Առնո Բաբաջանյանի Անվան Պետական Երաժշտամանկավարժական Քոլեջ

Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջ, երաժշտական ուսումնական հաստատություն Երևանում, հիմնադրվել է 1967 թվականի հոկտեմբերի 1-ին։

Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ
Տեսակքոլեջ
Հիմնադրված էհոկտեմբերի 1, 1967
Անվանված էԱռնո Բաբաջանյան
ՏնօրենԱ. Հարությունյան
ԵրկիրԱռնո Բաբաջանյանի Անվան Պետական Երաժշտամանկավարժական Քոլեջ Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԵրևան, Ազատության 18
Կայքbabajanyancollege.am

Պատմություն

Հայաստանի կրթության և գիտության նախարարի 2003 թվականի օգոստոսի 1-ի N 559-Ա/Ք հրամանով Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական ուսումնարանն անվանափոխվել է Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի։ Ուսումնարանը կրում է հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի անունը։ Քոլեջը երաժշտական միջնակարգ մասնագիտական կրթություն է տվել շուրջ 4500 պատանիների։ Շրջանավարտներից լավագույններն արդի հայ երաժշտարվեստի անվանի գործիչներ են՝ ՀՀ ժողովրդական ու վաստակավոր արտիստներ, միջազգային ու հանրապետական մրցույթների դափնեկիրներ, տարբեր պարգևների և շքանշանների արժանակիրներ՝ երգիչներ Գեղամ Գրիգորյան, Էմմա Պապիկյան, Էմմա Գրիգորյան, ջութակահարներ Աննա Հարությունյան, Լուսինե Աղաբաբյան, դիրիժոր Ռուբեն Ասատրյան, դուդուկահարներ Մկրտիչ Կարապետյան, Կամո Սեյրանյան, ազգային երգի սիրված վարպետներ՝ Պապին Պողոսյան, Սուսաննա Սաֆարյան, Մանիկ Գրիգորյան, Դավիթ Ամալյան, Ինգա և Անուշ Արշակյաններ, դաշնակահարներ Անուշ Ամիրյան, Աշոտ Խաչատրյան, Արմեն Աղաջանյան հանրային ռադիոյի «Արևիկ» անսամբլի գեղարվեստական ղեկավար Արմեն Դիվանյան, հեռուստալրագրող, « Ջեզլ» վոկալ համույթի գեղարվեստական ղեկավար Նաիրա Գյուրջինյան, մի շարք մանակական երգերի հեղինակ Արմեն Դիվանյանի անվան «Արևներ» մրցույթի 2015 թվականի հաղթող Եվա Զարգարյանը և ուրիշներ։

Բաժիններ

Քոլեջում գործում են հետևյալ բաժինները՝

  • դաշնամուրային
  • լարային, փողային և հարվածային գործիքների
  • ժողովրդական նվագարանների
  • երաժշտատեսության
  • խմբավարության և դասական
  • ժողովրդական ու էստրադային երգեցողության

Փառատոններ և մրցույթներ

Քոլեջը պարբերաբար անց է կացնում տարբեր փառատոներ, ստուգատեսներ, համերգային զանազան երեկոներ, ինչպես նաև գործում են երաժշտական տարբեր խմբեր՝ ժողովրդական գործիքների նվագախումբ, ուսանողական երգչախումբ և կամերային համույթներ։

1996 թվականից ուսումնական հաստատության նախաձեռնությամբ երկու տարին մեկ անգամ անցկացվել է Առնո Բաբաջանյանի անվան երիտասարդ դաշնակահարների թվով 6 հանրապետական մրցույթներ, որոնք կոչված էին հայտնաբերելու հանրապետության միջնակարգ օղակի առավել շնորհալի և օժտված դաշնակահարների։ 2011 թվականին ՀՀ Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ քոլեջի կողմից անցկացվեց Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ-փառատոն՝ նվիրված կոմպոզիտորի ծննդյան 90 ամյակին։ 2013 թվականի հունիսի 12-19 ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ քոլեջի կողմից անցկացվեց Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային 2-րդ մրցույթ-փառատոնը, որին մասնակցում էին 90-ից ավել դաշնակահարներ ՀՀ բոլոր մարզերից, ԼՂՀ-ից, Սիրիայից, Վրաստանից, Ղազախստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ավստրալիայից։

Հայտնի շրջանավարտներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Առնո Բաբաջանյանի Անվան Պետական Երաժշտամանկավարժական Քոլեջ ՊատմությունԱռնո Բաբաջանյանի Անվան Պետական Երաժշտամանկավարժական Քոլեջ ԲաժիններԱռնո Բաբաջանյանի Անվան Պետական Երաժշտամանկավարժական Քոլեջ Փառատոններ և մրցույթներԱռնո Բաբաջանյանի Անվան Պետական Երաժշտամանկավարժական Քոլեջ Հայտնի շրջանավարտներԱռնո Բաբաջանյանի Անվան Պետական Երաժշտամանկավարժական Քոլեջ ԾանոթագրություններԱռնո Բաբաջանյանի Անվան Պետական Երաժշտամանկավարժական Քոլեջ Արտաքին հղումներԱռնո Բաբաջանյանի Անվան Պետական Երաժշտամանկավարժական Քոլեջ1967Հոկտեմբերի 1

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Օրալ սեքսՈրոտանի կիրճԱլեքսանդր ՄակեդոնացիԵղնջացանՀին աշխարհի յոթ հրաշալիքներՌոբերտ ՖիշերԱռաքյալը (Մուրացան)Արմավիրի մարզՀայաստանի պատմական մայրաքաղաքներՄարդու պապիլոմավիրուսՕդՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԱլեքսանդր ՇիրվանզադեՄայիսյան հերոսամարտերՄագաղաթՈրովայնային ցավԱրամ ԱսատրյանԱռիթմիաԵրեքնուկԱրծիվներՍպիրտԱրտաշեսյաններՈրոշիչՀայկական պետականությունների ղեկավարների ցանկԵռանկյունՇախմատՄուսա լեռան քառասուն օրըՀայաստանի թռչունների ցանկՀայոց լեզվի պատմությունԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)ԹութքԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)ԻնդոնեզիաԱրտիստը (Շիրվանզադե)Նյարդային համակարգՕձերՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտՈւիլյամ ՇեքսպիրՄակդիրԿաթվածԵրվանդ ՔոչարԲարդ համադասական նախադասությունԼյուդվիգ վան ԲեթհովենՏեղի պարագաՀայ գրերի գյուտՓայծաղՎաղարշապատԽոսրովի անտառ պետական արգելոցՀայաստանի կենտրոնական բանկՀովհաննես ՇիրազԱկրոստիքոսԴարձվածքԱզգային ժողովրդավարական բևեռՍպիտակի երկրաշարժԱրյան ճնշումԱրեգակնային համակարգԱբովյան (քաղաք)Տիգրան ՄանսուրյանՇրջակա միջավայրՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՇաղկապենաբորբԱրյունահոսությունՈւկրաինաԱրեգակԻբուպրոֆենԳետԱմառԲնությունԱրձակՀայկական ճարտարապետությունԱկնարկ (ժանր)Իսրայել ՕրիԱրամ ԽաչատրյանՈւղիղ խնդիրՊատվի համար (դրամա)ԿաթնասուններԴավիթ ԲեկԼևոմեկոլԵնթակա🡆 More