկի Ժողովրդական Հանրապետություն ՍպորտԼուգանսկի Ժողովրդական Հանրապետություն ԾանոթագրություններԼուգանսկի Ժողովրդական ՀանրապետությունԱՄՆ դոլարԱբխազիայի ՀանրապետությունԱրևելյան ԵվրոպաԳրիվնաԴոնեցկի Ժողովրդական ՀանրապետությունԵվրոԼուգանսկի մարզՀարավային ՕսիաՀյուսիսային ԿորեաՄԱԿՈւկրաինաՌուսական ռուբլիՌուսաստանի ԴաշնությունՌուսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՎագինիզմԹբիլիսիԳնաճԳրիգոր ԼուսավորիչԿույր աղիքԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրՏաղավար տոներԱրշակ ԲՀակաբիոտիկներՏաթևի վանքՏյառնընդառաջՍպիտակուցներՎարդավառՂազարոս ԱղայանՄթնոլորտՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՌապոնեՍտորոգյալՇեշտԹորոս ՌոսլինՑորենԴաշտանային ցիկլԱՄՆ-ի նախագահների ցանկՍոս ՍարգսյանԱրյունԲանակում (հեռուստասերիալ)Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀայ Յեղափոխական ԴաշնակցությունԱրտաշատՕձերՔեթի ՓերրիՄեծ պասԱստիգմատիզմԿաթնասուններԱստվածՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Ուղիղ խնդիրԱռաքյալներԱմերիկաԳորշ արջԱլեքսանդր ՊուշկինՄեծ ՀայքԼոռու մարզԱլպիական մանուշակ (պատմվածք)Կենդանակերպի նշաններԵվրոպայի դրոշներՀովհաննես ԱյվազովսկիՀամակարգային կարմիր գայլախտԵռանկյունՀայերեն ՎիքիպեդիաԱմբողջ թիվՄոնղոլական կայսրությունՀայերեն հայհոյախոսությունԵրկրորդ համաշխարհային պատերազմԳերմանիաԻմպրեսիոնիզմՁկներՍտենտավորումՄարդ բանականԱխթալայի վանքՀովհաննես ԹումանյանԱրտաշեսյանների թագավորությունԱմերիկյան կենդանիներԴաունի համախտանիշՎի (երգիչ)Գլխուղեղի ուռուցքՍրտամկանի ինֆարկտԱնհանգիստ ոտքերի համախտանիշՓսորիազՌամադան (ամիս)Կապ (խոսքի մաս)Հայ գրերի գյուտԱնգլերենՀոգեբանական մանիպուլյացիաՀայաստանի Կարմիր գիրքՊորտուգալիա🡆 More