Երկրի Տարիք

Երկրի տարիքը այն ժամանակն է, որն անցել է Երկրի՝ որպես ինքնուրույն մոլորակ ձևավորվելու պահից։ Երկրի տարիքը 4,54 միլիարդ տարի է (4,54×109 տարի ±1%): Այդ տվյալները հիմնված են ռադիոիզոտոպային թվագրման վրա, ոչ միայն երկրային նմուշներից, այլ նաև երկնաքարային նյութերի նմուշներից։ Դրանք ստացվել են, առաջին հերթին՝ կապար-կապարային մեթոդի օգնությամբ՝ մշակված Քլեր Փաթերսոնի կողմից։ Այս թիվը համապատասխանում է երկրային և լուսնային ամենահին նմուշների տարիքին և գրեթե չի փոխվել 1956 թվականից։

Գիտական հեղափոխությունից և ռադիոիզոտոպային թվագրման մեթոդների զարգացումից հետո պարզվեց, որ հանքանյութերի շատ նմուշներ մեկ միլիարդ տարեկան են և ավելի։ Տվյալ պահին նրանցից ամենահինը՝ Արևմտյան Ավստրալիայի Ջեք Հիլզ լեռնաշղթայի ցիրկոնումի մանր բյուրեղներն են։ Նրանց ամենաքիչը 4404 միլիոն տարեկան են։ Արեգակի և այլ աստղերի լուսատվության և զանգածի համեմատության հիման վրա եզրակացվել է, որ Արեգակնային համակարգը չի կարող տարիքով մեծ լինել այդ բյուրեղներից։ Կոնկրեցիաները՝ հարուստ են կալցիումով և ալյումինով, որոնք հանդիպում են երկնաքարերում, ամենահին հայտնի նմուշներն են, որոնք ձևավորվել են Արեգակնային համակարգի սահմաններում. նրանք 4567 միլիոն տարեկան են, որը հնարավորություն է տալիս որոշել Արեգակնային համակարգի տարիքի և Երկրի տարիքի վերին սահմանը։ Գոյություն ունի վարկած, ըստ որի Երկրի ակրեցիան (աճանստվածք) սկսվել է կալցիում-ալյումինային կոնկրեցիաների և երկնաքարերի ձևավորումից հետո։ Քանի որ Երկրի ակրեցիայի հստակ ժամանակն անհայտ է, և տարբեր մոդելներ մի քանի միլիոնից մինչև 100 միլիոն տարի են նշում, դժվար է Երկրի ճշգրիտ տարիքը որոշել։ Բացի դրանից դժվար է որոշել՝ Երկրի մակերևույթ դուրս եկող ամենահին ապարների տարիքը, քանի որ նրանք կազմված են տարբեր տարիքի հանքանյութերից։

Գրականություն

  • Хал Хеллман Великие противостояния в науке. Десять самых захватывающих диспутов — Глава 6. Лорд Кельвин против геологов и биологов: Возраст Земли = Great Feuds in Science: Ten of the Liveliest Disputes Ever. — М.: Диалектика, 2007. — С. 320. — ISBN 0-471-35066-4

Ծանոթագրություններ

Tags:

ԵրկիրԼուսինՄոլորակՔլեր Փաթերսոն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայկական ճարտարապետությունԱյծեղջյուրՌուբեն Գրիգորյան (գործարար)ՀեքիաթԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)ՀռոմՀանրապետության հրապարակ (Երևան)ԱռյուծԿատարակտՀրազդան մարզադաշտՄոմիկԱլեքսանդր ԹամանյանՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՈրովայնային ցավՀայաստանի անտառներՎահանագեղձՄաշկաբորբԱուտիզմԾաղիկԿաթվածԱնահիտ (հեքիաթ)ՍողուններՍիլվա ԿապուտիկյանՍասունցի ԴավիթՀիսուսի հարությունԱրյան ճնշումԱնկախ պետությունների դրոշներՀայաստանի կենտրոնական բանկԿոնԱբու-Լալա Մահարի (պոեմ)Հաղորդակցային գործընթացՇագանակագեղձԹոքի քաղցկեղՀովհաննավանքՀամանուններԴեղանյութերՎարդան Ղուկասյան (քաղաքական գործիչ)Մայրության և գեղեցկության օր (Հայաստան)ՀորոսկոպՏուբերկուլոզԿատարAlexa InternetՊարկինսոնի հիվանդությունԵգիպտոզավրԱսկարիդոզԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրԱրցախյան շարժումԴեքսամետազոնՄեգաբատԻսրայելՍակավարյունությունՄարդու կմախքԵռանկյունՀաղպատի վանական համալիրԱվստրիաԱրգանդի միոմաՀայաստանի Կարմիր գրքում գրանցված սողունների ցանկԵգիպտոսԵրվանդ ԱզատյանՀեմոգլոբինԱռաջնախաղԵռանկյան բարձրությունՍտորոգյալՋիմ ԹորոսյանԲրազիլիաՀայերենի կետադրությունՓայծաղՎարդանանք (պատմավեպ)Ուսուցման մեթոդներՄիզոպրոստոլՎիքիպեդիաՀռոմի թագավորության պատմությունԱշոտ ՆավասարդյանՎիտամին B12 անբավարարությունԼևոմեկոլՍնկերՀայկական ֆիլմերի ցանկ🡆 More