Անդրեյ Բիտով: ռուս գրող

Անդրեյ Բիտով (ռուս.՝ Андрей Георгиевич Битов, մայիսի 27, 1937(1937-05-27), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 3, 2018(2018-12-03), Մոսկվա, Ռուսաստան), ռուս ականավոր գրող, ռուս գրականության մեջ պոստմոդեռնիստական ուղղության հիմնադիրներից մեկը։

Անդրեյ Բիտով
Андрей Битов
Անդրեյ Բիտով: Կենսագրություն, Ստեղծագործական կյանք, Հայերեն թարգմանությամբ
Ծնվել էմայիսի 27, 1937(1937-05-27)[…]
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էդեկտեմբերի 3, 2018(2018-12-03)[…] (81 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանShuvalovskoe Cemetery
Մասնագիտությունգրող, արձակագիր և ակնարկագիր
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունԱնդրեյ Բիտով: Կենսագրություն, Ստեղծագործական կյանք, Հայերեն թարգմանությամբ ԽՍՀՄ և Անդրեյ Բիտով: Կենսագրություն, Ստեղծագործական կյանք, Հայերեն թարգմանությամբ Ռուսաստան
ԿրթությունՍցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ և Սանկտ Պետերբուրգի պետական լեռնահանքային ինստիտուտ (1962)
ԱնդամակցությունRussian PEN Center?
ԱշխատավայրՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Պարգևներ
ԱմուսինԻնգա Պետկևիչ
Կայքandrey-bitov.ru
Անդրեյ Բիտով Վիքիքաղվածքում
Անդրեյ Բիտով: Կենսագրություն, Ստեղծագործական կյանք, Հայերեն թարգմանությամբ Andrei Bitov Վիքիպահեստում

Կենսագրություն

Ընտանիք

Հայրը՝ Գեորգի Լեոնիդովիչ Բիտովը (1902-1977 թթ.), մասնագիտությամբ ճարտարապետ էր։ Մայրն՝ Օլգա Ալեքսեևնա Կեդրովան (1905-1990 թթ.), մասնագիտությամբ իրավաբան էր։

Եղբայրն՝ Օլեգ Բիտովը (1932-2003 թթ.), լրագրող-միջազգայնագետ և ամերիկյան գիտաֆանտաստիկ գրականության թարգմանիչ էր։ 1983 թվականի սեպտեմբերի 1-ին անհետացել էր Իտալիայում, ուր գործուղվել էր որպես «Լիտերատուրնայա գազետա»-յի արտասահմանյան մշակույթի բաժնի վարիչ՝ Վենետիկի կինոփառատոնը լուսաբանելու նպատակով։ Մեկ տարի անց Մեծ Բրիտանիայից վերադարձավ ԽՍՀՄ։ ԽՍՀՄ ԱԳՆ-ում անցկացված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իրեն առևանգել էին արևմտյան հատուկ ծառայությունները։ Վերադարձից հետո շարունակեց աշխատել նույն թերթում։ 1989 թվականին լույս տեսավ այդ իրադարձությունները նկարագրող նրա «Մեկ տարի տևողությամբ «կինոփառատոնը». Հաշվետվություն ձգձգված գործուղման մասին» գիրքը։

Անդրեյ Բիտով: Կենսագրություն, Ստեղծագործական կյանք, Հայերեն թարգմանությամբ  Անդրեյ Բիտովն աստիճանաբար ճանաչում էր գտնում որպես առաջատար ռուս արձակագիր, սակայն իր խոսքում չէր թաքցնում իր սրտնեղությունը նրանից, որ Արևմուտքում իր ազգանունը հայտնի էր եղբոր շնորհիվ, ինչպես նաև, որ եղբայրն այդպես էլ նրան ճշմարտությունը չասեց։ Անդրեյ Բիտով: Կենսագրություն, Ստեղծագործական կյանք, Հայերեն թարգմանությամբ 

Անդրեյ Բիտովը երկու անգամ է եղել ամուսնացած։ Զավակները՝ Աննա (ծնվ. 1962 թվականին), Իվան (ծնվ. 1977 թվականին) և Գեորգի (ծնվ. 1988 թվականին)։

Մանկություն

Անդրեյ Բիտովը բնիկ պետերբուրգցի է, ծնվել և մեծացել է Լենինգրադի կենտրոնական շրջաններից մեկում՝ Պետրոգրադսկայա ստորոնայում։

Կրթություն

1954 թվականին ավարտել է թիվ 213 միջնակարգ դպրոցը (այն ժամանակ գտնվում էր Ֆոնտանկա գետի առափնյա փողոցում), որը քաղաքի առաջին դպրոցն էր, որտեղ մի շարք առարկաներ դասավանդվում էին անգլերեն։ Դպրոցական տարիներին նաև զբաղվել է մարմնամարզությամբ և լեռնագնացությամբ, 16 տարեկանում ստացել է «ԽՍՀՄ ալպինիստ» նշանը։

1957 թվականին ընդունվել է Լենինգրադի լեռնագործական ինստիտուտ, որտեղ մասնակցել է Գլեբ Սեմյոնովի ղեկավարած գրական միավորման աշխատանքին։ 1957-1958 թվականներին ծառայել է երկրի հյուսիսում՝ ԽՍՀՄ Զինված ուժերի շինարարական գումարտակում։ 1958 թվականին վերականգնվել է ինստիտուտում, 1962 թվականին ավարտել է երկրաբանահետախուզական ֆակուլտետը։

1965-1967 թվականներին սովորել է Մոսկվայում՝ մասնակցելով Կինոյի պետական համամիութենական ինստիտուտի (ՎԳԻԿ) բարձրագույն սցենարական դասընթացը։

1973-1974 թվականներին սովորել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում, գրել և պաշտպանության է ներկայացրել թեզ «գրականության տեսություն» մասնագիտությամբ, սակայն այն, ի վերջո, չի պաշտպանել։

Ստեղծագործական կյանք

Գրել սկսել է 1956 թվականին։ Գրում էր ոտանավորներ, ինչպես նաև Վիկտոր Գոլյավկինի ազդեցությամբ գրված կարճ աբսուրդիստական պատմվածքներ, որոնք առաջին անգամ հրապարակվեցին 1990-ականներին։ Հարցազրույցներում Բիտովն ինքն իրեն հաճախ անվանում էր ոչ պրոֆեսիոնալ գրող։

1965 թվականից ԽՍՀՄ Գրողների միության անդամ է։ 1960 թվականից մինչև 1978 թվականը լույս են տեսել Բիտովի շուրջ տասը գիրք։

1978 թվականին ԱՄՆ-ում լույս տեսավ Բիտովի «Պուշկինի տուն» վեպը, իսկ 1979 թվականին մասնակցեց խորհրդային գրաքննությունը մերժող «Մետրոպոլ» գրական ալմանախի ստեղծմանը։ Արդյունքում՝ զրկվեց ԽՍՀՄ-ում տպագրվելու և գրական աշխատանքով ապրուստը վաստակելու հնարավորությունից։

«Վերակառուցման» քաղաքականության հռչակմամբ՝ 1986 թվականին վերադարձավ ԽՍՀՄ գրական կյանք, նաև ստացավ արտասահմանյան ճամփորդություններ կատարելու հնարավորություն։ Այդ տարիներին աշխույժ մասնակցություն է ունեցել հասարակական կյանքին։ 1988 թվականին մասնակցել է Ռուսաստանի ՊԵՆ ակումբի ստեղծմանը, 1991 թվականից դրա նախագահն է։

Հայերեն թարգմանությամբ

  • Բիտով, Անդրեյ. «Հայաստանի դասերը. Ուղեգրություն»։ Թարգմ.՝ Ռաֆայել Ավագյան։ Երևան, «Հայագիտակ», 2003։ 141 էջ։
  • Բիտով, Անդրեյ. «Ապրելու մտադրություն. Պատմվածքներ, խոհագրություններ, գրականագիտական հոդվածներ»։ Թարգմ.՝ Անահիտ Խաչատրյան։ Երևան, ՌՀՀ, 2004։ 216 էջ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Անդրեյ Բիտով: Կենսագրություն, Ստեղծագործական կյանք, Հայերեն թարգմանությամբ 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Անդրեյ Բիտով հոդվածին
Անդրեյ Բիտով: Կենսագրություն, Ստեղծագործական կյանք, Հայերեն թարգմանությամբ Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Բիտով» հոդվածին։
Անդրեյ Բիտով: Կենսագրություն, Ստեղծագործական կյանք, Հայերեն թարգմանությամբ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Բիտով» հոդվածին։

Tags:

Անդրեյ Բիտով ԿենսագրությունԱնդրեյ Բիտով Ստեղծագործական կյանքԱնդրեյ Բիտով Հայերեն թարգմանությամբԱնդրեյ Բիտով ԾանոթագրություններԱնդրեյ Բիտով Արտաքին հղումներԱնդրեյ Բիտով19372018d:Q502041Դեկտեմբերի 3Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՄայիսի 27ՄոսկվաՊոստմոդեռնիզմՌուսաստանՌուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական ՀանրապետությունՌուսերենՍանկտ Պետերբուրգ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Թվաբանական պրոգրեսիաԳլանԲրոնխաբորբԲարդ համադասական նախադասությունՎերածնունդՏիգրան ՄանսուրյանԿենդանակերպի նշաններԱյրվածքՀայաստանի Կարմիր գիրքԿապույտ հազԱտոպիկ մաշկաբորբՈրոտանԱրքիմեդի օրենքՀանգԹալեաթ ՄեհմեդԱնկլավ և էքսկլավՁեռնաշարժությունՓողԿրիաներՎիտամին B12 անբավարարությունԱրձակՃապոնիաՕհմի օրենքՀայկական խոհանոցԵրկիրԿրծքագեղձի քաղցկեղՔանդակագործությունԲացականչական նշանԱրքիմեդեսԵրկաթ պակասորդային սակավարյունությունՖոտոսինթեզԱլերգիաԲագրատ ԳալստանյանՀատակումՓիղԵրեխայի իրավունքներԹրաֆիքինգԱմենայն Հայոց ԿաթողիկոսՄոսկվաՀաղարծնի վանքԿարմրուկԹորոս ՌոսլինԴանթեական առասպելՍասնա ծռերում գործող անձանց անուններՇառլ ԱզնավուրԱրշակ եպիսկոպոս ԽաչատրյանՊյոտր ՉայկովսկիՌոբերտ ՔոչարյանՈւսուցման մեթոդներԾծմբական թթուՄինչամուսնական սեքսԼյուդվիգ վան ԲեթհովենԱրտիստը (Շիրվանզադե)Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերԱրիստոտելԶոլի ԱդոկԷվոլյուցիաԳնարբուկՏավուշի մարզՂըզըլհաջըլիՇրջակա միջավայրԳայլերՇախմատՍերմՍիֆիլիսԷջմիածնի Մայր ՏաճարԹուրք-հայկական պատերազմ (1920)Ամոքսիցիլին/կլավուլանաթթուՎիտամին CՄայր Հայաստան հուշահամալիրԱբովյան (քաղաք)Իլհամ ԱլիևՈրդան կարմիրԵղնջացանՎարդան Ղուկասյան (Դոգ)Միացյալ Թագավորություն🡆 More