Անեսթեզիոլոգիա

Անեսթեզիոլոգիա (հին հունարեն՝ ἀν-, ժխտական նախածանց, αἴσθησις, զգայունակություն և λόγος, ուսուցում) կամ անզգայաբանություն, ուսումնասիրում է սուր ցավի պատճառները, որոնք առաջանում են տրավմաների, վիրաբուժական միջամտությունների հետևանքով, սուր հիվանդություններ և ախտաբանական վիճակներ։ Անեսթեզիոլոգիան կլինիկական բժշկագիտության բնագավառ է, վիրահատության ընթացքում անզգայացման և կենսական կարևոր օրգանների ֆունկցիաների (շնչառություն, արյան շրջանառություն, նյութափոխանակություն) մարման հիմնական օրինաչափություններն ուսումնասիրող համալիր գիտություն։

Անեսթեզիոլոգիա
Անեսթեզիոլոգիայի պատրաստվող 6-ամյա հիվանդ

Խնդիր

Զուտ գործնական առումով անեսթեզիոլոգիայի հիմնական խնդիրն է ապահովել հիվանդի անվտանգությունը վիրահատական բուժման բոլոր փուլերում, կանխելով կամ նվազեցնելով օրգանիզմի արձագանքը, նաև վերականգնել նրա վնասված ֆունկցիաները։

Նկատվում է նաև մի շարք պսիխոզների և հիսթերիայի դեպքում։ Անզգայացում կարող է ընդգրկել զգայության մեկ կամ մի քանի տեսակներ, անայգեզիա՝ ցավի զգացողության բացակայություն, թերմանեսթեզիա՝ ջերմային զգացողության բացակայություն, ագևզիա՝ համի զգացողության կորուստ, անոսմիա՝ հոտառության բացակայություն։ Արհեստական եղանակով անզգայացում կարելի է առաջացնել անզգայացնող նյութերի (նովոկաին, դիկտին) միջոցով՝ վիրահատությունների ժամանակ ցավի զգացողությունը վերացնելու նպատակով։

Զարգացման պատմություն

Անզգայացման հիմնական մեթոդները՝ նարկոզը և տեղային անզգայացումը, հայտնագործել են դեռևս 19-րդ դարում։ 1846 թվականին ատամնաբույժ Ու. Մորտոնը ենթածնոտային գեղձի ուռուցքը հեռացնելիս օգտագործել է եթերի գոլորշիները։ 1885 թվականին Հոլստեդը որպես տեղային (հաղորդչական) անզգայացնող կիրառել է կոկաինը։

Հայաստանում

ՀՀ-ում ընդհանուր և տեղային անզգայացման տարբեր մեթոդների ներդրման առաջին փորձերը ձեռնարկել են վիրաբույժներ Ռ. Յոլյանը, Հ. Գևորգյանը, Ս. Շարիմանյանը, Վ. Սարուխանյանը, Ս. Ավդալբեկյանը, Դ. Դանիելբեկը, Հ. Մինասյանը և ուրիշներ։

Հանրապետությունում անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի զարգացմանը և մասնագետների պատրաստմանը նպաստել է բժիշկների կատարելագործման ինստիտուտում (այժմ՝ Ազգային առողջապության ինստիտուտ) կրծքային վիրաբուժության և անեսթեզիոլոգիայի ամբիոնի կազմակերպումը (վարիչ՝ Ս. Ավդալբեկյան), ով 1991 թվականին վերափոխվեց անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի ամբիոնի (վարիչ՝ Դ. Մելքոնյան)։ Բարձրորակ կադրերի և նյութատեխնիկական հիմքի առկայությունը հնարավորություն տվեց Ալ. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում, «Հայաստան», «Երերունի», «Շտապ օգնություն», «Մայրության և մանկության պահպանություն» բժշկական կենտրոններում, Հանրապետական մանկական հիվանդանոցում ստեղծել անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի խոշոր բաժանմունքներ։ Վերակենդանացման ամենօրյա պրակտիկայում հաջողությամբ կիրառվում Են արյունա- և ավշակլանումը, հեմոդիալիզի, պլազմոֆորեզի, գերճնշումային թթվածնաբուժության և այլ ժամանակակից մեթոդներ։

ՀՀ ԳԱԱ ՆՕՔԻ-ում սինթեզվել և կլինիկական պրակտիկայում ներդրվել են մկանային ռելաքսանտներ (օրինակ՝ դիթիլին) և նարկոտիկ ցավամոքիչ (ֆենապրիդին) դեղանյութեր։ Անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի տեսական ու գործնական հարցերը մշակվում են Գ. Անժելովի Դ. Մելքոնյանի, Գ. Մխոյանի, Ռ․ Վիրաբյանի, ղեկավարությամբ։

Այլ գիտությունների հետ կապ

Անեսթեզիոլոգիան սերտորեն կապված է վերակենդանացման, ինչպես նաև անեսթեզիոլոգը լուծում է խնդիրներ՝ պահպանելով կյանքի աջակցության պարամետրերը (շնչառություն, արյան շրջանառություն) անզգայացման ժամանակ։ Այն կազմում է վիրաբուժության մի մասը, էվոլյուցիայի արդյունքում դարձել է ինքնուրույն գիտություն։ Ավանդաբար, անեսթեզիոլոգիային կից գնում է վերակենդանացումը, հիմնականում նրանց առջև դրված խնդիրների նմանության պատճառով, որոնք դրված են բժիշկ-անեսթեզիոլոգի և բժիշկ-ռեանիմատոլոգի առջև (պահպանելով կենսական կարևոր օրգանների և հոմեոստազի գործունեությունը)։ Այդ երկու ոլորտներում շարունակաբար նկատվում է տեղեկատվության ծավալի աճ։

Աղբյուրներ

  • Морган Д. Э. (мл.), Михаил М. С. Клиническая анестезиология. Книга первая. — 2-е изд., испр. — М.: Бином, 2006.

Արտաքին հղումներ

Անեսթեզիոլոգիա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անեսթեզիոլոգիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 403 Անեսթեզիոլոգիա 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Անեսթեզիոլոգիա 

Tags:

Անեսթեզիոլոգիա ԽնդիրԱնեսթեզիոլոգիա Զարգացման պատմությունԱնեսթեզիոլոգիա ՀայաստանումԱնեսթեզիոլոգիա Այլ գիտությունների հետ կապԱնեսթեզիոլոգիա ԱղբյուրներԱնեսթեզիոլոգիա Արտաքին հղումներԱնեսթեզիոլոգիաԱխտաբանությունԱրյան շրջանառությունՀին հունարենՀիվանդությունՆյութափոխանակությունՇնչառությունՎիրահատությունՏրավմա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հարցական նշանԱվստրիաBTSԿելվին (չափման միավոր)Միզուղիների ինֆեկցիաներՇտերնի անվան կոնսերվատորիաԹութքՀայերենի այբուբենՈսկիԿոնքի բորբոքային հիվանդությունԾառԵս և նաՎիտամին D-ի անբավարարությունՎիտամինՀին աշխարհի յոթ հրաշալիքներԱծանցյալԿանոնավոր եռանկյունԲնական թիվՀայաստանի պատմական մայրաքաղաքներԹվական անունԱնթառամՀռոմեա-սելևկյան պատերազմՍոս ՍարգսյանԲրազիլիաՊապ թեստՏաղավար տոներԲանակում (հեռուստասերիալ)Ալպիական մանուշակ (պատմվածք)Սրտամկանի ինֆարկտԱլեքսանդր ԹամազովՍպիտակուցներԿիլիկիայի հայկական թագավորությունԲերանաբորբՀայ ֆիդայիներԱշխարհի բնակչությունԱլգորիթմՄարտի 28Հին ՀունաստանԱղանդավորությունՀայաստանի ձկների ցանկՄայրության և գեղեցկության օր (Հայաստան)ԳերճնշումԱլեքսանդր ԹամանյանՀայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրքԷրեկտիլ դիսֆունկցիաԵրևանԴոն Կիխոտ (վեպ)Հայաստանի զինանշանԴավիթ ԲեկՀայաստանի բուսական աշխարհՑրված սկլերոզՏասնաբանյաԳրիգոր ԶոհրապԶատիկԱլբերտ ԱզարյանՀեշտոցային արտադրությունԵրուսաղեմՀոլանդերեն ՎիքիպեդիաՄարդու կմախքԱստվածաշունչՀամո ՍահյանՄեսրոպ ՄաշտոցԼուսինԲարդ համադասական նախադասությունՄինաս ԱվետիսյանՍրտի ռիթմի խանգարումներՀուլիոս ԿեսարՍրբանային սեքսԿաթվածԱլեքսանդր ՄակեդոնացիՄակդիրՍասունցի ԴավիթԱշխարհի երկրներն ըստ տարածքիԳերմանիաՀատկացուցիչՍեռական հարաբերություն🡆 More