Իրաքի Պատերազմ

Իրաքի պատերազմը անընդհատ ձգձգվող զինված հակամարտություն է, որը սկսվել է 2003 թվականին Միացյալ Նահանգների գլխավորած այն կոալիցիայի Իրաք ներխուժմամբ, որը տապալեց Սադդամ Հուսեյնի կառավարությունը։ Հակամարտությունը շարունակվել է գրեթե ողջ հաջորդ տասնամյակի ընթացքում, քանի որ զավթիչ ուժերի Իրաք ներխուժումից հետո առաջացավ ապստամբական մի շարժում։ Ըստ տվյալների 151,000-600,000 իրաքցիներ սպանվել են հակամարտության առաջին երեք-չորս տարվա ընթացքում։ 2011 թվականին ամերիկյան զորքերը պաշտոնապես դուրս բերվեցին Իրաքից։  Սակայն, Սիրիայում քաղաքացիական պատերազմի, Իրաքի Իսլամական Պետության և Լևանտի տարածքային նվաճումներից հետո Օբամայի վարչակազմը 2014 թվականին ամերիկյան զորքերն Իրաք տեղափոխելու մասին որոշում կայացրեց։ Շատ ու շատ նախկին զինվորականներ աշխատանք ստացան պաշտպանական կապալառուների և մասնավոր ռազմական ընկերությունների կողմից։ 2014 թվականին ԱՄՆ-ն կրկին նոր կոալիցիայի գլուխ եկավ; շարունակվեցին ապստամբություններն ու մի շարք քաղաքական զինված հակամարտությունները։ Ներխուժումը տեղի է ունեցել Ջորջ Բուշ-կրտսերի վարչակազմի պատերազմական շրջանակներում՝ սեպտեմբերի 11-ին հաջորդող ահաբեկչության դեմ պայքարի ժամանակ։

Իրաքի պատերազմ
Իրաքի Պատերազմ

2002 թվականի հոկտեմբերին Կոնգրեսը թույլ տվեց նախագահ Ջորջ Բուշ-կրտսերին ցանկության դեպքում ռազմական ուժ կիրառել Իրաքի դեմ։ Իրաքում պատերազմը սկսվել է 2003 թվականի մարտի 20-ին, երբ ԱՄՆ-ը, որին միացել են Մեծ Բրիտանիան և մի քանի կոալիցիոն երկրներ, սկսեց "շոկային" ռմբակոծությունների տարափը։ Երկիր ներխուժած ԱՄՆ-ի գլխավորած զորքերը ջաղջախեցին Իրաքյան զորքերին։ Ներխուժումը հանգեցրել է բաասիստական կառավարության փլուզմանը; Սադդամ Հուսեյնը գերի ընկավ դեկտեմբերին "Կարմիր Արշալույս" գործողության ժամանակ, իսկ  երեք տարի անց ենթարկվեց մահապատժի։ Սադդամ Հուսեյնի մահից հետո առաջացած Ժամանակավոր Կոալիցիոն Վարչակազմի կառավարումը հանգեցրեց Շիաների և Սուննիների միջև լայնածավալ քաղաքացիական պատերազմի, ինչպես նաև կոալիցիոն ուժերի դեմ երկարատև խռովության։ Իրաքում բազմաթիվ ապստամբ խմբավորումների աջակցում էին Իրանը և Ալ-Կաիդան։ Ի պատասխան այդ գործողությունների՝ Միացյալ Նահանգները 2007 թվականին իր զորքերի թիվը հասցրեց 170 000-ի։ Զորքերի թվաքանակի նման աճը ստիպեց Իրաքի կառավարությանը և զինվորականներին ավելի ուժեղ հսկողություն սահմանել։ Այս գաղափարը շատերի կողմից հավանության արժանացավ։  ԱՄՆ-ի ներխուժումը Իրաք ավելի արագացավ Բարաք Օբամայի օրոք։ ԱՄՆ-ն Իրաքից պաշտոնապես դուրս է բերել բոլոր մարտական զորքերը 2011 թվականի դեկտեմբերին։

Բուշի վարչակազմը Իրաքի պատերազմը հիմնավորում է այն պնդմամբ, որ Իրաքը, Պարսից ծոցում 1990–1991 թվականներին տեղի ունեցած պատերազմից ի վեր ԱՄՆ-ում դիտվել է, որպես "վտարանդի պետություն", ենթադրաբար ունեցել է մասսայական ոչնչացման ծրագիր, և որ Իրաքի կառավարությունը սպառնալիք է հանդիսանում Միացյալ Նահանգների և նրանց կոալիցիոն դաշնակիցների, հատկապես Իսրայելի համար։ Որոշ ամերիկացի պաշտոնյաներ Սադդամին կեղծ մեղադրանք են առաջադրել Ալ-Կաիդան թաքցնելու և նրան աջակցելու մեջ, մինչդեռ մյուսները վկայակոչել են բռնաճնշումներին վերջ տալու և Իրաքում ժողովրդավարություն ձեռք բերելու ցանկությունը։ 2004 թվականին սեպտեմբերի 11-ի հանձնաժողովը հայտարարել էր, որ Սադդամ Հուսեյնի գործունեության և "Ալ-Կաիդայի" միջև որևէ օպերատիվ կապի ապացույց չկա։ Բուշի վարչակազմի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են Սադդամի և Ալ-Կաիդայի միջև ենթադրյալ կապերի մասին, որոնք հիմնված էին տարբերակիչ ապացույցների վրա, և որոնք մերժվել են հետախուզության աշխատակիցների կողմից։ ԱՄՆ-ի տրամաբանական հիմնավորումը լուրջ քննադատության է արժանացել ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային մակարդակով։ Չիլկոտի զեկույցը, Մեծ Բրիտանիայի հետաքննությունը իր պատերազմ սկսելու որոշման համար, հրապարակվել է 2016 թվականին և եկել է այն եզրահանգման, որ ռազմական գործողությունները կարող են նաև անհրաժեշտ լինել, բայց այդ ժամանակ դրանք վերջին միջոցները չէին։ Ներխուժման հետևանքները թերագնահատվեցին շատերի կողմից։ ՀԴԲ -ում հարցաքննության ժամանակ Սադդամ Հուսեյնը խոստովանել է, որ ձևացրել է, թե ունի զանգվածային ոչնչացման զենք, որպեսզի Իրանի առջև ուժեղ երևա։ Նա նաև հաստատել է, որ մինչև ԱՄՆ-ի ներխուժումը Իրաքը զանգվածային ոչնչացման զենք չի ունեցել։

Իրաք ներխուժումից հետո 2005 թվականին անցկացվեցին բազմակուսակցական ընտրություններ։ Նուրի ալ-Մալիքին վարչապետ է դարձել 2006 թվականին և իր պաշտոնում մնացել մինչև 2014 թվականը։ Ալ-Մալիքիի կառավարությունը վարել է մի այնպիսի քաղաքականություն, որը, շատերի կարծիքով, հանգեցրել է երկրում ավելի վաղ գերիշխող սուննի փոքրամասնության օտարմանը և միջդավանական լարվածության սրմանը։ 2014 թվականի ամռանը Իրաքի Իսլամական պետությունը և Լևանտը հարձակում սկսեցին Իրաքի հյուսիսում և հայտարարեցին համաշխարհային Իսլամական խալիֆայություն, որը հանգեցնում էր «Վճռական Որոշում Գործողության», ևս մեկ ռազմական պատասխան ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից։ Իրաքյան պատերազմի հետևանքով զոհվել է առնվազն 100 000 քաղաքացի, ինչպես նաև տասնյակ հազարավոր զինվորականներ (տես ստորև տրված տվյալները)։ Զոհերի մեծ մասը 2004-2007 թվականներին տեղի ունեցած խռովությունների և քաղաքացիական հակամարտությունների հետևանքով է։ Հետագայում Իրաքում քաղաքացիական պատերազմը, որը համարվում է ներխուժման դոմինոյի էֆեկտ, հանգեցրել է առնվազն 67 000 քաղաքացու մահվան, ինչպես նաև երկրի ներսում հինգ միլիոն մարդու տեղահանման։

Նախապատմություն

Սադդամ Հուսեյնի ռեժիմին միջազգային ուժեղ ընդդիմությունը սկսվել է Իրաքի ներխուժումից հետո՝ 1990 թվականին։ Միջազգային հանրությունը դատապարտեց ներխուժումը, իսկ 1991 թվականին Միացյալ Նահանգների գլխավորած ռազմական կոալիցիան Պարսից ծոցում պատերազմ սկսեց՝ Իրաքին Քուվեյթից վտարելու համար։ Պարսից ծոցում տեղի ունեցած պատերազմից հետո ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները փորձել են Սադդամ Հուսեյնին պահել կալանավայրում զսպման քաղաքականություն վարելու նպատակով։ Այս քաղաքականությունը ներառում էր բազմաթիվ տնտեսական պատժամիջոցներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից։

Մի շարք ստուգումներ են անցկացվել Միավորված ազգերի կազմակերպության հատուկ հանձնաժողովի կողմից։ Հանձնաժողովը ատոմային Էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցել է  ապահովության համար, որպեսզի Իրաքը ոչնչացնի իր քիմիական, կենսաբանական և միջուկային զենքն ու սարքերը։ Պարսից ծոցում տեղի ունեցած պատերազմին հաջորդած տասնամյակի ընթացքում Միավորված Ազգերի Կազմակերպությունն ընդունել է անվտանգության խորհրդի 16 բանաձև, որոնք կոչ են անում լիովին վերացնել իրաքյան զանգվածային ոչնչացման զենքերը։ Անդամ պետությունները տարիներ շարունակ իրենց դժգոհությունն են հայտնել այն կապակցությամբ, որ Իրաքը խոչընդոտում է հատուկ հանձնաժողովի աշխատանքին և լրջորեն չի ընդունում զինաթափման իր պարտավորությունները։ Իրաքի պաշտոնյաները հետապնդել են վերակացուներին և խոչընդոտել նրանց աշխատանքը, իսկ 1998 թվականի օգոստոսին Իրաքի կառավարությունը լիովին դադարեցրել է համագործակցությունը վերակացուների հետ ՝ պնդելով, որ նրանք լրտեսել են ԱՄՆ-ի օգտին։ Լրտեսության մեղադրանքները հետագայում հաստատվել են։

1998 թվականի հոկտեմբերին Իրաքի ազատագրման մասին օրենքի ընդունմամբ երկրի կառավարության վերացումը դարձավ ԱՄՆ պաշտոնական արտաքին քաղաքականությունը։ Այդ օրենքը 97 մլն դոլար է տրամադրել Իրաքյան "Ժողովրդավարական ընդդիմադիր կազմակերպություններին"  " Իրաքում Ժողովրդավարությանն անցնելու աջակցության ծրագիր ստեղծելու համար"։" Այս օրենքը հակադրվում էր Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության խորհրդի 687 բանաձևում շարադրված պայմաններին, որտեղ հիմնական ուշադրությունը հատկացվում էր զենքի ծրագրերին, և չի հիշատակվում որևէ բան ռեժիմի փոփոխության մասին։ Իրաքի ազատագրման մասին օրենքի ընդունումից մեկ ամիս անց Ամերիկայի Միացյալ Նահանգներն  ու Մեծ Բրիտանիան սկսեցին Իրաքի ռմբակոծության տարափը՝ գործի դնելով «Աղվեսն անապատում գործողությունը»։ Այս արշավի հիմնական նպատակն էր խանգարել Սադդամ Հուսեյնի կառավարության քիմիական, կենսաբանական, ինչպես նաև միջուկային զենքի արտադրմանը, սակայն ամերիկյան հետախուզության աշխատակիցները նաև հույս ունեին, որ դա կօգնի թուլացնել Սադդամի բռնությունը։ .

2000 թվականին Ջորջ Բուշ-կրտսերի նախագահ ընտրվելուց հետո ԱՄՆ-ն Իրաքի նկատմամբ սկսեց ավելի ագրեսիվ քաղաքականություն վարել։ 2000 թվականի ընտրություններում Հանրապետական կուսակցության նախընտրական հարթակը կոչ էր անում "լիարժեք իրականացնել" Իրաքի ազատագրման մասին օրենքը, որպես Սադդամ Հուսեյնի "վերացման" "ելակետ": Սակայն մինչև սեպտեմբերի 11-ի հարձակումները ներխուժման գրեթե ոչ մի ձևական փորձ չի եղել։

Նախապատերազմական իրադարձություններ

Սեպտեմբերի 11-ից հետո Ջորջ Բուշ-կրտսերի վարչակազմի ազգային անվտանգության թիմն ակտիվորեն քննարկում էր Իրաք ներխուժելու հնարավորությունները։ Հարձակման օրը պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը խնդրել է իր օգնականներին. «Դատեք ինքներդ, արդյո՞ք բավական ուժգին է եղել Սադդամ Հուսեյնի հարվածը»:"  Նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը Ռամսֆելդի հետ խոսել է նոյեմբերի 21-ին և նրան հանձնարարել է գաղտնի ստուգումներ անցկացնել Իրաք ներխուժման 1003 ռազմական պլանի վերաբերյալ։ Նոյեմբերի 27-ին Ռամսֆելդը հանդիպել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության գեներալ Թոմմի Ֆրենկսի հետ  այդ ծրագրերը քննարկելու նպատակով։ Հանդիպման արձանագրությունները ներառում են հետևյալ հարցը. "Ինչպե՞ս սկսել" ամերիկա-իրաքյան պատերազմի համար բազմաթիվ հնարավոր արդարացումների թվարկումը։ Սեպտեմբերի 11-ի դեպքերին ի պատասխան Իրաք ներխուժելու հիմնավորվածությունը լայնորեն կասկածի տակ է դրվել, քանի որ Սադդամ Հուսեյնի և Ալ-Կաիդայի միջև որևէ համագործակցություն չի եղել։ Նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը 2002 թվականի հունվարին Միության պետությանն ուղղված իր ուղերձում Իրաքն անվանեց չարիքի առանցքային կետ՝ ասելով, որ «Ամերիկայի Միացյալ Նահանգները թույլ չի տա աշխարհի ամենավտանգավոր ռեժիմներին աշխարհի ամենաավերիչ զենքով մեզ սպառնալ»։ " Ջորջ Բուշ-կրտսերը դա և այլ շատ սարսափելի հայտարարություններ արեց Իրաքի զանգվածային ոչնչացման զենքի սպառնալիքի մասին, չնայած Բուշի վարչակազմը գիտեր, որ Իրաքը միջուկային զենք չունի և ոչ մի տեղեկություն չուներ Իրաքի կենսաբանական զենքի գոյության մասին։

Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության խորհրդին ուղղված 2002 թվականի սեպտեմբերի 12-ի իր ուղերձում նա սկսել է պաշտոնապես արտահայտել իր կարծիքը միջազգային հանրության կողմից Իրաք ներխուժման մասին։ Սակայն գեներալ-մայոր Գլեն Շաֆֆերի 2002 թվականի սեպտեմբերի 5-ի զեկույցում ցույց է տվել, որ J2 հետախուզական վարչության միացյալ շտաբի պետերը եկել է այն եզրահանգման, որ Միացյալ Նահանգների գիտելիքները Իրաքի ծրագրի տարբեր ասպեկտների վերաբերյալ տատանվում են զրոյից մինչև մոտավորապես 75%, և որ այդ գիտելիքները հատկապես թույլ են միջուկային զենքի հնարավոր ծրագրի ասպեկտների վերաբերյալ։ Ապացույց հանդիսացող հիմքերը բավականին աղքատիկ են Իրաքի միջուկային ծրագրերի իրականացման համար։ " Նույն կերպ Բրիտանական կառավարությունը ոչ մի ապացույց չի հայտնաբերել, որ Իրաքը միջուկային կամ զանգվածային ոչնչացման որևէ այլ զենք ունի, և որ Իրաքը ոչ մի սպառնալիք չի ներկայացնում Արևմուտքի համար։ Այդ եզրակացությունը բրիտանացի դիվանագետները կիսել են Ամերիկայի կառավարության հետ։

Ծանոթագրություններ

Իրաքի Պատերազմ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրաքի պատերազմ» հոդվածին։

Tags:

Ահաբեկչության դեմ պատերազմԶինված հակամարտությունԻրաքի իսլամական պետությունԼևանտՆերխուժումՋորջ Բուշ կրտսերՍադդամ ՀուսեյնՍեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներՍիրիայի քաղաքացիական պատերազմի ժամանակագրություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Վիտամին AՊրիզմաԱծական անունԿույր աղիքԳայլերԲնական թիվԱծխաջուրՀայրենիք (հասկացություն)Հայաստանի լեռներԲառարանՀայաստանի Կարմիր գիրքԲուլինգՕվկիանոսՎիտամին CՊյութագորասի թեորեմԵրևանի պետական համալսարանԵղջերուՀայ գրերի գյուտԹռչնագիրԴաունի համախտանիշՓսորիազԱրևածաղիկՀնդկաստանՍևանի իշխանՀամո ՍահյանԱլկալիական մետաղներԹրաֆիքինգՀեպատիտ BՔրիստափոր ԿոլումբոսԶատիկՀայկական դիցաբանությունԱրամ ԱսատրյանՀայաստանի կենտրոնական բանկԱշտարակ (քաղաք)Ռևմատոիդ արթրիտՄայիսի 1 (տոն)Սատուրն (մոլորակ)Ամերիկայի Միացյալ ՆահանգներՀամանուններՀին աշխարհի յոթ հրաշալիքներՎայոց ձորի մարզԽատուտիկՄուրացանԱրշակ ԲԳուլիվերի ճանապարհորդություններըԱրմավիրՄթնշաղի անուրջներՊեպոԼիտրՎիքիպեդիաՕրենսդիր իշխանությունԱմերիկայի հայտնագործումՎիտամինՎարդան ՄամիկոնյանՀայկական գամփռՉակերտներՀղիություն (մարդ)Սան Ստեֆանոյի պայմանագիրԱպրիլի 24Հովհաննես ԲաղրամյանԵնթաստամոքսային գեղձի բորբոքումԲյուզանդական կայսրությունՀայաստանի գետերի ցանկԿիստաՀայկական գորգԱնասնապահությունՕհմի օրենքՔաոս (վեպ)Վանա լիճԴրաստամատ ԿանայանԹութակներ (ընտանիք)Շաքարային դիաբետSWOT վերլուծությունՊարզ թիվ🡆 More