Ժանին Անյես

Ժանին Անյես Չավես (իսպ.՝ Jeanine Áñez Chávez, հունիսի 13, 1967(1967-06-13), San Joaquín, Mamoré Province, Beni Department, Բոլիվիա), Բոլիվիայի քաղաքական գործիչ և իրավաբան։ Սենատոր, որը ներկայացնում է Բենիի դեպարտամենտը։ Բոլիվիայի նախագահի պաշտոնակատար Է դարձել նախագահ Էվո Մորալեսի հրաժարականից հետո, որը պայմանավորված է զանգվածային բողոքներով և ռազմական հուշագրով։

Ժանին Անյես
Ժանին Անյես
 
Կուսակցություն՝ Plan Progress for Bolivia – National Convergence?
Կրթություն՝ Universidad Autónoma del Beni?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր հունիսի 13, 1967(1967-06-13) (56 տարեկան)
Ծննդավայր San Joaquín, Mamoré Province, Beni Department, Բոլիվիա
Քաղաքացիություն Ժանին Անյես Բոլիվիա
Ի ծնե անուն իսպ.՝ Jeanine Áñez Chávez
 
Ինքնագիր Изображение автографа

Նրան անվանում են Յարա Մորալեսի հակառակորդ։

Կարիերա

Անյեսը ծնվել է Տրինիդադ քաղաքում։

Ավելի վաղ եղել էր Totalvision-ի մեդիա տնօրենը։

Հիմնադիր ժողով (2006-2008)

22006-ից 2008 թվականներին նա աշխատել է հիմնադիր ժողովի կազմում ՝ սահմանադրական նոր խարտիայի նախագծի մշակման համար։ Նա հիմնադիր ժողովի անդամ է եղել երկրի կազմակերպության և կառույցի հանձնարարությամբ, ինչպես նաև աշխատել է դատական իշխանության կազմում։

Սենատ (2010-2019)

2010 թվականին նա Բոլիվիայի և աազգային կոնվերգենցիայի ծրագրի առաջադիմություն կուսակցությունից սենատոր է ընտրվել, որը ներկայացնում է Ազգային ժողովում Բենիի դեպարտամենտը։ 2019 թվականին նա եղել է Սենատի երկրորդ փոխնախագահը, իսկ նրա տեղակալը Ֆրանկլին Վալդիվիա Լեյգն էր։ Այս պաշտոնը նրան վեցերորդն է դարձրել նախագահության իրավահաջորդության գծում։

Ժամանակավոր նախագահություն (2019 թվականից)

2019 թվականի նոյեմբերի 10-ին երկրի նախագահ Էվո Մորալեսը հրաժարական է տվել։ Դրանից հետո Բոլիվիայի փոխնախագահ Ալվարո Գարսիա Լիներան հրաժարվել է նախագահի պարտականությունների կատարումից։ Բացի դրանից, նախագահի պարտականությունների կատարումից հրաժարվել են նաև Սենատի խոսնակ Ադրիանա Սալվատորան և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վիկտոր Բորդան։ Սենատի առաջին փոխխոսնակը նույնպես հրաժարվել է ստանձնել նախագահի պաշտոնը։ Հաջորդը հերթում Ժանին Անյեսն էր՝ որպես Սենատի երկրորդ փոխխոսնակ։ 2019 թվականի նոյեմբերի 10-ի դրությամբ նա Բոլիվիայի նախագահի պաշտոնի իրավահաջորդության մեջ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է։ Նա էլ ստանձնեց նախագահի պարտականությունների կատարումը։

Պաշտոնը ստանձնել է 2019 թվականի նոյեմբերի 12-ին, երբ Սենատը պաշտոնապես ընդունել է երկրի նախկին ղեկավարության պաշտոնաթողությունը։

Նա ասել է, որ իր առաջին խնդիրն է լինելու քվորումի հասնել պետության առաջին դեմքերի հրաժարականների շարքերից հետո, իսկ հետո նոր ընտրություններ նշանակել։ Անյեսը չէր կարող արտահերթ ժողով հրավիրել մինչև հաջորդ օրը (երկուշաբթի), քանի որ գտնվում էր Բենի դեպարտամենտում, իսկ կիրակի չվերթներ այնտեղից Լա Պաս մայրաքաղաք չկան

Անձնական կյանք

Ամուսնացած է կոլումբիացի քաղաքական գործիչ Էկտոր Հերնանդո Ինկապյե Կարվախալի հետ (իսպ.՝ Héctor Hernando Hincapié Carvajal)։ Կառլոս Անես Դորադո նարկոթրաֆիկանտի զարմիկը, որը ձերբակալվել է 1,5 տոննա կոկաինի մաքսանենգության համար։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ժանին Անյես Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժանին Անյես» հոդվածին։

Tags:

Ժանին Անյես ԿարիերաԺանին Անյես Անձնական կյանքԺանին Անյես ԾանոթագրություններԺանին Անյես Արտաքին հղումներԺանին Անյես1967d:Q1026244d:Q233169d:Q832ԲոլիվիաԷվո ՄորալեսԻսպաներենՀունիսի 13

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԻնդոնեզիաԹմրամիջոցԿողմնացույցՈրոշիչԱնտանտՌուբեն Վարդանյան (գործարար)Նար-ԴոսԱրևմտյան Հայաստանի քաղաքներԲառարանՀայկական մշակույթԵրիցուկԵրվանդունիների թագավորությունԱնհանգիստ ոտքերի համախտանիշԱնմոռուկ (խորհրդանիշ)Շուշիի ազատագրումՍոս ՍարգսյանՄիավորված ազգերի կազմակերպությունԵղջերուներՏաթևի վանքՄիջատներՀրանտ ԴինքԹմկաբերդի առումըԿոչականՈւրցՎարդավառՎիլհելմ ՍտեյնիցԱրշակ ԿարապետյանԵրաժշտությունՎայոց ձորի մարզՀայաստանի Կարմիր գիրքԷպոսԱրևմտյան ՀայաստանՍննդային ալերգիաԱռյուծԱրքիմեդեսՔրիստափոր ԿոլումբոսՍասունցի ԴավիթՍմբատաբերդՀայրենիք (հասկացություն)Ստեփան Զորյան (գրող)ՈսկեպարՄեղուներԼևոն Տեր-ՊետրոսյանՎիտամինԿոտայքի մարզՄուրացանՍեղան (երկրաչափություն)Միրհավ (պատմվածք)ՀարադրությունԹոքերՀամաչափությունՅոհաննես ԼեփսիուսՊետությունՄարդու առնանդամԿարտոֆիլՅակով ԶարոբյանԿոմիտասՀաղթանակի օրԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)ԵնթակաՏուբերկուլոզԼուսինՄինչամուսնական սեքսՀայաստանի Ազգային ժողովԱրամ ԱԿառավարում (տնտեսագիտություն)ԿիստաՀայաստանի ազգային հերոսՀարավաֆրիկյան ՀանրապետությունԱնտառՀարավային ԿորեաԱծական անունՍևրի պայմանագիրԱրիստոտելՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Հայոց ցեղասպանության ժխտումԿարսՎանա ծովուն արշալույսը🡆 More