Էլ Գրեկո

Էլ Գրեկո (հուն․՝ Δομήνικος Θεοτοκόπουλος, Domenikos Theotokopoulos, հանդիպում են տարբերակներ Դոմինիկո, Դոմենիկո և Թեոտոկոպուլի իսպ.՝ El Greco, բառացի «հույնը», հոկտեմբերի 1, 1541(1541-10-01), Հերակլիոն, Kingdom of Candia - ապրիլի 7, 1614(1614-04-07), Տոլեդո, Կաստիլիա և Լեոն), իսպանացի նկարիչ՝ ազգությամբ հույն։

Էլ Գրեկո
հուն․՝ Δομήνικος Θεοτοκόπουλος
Էլ Գրեկո
ԿեղծանունTheotocopuli, Dominico
Ծնվել էհոկտեմբերի 1, 1541(1541-10-01)
ԾննդավայրՀերակլիոն, Kingdom of Candia
Վախճանվել էապրիլի 7, 1614(1614-04-07)[…] (72 տարեկան)
Մահվան վայրՏոլեդո, Կաստիլիա և Լեոն
Ազգությունհույն
ՔաղաքացիությունԷլ Գրեկո Կաստիլիա և Լեոն և Էլ Գրեկո Վենետիկի հանրապետություն
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ, ճարտարապետ և գծագրող
ՈճԻսպանական վերածնունդ և մաներիզմ
Ժանրդիմանկար, դիցաբանական գեղանկարչություն, կրոնական նկարչություն, Սրբանկարչութիւն, ժանրային նկարչություն, պատմական գեղանկարչություն, բնանկար և դիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներՔրիստոսի յարությունը, Տոլեդոյի տեսարան, Կոմս Օրգասի թաղումը, Ձեռքը կրծքին դրած ասպետը, Dormition of the Virgin?, Modena Triptych?, The Martyrdom of St. Maurice?, The Vision of Saint John? և Laocoön?
ԱշակերտներLuis Tristán? և Diego de Astor?
Համատեղ ապրողJerónima de Las Cuevas?
ԶավակներԽորխե Մանուտժել Թեոտոկոպըլի
ստորագրություն
Изображение автографа
Էլ Գրեկո El Greco Վիքիպահեստում

«Էլ Գրեկո»-ն նրա ծածկանունն էր, կապված ծագումով հույն լինելու հետ, նկարիչը սովորաբար իր նկարները ստորագրում էր իր ամբողջական անունով, հունարեն տառերով՝ Δομήνικος Θεοτοκόπουλος (Դոմենիկոս Թեոտոկոպուլոս), հաճախ ավելացնելով՝ Κρής (Կրետե

Էլ Գրեկոն ծնվել է Կրետեում, որը այն ժամանակ Վենետիկյան Հանրապետության մի մասն էր կազմում։ Կրետեն իր ժամանակի հետբյուզանդական արվեստի կենտրոնն էր, և Էլ Գրեկոն սովորեց ու այդ ավանդույթների շնորհիվ նախքան 26 տարեկանում Վենետիկ մեկնելը դարձավ իսկական վարպետ։ 1570 թվականին նա գնում է Հռոմ, որտեղ բացում է արվեստանոց և աշխատում մի շարք կտավների վրա։ Իտալիայում ապրելու տարիներին Էլ Գրեկոն հարստացնում է իր ոճը Իտալական Վերածննդի և Մաներիզմի տարրերով։ 1577 թվականին Էլ Գրեկոն տեղափոխվում է Իսպանիա, այնտեղ էլ մնում և ստեղծագործում է մինչև իր մահկանացուն կնքելը։ Տոլեդոյում նա ստեղծում է մի քանի խոշոր պատվերներ ու նկարում իր հայտնի կտավները։

Էլ Գրեկոյի դրամատիկ և էքսպրեսիոնիստական ոճը իր ժամանակակիցները ընդունում էին տարակուսանքով, սակայն 20-րդ դարում այն ստանում է իր արժանի գնահատականը։ Էլ Գրեկոն համարվում է կուբիզմի և էքսպրեսիոնիզմի հիմնադիրը, նրա անհատականությունն ու կտավները ներշնչման աղբյուր են հանդիսացել այնպիսի մեծ պոետների համար, ինչպիսիք են՝ Ռայներ Մարիա Ռիլկե ու Նիկոս Կազանձակիս։ Այժմյան արվեստագետների կողմից Էլ Գրեկոն բնորոշվում է որպես այնչափ յուրօրինակ նկարիչ, ով չի պատկանում կերպարվեստի և ոչ մի ավանդական դպրոցի։ Նա ճանաչված է իր չափից դուրս երկարացված պատկերներով և հաճախ անիրական կամ ուրվատեսիլային գունայնությամբ՝ միավորելով բյուզանդական և արևմտաեվրոպական նկարչական ավանդույթները։

Կենսագրություն

Վենետիկ - Հռոմ (1541-1576)

Էլ Գրեկոն ծնվել է Կրետեի Ֆոդել գյուղում։ Նրա ծնողների և մանկության մասին շատ քիչ բան է հայտնի, միայն այն, որ նա սովորել է սրբապատկերներ նկարել։ Վաղ շրջանում նա յուրացրել է միջին դարերի բյուզանդական արվեստի ավանդությունները։ Մոտ 1567 թվականին նա տեղափոխվել է Իտալիա, Վենետիկ և սովորել է Տիցիանի արվեստանոցում։ Այստեղ նրա արվեստը ձևավորվել է վենետիկյան գեղանկարչության ազդեցությամբ. ստեղծել է «Կույրի դարմանումը» (մոտ 1565 թ.), «Հիսուսը վտարում է վաճառականներին» (մոտ 1570 թ.), «Ավետում» (1570–1575 ), «Մարիխով տղան» (մոտ 1576 թ.) և այլ նկարներ։ 1570 թվականին Հռոմում ծառայել է կարդինալ Ֆարնեզին։ Էլ Գրեկոյի գործերը հիմնականում կրոնական, դիցաբանական թեմաներով պատկերներ, դիմանկարներ և բնանկարներ են։ 1577 թվականին տեղափոխվել է Իսպանիա և հաստատվել Տոլեդոյում, այստեղ Էլ Գրեկոն դուրս գալով իտալական գեղանկարչության ազդեցությունից, դրսևորել է իր ինքնատիպ արվեստը, որին բնորոշ են սուր արտահայտչականությամբ, անիրական ուժերի անբնական հզորությամբ օժտված կերպարները «Սուրբ Մավրիկոսի չարչարանքը», (1580–1582), «Տոլենդոն ամպրոպի պահին» (1596–1600), «Կոմս Օրգասի թաղումը» (1586–1588), «Հոգեգալուստ» (1610–1614), «Պետրոս և Պողոս առաքյալները» (1614) և այլն։

Էլ Գրեկոն 1610–1614 թվականներին ստեղծել է «Յոթերորդ կնիքի բացումը», «Լաոկոոն», «Տեսարան Տոլեյդոյից», գործերը, որոնք առանձնահատուկ տեղ ունեն նրա արվեստում։

Էլ Գրեկոյի ստեղծագործություններն ամբողջությամբ ներկայացվել են նրա մահից 300 տարի անց՝ 20–րդ դարի սկզբին։

Էլ Գրեկո 
«Տոլեդոյի տեսարան» 1604—1614. Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Տես նաև

Էլ Գրեկո Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլ Գրեկո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 9 Էլ Գրեկո 

Tags:

Էլ Գրեկո ԿենսագրությունԷլ Գրեկո ՊատկերասրահԷլ Գրեկո ԾանոթագրություններԷլ Գրեկո Տես նաևԷլ Գրեկո15411614d:Q217196d:Q2288441d:Q301Ապրիլի 7ԻսպաներենՀերակլիոնՀոկտեմբերի 1ՀույնՀունարենՏոլեդո

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՕվկիանոսՀայերենի կետադրությունՄանուշակՇեշտՀայ գրերի գյուտՂազարոս ԱղայանՏիգրան ԱվինյանՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՍյունիքի մարզԱստվածՀարրի Փոթեր (վիպաշար)Հայկական անձնագիրՔինգսման։ Գաղտնի ծառայությունԱռիթմիաՖուտբոլԲեզոարյան այծԿատարԲասկետբոլԻնդոնեզիաԵվրոպական միությունԱրգանդի վզիկի քաղցկեղՀորոսկոպՀամախառն ներքին արդյունքՀեշտոցային արտադրությունԱրագածԱծականի համեմատության աստիճաններԳեղարդԱզոտԳևորգ ՉաուշՍպիտակուցներԿալցիումԲառակապակցությունԷրեկտիլ դիսֆունկցիաՂանձիլԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրՊաբլո ԷսկոբարՄիավորված ազգերի կազմակերպությունԱրարատ-73-ին նվիրված արձանախումբԱրյան խումբՍուրճՍիրտԱրգանդՍողուններԿարմիր քամիԵրևանի թանգարանների ցանկՀույզերԽմելու ջուրԿռունկներԷքստրավերսիա-ԻնտրովերսիաԿիպրոսի ֆուտբոլի ազգային հավաքականԽորանարդԳորտերՎահե ՇահվերդյանՍիֆիլիսԱմբողջ թիվՀայաստանի Կարմիր գրքում գրանցված սողունների ցանկԿույր աղիքԳենետիկաՊեպոԱնգլերենՏեստոստերոնԴուբայԽոշոր շահումԻրանՀայ Յեղափոխական ԴաշնակցությունԱշոտ Բ ԵրկաթՄիջին ականջի բորբոքումՄԻԱՎ/ՁԻԱՀՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Չո Սո-հյանգՀայկական դրամՑորենԲառարանՏասնաբանյաՍակուրաՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՀինդուիզմՀամակարգային կարմիր գայլախտ🡆 More