Իգնոբելյան Մրցանակ

Իգնոբելյան մրցանակներ (կամ Շնոբելյան, կամ Հականոբելյան մրցանակներ), շնորհվում են այն «նվաճումների համար, որոնք սկզբում ստիպում են ծիծաղել, իսկ այնուհետև՝ մտածել»։ Թվով տասը Իգնոբելյան մրցանակները բաշխվում են ամեն տարի հոկտեմբերի սկզբին` այն ժամանակ, երբ հայտարարվում են իսկական Նոբելյան մրցանակակիրների անունները։ Այս մրցանակը հիմնվել է 1991 թվականին Մարկ Աբրահամսի և «Արտակարգ հետազոտությունների տարեգիրք» ամսագրի կողմից և շնորհվում է արտասովոր և սրամիտ հետազոտությունների համար, որպեսզի լայն հանրության ուշադրությունը գրավեն և հետաքրքրություն խթանեն դեպի գիտությունը, բժշկությունը և տեխնոլոգիաները։

Իգնոբելյան մրցանակ
ՏեսակՀակամրցանակ
ԵրկիրԻգնոբելյան Մրցանակ ԱՄՆ
Հիմնադրվել է1991
ՊարգևադրողAnnals of Improbable Research?
Շնորհվում էարտասովոր և սրամիտ հետազոտությունների համար
Առաջին շնորհում1991
Կայքimprobable.com/ig/winners/(անգլ.)

Անվանման ծագում

Մրցանակի անվանումը եկել է անգլ.՝ Ig Nobel Prize անվանումից, որի բառախաղի միջոցով (ignoble - «ամոթալի») ստեղծվել է ծաղրական էֆեկտ։ Ռուսերեն տարբերակում անվանումը նույնպես թարգմանվում է բառախաղի միջոցով՝ Ծաղրային Նոբելյան մրցանակ (ռուս.՝ «Шуточная нобелевская премия»)։ Այն իր հերթին հղում է մեծ քթի (шнобель - большой нос), քանի որ հենց այդ մրցանակն է շնորհվում մրցանակակիրներին և կապված է գիտնականի ծաղրական կերպարի հետ։ Հայերեն ավելի լայն տարածում է ստացել Իգնոբելյան մրցանակ կամ Հականոբելյան տարբերակը։

Մրցանակաբաշխություն

Ամեն տարի Նոբելյան մրցանակի դափնեկիրները՝ մեծ ակնոցներով, արհեստական քթերով և ֆեսերով գալիս են շնորհնելու մրցանակները։ Հարվարդի համալսարանի դահլիճներից մեկում, որտեղ անցկացվում է այս արարողությունը, թռչում են թղթե ինքնաթիռներ։ Մրցանակակիրների ուղերձի ժամանակը սահմանափակված է 60 վայրկյանով, այլապես նրանց կանգնեցնում է մի աղջիկ, որը բարակ ձայնով բացականչում է. «Խնդրում եմ, վերջ տվե՛ք, ձանձրանում եմ»։ Մրցանակակիրներին շնորհում են, օրինակ, ֆոլգայից պատրաստված մեդալ կամ չխկչխկացնող ծնոտներ, ինչպես նաև մրցանակի վկայական, որը ստորագրված է երեք Նոբելյան մրցանակակիրների կողմից։

Մրցանակաբաշխությունը հեռարձակվում է ամերիկյան հեռուստալիքներով և ռադիոյով մի քանի լեզվով։ Այն կարելի է նաև դիտել ուղիղ եթերում մրցանակի պաշտոնական կայքում։ Մրցանակաբաշխությունից մի քանի օր անց Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում մրցանակակիրները կարող են դասախոսություն կարդալ՝ բացատրելով իրենց հետազոտությունները և նրանց նշանակությունը։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Մ․ Աբրահամս, Իգնոբելյան մրցանակներ, Մոսկվա, АСТ հրատարակչություն, 2006. ISBN 5-17-030356-4
  • Մ․ Աբրահամս, Իգնոբելյան մրցանակներ-2, Մոսկվա, АСТ հրատարակչություն, 2009. ISBN 978-5-17-052229-3

Tags:

Իգնոբելյան Մրցանակ Անվանման ծագումԻգնոբելյան Մրցանակ ՄրցանակաբաշխությունԻգնոբելյան Մրցանակ ԾանոթագրություններԻգնոբելյան Մրցանակ ԳրականությունԻգնոբելյան Մրցանակ1991 թվականՆոբելյան մրցանակ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Աշոտ Գ ՈղորմածԹոնդրակյաններԵրիցուկՎանԿանաչ դաշտը (պատմվածք)Ատոպիկ մաշկաբորբՀակոբ ԿոջոյանԱրևշատ Ավագյան (բանաստեղծ, նկարիչ)ԿատուներՀայաստանի պատմական մայրաքաղաքներԹուրքիաՔարային շինանյութերԹթվածինՀարավային ԿովկասՊարբերական աղյուսակԵրևանի թանգարանների ցանկԹորոս ՌոսլինԷյֆելյան աշտարակԱնտանտՎանի թագավորության արքաների ցանկԽատուտիկ սովորականՄոնա ԼիզաԽոսքի մասերՋորջ ԲայրոնՀայաստանի Ազգային ժողովԵզդիներՍտեփան Զորյան (գրող)Էլեկտրական հոսանքԿալցիումի օքսիդՄողեսներՀայկական դրամԲրազիլիաՓոշոտումԹբիլիսիԾիծեռնակներՓորլուծությունԶվարթնոցի տաճարԱրամ ԱԱնիՏիգրան ՄանսուրյանԱնուղղակի խնդիրԲանակում (հեռուստասերիալ)ԿոնՍիրտԳայլերԱրաբական Միացյալ ԷմիրություններՁգողականությունՀայաստանի ՍահմանադրությունԱրտաշեսյաններՀաստատուն բաղադրության օրենքՑեղասպանությունԱրամ ԽաչատրյանԽոսրովի անտառ պետական արգելոցԱլերգիաՍինդրիկՇեշտtgpa2Տերունական աղոթքՀատակումՕհմի օրենքԶուգահեռագիծՁայնավորներԱշխարհի բնակչությունՀայկական բանակ (1918-1920)Պարզ թիվԼևոմեկոլՀայկական գորգԿարտոֆիլՀայաստանի թռչունների ցանկԾխախոտԷկոհամակարգՀամանուններԱմբերդ (ամրոց)Երվանդ ՔոչարՀրանտ ՄաթևոսյանՍտորոգյալՌոբերտ ՖիշերՊեպոՈրդան կարմիր🡆 More