Ասա Դու Ինձ, Հայելի՛

Ասա դու ինձ, հայելի՛, ռուսերենից թարգմանված «Սպիտակաձյունիկը։ Թզուկների վրեժը», (անգլ.

Mirror Mirror), կատակերգական, ֆենտեզի ֆիլմ ռեժիսոր Թարսեմ Սինխի կողմիցː Նկարահանված է Գրիմ եղբայրների հեքիաթի հիման վրաː Ռուսաստանում ֆիլմը սկսել է ցուցադրվել 2012 թվականի մարտի 15-ին, իսկ ԱՄՆ-ում՝ մարտի 30-ինː

Ասա Դու Ինձ, Հայելի՛
Ասա դու ինձ, հայելի՛
անգլ.՝ Mirror Mirror
Ասա Դու Ինձ, Հայելի՛
ԵրկիրԱսա Դու Ինձ, Հայելի՛ ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն և ֆենթեզի ֆիլմ
ՀիմքՍպիտակաձյունիկ
Թվականմարտի 15, 2012, մարտի 30, 2012 և ապրիլի 5, 2012
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹարսեմ Սինխ[…]
ՊրոդյուսերԲրեթ Ռաթներ, Ռայան Քավանա, Քևին Միշեր և Ջոշ Փեյտ
Սցենարի հեղինակՋեյսոն Քելլեր
ԴերակատարներԼիլի Քոլինզ[…], Ջուլիա Ռոբերտս[…], Արմի Համեր[…], Նաթան Լեյն[…], Շոն Բին, Մեր Ուինինգհեմ, Մայքլ Լերներ, Դեննի Վուդբերի, Ջորդան Փրենթիս, Մարտին Կլեբա և Մարկ Պովինելլի
ՕպերատորԲրենդան Գալվին
ԵրաժշտությունԱլան Մենկեն
Նկարահանման վայրՄոնրեալ
ԿինոընկերությունRelativity Media
Տևողություն106 րոպե
Բյուջե85 000 000 $
Շահույթ183 018 522 $
ԿինոՊոիսկID 544226
Պաշտոնական կայքէջ

Սյուժե

Այս պատմությունը սկսվում է Սպիտակաձյունիկի խորթ մոր՝ թագուհի Կլեմենտիանայի (Ջուլիա Ռոբերտս) պատմությամբː Թագուհին պատմում էր, որ հեռավոր, ուրախ թագավորության մեջ մի հիասքանչ աղջիկ էր ծնվել։ Նրա շրթունքները ալ կարմիր էին, ինչպես արյունը, մազերը՝ սև, ինչպես ձութը, իսկ մարմինը՝ սպիտակ էր, ինչպես ձյունըː Ծննդից հետո՝ աղջկա մայրը մահանում է և հայրը (Շոն Բին), այդ թագավորության արքան, ինքն էր խնամում աղջկան՝ փորձելով նրան դաստիարակել որպես ապագա թագուհիː 8 տարի հետո թագավորը գտնում է իրեն մի նոր կին՝ Կլեմենտիանային։

Ամուսնությունից հետո՝ արքան մեկնում է ճակատամարտի և այլևս չի վերադառնում՝ թողնելով աղջկան իր դաշույնըː 10 տարի հետո թագավորությունը քանդվում է. Երկիրը պատվել էր հավերժական սառույցով, դղյակը կառավարում էին հարուստները, սովից մահանում էին անմեղ մարդիկː Թագուհին հափշտակել էր իշխանությունը՝ թաքցնելով այն փաստը, որ իրական թագուհին նրա խորթ աղջիկն էր։ Սպիտակաձյունիկը (Լիլի Քոլինզ) իր տասնութամյակը լրանալուց հետո նվեր է ստանում իր հոր դաշույնը, բայց քանի որ թագուհին միշտ դղյակում աշխատում էր ստորացնել նրան, նա կերպարանափոխվում և լքում է դղյակըː Արկածները սկսվում են...

Դերերում

  • Ջուլիա Ռոբերտս - Չար թագուհի
  • Լիլի Քոլինզ - Սպիտակաձյունիկ
  • Արմի Համեր - Արքայազն Էնդրյու Օլկոտտ
  • Շոն Բին -արքա
  • Նատան Լեյն - Բրայտոն
  • Մէր Ուինինգեմ - Մարգարետ
  • Մայքլ Լերներ - բարոն
  • Ռոբերտ Էմմս- Չարլզ Ռենբոկ

7 թզուկներ։

  • Մարտին Կլեբա - «Մյասնիկ»
  • Մարկ Պովինելի - «Պոլպինտի»
  • Ջորդան Պրենտիս - «Նապոլեոն»
  • Դեննի Վուդբերն - «Գրիմմ»
  • Սեբաստյան Սարասենո - «Գայլ»
  • Ռոնալդ Լի Կլարկ - «Խիկ»
  • Ջո Գնոֆո - «Խարչ»

Արտադրություն

Սպիտակաձյունիկի դերում պետք է լիներ Սիրշա Ռոնանը, բայց վերջինս չէր համապատասխանում Արմի Համերի հասակին։ Արքայազնի դերում կարող էին լինել Ալեքս Պետիֆերը, Ջեյմս Հոլզիերը կամ Ջեյմս Մակէվոյը։

Ֆիլմի կերպարների հանդերձանքի վրա աշխատել է չինացի գծագրիչ Էյկո Իսիոկան, ով նաև դարձել է «Օսկարի» մրցանակակիր։

Նկարահանումները սկսվել են 2011 թվականի հունիսի 20-ին։

Հետաքրքիր փաստեր

  • Լիլի Քոլինզը փորձել է նաև դերակատարել Սպիտակաձյունիկի դերը «Սպիտակաձյունիկը և որսորդը» ֆիլմում (2012 թվականի հուլիս), բայց դերը հանձնվել է Քրիստեն Ստյուարտին
  • Դղյակի պահակախումբը, ովքեր հագած են Գաուդիի սաղավարտները, ոչ թե Դարտ Վեյդերի օդաչուներն են, այլ վերցված է բարսելոնական Լա Պեդրերայից։
  • Թագուհու հանգստի սենյակի առաստաղը նույնպես Բարսելոնաից էր. Դա Կատալոնական երաժշտության տան կամարն է։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Ասա Դու Ինձ, Հայելի՛ ՍյուժեԱսա Դու Ինձ, Հայելի՛ ԴերերումԱսա Դու Ինձ, Հայելի՛ ԱրտադրությունԱսա Դու Ինձ, Հայելի՛ Հետաքրքիր փաստերԱսա Դու Ինձ, Հայելի՛ Տես նաևԱսա Դու Ինձ, Հայելի՛ ԾանոթագրություններԱսա Դու Ինձ, Հայելի՛ Արտաքին հղումներԱսա Դու Ինձ, Հայելի՛2012 թվականԱՄՆԱնգլերենԳրիմ եղբայրներԹարսեմ ՍինխՄարտի 15Մարտի 30Ռուսաստան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Խմելու ջուրԱյծեղջյուրԵրևանի պետական համալսարանՀին ԵգիպտոսՄիգրենԼուսինե ԿիրակոսյանAlexa InternetԿառավարում (տնտեսագիտություն)Հայկական դիցաբանությունՔառակուսի մետրՎլադիմիր ԳասպարյանԶուգահեռագիծՄարդու առնանդամԹրոմբոցիտԱրշակունիների թագավորությունՖուտբոլի աշխարհի առաջնությունԲառակապակցությունԲարդ նախադասությունԽատուտիկՄխիթար ԳոշԿանդիդոզԴարձվածքԻսրայել ՕրիՔինգսման։ Գաղտնի ծառայությունՀեպատիտ CՍիրիաՀամո ՍահյանՀայկական պետականությունների ղեկավարների ցանկՎիլհելմ Շտորիցի գաղտնիքըՕդի ջերմաստիճանԶևսՀղիություն (մարդ)Հասարակ հերպեսԲրոնխաբորբՍրտի ռիթմի խանգարումներՀիսուսի հարությունԵրիտասարդական պալատՀայաստանի թռչունների ցանկՎագինիզմՀայկյան տոմարԽնկո ԱպերԿոռուպցիաԾաղկազարդԳլաուկոմաԵգիպտոսԱրգանդՄարդու խորիոնային գոնադոտրոպինՎիտամին AԱրյան շրջանառությունԱլեքսանդր ՄակեդոնացիԵրևանԵրևանի պատմությունԱրատտաՀովհաննես ԹումանյանԴերբայԿրծքավանդակի ցավՊահպանակԱվստրալիաԱղբյուր ՍերոբԱնուղղակի խնդիրՀայկ նահապետԴերբայական դարձվածՄինետ44-օրյա պատերազմՖարինգիտՕրգանական միացություններԶինվորական կոչումներՏնտեսագիտությունՇիզոֆրենիաՍողուններԿատարՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Հրայր ԴժոխքՀայոց պատմությունԱֆրիկաՍննդային ալերգիա🡆 More