Արեգակնային Համակարգ

Արեգակնային համակարգ, մոլորակային համակարգ, որը գտնվում է Ծիր Կաթին գալակտիկայի մեջ և բաղկացած է Արեգակից և այլ երկնային մարմիններից, որոնք ձգողությամբ կապում են նրա ութ մոլորակները, նրանց 167 բնական արբանյակները, հինգ գաճաճ մոլորակները (Ցերերա, Պլուտոն, Հոմեա, Մակեմակե և Էրիս և նրանց վեց բնական արբանյակները) և միլիարդավոր այլ փոքր մարմիններ։ Այս վերջինը բաղկացած է աստերոիդներից, Կոյպերի գոտու մարմիններից, գիսաստղերից, աստղաքարերից և տիեզերական փոշուց։

Արեգակնային Համակարգ
Արեգակնային համակարգի մոլորակները և գաճաճ մոլորակները։
Արեգակնային Համակարգ
Արեգակնային համակարգ

Արեգակնային համակարգը ձևավորվել է մոտ 4,57 միլիարդ տարի առաջ տիեզերական ձգողականության գազափոշային ամպի կոլապսի ճանապարհով։

Արեգակնային համակարգի օբյեկտների զանգվածի մեծ մասը բաժին է ընկնում Արեգակին, մնացած մասը պարունակվում է ութ համեմատաբար մեկուսացված մոլորակներում, որոնք ունեն գրեթե շրջանաձև ուղեծիր և դասավորված են գրեթե հարթ սկավառակի սահմաններում՝ խավարածրի հարթությամբ։

Չորս ամենափոքր ներքին մոլորակներն են Մերկուրին, Վեներան, Երկիրը և Մարսը (նաև կոչվում են երկրային խմբի մոլորակներ), հիմնականում բաղկացած են սիլիկատներից և մետաղներից։ Չորս արտաքին մոլորակներն են՝ Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը (նաև կոչվում են գազային հսկաներ կամ պարզապես հսկա մոլորակներ), ավելի զանգվածեղ են, քան երկրային խմբի մոլորակները։ Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակներ Յուպիտերն ու Սատուրնը գլխավորապես բաղկացած են ջրածնից և հելիումից, արտաքին ավելի փոքր Ուրանն ու Նեպտուն, ջրածնից և հելիումից բացի պարունակում են նաև մեթան և շմոլ գազ։ Այդպիսի մոլորակները մտնում են առանձին դասի՝ «սառցային հսկաների» մեջ։

Արեգակնային համակարգում կան փոքր մարմիններով զբաղեցված երկու մարմիններ։ Աստերոիդների գոտին, որը գտնվում է Մարսի և Յուպիտերի միջև, կառուցվածքով համընկնում է երկրային համակարգի մոլորակների հետ, քանի որ կազմված է սիլիկատներից և մետաղներից։ Աստերոիդների գոտու խոշորագույն օբյեկտներ են համարվում թզուկ մոլորակ Սերեսը, Պալասը, Վեստան, և Հիգեան։ Նեպտունի ուղեծրից այն կողմ տեղավորված են տրանսնեպտունային մարմինները, որոնցից խոշորագույններն են՝ Պլուտոնը, Սեդնան, Հոմեան, Մակեմակեն, Կվավարը, Օրկը, Էրիսը, բաղկացած սառած ջրից, ամոնիակից և մեթանից։ Արեգակնային համակարգում գոյություն ունեն այլ փոքրագույն մարմինների պոպուլյացիաներ ևս, ինչպիսիք են մոլորակային քվազիարբանյակները և տրոյացիները, մերձերկրյա աստերոիդները, կենտավրոսները, դամոկլոիդները, ինչպես նաև համակարգով տեղափոխվող գիսաստղերը, երկնաքարերը և տիեզերական փոշին։

Արեգակնային քամին (Արեգակից պլազմայի հոսքը) միջաստղային միջավայրում առաջացնում է հելիոսֆերա անվանմամաբ պղպջակ, որը տարածվում է համակարգում մինչև ցրված սկավառակի եզրը։ Օորտի ամպը՝ երկարակյաց գիսաստղի աղբյուրը, կարող է տարածվել մոտավորապես հազար անգամ հելիոսֆերայից այն կողմ։

Արեգակնային համակարգը մտնում է Ծիր Կաթին գալակտիկայի մեջ։

Կառուցվածք

Արեգակնային Համակարգ 
Արեգակնային համակարգի օբյեկտների ուղեծրեր

Արեգակնային համակարգի կենտրոնական օբյեկտն Արեգակն է՝ G2V սպեկտրալ շարքի գլխավոր հաջորդականության աստղը, դեղին թզուկ։ Արեգակի մեջ է կենտրոնացած համակարգի զանգվածի գերակշռող մասը (մոտ 99,866 %)։ Այն իր ձգողականության շնորհիվ պահում է մոլորակները և այլ տիեզերական մարմիններ, որոնք պատկանում են Արեգակնային համակարգին։ Չորս ամենամեծ օբյեկտները՝ գազային հսկաները, զբաղեցնում են մնացած զանգվածի 99 % (ընդ որում, մեծ մասը բաժին է հասնում Յուպիտերին և Սատուրնին՝ մոտ 90 %)։

Արեգակի շուրջը առաջացած մեծ օբյեկտներից շատերը շարժվում են գրեթե մեկ հարթությամբ, որը կոչվում է էկլիպտիկ հարթություն։ Ընդ որում, գիսաստղերը և Կոյպերի գոտու օբյեկտները սովորաբար օժտված են այդ հարթությունների նկատմամբ մեծ թեքության անկյուններով։

Բոլոր մոլորակների և այլ օբյեկտների մեծամասնությունը շարժվում է Արեգակի շուրջը Արեգակի շարժման մի ուղղությամբ (եթե դիտելու լինենք Արեգակի հյուսիսային բևեռից, ապա՝ ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ)։ Կան բացառություններ, օրինակ՝ Գալեա գիսաստղը։ Ամենամեծ անկյունային արագությամբ օժտված է Մերկուրին, որը հասցնում է Արեգակի շուրջը կատարել մեկ ամբողջ պտույտ 88 երկրային օրվա ընթացքում։ Իսկ ամենահեռու գտնվող մոլորակի՝ Նեպտունի պտտման պարբերությունը կազմում է 165 երկրային տարի։

Մոլորակների մեծ մասը պտտվում է իր առանցքի շուրջը՝ Արեգակի շուրջ պտտվելուն զուգահեռ։ Բացառություններ են կազմում Վեներան և Ուրանը, ընդ որում, Ուրանը պտտվում է գրեթե «կողքի վրա պառկած» (առանցքի թեքությունը գրեթե կազմում է 90°)։ Այս պտույտի ցուցադրության համար օգտագործում են հատուկ սարք՝ թելուրիում (լատին․՝ tellus՝ «Երկիր»)։

Արեգակնային համակարգի շատ մոդելներ պայմանականորեն ցույց են տալիս մոլորակների ուղեծրերը հավասար ժամանակամիջոցների ընթացքում, սակայն, իրականում, փոքր բացառությամբ, որքան հեռու է մոլորակը կամ բևեռը Արեգակից, այնքան մեծ է այդ մոլորակի և նախորդ մոլորակի ուղեծրերի միջև հեռավորությունը։ Օրինակ՝ Վեներան գտնվում է Արեգակից մոտ 0.33 ա.մ. ավելի հեռու, քան Մերկուրին, այն դեպքում, երբ Սատուրնը գտնվում է 4.3 ա.մ. ավելի հեռու, քան Յուպիտերը, իսկ Նեպտունը 10.5 ա.մ. ավելի հեռու, քան Ուրանը։ Արվել են փորձեր ուղեծրերի միջև հեռավորությունների որոշման և մոդելավորման համար (Տիցիուս-Բոդեի օրենք), սակայն ոչ մի տեսություն համաշխարհային լայն ճանաչման չի հասել։

Օբյեկտների ուղեծրերը Արեգակի շուրջը նկարագրվում են Կեպլերի օրենքներով։ Այդ օրենքների համաձայն՝ յուրաքանչյուր օբյեկտ շարժվում է էլիպտիկ ուղեծրով, որի կիզակետերից մեկում գտնվում է Արեգակը։ Արեգակին ավելի մոտ գտնվող օբյեկտների (մեծ կիսաառանցքի փոքր չափսեր ունեցողների) համար մեծ է պտտման անկյունային արագությունը, այդ իսկ պատճառով, կարճ է պտտման պարբերությունը (տարի)։ Էլիպտիկ ուղեծրի վրա օբյեկտի հեռավորությունը Արեգակից փոխվում է տարվա ընթացքում։ Ուղեծրի վրա Արեգակին ամենամոտ կետը անվանում են պերիգելիա, իսկ ամենահեռացվածը՝ աֆելիա։ Յուրաքանչյուր օբյեկտ շարժվում է արագ իր պերիգալիայում, իսկ դանդաղ՝ իր աֆելիայում։ Մոլորակների ուղեծրերը մոտ են շրջանագծին, սակայն բազմաթիվ գիսաստղեր, աստերոիդներ և Կոյպերի գոտու օբյեկտներ ունեն լավ ձգված էլիպտիկ ուղեծրեր։

Արեգակնային համակարգի մոլորակներից շատերը ունեն սեփական համակարգեր։ Շատերը շրջապատված են արբանյակներով (արբանյակներից մի քանիսը նույնսիկ գերազանցում են իրենց չափերով անգամ Մերկուրիին)։ Մեծ արբանյակներից շատերը գտնվում են միաժամանակյա շարժման մեջ. նրանց մի կողմը միշտ ուղղված է դեպի մոլորակը։ Չորս խոշորագույն մոլորակները՝ գազային հսկաները, օժտված են նաև օղակներով, փոքր մասնիկների բարակ շերտով, որոնք պտտվում են իրար շատ մոտ ուղեծրերով։

Տերմինաբանություն

Երբեմն Արեգակնային համակարգը բաժանում են շրջանների։ Արեգակնային համակարգի ներքին շրջանը իր մեջ ներառում է երկնային խմբի չորս մոլորակները և աստղակերպերի գոտին։ Արտաքին մասը սկսվում է աստղակերպերի գոտու սահամններից և ներառում է չորս գազային հսկաներին։ աստղակերպերի գոտու ներսի մոլորակներին երբեմն անվանում են նաև ներքին, իսկ գոտու արտաքին մասի մոլորակներին՝ արտաքին։ սակայն, երբեմն, այս տերմինները օգտագործում են երկրային ուղեծրից ներքև և վերև գտնվող համապատասխան մոլորակների համար։ Կոյպերի գոտու հայտնագործումից հետո, Արեգակնային համակարգի ավելի հեռավոր մաս անվանում են, այն շրջանը, որը կազմված է Նեպտունից այն կողմ գտնվող օբյեկտների։ Արեգակնայն համակարգի, Արեգակի շուրջը պտտվող բոլոր օբյեկտները, պաշտոնապես բաժանվում են երեք կատեգորիաների՝ մոլորակներ, թզուկ կամ գաճաճ մոլորակներ և Արեգակնային համակարգի փոքր մարմիններ։ Մոլորակը՝ Արեգակի շուրջ ուղեծրով ցանկացած մարմին է, որը ունի բավականաչափ զանգված, որպեսզի ձեռք բերի գնդձև տեսք, բայց ջերմամիջուկային սինթեզի առաջացման համար ոչ այնքան բավականափափ զանգվածով, և պետք է կարողանա մաքրել իր ուղեծրի շրջակայքը Պլանետեզեմալից։ Համաձայն այդ որոշման Արեգականային համակարգում կան ութ հայտնի մոլորակներ՝ Մերկուրին, Վեներան, Երկիրը, Մարսը, Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը։ Պլուտոնը (մինչ 2006 թվականը համարվում էր մոլորակ) չի համապատասխանում այդ որոշմանը, որովհետև չի մաքրել իր ուղեծիրը Կոյպերի գոտու օբյեկտներից։ Գաճաճ մոլորակը՝ աստղագիտական մարմին է, որը կազմավորվում է Արեգակի շուրջ ունեցած ուղեծիր, այն բավականաչափ զանգվածեղ է, որպեսզի սեփական գրավիտացիոն ուժերի ազդեցությամբ պահպանի շրջանին մոտ ձև, բայց որը չի մաքրել իր ուղեծրի տարածությունը պլանետեզեմալից և չի հանդիսանում մոլորակի արբանյակ։ Այս որոշման համաձայն Արեգակնային համակարգում կան գաճաճ մոլորակ համարվող հինգ մարմին՝ Ցերերան, Պլուտոնը, Հոմեան, Մակեմակեն և Էրիսը։ Ապագայում այլ օբյեկտներ կարող են դասակարգվել որպես թզուկ մոլորակներ, օրինակ, Սեդնան, Օրկը и Կվավարը։ Թզուկ մոլորակները, որոնց ուղեծրերը գտնվում են տրանսնեպտունային մարմինների շրջանից դուրս, անվանովում են Պլուտոիդներ։ Արեգակի շրջակայքի մնացած օբյեկտները կոչվում են Արեգակնային համակարգի փոքր մարմիններ։ Գազ, սառույց և քար տերմինները օգտագործում են, որպեսզի նկարագրեն Արեգակնային համակարգում ամենուրեք հանդիպող նյութի տարբեր դասեր։ Քարը օգտագործում են, որ նկարագրեն բարձր ջերմաստիճանով Կոնդենսացման կամ հալման միացությունները, որոնք մնացել են պրոտոմոլորակային միգամածությունում, համարյա բոլոր պայմաններում, պինդ վիճակում։ Քարային միացությունները սովորաբար ներառում են այնպիսի սիլիկատներ և մետաղներ, ինչպիսիք են երկաթը և նիկելը։ Նրանք գերակշռում են Արեգակնային համակարգի ներքին շրջանում, ձևավորելով երկրային խմբի մոլորակները և աստղակերպերը։ Գազերը՝ հալման բացարձակ ցածր ջերմաստիճանով և բարձր ճնշմամբ հագեցած գոլորշիներ են, այնպիսիք, ինչպիսիք են մոլեկուլային ջրածինը և նեոնը, որոնք միգամածության մեջ միշտ գազային վիճակում են գտնվում։ Նրանք գերակշռում են Արեգակնային համակարգի միջին շրջանում, կազմելով Յուպիտերի և Սատուրնի մեծ մասը։ Այնպիսի նյութերի սառույցները, ինչպիսիք են ջուրը, մեթանը, ամոնիակը, ծծմբաջրածինը և ածխաթթու գազը ունեն մինչև մի քանի հարյուր կելվինի հասնող հալման ջերմաստիճաններ, այն ժամանակ երբ նրանց թերմոդինաիկ փուլերը կախված են շրջապատի ճնշումից և ջերմաստիճանից։ Նրանք կարող են հանդիպել ինչպես սառույց, հեղուկ կամ գազային վիճակում, Արեգակնային համակարգի տարբեր շրջաններում, իսկ միգամածության մեջ նրանք միայն պինդ և գազային վիճակով էին։ Հսկա մոլորակների արբանյակներից շատերը,ինչպես նաև Ուրանը և նեպտունը (այպես կոչված «Սառցե հսկաները») և բազմաթիվ փոքր օբյեկտներ, որոնք գտնվում են Նեպտունի ուղեծրից դուրս, պարունակում են սառցե միացություններ։ Գազերը և սառույցը միասին դասակարգվում են որպես թռչող նյութեր։

Բաղադրություն

Error: Must specify an image in the first line.

Արեգակնային համակարգի ութ մոլորակների անվանումների և հաջորդական կարգի հիշելու համար կարող են կիրառվել բազմաթիվ մնեմոնիկաի կանոններ։

Արեգակնային համակարգ
Արեգակնային Համակարգ 
Արեգակնային Համակարգ 
Արեգակնային Համակարգ 
Արեգակնային Համակարգ 
Արեգակնային Համակարգ 
Արեգակնային Համակարգ  Արեգակնային Համակարգ 
Արեգակ
(աստղ)
Յուպիտեր
(մոլորակ)
Սատուրն
(մոլորակ)
Ուրան
(մոլորակ)
Նեպտուն
(մոլորակ)
Երկիր
(մոլորակ)
Վեներա
(մոլորակ)
Արեգակնային Համակարգ 
Արեգակնային Համակարգ 
Արեգակնային Համակարգ 
Արեգակնային Համակարգ 
Արեգակնային Համակարգ 
Արեգակնային Համակարգ 
Արեգակնային Համակարգ 
Մարս
(մոլորակ)
Գանիմեդ
(Յուպիտերի արբանյակ)
Տիտան
(Սատուրնի արբանյակ)
Մերկուրի
(մոլորակ)
Կալիստո
(Յուպիտերի արբանյակ)
Իո
(Յուպիտերի արբանյակ)
Լուսին
(Երկրի արբանյակ)
Արեգակնային Համակարգ 
Արեգակնային Համակարգ 
Արեգակնային Համակարգ 
Արեգակնային Համակարգ 
Արեգակնային Համակարգ 
Արեգակնային Համակարգ 
Արեգակնային Համակարգ 
Եվրոպա
(Յուպիտերի արբանյակ)
Տրիտոն
(Նեպտունի արբանյակ)
Պլուտոն
(գաճաճ մոլորակ)
Տիտանիա
(Ուրանի լուսին)
Ռեա
(Սատուրնի արբանյակ)
Օբերոն
(Ուրանի արբանյակ)
Հաբեթ
(Սատուրնի արբանյակ)
Արեգակնային Համակարգ 
Արեգակնային Համակարգ 
Արեգակնային Համակարգ 
Արեգակնային Համակարգ 
Արեգակնային Համակարգ 
Արեգակնային Համակարգ 
Արեգակնային Համակարգ 
Քարոն
(Պլուտոնի արբանյակ)
Ումբրիել
(Ուրանի արբանյակ)
Արիել
(Ուրանի արբանյակ)
Դիոնա
(Սատուրնի արբանյակ)
Թետիս
(Սատուրնի արբանյակ)
Սերես
(գաճաճ մոլորակ)
Վեստա
(աստերոիդների գոտի)
Արեգակնային Համակարգ 
Արեգակնային Համակարգ 
Արեգակնային Համակարգ 
Արեգակնային Համակարգ 
Արեգակնային Համակարգ 
Արեգակնային Համակարգ 
Արեգակնային Համակարգ 
Պալաս
(աստերոիդների գոտի)
Էնցելադ
(Սատուրնի արբանյակ)
Միրանդա
(Ուրանի արբանյակ)
Պրոտեուս
(Նեպտունի արբանյակ)
Միմաս
(Սատուրնի արբանյակ)
Հիպերիոն
(Սատուրնի արբանյակ)
Իրիս
(աստերոիդների գոտի)
Արեգակնային Համակարգ 
Արեգակնային Համակարգ 
Արեգակնային Համակարգ 
Արեգակնային Համակարգ 
Արեգակնային Համակարգ 
Արեգակնային Համակարգ 
Արեգակնային Համակարգ 
Ֆիբի
(Սատուրնի արբանյակ)
Յանուս
(Սատուրնի արբանյակ)
Էպիմետեյ
(Սատուրնի արբանյակ)
Լուտեցիա
(աստերոիդների գոտի)
Պրոմեթևս
(Սատուրնի արբանյակ)
Պանդորա
(Սատուրնի արբանյակ)
Մատիլդե
(աստերոիդների գոտի)
Արեգակնային Համակարգ 
Արեգակնային Համակարգ 
Արեգակնային Համակարգ 
Արեգակնային Համակարգ 
Արեգակնային Համակարգ 
Արեգակնային Համակարգ 
Արեգակնային Համակարգ 
Հեղինե
(Սատուրնի արբանյակ)
Իդա
(աստերոիդների գոտի)
Arrokoth
(Կոյպերի գոտի)
Ֆոբոս
(Մարսի արբանյակ)
Դեյմոս
(Մարսի արբանյակ)
Չուրյումով-Գերասիմենկո
(գիսաստղ)
Հարթլի
(գիսաստղ)

Արեգակ

Արեգակնային Համակարգ 
Վեներայի անցումը Արեգակաի սկավառակով

Արեգակը Արեգակնային համակարգի աստղն է և նրա գլխավոր բաղադրիչը։ Նրա զանգվածը (332 900 անգամ մեծ է Երկրի զանգվածից) բավականաչափ մեծ է, որպեսզի իր միջուկում այն ջերմամիջուկային ռեակցիան, որի ընթացքում անջատվում է էներգիայի մեծ քանակություն, որը, հիմնականում էլեկտրամագնիսական ճառագայթման տեսքով, ճառագայթվում է տիեզերական տարածություն, ճառագայթման մաքսիմումը համընկնում է 400—700 նմ երկարության ալիքների, որն էլ համապատասխանում է տեսանելի լույսի տիրույթին։ Աստղային դասկարգմամբ Արեգակը տիպիկ Դեղին թզուկ G2 դասի աստղ է։ Այս անվանումը կարող է թյուրիմածության մեջ գցել, քանի որ մեր Գալակտիկայի աստղերի մեծ մասի հետ համեմատած, Արեգակը բավականաչափ պայծառ աստղ է։ Աստղի դասը որոշվում է Հերցեպրունգ-Ռեսելի դիագրամ վրա նրա դիրքով, որը ցույց է տալիս աստղի պայծառության և նրա մակերևույթի ջերմաստիճանի միջև կապը։ Սովորաբար առավել տաք աստղերը ավելի պայծառ են։ Աստղերի մեծ մասը գտնվում են այդ դիագրամի գլխավոր հաջորդականության վրա, Արեգակը գտնվում է այս հաջորդականության մեջտեղում։ Առավել պայծառ և տաք, քան Արեգակը, աստղերը համեմատաբար քիչ են, իսկ ավելի սառը և խավար աստղերը (Կարմիր թզուկներ) ավելի հաճախ են հանդիպում, կազմելով Գալակտիկայի 85 %-ը։ Գլխավոր հաջորդականության վրա Արեգակի տեղը ցույց է տալիս, որ այն դեռևս չի սպառել ջերմամիջուկային ռեակցիայի իր ջրածնի պաշարը և գտնվում է էվոլյուցիայի մեջտեղում։ Այժմ Արեգակը դառնում է աստիճանաբար ավելի պայծառ, զարգացման ավելի վաղ փուլերում նրա պայծառությունը կազմել է այժմյանի ընդամենը 70 %-ը։ Արեգակը Աստղային բնակչության I տիպի աստղ է, այն կազմավորվել է Տիեզերքի զարգացման ավելի վաղ աստիճանում և դրա համար էլ բնութագրվում է ծանր ջրածնի և հելիումի մեծ պաշարների պարունակությամբ (իսկ աստղագիտության ընդունված է այս տարրերը անվանել մետաղներ), քան պարունակում են II տիպի աստղերը։ Ջրածնից և հելիումից ծանր տարրերը, ձևավորվում են առաջին տիպի աստղերի միջուկներում, դրա համար էլ, մինչ Տիեզերքը հագեցած լինելով այս տարրերով, կարող էր անցնել աստղերի առաջին սերունդը։ Առավել ծեր աստղերը պարունակում են քիչ մետաղներ, իսկ երիտասրդները՝ շատ։ Ենթադրվում է, որ բարձր մետաղայնությունը կարևոր գործոն է դարձել Արեգակի մոլորակային համակարգի ձևավորման համար, քանի որ մոլորակները ձևավորվում են մետաղների Աճանստվածքով։

Միջմոլորակային միջավայր

Արեգակնային Համակարգ 
Հելիոսֆերիկ հոսանքային շերտ

Լույսի հետ միաժամանակ, Արեգակը ճառագայթում է լիցքավորված մասնիկների (պլազմա) անընդհատ հոսք, որը հայտնի է որպես արեգակնային քամի։ Այդ մասնիկների հոսքը տարածվում է մոտավորապես 1,5 մլն կմ ժամում։ Այն հայտնի է որպես միջմոլորակային միջավայր։ Արեգակի ակտիվության դրսևորումից է Արեգակի մակերևույթին արեգակնային բռնկումները և արևապսակի նյութի արտանետումեր, գրգռում են հելիոսֆերան, առաջացնելով Տիեզերական եղանակ։ Հելիոսֆերայի սահմաններում խոշոր պարուրաձև մակերևույթային կառուցվածք է հելիոսֆերիկ հոսանքային շերտը իրենից ներկայացնում է պարուրաձև մակերևույթ, որը առաջանում է միջմոլորակային տարածության վրա Արեգակիի պտտվող մագնիսական դաշտի շնորհիվ։ Երկրի մագնիսական դաշտը խանգարում է արեգակնային քամուն խաթարել Երկրի մթնոլորտը։ Վեներան և Մարսը չունեն մագնիսական դաշտ, և դրա արդյունքում արեգակնային քամին աստիճանաբար փքում է նրանց մթնոլորտները դեպի տիեզերք։ Նյութի լուսապսակային արտանետումները և նմանատիպ երևույթները փոխում են մագնիսական դաշտը և արտահանում են ահռելի քանակությամբ՝ մոտ 109—1010 տոննա ժամում, նյութ Արեգակի մակերևույթից։ Փոխազդելով Երկրի մագնիսական դաշտի հետ, այդ նյութը ներթափանցում է Երկրի մերձբևեռային շերտեր, որտեղ այդպիսի փոխազդեցությունից ծագում են բևեռափայլեր, որոնք ավելիի շատ դիտվում են մագնիսական բևեռների մոտ։ Տիեզերական ճառագայթները առաջանում են Արեգակնային համակարգից դուրս։ Հելիոսֆերան և, մոլորակների մագնիսական դաշտերը, մասնավորապես, պահպանում են Արեգակնային համակարգը արտաքին ազդեցությունններից։ Ինչպես տիեզերական ճառագայթների խտությունը միջաստղային միջավայրում, այնպես էլ Արեգակի մագնիսական դաշտի ուժը փոփոխվում են կախված ժամանակից՝ այնպես, որ Արեգակնային համակարգում տիեզերական ճառագայթման մակարդակը փոփոխական է, չնայած շեղումների մեծությունը անհայտ է։ Միջմոլորակային միջավայրը հանդիսանում է, ծայրահեղ դեպքում, երկու սկավառականման տիեզերական փոշու շերտերի ձևավորման տեղը։ Առաջին, կենդանակերպային փոշու ամպը գտնվում է Արեգակնային համակարգի ներքին շրջանում և հանդիսանում է այն պատճառը, որի հետևանքով ծագում է կենդանակերպային լույսը։ Հավանաբար, այն ծագել է աստղակերպերի շրջանի սահմաններում, մոլորակների հետ փոխազդեցության արդյունքում։ Երկրորդ շրջանը տարածվում է մոտավորապես 10-ից 40 ա.մ. սահմաններում, և հավանաբար, առաջացել է Կոյպերի գոտում նույն տիպի բախումների արդյունքում։

Արեգակնային համակարգի ներքին շրջան

Ներքին շրջանը նեևառում է երկրային խմբի մոլորակներն ու աստղակերպերը։ Նրանք հիմնականում բաղկացած են սիլիկատներից և մետաղներից, համեմատաբար մոտ են Արեգակին, այն համակարգի ամենափոքր հատվածն է, որի շառավիղը ավելի փոքր է, քան Յուպիտերի ու Սատուրնի միջուղեծրային տարածությունը։

Երկրային խմբի մոլորակներ

Արեգակնային Համակարգ 
Երկրային խմբի մոլորակներ: Ձախից աջ՝ Մերկուրի, Վեներա, Երկիր և Մարս (Չափերի մասշտաբը պահպանված է, իսկ միջմոլորակային տարածություններինը՝ ոչ)

Արեգակին մոտ չորս հսկա մոլորակները, որոնք կոչվում են երկրային խմբի մոլորակներ, հիմնականում բաղկացած են ծանր տարրերից, ունեն փոքր քանակությամբ արբանյակներ (0—2), նրանց մոտ բացակայում են օղակները։ Նրանք էականորեն կազմված են այնպիսի դժվարահալ մետաղներից, ինչպիսին են սիլիկատները, որոնք ձևավորում են Երկրի Վերին մանթիան և Երկրակեղևը, և այնպիսի մետաղներց, ինչպիսին են երկաթը և նիկելը, որոնցից կազմված են մոլորակների միջուկը։ Այս երեք մոլորակներն՝ Վեներան, Երկիրը և Մարսը, ունեն մթնոլորտ, բոլորն ունեն հարվածային խառնարան և ռելիեֆի այնպիսի տեկտոնական դետալներ, ինչպիսիք են ռիֆտային իջվածքները և հրաբուխները։

Մերկուրի

Մերկուրին (Արեգակից 0,4 ա.մ. հեռավորության վրա) հանդիսանում է Արեգակին ամենամոտ և ամենափոքր զանգվածով (նրա զանգվածը կազմում է Երկրի զանգվածի 0,055 մասը) մոլորակը։ Մոլորակը չունի բնական արբանյակներ։ Նրա մակերևույթի բնութագրիչ տարրերից, հարվածային խառնարաններին զուգահեռ, հանդիսանում են, հարյուրավոր կիլոմետրեր ձգվող, բազմաթիվ թիակաձև սանդղավանդները։ Համարվում է, որ նրանք ծագել են մոլորակի պատմության ավելի վաղ շրջանների մակընթացային դեֆորմացիաների արդյունքում, դեռևս այն ժամանակ, երբ Մերկուրիի, իր առանցքի և Արեգակի շուրջ պտտման պարբերությունները, դեռ ռեզոնանս չէին առաջացրել։ Մերկուրին ունի ծայրահեղորեն նոսր մթնոլորտ, որը կազմված է մոլորակի մակերևույթից, արեգակնային քամիների շնորհիվ, «դուրս թռած» ատոմներից։ Մերկուրիի համեմատաբար մեծ միջուկը և նրա բարակ կեղևը, դեռևս չեն գտել բավարար գնահատական կամ բացատրություն։ Ըստ հիպոթեզի՝ մոլորակի, թեթև տարրեից կազմված, արտաքին շերտերը, պոկվել են հսկայական բախման արդյունքում, որի հետևանքով մոլորակի չափերը փոքրացել են։ Երիտասարդ Արեգակի այլընտրանքային ճառագայթումը կարող էր խանգարել նյութի աճանստվածքին։

Վեներա

Վեներան չափերով մոտ է Երկրին (նրա զանգվածը կազմում է Երկիրի զանգվածի 0,815 մասը) և, ինչպես և Երկիրը, երկաթային միջուկի շուրջը ունի սիլիկատային հաստ թաղանթ (դրա պատճառով Վեներային անվանում են Երկրի «քույր» մոլորակ)։ Նրա ներքին երկրաբանական ակտիվության մասին ևս տվյալներ կան։ Սակյան ջրի քանակությունը Վեներայի վրա էականորեն քիչ է, իսկ մթնոլորտի խտությունը 90 անգամ շատ է երկրայինի համեմատ։ Վեներան արբանյակներ չունի։ Այն մեր համակրգության ամենատաք մոլորակն է, մակերևույթի ջերմաստիճանը գերազանցում է 400 °C-ը։ Այսաստիճան բարձր ջերմաստիճանը պայմանավորված է ջերմոցային էֆեկտով, որը ծագում է ածխաթթու գազով հարուստ մթնոլորտի խտության պատճառով։ Վեներայի երկրաբանական ժամանակակից ակտիվության պատճառը հայտնաբերված չէ, բայց, քանի որ այն մագնիսական դաշտ չունի, որը որ կկանխարգալերեր մթնոլորտի հետագա խտացումը, դա թույլատրում է ենթադրել, որ

Երկիր

Երկիրը համարվում է, երկրային խմբի մոլորակներից, ամենախոշորն ու ամենախիտը։ Երկրի վրա դիտվում է սալերի տեկտոնիկա։ Կյանքի գոյության հարցին որևէ այլ տեղ, բացի Երկրից, դեռևս պատասխանված չէ։ Երկրային խմբի մոլորակների մեջ Երկիրը յուրահատուկ է (առաջնահերթ իր ջրոլորտի պատճառով)։ Երկրի մթնոլորտը արմատապես տարբերվում է այլ մոլորակների մթնոլորտներից, այն պարունակում է ազատ թթվածին։ Երկիրն ունի մեկ բնական արբանյակ՝ Լուսինը, որը նաև, Արեգակնային համակարգի ամենամեծ արբանյակն է։

Մարս

Մարսը փոքր է Երկրից և Վեներայից (զանգվածը կազմում է Երկրի զանգվածի 0,107 մասը)։ Այն ունի մթնոլորտ, որը հիմնականում բաղկացած է ածխաթթու գազից, մակերևույթային 6,1 մբար ճնշումով։ Նրա մակերևույթին կան հրաբուխներ, որոնցից ամենամեծը Օլիմպիոսն է, այն գերազանցում է իր չափերով երկրային բոլոր հրաբուխներին՝ հասնելով 21,2 կմ բարձրության։ Մարիների հովիտների ճեղքվածքային իջվածքները վկայում են ներկա երկրաբանական ակտիվության մասին, որը, որոշ տվյալներով, շարունակվում է նույնիսկ վերջին թ միլիոն տարիների ընթացքում։ Մոլորակի կարմիր գույնը պայմանավորված է երկաթի օքսիդի մեծ քանակության առկայությամբ։ Մարսը ունի երկու արբանյակ՝ Ֆոբոսը և Դեյմոսը։ Ենթադրվում է, որ նրանք հանդիսանում են Արեգակնային համակարգի կողմից գերեվարված աստղակերպեր։ Այսօրվա դրությամբ (Երկրից հետո), Մարսը համարվում է Արեգակնային համակարգի ամենամանրակրկիտ ուսումնասիրված մոլորակը։

Աստղակերպերի գոտի

Արեգակնային Համակարգ 
Աստերոիդների գոտի (սպիտակ գույնը) և Յուպիտերի տրոյացի աստերոիդներ (կանաչ գույն)

Աստղակերպերտները Արեգակնային համակարգի ամենատարածված փոքր մարմիններն են։ Աստղակերպերի գոտին զբաղեցնում է Մարսի և Յուպիտերի միջև ուղեծիրը, որը ընկած է 2,3-ից 3,3 ա.մ. հեռավորության վրա Արեգակից։ Մարսի և Յուպիտերիի միջև այլ մոլորակի գոյության մասին առաջադրվում էին բազմաթիվ հիպոթեզներ, որոնք սակայն չէին հաստատվում (օրնակ, հիպոթեզային մոլորակ Ֆաետոնը), որը Արեգակնային համակարգի ձևավորման վաղ ժամանակաշրջանում այնպես է քայքայվել, որ նրա բեկորները վերածվել են աստղակերպերի՝ ձևավորելով աստղակերպերի գոտին։ Համաձայն ժամանակակից հայացքների, աստղակերպերը Պլանետեզեմալի՝ Արեգակնային համակարգի ձևավորման մնացորդներն են, որոնք Յուպիտերի գրավիտացիոն խոտորումների պատճառով, իվիճակի չէին ավելի մեծ մարմին ձևավորելու։ Աստղակերպերի չափերը տատանվում են մի քանի մետրից մինչև մի քանի հարյուր կիլոմետր։ Բոլոր աստղակերպերը դասակարգվում են որպես Արեգակնային համակարգի փոքր մարմիններ, բայց այժմ որոշ մարմիններ, համարվում են աստղակերպեր, օրինակ (4) Վեստան և (10) Հիգեան, կարող են վերադասակարգվել որպես թզուկ մոլորակներ, եթե ապացուցվի, որ նրանք պահպանում են իրենց հիդրոստատիկ հավասարակշռությունը։ գոտին պարունակում է տասնյակ հազարավոր, հնարավոր է, միլիոնավոր մի կիլոմետր տրամագծով օբյեկտներ։ Չնայած դրան, աստղակերպերի ընդհանուր զանգվածը հազիվ թե շատ լինի Երկրի զանգվածի մեկ հազարերորդական մասից։ 100 մկմ-ից մինչև 10 մ տրամագծով աստղագիտական մարմինները համարվում են աստղաքարեր։ Ավելի փոքր մարմինները համարվում են տիեզերական փոշի։

Աստղակերպերի խմբեր

Աստղակերպերը ըստ իրենց բնութագրերի և ուղեծրերի միավորվում են ընտանիքների և խմբերի մեջ։ Աստղակերպերի արբանյակները՝ աստղակերպեր են, որոնք պտտվում են այլ աստղակերպերի շուրջ։ Նրանք այդքան էլ հստակ չեն որոշվում, ինչպես մոլորակների արբանյակները, լինելով երբեմն նույնքան մեծ, որքան իրենց ընկերակիցը։ Աստղակերպերի գոտին պարունակում է նաև աստղակերպերի հիմնական գոտու գիսավորներ, որոնք հնարավոր է եղել են Երկիր մոլորակի ջրի ակունքները։ Յուպիտերի տրոյացի աստերոիդները տեղաբաշխված են Յուպիտերի Լագրանժի կետում (մոլորակի ազդեցության գրավիտացիոն հաստատուն կետեր, որոնք տեղափոխվում են մոլորակի հետ նրա պտտման արդյունքում), «տրոյացի» տերմինը օգտագործում են նաև այնպիսի աստերոիդների համար, որոնք գտնվում են այլ մոլորակների կամ նրանց արբանյակների Լագրանժի կետերում (բացի Յուպիտերի տրոյացիներից, հայտնի են նաև Երկրի տրոյացի աստերոիդները, Մարսի տրոյացի աստերոիդները, Ուրանի տրոյացի աստերոիրդները և Նեպտունի տրոյացի աստերոիդները)։ Հիլդայի ընտանիքի աստերոիդները գտնվում են Կիրկվուդի ճեղքերով Յուպիտերի հետ ռեզոնանսի մեջ, այսինքն նրանք Արեգակի շուրջ կատարում են երեք պտույտ այնքան ժամանակում, երբ Յուպիտերը կատարում է երկու լրիվ պտույտ։ Արեգակնային համակարգի ներսում ևս կան ուղեծրով աստերոիդների խմբեր, որոնք տեղաբաշխված են Մերկուրիից մինչ Մարսը։ Նրանց շատերի ուղեծրերը հատվում են ներքին մոլորակների ուղեծրերի հետ։

Ցերերա

Ցերերան թզուկ մոլորակ է, որը նաև աստերոիդների գոտու խոշոր մարմիններից է։ Ցերերան ունի համարյա 1000 կմ տրամագիծ և այնպիսի բավականաչափ զանգված, որը սեփական գրավիտացիայի ազդեցության տակ կարողանում է պահպանել գնդաձևությունը։ Ցերերայի հայտնագործումից հետո, նրան որակավորեցին որպես մոլորակ, սակայն քանի որ հետագա դիտումները հանգեցրին Ցերերայի շրջակայքի աստերոիդների հայտնաբերմանը, ապա 1850-ականներին, այնուամենայնիվ, նրան դասեցին աստերոիդների շարքը։ Կրկնակի անգամ այն որակավորվել է որպես թզուկ մոլորակ 2006 թվականին։

Արեգակնային համակարգի արտաքին տեղամաս

Արեգականյին համակարգի արտաքին տեղամասում գտնվում են գազային հսկաները և նրանց արբանյակները, ինչպես նաև տրանսնեպտունային մարմինները, Կոյպերի աստերոիդ-գիսավոր-գազային գոտին, Օորտի ամպը և ցրված սկավառակը։ Այստեղ են գտնվում նաև շատ կարճպարբերական գիսավորների ուղեծրերը, ինչպես նաև Կենտավրոսների (աստերոիդների խումբ) աստերոիդները։ Այս շրջանի պինդ մարմինները, Արեգակից ունեցած մեծ հեռավորության պատճառով, հետևաբար նաև ցածր ջերմաստիճանով, պարունակում են սառույց ջուր, ամոնիակ և մեթան։ Վարկածներ կան, որ արտաքին հատվածում կարող են գոյություն ունենալ Տյուհե մոլորակը, և ընդհանրապես այլ «X մոլորակների» կամ Արեգակի աստղ-արբանյակը՝ Նեմեզիդան։

Հսկա մոլորակներ

Արեգակնային Համակարգ 
Հսկա մոլորակներ: Ձախից աջ՝ Յուպիտեր, Սատուրն, Ուրան և Նեպտուն (Չափսերը մասշտաբային են, միջմոլորակային հեռավորությունը՝ ոչ)

Չորս գազային մոլորակները, որոնք կոչվում են նաև գազային հսկաներ, բոլորը միասին պարունակում են Արեգակի շուրջը պտտվող ամբողջ նյութի 99 %-ը։ յուպիտերը և Սատուրնը հիմնականում բաղկացած են ջրածնից և հելիումից, Ուրանը և Նեպտունը՝ սառույցից։ Որոշ աստղագետներ դրանց դասակարգում են առանձին՝ «սառցե հսկաներ» դասի։ Բոլոր չորս հսկա մոլորակները ունեն օղակներ, չնայած Երկրի երևում են միայն Սատուրնի օղակները

Յուպիտեր

Յուպիտերի զանգվածը 318 անգամ մեծ է Երկրի զանգվածից, և 2,5 անգամ այն զանգվածեղ է մնացած մոլորակներից։ Այն հիմնականում բաղկացած է ջրածնից և հելիումից։ Յուպիտերի բարձր ջերմաստիճանը պայմանավորված, նրա մթնոլորտում, առաջանում են բազմաթիվ կիսահաստատուն մրրկային կառուցվածքներ, այնպիսիք ինչպիսիք են ամպերի շերտերը և իհարկե, հայտնի Մեծ կարմիր հետքը։ Յուպիտերն ունի 79 արբանյակ։ Չորս խոշորները՝ Հանիմեդը, Կալիստոն, Իոն և Եվրոպան նման են երկրային խմբի մոլորակների արբանյակնեերին այնպիսի երևույթներով, ինչպիսիք են ներքին ջերմությունը և հրաբխային ժայթքումները։ Հանիմեդը, Արեգակնային համակարգի ամենախոշոր արբանյակն է, որը իր չափերով գերազանցում է Մերկուրիին։

Սատուրն

Սատուրնը, որը հայտնի է իր ընդարձակ օղակների համակարգով, ունի Յուպիտերի մթնոլորտին ու մագնիսոսֆերային նման որոշ ընդհանրություններ։ Չնայած նրան, որ Սատուրնի ծավալը կազմում է Յուպիտերի ծավալի 60 %-ը, զանգվածը (95 անգամ մեծ է Երկրի զանգվածից)՝ Յուպիտերյանի մեկերրորդն է, այն համարվում է Արեգակնային համակարգի ամենափոքր խտությամբ մոլորակը (նրա միջին խտությունը փոքր է ջրի և նույնիսկ բենզինի խտությունից)։ Սատուրն ունի 82 հաստատված արբանյակ, նրանցից երկուսը՝ Տիտանը և Էնցելադը ցուցաբերում են երկրաբանական ակտիվության հատկանիշներ։ Այդ ակտիվությունը, սակայն, նման չէ երկրային ակտիվությանը, քանի որ նշանակալի չափով հիմնված է սառույցի ակտիվությամբ : Տիտանը չափերով գերազանցում է Մերկուրիին և Արեգակնային համակարգության միակ արբանյակն է, որը ունի մթնոլորտ։

Ուրան

Ուրանի զանգվածը 14 անգամ փոքր է Երկրի զանգվածից, հանդիսանում է ամենից թեթևը գազային մոլորակներից։ Այլ մոլորակների շարքում Ուրանի ունիկալությունը կայանում է նրանում, որ այն պպտվում է «կողաշրջված»՝ Ուրանի հասարակածի հարթությունը 98°-ով թեքված է նրա ուղեծրի հարթության նկատմամբ։ Եթե ուրիշ մոլորակներին կարելի է համեմատել պտտվող հոլի հետ, ապա Ուրանը ավելի շատ նման է գլորվող գնդակի։ Այն ունի ավելի սառը միջուկ, քան այլ գազային հսկա մոլորակները, և տիեզերք է ճառագայթում շատ քիչ ջերմություն։ Ուրանին ունի 27 արբանյակներ, դրանցից խոշորներն են՝ Տիտանիան, Օբերոնը, Ումբրիելը, Արիելը և Միրանդան։

Նեպտուն

Նեպտունը, չնայած Ուրանից մի քիչ է փոքր, սակայն ավելի ծանր (17 երկրային զանգվածին հավասար զանգվածով) և ավելի խիտ է։ Այն ճառագայթում է ներքին ջերմություն, բայց ոչ այնքան, ինչքան Յուպիտերը կամ Սատուրնը։ Նեպտունը ունի 14 հայտնի արբանյակ։ Խոշորագույնը՝ Տրիտոնը, հանդիսանում է հեղուկ ազոտի հեյզերներով երկրաբանորեն ակտիվ մարմին։ Տրիտոնը միակ խոշոր արբանյակն է, որը պտտվում է հակառակ ուղղությունով։ Նեպտունը, նաև ուղեկցվում է Նեպտունի տրոյացի աստերոիդներով, որոնք գտնվում են մոլորակի հետ ուղեծրային 1:1 ռեզոնանսի մեջ։

Իններորդ մոլորակ

2016 թվականի հունվարի 20-ին,Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի աստղագետեր Մայքլ Բրաունը և Կոնստատին Բատըգինը հայտաարարեցին այն մասին, որ Արեգակնային համակարգում հնարավոր է իններորդ մոլորակի գոյությունը, որը գտնվում էր Պլուտոնի ուղեծրից այն կողմ։ Մոլորակը տասը անգամ զանգվածեղ էր Երկրից, արեգակից հեռացված էր մոտավորապես 20 անգամ ավելի հեռու քան Նեպտունը (90 միլիարդ կիլոմետր), և և պտտվում է Արեգակի շուրջը 10 00020 000 տարվա ընթացքում։ Մայքլ Բրաունի կարծիքով, այն բանի հավանականությունը, որ մոլորակը իրականում գոյություն ունի, կազմում է «հնարավոր է, 90 %»: Մինչ հիմա գիտնականները կոչում են այդ մոլորակը ուղղակի «Իններորդ մոլորակ» (անգլ.՝ Planet Nine).

Գիսավորներ

Արեգակնային Համակարգ 
Հեյլ-Բոպպի (C/1995 01) գիսաստղ

Գիսավորները Արեգակնային համակարգի փոքր մարմիններ են, սովորաբար մի քանի կիլոմետր չափեր ունեցող և գլխավորապես կազմավորված ցնդող նյութերից՝ սառույցից։ Ուղեծրից ունենում են մեծ էքսցենտրիսիտետ, որպես կանոն, ներքին մոլորակների ուղեծրերի սահմանում պերիհելիումով (արեգակնամերձ) և Պլուտոնի ուղեծրից անդին՝ աֆելիումով (արեգակնահեռ)։ Երբ գիսավորը մտնում է Արեգակնային համակարգի ներքին շրջան և մոտենում է Արեգակին, ապա սառցե մակերևույթը սկսում է գոլորշիանալ և իոնացվել, առաջացնելով գեսը՝ գազից և փոշուց կազմված ամպը, որը հաճախ երևում է Երկրից անզեն աչքով։ Կարճպարբերական գիսավորները ունեն 200 տարուց պակաս պարբերություն։ Երկարպարբերականների պարբերությունը կարող է հավասար լինել հազար տարվա։ Ենթադրում են, որ կարճպարբերականները սերում են Կոյպերի գոտուց, այն ժամանակ երբ, այնպիսի երկարպարբերական գիսավորները, ինչպիսին է Հեյլ-Բոպպի (C/1995 01) գիսաստղ, սերում է Օորտի ամպից։ Գիսավորների այլ ընտանիքներ, ինչպիսիք են Կրեյցի արեգակնամերձ գիսավորները, կազմավորվել են մեկ մարմնի ցրումից։ Որոշ հիպերբոլաձև ուղեծրով գիսավորներ կարող են դուրս գալ Արեգակնային համակարգից, սակայն նրանց ուղեծրերը հստակ որոշել հնարավոր չէ։ Ծեր գիսավորները, որոնց մեծ մասը կազմված են ցնդող նյութերից, արդեն գոլորշիացել են, և հաճախ դասսակարգվում են որպես աստերոիդներ։

Կենտավրոսներ

Կենտավրոսները սառցե գիսավորանման, ուղեծրի մեծ կիսառանցքով մարմիններ են, որոնց ուղեծիրը ավելի մեծ է, քան Յուպիտերինը (5,5 ա.մ.), և ավելի փոքր քան Նեպտունինը (30 ա.մ.): Կենտավրոսներից ամենամեծի՝ (10199) Հարիկլոի ուղեծրի տրամագիծը մոտավորապես հավասար է 250 կմ-ի։ Առաջին հայտնաբերված կենտավրոսը Հիրոնը, նույնպես դասակարգվել է որպես գիսավոր (95P), այն բանի պատճառով, որ արեգակին մոտենալուց նրա մոտ առաջանում է գես՝ գիսավորների նման։

Հեռավորություն Արեգակից

Կարգով հեռավորությամբ Արեգակից՝

Երկրային խմբի մոլորակներն՝

Գազային հսկաներն՝

Գաճաճ մոլորակներ՝

Վեց մոլորակներ և երեք գաճաճ մոլորակներ ունեն բնական արբանյակներ, որոնք նաև կոչվում են «լուսիններ»։ Գազային հսկա մոլորակները նաև շրջապատված են օղակներով։ Մոլորակներից վեցն ունեն հայերեն անվանում, սակայն նրանց հետ միասին օգտագործվում են նաև հունա-հռոմեական անվանումները, որոնք ծագում են դիցաբանական աստվածների անուններից։

Մոլորակների հիմնական տվյալների համեմատական աղյուսակ

Բոլոր տվյալները, բացի խտությունից, բերված են նրանց հարաբերությամբ Երկրի նմանատիպ տվյալներին։

Մոլորակ Տրամագիծը, համեմատաբար Զանգվածը, համեմատաբար Ուղեծրային շառավիղը, ա. մ. Պտույտի պարբերությունը, երկրային տարի Օրվա տևողությունը, համեմատաբար Խտությունը, կգ/մ3 Արբանյակները
Մերկուրի (Փայլածու) 0,382 0,06 0,38 0,241 58,6 5427 չկա
Վեներա (Արուսյակ) 0,949 0,82 0,72 0,615 243 5243 չկա
Երկիր 1,0 1,0 1,0 1,0 1,0 5515 1
Մարս (Հրատ) 0,53 0,11 1,52 1,88 1,03 3933 2
Յուպիտեր (Լուսնթագ) 11,2 652 5,20 11,86 0,414 1326 67
Սատուրն (Երևակ) 9,41 95 9,54 29,46 0,426 687 62
Ուրան 3,98 14,6 19,22 84,01 0,718 1270 27
Նեպտուն 3,81 17,2 30,06 164,79 0,671 1638 13
Արեգակնային Համակարգ 
Մոլորակների հեռավորությունը Արեգակից՝ 1) Մերկուրի 2) Վեներա 3) Երկիր 4) Մարս - Աստերոիդների գոտի - 5) Յուպիտեր 6) Սատուրն 7) Ուրան 8) Նեպտուն - Կոյպերի գոտի
Արեգակնային Համակարգ 
Մոլորակների և Արեգակի չափերի մոտավոր համեմատությունը

Արեգակնային համակարգի ձևավորում

Գիտնականները Արեգակնային համակարգի այժմյան տեսքով ձևավորման շատ հիպոթեզներ են առաջ քաշել մոլորակային համակարգի առաջացման և զարգացման վերաբերյալ.

- Ըստ Կանտի՝ Արեգակը մի ժամանակ շրջապատված է եղել միգամածությունով, որը կազմված է եղել Արեգակի շուրջը տարբեր ուղղություններով քաոսաբար շարժվող մասնիկներից։ Մասնիկների փոխադարձ բախման պատճառով ժամանակի ընթացքում այդ շարժումը կանոնավորվել է, և միգամածությունը սկսել է պտտվել Արեգակի շուրջը։ Այդ պտտվող միգամածությունից հետագայում առաջացել են մոլորակները։

- Ըստ Լապլասի՝ սկզբնական շիկացած միգամածությունը իրենից ներկայացրել է արագ պտտվող Արեգակի չափազանց ընդարձակ մթնոլորտ, որի շնորհիվ էլ օժտված է եղել անհրաժեշտ պտտման մոմենտով։ Սառելու և դեպի կենտրոն ունեցած ձգողության հետևանքով ժամանակի ընթացքում այդ միգամածությունը սեղմվել է։ Շարունակվող սեղմման հետևանքով այդ պրոցեսը կրկնվել է, և անջատվել են մի շարք օղակներ։ Նրանցից յուրաքանչյուրն իր բաղադրիչ մասնիկների փոխադարձ ձգողության ուժի ազդեցությամբ հավաքվել է մի գնդաձև մարմնում՝ մոլորակում, որը սկզբում եղել է շիկացած, բայց ջերմության առաքման հետևանքով սառել է։

- Ըստ Ջ. Ջինսի՝ Արեգակնային համակարգն առաջացել է Արեգակի մոտով այլ աստղի անցնելու շնորհիվ։ Նա ենթադրում էր, որ մոտեցման ժամանակ աստղի ու Արեգակի հեռավորությունը փոքրացել էր մինչև նրանց տրամագծերի մեծության կարգը, որից հետո աստղը հեռացել է դեպի տիեզերական տարածություն։ Իր ձգողությամբ աստղն իբր Արեգակի ներքին շերտում խախտել է հավասարակշռությունը, որից հետո անցնող աստղի ուղղությամբ դուրս է շպրտվել նյութի ահագին շիթ, որից, բաժանման ու հետագա խտացման հետևանքով, կազմվել են մոլորակները։

- Ըստ Օ. Յու. Շմիդտի ենթադրության՝ մոլորակներն առաջացել են տիեզերական փոշու ամպից, որը մի ժամանակ պտտվել է Արեգակի շուրջը։ Արեգակը շրջապատող այդպիսի փոշային ամպը մասնիկների փոխադարձ բախման հետևանքով պետք է արագորեն վերածվեր առանձին կուտակումների, իսկ հետագայում կուտակումները պետք է հետզհետե միանային ու կազմեին մեծ մոլորակներ։

- Ըստ այժմյան առավել տարածում գտած Արեգակնային համակարգի առաջացման հիպոթեզի՝ մոլորակները իրենցից ներկայացնում են կոլապսի երևույթին չենթարկված և հավասարաչափ աստղային զարգացում ապրած մահացած աստղեր, որոնք արտաքին տիեզերական քայքայիչ գործոնների ազդեցության տակ մինչև իրենց լրիվ քայքայվելը և տիեզերական փոշու կամ ասուպների փոխակերպվելը հասցնում են ընկնել որևիցե աստղի գրավիտացիոն դաշտի ձգողության ոլորտը և պտտվելով վերջինիս շուրջը, համալրել նրա մոլորակային համակարգը։

Ծանոթագրություններ

Արեգակնային Համակարգ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արեգակնային համակարգ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 20 Արեգակնային Համակարգ 

Tags:

Արեգակնային Համակարգ ԿառուցվածքԱրեգակնային Համակարգ ԲաղադրությունԱրեգակնային Համակարգ Հեռավորություն ԱրեգակիցԱրեգակնային Համակարգ Մոլորակների հիմնական տվյալների համեմատական աղյուսակԱրեգակնային Համակարգ Արեգակնային համակարգի ձևավորումԱրեգակնային Համակարգ ԾանոթագրություններԱրեգակնային ՀամակարգԱստերոիդԱստղաքարԱրեգակԲնական արբանյակԳաճաճ մոլորակԳիսաստղԷրիսԾիր ԿաթինԿոյպերի գոտիՀոմեաՁգողությունՄակեմակեՄոլորակՊլուտոնՏիեզերական փոշիՑերերա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հաստատուն բաղադրության օրենքԾիծեռնակներՀայ Յեղափոխական ԴաշնակցությունՇախմատԳրիգոր ԶոհրապԷրիթրոցիտների նստեցման արագությունԼեհաստանՇվեյցարիաԵգիպտոսՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՅուրի ՎարդանյանՏուֆԿատարԸնտանի կենդանիներԵղնջացանԱշխարհի երկրներն ըստ բնակչությանԿարտոֆիլՄագնեզիումԲացառական հոլովԿառլես ՊուչդեմոնՄարգարյանՀոգնակի թիվԱղերՆախադասությունՀայ պատմիչներՀայաստանի լեռներԽտությունՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՍևանավանքՊրիզմաՇաքարային դիաբետԺենգյալով հացԷյֆելյան աշտարակԽաչակրաց արշավանքներԱնալ սեքսՋրածինԲարդ համադասական նախադասությունԱլերգիաՀապավումԳեղարդի վանքԲնական թիվՀռոմեական դիցարանի աստվածների ցանկԲարդ նախադասությունԾաղկած փշալարերԱնտառՋրի աղտոտումԱգաթանգեղոսԼեղապարկԳևորգ Մարզպետունի (վեպ)ՀովհաննավանքԼեոնիդ ԵնգիբարյանԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըՌոմանոս ՄելիքյանՄոնթե ՄելքոնյանՄատենադարանԳլխավոր էջԱշոտ Ա ՄեծՆապոլեոն ԲոնապարտԹուրքիաՍասնա ծռերում գործող անձանց անուններԱգաթա ՔրիստիՍննդային թունավորումներԲեզոարյան այծՀայերԳուրգեն ՄահարիՓոքրիկ իշխանըՈւրան (մոլորակ)Սատանի կամուրջԲաշ-Ապարանի ճակատամարտՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՊետական կառավարման ձևՍեռական հարաբերությունՇնչառությունՄաշկ (մարդ)🡆 More