Անդրեյ Գեյմ

Սըր Անդրեյ Գեյմ (հոլ.՝ Andre Geim, հոկտեմբերի 21, 1958(1958-10-21), Սոչի, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հոլանդացի և բրիտանացի ֆիզիկոս, 2010 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր (Կոնստանտին Նովոսելովի հետ համատեղ), Լոնդոնյան թագավորական հասարակության անդամ (2007 թվականից), առավել հայտնի է ինչպես գրաֆիտի հայտնաբերողներից մեկը։ 2011 թվականի դեկտեմբերի 31-ին Եղիսաբեթ II թագուհու հրամանով գիտության ասպարեզում նվաճումների համար ստացել է բակալավրի կոչում պաշտոնական իրավունքով իր կոչման կողքը օգտագործել «Պարոն» կոչումը։

Անդրեյ Գեյմ
հոլ.՝ Andre Geim
Անդրեյ Գեյմ
Ծնվել էՀոկտեմբերի 21, 1958
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ, Սոչի
Մահացել է{{{2}}} ԽՍՀՄԱնդրեյ Գեյմ Նիդերլանդներ, Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Բնակության վայր(եր)Մանչեսթեր
ՔաղաքացիությունԱնդրեյ Գեյմ ԽՍՀՄ, Անդրեյ Գեյմ Նիդերլանդների Թագավորություն և Անդրեյ Գեյմ Միացյալ Թագավորություն
Ազգությունհոլանդացի
բրիտանացի
ՄասնագիտությունՊինդ մարմնի ֆիզիկա
նանոտեխնոլոգիա
Հաստատություն(ներ)Մանչեստերի համալսարան
Նեյմեգենի համալսարան (1994—2000)
Գործունեության ոլորտպինդ մարմնի ֆիզիկա և Նանոտեխնոլոգիա
Պաշտոն(ներ)Langworthy Professor? և Regius Professor of Physics?
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա և Չինաստանի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու
Տիրապետում է լեզուներինանգլերեն և ռուսերեն
Եղել է գիտական ղեկավարԿոնստանտին Նովոսելով
Հայտնի աշակերտներԿոնստանտին Նովոսելով
Ինչով է հայտնիԳրաֆիտի հետազոտող
հայտնագործել է «gecko tape»-ը
մարդ, ով ստիպել է գորտին թռչել
ՊարգևներՆոբելյան մրցանակ Ֆիզկիայի բնագավառից (2010)
Կոպլիի շքանշան (2013 )
Հյուզի շքանշան (2010)
Կյորբերի շքանշան (2009)
Եվրոֆիզիկայի մրցանակ (2008)
Մոտտի մրցանակ (2007)
Շնոբելյան մրցանակ (2000)
Ամուսին(ներ)Irina Grigorieva?
Անդրեյ Գեյմ Andre Geim Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել է 1958 թվականին Սոչի քաղաքում, գերմանական ծագմամբ ինժեներների ընտանիքում (միակ բացառությունը Գեյմի ընտանիքում եղել է նրա մայրական կողմից մեծ տատիկը, ով հրեա է եղել)։ Գեյմը իրեն համարում է եվրոպացի և կարծում է, որ կարիք չունի առավել խորապես ուսումնասիրել իր արմատները։ 1964 թվականին ընտանիքը տեղափոխվել է Նալչիկ։

Հայրը՝ Կոնստանտին Գեյմը, (1910—1998) 1964 թվականից աշխատել է Նալչիկի էլեկտրական վակուումի գործարանում, որպես գլխավոր ինժեներ, մայրը՝ Նինա Բայերը (ծնվ. 1927), աշխատել է գլխավոր տեխնոլոգ։

1975 թվականին Անդրեյ Գեյմը ավարտել է Նալչիկի № 3 դպրոցը ոսկե մեդալով և աշխատում է ընդունվել Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ, բայց չի ստացվում։ 8 ամիս աշխատելով Նալչիկի էլեկտրական վակուումի գործարանում 1976 թվականին ընդունվել է Նալչիկի էլեկտրական վակուումի գործարան։

Մինչև 1982 թվականը սովորել է ֆիզիկայի ֆակուլտետում, գերազանց ավարտել է և ընդունվել է ասպիրանտուրա։ 1987 թվականին դարձել է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու։

1990 թվականին ստացել է անգլիական թագավորական հասարակության կրթաթոշակ և դուրս է եկել ԽՍՀՄ-ից։ Աշխատել է Նոթինգեմյան համալսարանում, Բատայի համալսարանում, նաև ոչ այդքան երկար Կոպենհագենի համալսարանում։ Իսկ հիմա Մանչեստերյան կենտրոնի ղեկավարն է նանոտեխնոլոգիայի բնագավառում։

2008 թվականին ստանում է առաջարկություն, որպեսզի գլխավորի Մաքս Պլանկի համալսարանը Գերմանիայում, բայց մերժում է։

Նիդեռլանդների Թագավորության ենթակա։ Կինը՝ Իրինան, աշխատել է, ինչպես Գեյմը, Պինդ մարմինների ֆիզիկայի ինստիտուտում, իսկ այժմ աշխատում է Մանչեստերի համալսարանի լաբորատորիայում ամուսնու հետ։

Գեյմին Նոբելյան մրցանակ հանձնելուց հետո Միջազգային համագործակցության հիմնադրամի վարչության տնօրեն Ալեքսեյ Սիտնիկովը հայտարարում է, որ մտադրություն ունի Գեյմին հրավիրել Սկոլկովում աշխատելու։ Գեյմը հայտարարում է.

Անդրեյ Գեյմ  Ձեր մոտ մարդիկ լրի՞վ են խելքները կորցրել։ Նրանք մտածում են, որ եթե նրանք ինչ-որ մեկին շաղախեն մի պարկ ոսկու մեջ, ապա կարող են բոլորին հրավիրե՞լ: Անդրեյ Գեյմ 

Գիտական ձեռքբերումներ

Գեյմի ձեռքբերումներից կարելի է առանձնացնել բիոյնիկական ադգեզիվայի (սոսինձ) ստեղծումը, ավելի ուշ հայտնի է դառնում, որպես gecko tape:

Այդեպես ճանաչված է նրա «Magnetic levitation» փորձը, ինչպես նաև հայտնի «թոչողը», որի համար Գեյմը հանրահայտ մաթեմատիկոսի Մայքլ Բերրի հետ 2000 թվականին ստացել է Իգնոբելյան մրցանակ։

2004 թվականին Անդրեյ Գեյմը իր աշակերտի հետ հայտանգործում է գրաֆիտ-ի ստացման եղանակը։ Իսկ ինչպես պարզվեց հետագայում, գրաֆիտը ունի մի շարք հետաքրքիր հատկություններ։

Այդ հայտնագործության համար Ֆիզիկայի ինստիտուտը (Մեծ Բրիտանի)) 2007 թվականին Գեյմին պարգևատրում է Մոտտի մրցանակով։ Նա նաև ստաում է Եվրոֆիզիկայի մրցանակը։ 2010 թվականին գրաֆիտի հայտնաբերումը նաև նպաստում է, որ նա արժանանում է Նոբելյան մրցանակին։ Գեյմը դառնում է առաջին գիտնականը, ով ստանում է և՛ Ժնոբելյան, և՛ Նոբելյան մրցանակներ։ 2013 թվականին ստացել է Կոպլի մեդալը։

Որոշ հրապարակումներ

Հետաքրքիր փաստեր

  • Անդրեյ Գեյմ հետաքրքրվում էր ալպինիզմով։ Նրա առաջին նվաճումը դարձավ Էլբրուսը, իսկ սիրելի լեռը՝ Կիլիմանջարոն։
  • Գիտնականը տարբերվում էր յուրօրինակ հումորով։ Դրա վառ ապացույցներից մեկը լեվիտացիայի մասին հոդվածն է, որում Գեյմի համահեղիկնակը նշվում էր իր սիրելի համստերներ Տիշան։ Հենց ինքը՝ Գեյմը, այս հոդվածի առթիվ հայտարարել էր, որ կրծողի դերը բավականին մեծ էր։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Հոդվածներ

Հարցազրույց

Անդրեյ Գեյմ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Գեյմ» հոդվածին։

Tags:

Անդրեյ Գեյմ ԿենսագրությունԱնդրեյ Գեյմ Գիտական ձեռքբերումներԱնդրեյ Գեյմ Հետաքրքիր փաստերԱնդրեյ Գեյմ ԾանոթագրություններԱնդրեյ Գեյմ ԳրականությունԱնդրեյ Գեյմ Արտաքին հղումներԱնդրեյ Գեյմ19582007 թվական2011 թվականd:Q104104ԱնգլիացիներԴեկտեմբերի 31Եղիսաբեթ IIԼոնդոնԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀոլանդացիներՀոլանդերենՀոկտեմբերի 21Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական ՀանրապետությունՍոչիՖիզիկայի Նոբելյան մրցանակՖիզիկոս

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հարավային ԿորեաԿարմիր գիրքՄարդու խորիոնային գոնադոտրոպինՁվարանի կիստաՄարդու կմախքՔիմիական տարրերի ցանկՄոմիկԵրվանդ ԱզատյանԳլխուղեղԻմպրեսիոնիզմՄոնթե ՄելքոնյանՀապավումՄիսաք ՄեծարենցԱղերԹոքի քաղցկեղԿառավարում (տնտեսագիտություն)Վանի թագավորությունՍերմնահեղուկԿոկորդաբորբԿտավատԲասկետբոլԵրկաթ պակասորդային սակավարյունությունԷստրոգեններՎերածնունդԵրևանի թանգարանների ցանկԲեզոարյան այծՀակաբիոտիկներՀայաստանՀայկ նահապետԲարդ նախադասությունԱրհեստական բանականությունԵրաժշտական գործիքներՔարերի սիմֆոնիաԲորիս շունՍինգապուրՀին ՀռոմՄխիթար ԳոշԱղտոտումՔաղցկեղՄկաններՌուսաստանԱշոտ Ա ՄեծԵրևանՕրալ սեքսՀայաստանի բուսական աշխարհՍողուններԼիմֆոմաԱրցախի ՀանրապետությունԱռաջավորասիական ընձառյուծՍարդարապատի հերոսամարտԾաղիկՔինգսման։ Գաղտնի ծառայությունԹոքաբորբԱրա Գեղեցիկ և ՇամիրամԿանանց միջազգային օրՀայկական անձնագիրԵրիկամային անբավարարությունՀայկական դիցաբանությունՀայ Յեղափոխական ԴաշնակցությունԱյծեղջյուրԱվստրալիայի ճարտարապետությունՍասնա ծռերԱվետիք ԻսահակյանԱրաքսԴՆԹԳեղարդի վանքՀայաստանի կենդանական աշխարհՂազախստանԵրազների մեկնաբանությունՄերկուրի (մոլորակ)ՊելեԱրգանդի վզիկի քաղցկեղՇաքարային դիաբետՀունգարիաՀայաստանի պատմական մայրաքաղաքներՍիամանթոՀայկյան տոմար🡆 More