Ձյուն

Ձյուն, պինդ մթնոլորտային տեղում փաթիլների տեսքով։ Փաթիլներն ունենում են հիմնականում վեցանկյուն կամ վեցաթև աստղանման սառցային բյուրեղների տեսք՝ թերթիկավոր (միջին տրամագիծը՝ 0,3-1,9 մմ) և ձողաձև՝ (0,5-0,8 մմ)։ Անհողմ եղանակին մոտ 0 C-ի դեպքում ձնափաթիլները (զանգվածը՝ 0,0001-0,5գ), միանալով, խոշորանում են, ունենում մինչև մի քանի սմ տրամագիծ և առաջացնում ձնածածկույթ, որը ժամանակի ընթացքում փոփոխությունների է ենթարկվում։ Ձյունը Հայաստանի լեռնային շրջաններում տեղում է հոկտեմբեր-մայիսին, Արարատյան դաշտում՝ նոյեմբերի 2-րդ կեսից մարտին, Արագածի և Մասիսների վրա (3230 մետրից բարձր)՝ գրեթե ամբողջ տարին (ամռանը՝ խառը տեղումների ձևով)։

Ձյուն
Թարմ ձնափաթիլներ
Ձյուն
Ձյունապատ անտառ Շիպկայի լեռնանցքում /Բուլղարիա/
Ձյուն
Ձնահյուս
Ձյուն
Չիկագոն 2011 թ. ձնաբքից հետո
Ձյուն
Ալպերում

Երկրագնդի վրա, բարձրադիր լեռնային գոտիների հետ մեկտեղ, հավերժական ձնածածկույթով են պատված հսկայական տարածքներ հյուսիսային և հարավային բևեռների շրջաններում։

Ձյունը Հայաստանում

Հայաստանում ձյունը կազմում է տարեկան տեղումների 10-70 %-ը, ընդ որում, ըստ տեղի բարձրության, տոկոսը մեծանում է, Արարատյան դաշտում՝ 6-10%, միջին բարձրություններում (մինչև 2000 մ)՝ 10-20 %, 2000-3000 մ բարձրություններում՝ 20-30%, ավելի բարձր՝ 50-70 %։ Ցածրադիր շրջաններում ձյան տեղումներով օրերի թիվը տարեկան 20-25 է, Երևանում՝ 22, միջին բարձրություններում 25-40, 2000-2500 մետր բարձրություններում՝ 40-70, Արագած բլկ- ում՝ 126։ Ձյունը մաքրում է օդը, կանոնավորում հողի խոնավությունը, պաշտպանում աշնանացան մշակաբույսերը և ընդհանրապես նպաստում, որ կենդանիներն ու բույսերը կարողանան դիմակայել ձմռան սառնամանիքներին։

Գրականություն

  • Формозов А. Н. Снежный покров как фактор среды, его значение в жизни млекопитающих и птиц СССР. — М., 1990.
  • Известия Императорского Исторического Общества. Том XXV. 1889. С-Петербург.
  • Kenneth G. Libbrecht: Wie Schneekristalle entstehen, Spektrum der Wissenschaft, 2008 (Februar), S. 36ff.
  • Dietz, A.; Kuenzer, C.; Gessner, U.; Dech, S. (2012). «Remote Sensing of Snow – a Review of available methods». International Journal of Remote Sensing. doi:10.1080/01431161.2011.640964.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Ծանոթագրություններ

Ձյուն  Ընթերցե՛ք «ձյուն» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Ձյուն 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 710 Ձյուն 

Tags:

ԱրագածԱրարատյան դաշտՀայաստանՄասիս

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ալբերտ ԱզարյանԺենգյալով հացԻոսիֆ ՍտալինՍտրեպտոկոկային ֆարինգիտԱուտիզմՖոտոսինթեզԱրմավիրՈՒԵՖԱ Չեմպիոնների ԼիգաՃարտարապետությունՀին ՀունաստանԱրտիստը (Շիրվանզադե)ՀեմոգլոբինԱրյան ընդհանուր հետազոտությունԷջմիածնի Մայր ՏաճարՀայկական լեռնաշխարհՀինդուիզմԽատուտիկԷպոսԱլյումինԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱգաթա ՔրիստիԵրկաթԿարտոֆիլՄատենադարանՖուտբոլԱրտազատական համակարգՀայ պատմիչներՍահմանադրությունՀաստ աղիքների բորբոքումԳեղարդի վանքՀայկ նահապետՄեսրոպ ՄաշտոցԿենդանիների հատկանիշների ցանկԴեմոկրիտեսԱնիՀայ հեթանոսական առասպելներՏնտեսագիտությունՄատյան ողբերգությանՇուկաՔութեշԼեյկոցիտԱրուՖրանսուա ՌաբլեՀայաստանի գետերի ցանկՄաշկաբորբԼեղապարկՃապոնիաԿրավորական սեռՄխիթարյան միաբանությունՖոսֆորՋրի աղտոտումԳագիկ ԱՎիտամին AԱրևմտյան ՀայաստանԿանդիդոզԿոռուպցիաՆազիկ ԱվդալյանՇիրակի մարզՄԻԱՎ/ՁԻԱՀԲարդ ստորադասական նախադասությունՀռոմեական կայսրությունՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրԻրավունքՖրանսիայի քաղաքներՋրծաղիկՎասակ Սյունի (մարզպան)ԵգիպտոսԼիբանանՕրգազմՆոյՌոմանոս ՄելիքյանԵրաժշտական գործիքներՔրիստափոր ԿոլումբոսՄաշկային հիվանդություններԱրամ ԽաչատրյանՀայկական ֆիլմերի ցանկԶուգահեռագիծԻրան🡆 More