Արևադարձային Տարի

Արևադարձային տարի, ժամանակահատվածը, որի ընթացքում արեգակն ավարտում է մեկ տարվա եղանակների փոփոխության շրջանը (հայտի է նաև որպես արեգակնային տարի)։ Օրինակ, մի գարնանային գիշերահավասարից մինչև հաջորդ գարնանային գիշերահավասարը։ Անտիկ ժամանակներից աստղագետները կատարելագործել են արևադարձային տարվա սահմանումը։

Արևադարձային տարի է կոչվում այն ժամանակահատվածը, որի ընթացքում Արեգակի միջին արևադարձային լայնությունը մեծանում է 360°-ով։

Արևադարձային Տարի
Ամառային արևադարձ։Օրվա տևողության փոփոխությունը սկսած հյուսիսային բևեռից

Արեգակնային համակարգում հաշվարկներ անելիս օգտագործում են 2 կարևոր հարթություն․

  1. Խավարածրի հարթությունը՝ Երկրի ուղեծրով սահմանափակված մակերեսը։
  2. Երկնային հասարակածը ընդգրկող մակերեսը։

Այս հարթությունները ունեն հատման գիծ։ Այդ գծի երկայնքով ուղղված, Երկրից դեպի Ձկներ համաստեղությունը ցույց տվող ուղղությունը գարնանային գիշերահավասարն է, որը նշանակվում է ♈ (Խոյ համաստեղության խորհրդանիշն է, որտեղ գտնվել է գարնանային գիշերահավասարի կետը հեռավոր անցյալում)։ Հակառակ ուղղությամբ՝ դեպի Կույսի համաստեղություն ուղղված է աշնանային գիշերահավասարը և նշանակվում է ♎ (Կշեռքի համաստեղության խորհրդանիշն է, որտեղ գտնվել է գիշերահավասարը հեռավոր անցյալում)։

Արևադարձային տարվա տևողությունը գարնանային գիշերահավասարով արտահայտված

Արևադարձային տարվա տևողությունը կախված է հաշվարկման կետից։ Աստղագետները այդ մեթոդը բացահայտել են ոչ անմիջապես, սկզբում հաշվարկման կետ էին համարում գիշերահավասարներից մեկը, քանի որ այդ ժամանակահատվածում սխալանքը հնարավորինս փոքր է։ Ժան Մեյոսն ու Սավոյն իրենց աշխատանքներում ցույց են տալիս գարնանային գիշերահավասարների միջև հետևյալ ժամանակահատվածները։

Օրեր Ժամ Րոպ. Վրկ.
1985—1986 365 5 48 58
1986—1987 365 5 49 15
1987—1988 365 5 46 38
1988—1989 365 5 49 42
1989—1990 365 5 51 06

Մինչ XIX դարը արևադարձային տարին հաշվվում էր մեծ ժամանակահատվածներում գիշերահավասարների ամսաթվերի համեմատությամբ։ Այդ մոտեցումը օգնեց հաշվել արևադարձային տարվա միջին տևողությունը։

0-ից մինչ 2000 թվականը տեղի ունեցած գիշերահավասարների և արևադարձների միջև տևողությունները բերված են աղյուսակում։

Год 0 Год 2000
Երկու գարնանային գիշերահավասարների միջև 365,242 137 дней 365,243 374 дней
Երկու ամառային արևադարձերի միջև 365,241 726 дней 365,241 626 дней
Երկու աշնանային գիշերահավասարների միջև 365,242 496 дней 365,242 018 дней
Երկու ձմեռային արևադարձերի միջև 365,242 883 дней 365,242 740 дней

Արևադարձային տարվա ընթացիկ միջին տևողության

Արևադարձային տարվա ընթացիկ միջին տևողության հաշվարկման բանաձևը՝

որտեղ Т — ժամանակը հուլյան հարուրամյակներով (1հուլյան տարին հավասար է 36 525 օր), հաշված 2000 թվականի հունվարի 1-ից։

Illustration of seasonal distances from Earth to the Sun
Գիշերահավասարներ և արևադարձեր

Արևադարձային տարվա տևողության զանազանություն

Եթե Երկիրը կեպլերյան շարժում կատարեր, ապա արևադարձային տարվա տևողությունը կլիներ հաստատուն մեծություն։ Սակայն Երկիրը շարժման ընթացքում խոտորվում է։ Այդ խոտորումները կապված են Երկրի մոտակա երկնային մարմինների շարժմամ։

Օրացույցային տարի

Գրիգորյան օրացույցը, որն օգտագործվում է քաղաքացիական նպատակներով, միջազգային ստանդարտ է։ Այն ունի 400 տարի պարբերություն (146 097 օր)։ Ամեն մի պարբերության մեջ կրկնվում են բոլոր ամիսները, շաբաթներն ու օրերը։ Գրիգորյան օրացույցը իրենից ներկայացնեւմ է հուլյան օրացույցի բարելաված տարբերակը։

Միջին արեգակնային օրը մեծանում է 1,5 մվ-ով՝ 100 արևադարձային տարվա ընթացքում։ Այդ էֆեկտները առաջացնում են 3200 տարվա ընթացքում 1 օր օրացույցի տեղաշարժ։ Օրացույցի շտկման համար առաջարկվող տարբերակները առայժմ հարմարավետ չեն։ Այդ խնդիրը գրիգորյան օրացույցը լուծում է այնքան լավ, որ մի օրվա տարբերությունն առաջանում է ոչ շուտ, քան 10000 տարվա ընթացքում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղում

Tags:

Արևադարձային Տարի Արևադարձային տարվա տևողությունը գարնանային գիշերահավասարով արտահայտվածԱրևադարձային Տարի Արևադարձային տարվա ընթացիկ միջին տևողությանԱրևադարձային Տարի Արևադարձային տարվա տևողության զանազանությունԱրևադարձային Տարի Օրացույցային տարիԱրևադարձային Տարի ԾանոթագրություններԱրևադարձային Տարի Արտաքին հղումԱրևադարձային ՏարիԱրեգակԳիշերահավասար

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Միքայել ՆալբանդյանԱզատի ջրամբարԱլեքսանդր ՅանվարյովՕրալ սեքսՖիմոզԹեհրանի կոնֆերանսՇագանակագեղձԱվստրալիաՀոգեկան հիվանդություններՄոտիվացիաՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՎարդանանք (պատմավեպ)Հաստ աղիքների բորբոքումՀայ ֆիդայական շարժումՀրանտ ՄաթևոսյանԳեղարքունիքի մարզՌուբեն ՄաթևոսյանԺան Բատիստ Կամիլ ԿորոՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԻսպանիաԱլեքսանդրիայի կամուրջԱրգիշտի ԱԱծանցՄիգրենԳորշ գայլԲասկետբոլՀունաստանՆեյմարՄատենադարանՀայաստանի Կարմիր գիրքԳովազդԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)Մարո ՄարգարյանԿաուչուկներԾավալԱրցախի ՀանրապետությունՀայկական մշակույթՏագնապային խանգարումՎիտամին CՈւիլյամ ՇեքսպիրԹթուներՎահե ՇահվերդյանՊարզ թիվԱսորեստանԿանանց միջազգային օրՖաշիզմՀովհաննավանքԿովՍպիտակուցներՋոդի ՖոսթերՍտորոգյալԳազՀարակատար դերբայՀայկ նահապետԳևորգ ՉաուշՎարդավառԱշտարակ (քաղաք)ԹբիլիսիՈրդանման ելունի բորբոքումԷֆթանազիաՊապ թեստՎիտամինԲրազիլիաԲայՀայաստանի պետական տոներ և հիշատակի օրերՀիրիկՀամո ՍահյանՄաշկաբորբՄարզական կոչումԳեղարդի վանքՓինք ՖլոյդՄեքսիկաՎիտամին B12 անբավարարությունԲուրգ (երկրաչափություն)ՀեքիաթԱլեքսանդր ԹամանյանԴեղանյութերՖեյսբուք🡆 More