Արջուկներ

Արջուկներ (լատին․՝ Gryllotalpidae), իշախառանչ, ուղղաթևների կարգի արջուկների ընտանիքի միջատներ։

Արջուկներ
Արջուկներ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Ուղղաթևներ (Orthoptera)
Ենթակարգ Ensifera
Վերնաընտանիք Ճռիկներ (Grylloidea)
Ընտանիք Արջուկներ (Gryllotalpidae)
Saussure, 1870
Տարածվածություն

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Նկարագրություն

Արջուկներ 
Արջուկի առջևի վերջույթները նման են խլուրդի թաթերին և ծառայում են բույն փորելու համար

Երկարությունը՝ 25–60 մմ։ Հայտնի է 46 տեսակ՝ տարածված բոլոր մայրցամաքներում։ Հայաստանի Հանրապետությունում ամենուրեք տարածված է Արջուկների սովորականը կամ իշախառանչը (Gryllotalpa gryllotalpa)։ Արջուկներին բնորոշ են առջևի փորողոտքերը, եռանկյունաձև կաշեկերպ վերնաթևերը, քուղերով փաթաթված հետին թևերը և ցերկաները։ Հողի վերին շերտերումանցուղիներ բացելով՝ Արջուկները կրծում են բույսի արմատները և 10–20 սմ խորության վրա առաջացնում բներ, որտեղ էլ ձվադրում են։ Վնասում են դաշտային և բանջարային մշակաբույսերը, տնկարաններում՝ պտղատու մշակաբույսերի և անտառատեսակների սերմնաբույսերը։ Պայքարի միջոցառումները միջշարային խորը փխրեցում Արջուկների բների և անցուղիների ոչնչացման համար, թունավոր գրավչանյութերի կիրառում։

Կենսաբանություն

Արջուկները գրեթե ապրում են հողի տակ, փորում են թունելային համակարգ։ Ամառվա ընթացքում բները փորվում են ոչ այնքան խոր, սակայն ձմռանը նախապատրաստվում են երկար մուտքերով բներով, որոնք մակերևույթի մոտ ունեն 45—60° տեղադրություն և մինչև 25-60 սմ խորություն։ Միջատները սովորաբար նախընտրում են այն վայրերը, որտեղ հողն առավել բերրի է և բավականաչափ խոնավ։ Անթրոպոգեն գոտում հաճախ հանդիպում են այգիներում և բանջարանոցներում։ Որոշ տեսակներ, ինչպիսիք են Gryllotalpa unispina-ները, ծովերի և լճերի ափամերձ հատվածներում և խոնավ աղուտներում տարածված հալոֆիլներ են։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Արջուկներ 

Tags:

ԻշախառանչԼատիներենՄիջատներ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱրծիվներԳագիկ ԾառուկյանՄեծապատիվ մուրացկաններՀայկական դրամՄուշեղ ԳալշոյանԷպիլեպսիաԲնությունԿրծքագեղձի քաղցկեղՍուդանԱնորոշ դերբայՕպերաՆոր ԿտակարանՆար-ԴոսԴաշտանՎիտամին EԱֆրիկաՄատենադարանՀայ Յեղափոխական ԴաշնակցությունՏրդատ ԳԺամՀամբարձում (տոն)Հովհաննես ԹումանյանՀայրենական մեծ պատերազմՀամաստեղություններՀիպերթիրեոզՀայաստանի անկախության հռչակագիրՐաֆֆիԴերանունՀարավային ԱմերիկաՍևանի իշխանՓսորիազԳլխավոր էջՍտեփան Զորյան (գրող)Ուիլյամ ՇեքսպիրՇիզոֆրենիաԱդրբեջանի զինված ուժերԱկնաղբյուր (Տավուշի մարզ)ԱդենոմաԲրյունետ (երգչուհի)Սամվել (վեպ)Հարսնացու հյուսիսիցՀովազներՕստեոարթրոզՎարդանանց պատերազմԴավիթ ՄուրադյանԿոչականԱնանիա ՇիրակացիԱրյունԽոսքի մասերԱնուղղակի խնդիրՄարմնի ջերմաստիճանՀատկացուցիչՍուր բրոնխիտՀամլետՀովհաննես ԲաղրամյանԹռչուններԿոռուպցիաԱջափնյակ (վարչական շրջան)ՇաղկապենաբորբՀամակարգային կարմիր գայլախտՀավասարասրուն սեղանԳնարբուկՍրտի կծկումների հաճախականությունՍկառլեթ ՅոհանսոնՕրգազմՔրիստինե ՊեպելյանԿուսաթաղանթՎանաձորՍտեփանավանԱրագիլներՎիքիպեդիաՀացՃանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյԵգիպտոսՀայաստանի պատմական մայրաքաղաքներԾիածանԿրիաներ🡆 More