Ալեսանդրո Դել Պիեռո: իտալացի ֆուտբոլիստ

Ալեսանդրո Դել Պիեռո (իտալ.՝ Alessandro Del Piero, նոյեմբերի 9, 1974(1974-11-09), Կոնտիլյանո, Տրևիզո, Վենետո, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, հարձակվող, կարիերայի մեծ մասն անցկացրել է իտալական «Յուվենտուս» ակումբում՝ դառնալով այդ ակումբի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, հաջողությամբ հանդես է եկել նաև Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։ Նա Իտալիայի բոլոր ժամանակների երրորդ ռմբարկուն է՝ 335 գոլ (Ջուզեպպե Մեացա՝ 338 գոլ, Սիլվիո Պիոլա՝ 364 գոլ)։ Իտալիայի հավաքականի կազմում 2006 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։ Նա 19 տարի խաղացել է «Յուվենտուսում» (11 տարի եղել է թիմի ավագը) և սահմանել է ռեկորդ՝ 705 խաղում խփելով 290 գոլ։ 2012-ին «Յուվեն« լքելուց հետո երկու տարի խաղացել է ավստրալիական Սիդնեյ ֆուտբոլային ակումբում։ Կարերան ավարտելուց առաջ վերջին անգամ հանդես է եկել հնդկական «Դելի Դայմանոս» ակումբում։

Ալեսանդրո Դել Պիեռո: Կենսագրություն, Ակումբային կարիերան, Կարիերան Իտալիայի հավաքականում
Ալեսանդրո Դել Պիերո
իտալ.՝ Alessandro Del Piero
Դել Պիերոն «Սիդնեյ»-«Նյուքասլ Յունայթեդ Ջեյզ» խաղում, 2013 թ.
Անձնական տվյալներ
Ազգությունը իտալացի
Քաղաքացիությունը Ալեսանդրո Դել Պիեռո: Կենսագրություն, Ակումբային կարիերան, Կարիերան Իտալիայի հավաքականում Իտալիա
Մականուն

Միստր Յուվենտուս,
Il Fenomeno Vero
Pinturicchio (Պինտուրիկիո)
Ալեքս

Ալե Սանդրո
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 9, 1974(1974-11-09) (49 տարեկան)
Ծննդավայր Կոնելյանո, Իտալիա
Հասակ 173 սմ
Քաշ 73 կգ
Դիրք Հարձակվող
Պատանեկան կարիերա
1981-1988 Իտալիա Սան Վանդեմանո
1988-1991 Իտալիա Պադովա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1991-1993 Իտալիա Պադովա 14 (1)
1993-2012 Իտալիա Յուվենտուս 513 (208)
2012-2014 Ավստրալիա Սիդնեյ 48 (24)
2014 Հնդկաստան Դելի Դինամոս 10 (1)
1991-2015 Ընդհանուր 585 (234)
Ազգային հավաքական
1991 Իտալիա Իտալիա (մինչև 17) 3 (1)
1992-1993 Իտալիա Իտալիա (մինչև 19) 14 (12)
1993-1996 Իտալիա Իտալիա (մինչև 21) 12 (3)
1995-2008 Իտալիա Իտալիա 91 (27)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դել Պիեռոն սկսել է ֆուտբոլ խաղալ երիտասարդ տարիքում։ Տասնչորսամյա Դել Պիեռոյին «Պադովայի» մասնագետները հայտնաբերել են «Սան Վանդեմանո» թիմի կազմում, և շուտով Ալեսանդրոն տեղափոխվեց «Պադովա»։ Ալեսանդրոն «Պադովայի» հիմնական կազմում իր նորամուտը նշել է 1992 թ.ի նոյեմբերի 22-ին Սերիա B-ի խաղում, որտեղ նրա թիմը խաղում էր «Տերննանա Կալչոյի» դեմ։ Նա «Պադովա» երիտասարդական թիմից «Յուվենտուս» է տեղափոխվել 1993 թվականին և այնտեղ խաղացել է 19 մրցաշրջան։ Նրա նորամուտը Ա սերիայում կայացել է 1993 թ.ի սեպտեմբերին «Ֆոջայի» դեմ, իր առաջին գոլը նա խփել է հաջորդ իսկ խաղում «Ռեջիայի» դարպասը։ Այդ մրցաշրջանի 28-րդ տուրում «Պարմայի» հետ հանդիպման ժամանակ Դել Պիեռոն առաջին անգամ դուրս է եկել հիմնական կազմում և դարձել է հեթ-տրիկի հեղինակ։

1995-96 մրցաշրջանից նա դարձավ «Յուվենտուսի» հիմնական կազմի խաղացող։ Դել Պիեռոյի ամենահաջող մրցաշրջաններից մեկը 1997–98-ն է, երբ նա խփեց 32 գոլ և կարևոր դեր խաղաց իր թիմի հաղթարշավում։ Այդ մրցաշրջանում «Յուվենտուսը» հաղթեց Սերիա Ա-ն, հասավ Իտալիայի գավաթի և Չեմպիոնների Լիգայի գավաթի եզրափակիչ։

Ներառվել է ՖԻՖԱ-ի վարկածով լավագույն ֆուտբոլիստների 125 հոգանոց ցուցակում, որը կազմել էր Պելեն կազմակերպության ստեղծան հարյուրամյակի նախօրեին։ World Soccer ամսագրի վարկածով 77-րդն է XX դարի լավագույն ֆուտբոլիստների ցուցակում։ Ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի ոսկե հոբելյանական քվեարկության վարկածով Ալեսանդրոն վերջին կես դարի լավագույն ֆուտբոլիստների շարքում է։ 2000 թվականին նա եղել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, եթե հաշվի է առնվում աշխատավարձը, բոնուսները և գովազդի պահումները։ Բրազիլացի ֆուտբոլիստներ Պատոն և Ռոնալդինյոն հայտարարել են, որ Դել Պիեռոն իրենց կուռքն է։ Ջենտլմենական խաղի համար ստացած երեք մրցանակներից բացի, Դել Պիեռոյին անձնական արժանիքի համար շնորհվել է նաև Golden Foot-ի պատվավոր մրցանակ։

Նրա սովորական դիրքը խաղադաշտում հետ քաշված հարձակվողն է, որը գտնվում է անվանական հարձակվողի և կիսապաշտպանի միջև։ Դաշտի տուգանային հրապարակին մոտիկ տեղը հակառակորդները երբեմն անվանում են «Դել Պիեռոյի տեղանքը» (իտալ.՝ La Zona Del Piero), քանի որ Ալեսանդրոն իր գոլերից շատերը խփել է հենց այդ հեռավորությունից։

Մինչ օրս ֆուտբոլիստը «Յուվենտուսի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է։ Դել Պիեռոն նաև լիդերն է մասնակցած խաղերի քանակով «Ծեր Սինյորայում»։ Նա զբաղեցրել է տասներորդ տեղը ռմբարկուների քանակով ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում։ Իտալիայի ազգային հավաքականում խփված գոլերի քանակով Դել Պիեռոն չորրորդ տեղը կիսում է Ռոբերտո Բաջիոյի հետ։

Ալեսանդրո Դել Պիեռո: Կենսագրություն, Ակումբային կարիերան, Կարիերան Իտալիայի հավաքականում Դել Պիեռոն համաշխարհային կարգի խաղացող է, որը ներկայացվելու կարիք չունի։ Ալեսանդրո Դել Պիեռո: Կենսագրություն, Ակումբային կարիերան, Կարիերան Իտալիայի հավաքականում

Կենսագրություն

Ալեսանդրո Դել Պիեռոն ծնվել է 1974 թվականի նոյեմբերի 6-ին իտալական Կոնելյանո քաղաքում։ Նա ընտանիքում երկրորդ երեխան էր, եղբայրը՝ Ստեֆանոն, նրանից մեծ է 9 տարով, ով ի դեպ նույնպես ֆուտբոլիստ էր և հանդես էր գալիս «Սամպդորիա» ակումբում, սակայն ստացած ծանր վնասվածքից հետո թողել է ֆուտբոլի կարիերան։ Հայրը՝ Ջինոն, մասնագիտությամբ էլեկտրական համակարգերի մասնագետ էր (մահացել է 2001 թ.ին), մայրը՝ Բրունան, տնային տնտեսուհի է։

Դեռ պատանի տարիքից Դել Պիեռոն հետաքրքվում էր ֆուտբոլով, նրա սիրած ֆուտբոլիստներն էին հոլանդացի Մարկո Վան Բաստենը և ֆրանսիացի Միշել Պլատինին։ Նրանց ընտանիքը սոցիալապես ոչ լրիվ էր ապահովված, Ալեսանդրոն մտածում էր նաև վարորդ դառնալու մասին, որպեսզի ինչ-որ կերպ բարելավվի ընտանիքի վիճակը։

Սակայն ի վերջո նա ընտրեց ֆուտբոլիստի մասնագիտությունը, մայրը նրան տարավ ֆուտբոլային դպրոց, որտեղ նրա առաջին մարզիչը դարձավ Ումբերտո Պրեստոն։ Սկզբում նա մարզվում էր որպես դարպասապահ։ Նրա մայրը այդպես էր ցանկանում, մտածելով նրան հեռու պահել հնարավոր վնասվածքներից, քանի որ ավագ որդին՝ Ստեֆանոն վնասվածքի պատճառով էր թողել ֆուտբոլիստի կարիերան, սակայն տեսնելով նրա հարձակողական կարողությունները հենց Ստեֆանոն է նրան առաջարկում խաղալ հարձակվողի դիրքում։ Այդպիսով 19 տարեկանում իր ծնողների հետ տեղափոխվում է Թուրին քաղաք։

Նա սկսել է իր կարիերան 1982 թվականին «Սան Վենդեմիանո» թիմում։

2005 թ.–ին Ալեսանդրոն ձևավորեց արդյունավետ կապ բացառապես Դևիդ Տրեզեգեյի հետ։ Հատկապես հիշարժան էր նրա փոխանցւոմը Տրեզեգեին «Միլանի» դեմ հաղթական հանդիպման ժամանակ, որը Ալեսանդրոյին և իր թիմին բերեց հերթական ոսկին։ Երբ Դել Պիերոն դարձավ 30 տարեկան, շատ ֆուտբոլային քննադատներ և անգամ երկրպագուներ սկսեցին խոսել նրա կարիերայի ավարտի մասին։ Սակայն 2006/2007 թթ. խաղաշրջանի ընթացքում Դել Պիերոն դուրս բերեց Յուվենտուսը Բ սերիայից՝ դառնալով լավագույն ռմբարկու։ 38 խաղում նա դարձավ 21 գոլի հեղինակ (երեքը՝ 11 մետրանոց հարվածից)։ 2008 թ. նոյեմբերի 29–ին Ալեսանդրո Դել Պիերոն խփեց իր 250–րդ գոլը Յուվենտուսի կազմում Ա սերիայի 14–րդ մրցաշարում «Ռեջինայի» դեմ հանդիպման ժամանակ։ Դա տեղի ունեցավ խաղի 74–րդ րոպեին, երբ Յուվենտուսի ավագը իրացրեց 11-մետրանոց հարվածը։ 2009 թ.–ի մարտին, իրականացնելով դուբլ «Բոլոնյայի» դարպասին, Դել Պիերոն խփեց իր կարիերայի 300-րդ և 301-րդ գոլերը։ 2011 թ.–ի Յուվենտուսի նախագահ Անդրեա Անելին հայտարարեց, որ 2011/2012 թթ. խաղաշրջանը «Յուվենտուսի» կազմում կլինի վերջինը Ալեսանդրոյի համար։

Ակումբային կարիերան

Պադովա՝ առաջին պրոֆեսիոնալ թիմը

Դել Պիեռոն իր ֆուտբոլային կարիերան սկսել է իտալական «Սան Վենդեմիանո» ակումբի շարքերում՝ 1981 թվականին, որտեղ էլ 13 տարեկանում նրան նկատեցին «Պադովայի» սկաուտները։ Նա Պադովայում խաղաց 1988-1993 թթ. ընթացքում։ Այդ ժամանակ Դել Պիեռոն լքեց հարազատ քաղաքը այդտեղի սպորտային դպրոցում ֆուտբոլային կրթությունը շարունակելու նպատակով։ 1991 թվականին առաջին անգամ նա հանդես եկավ տեղական ֆուտբոլային ակումբում։ Դել Պիեռոն իր առաջին (1991-92) մրցաջրջանի ընթացքում խաղաց 4 հանդիպումներում, իսկ երկրորդ (1992-93) մրցաշրջանում՝ 10 հանդիպում անցկացրեց, խփելով իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում։ Դա տեղի ունեցավ 1992 թվականի նոյեմբերի 22-ին «Տերնանայի» դեմ խաղի ընթացքում, Դել Պիեռոն մտավ փոխարինման և իր ներդրումը ունեցավ հակառակորդին 5։0 հաշվով ջախջախելու գործում։ Նրա մրցելույթներից հետո իտալական ակումբների ուշադրությունը բևեռվում է իր վրա և 1993 թ. Ջիամպիեռո Բոնիպերտիի շնորհիվ Դել Պիեռոյին 5 միլիարդ լիրայով գնեց Յուվենտուսը, հավելավճար տալով 150 միլիոն՝ յուրաքանչյուր մրցաշրջանի համար։

Յուվենտուս

Առաջին հաջողությունները մեծ ֆուտբոլում

Դել Պիերոյի այդքան յուրահատուկ խաղաոճը անմիջապես գրավեց հասարակության ուշադրությունը։ 1993 թ.–ին միանգամից 2 իտալական ֆուտբոլային գռանդներ «Յուվենտուսը» և «Միլանը» համապատասխան հարցումներ հղեցին Դել Պիերոյին։ «Պադովայի» ղեկավարները որոշեցին ընտրության հնարավորությունը թողնել ֆուտբոլիստին, ով էլ ընտրեց Թուրինը և խաղաց «Յուվեյում» 19 մրցաշրջան, մինչև 2012-ի ամռանը իր պայմանագրի ավարտը։ Նա տեղափոխվելով «Յուվենտուս» ստացավ «Pinturicchio» մականունը։ Գործարքի արժեքը կազմում էր 2 միլիոն դոլար։ Երիտասարդական թիմում կարճատև ելույթներից հետո վերջապես Դել Պիեռոն նշեց Ա սերիայի դեբյուտը ակումբի կազմում։ Խաղը կայացավ 1993 թվականի սեպտեմբեր 12-ին Ֆոջիայի դեմ և ավարտվեց ոչ-ոքի 1:1 հաշվով։ Իսկ արդեն հաջորդող հանդիպմանը Դել Պիեռոն գոլ խփեց «Ռեջանային», իսկ իր թիմը հաղթեց 4-0 հաշվով։ Նա նաև առաջնության 27-րդ տուրում գոլի հեղինակ դարձավ՝ Ջենոայի դեմ խաղում, իսկ խաղն ավարտվեց ոչ-ոքի (1–1)։ Իսկ հաջորդ՝ 28-րդ տուրում «Պարմայի» հետ խաղին Ալեսանդրո Դել Պիերոն առաջին անգամ հանդես եկավ մեկնարկային կազմում՝ դառնալով նաև հեթ–տրիկի հեղինակ («Յուվեի» հաղթանակ 4-0 հաշվով)։ Դել Պիեռոյի մասնակցությամբ առաջին խաղը Իտալիայի գավաթում ևս ավարտվեց 1:1 հաշվով։ 1993 թվականի հոկտեմբերի 6-ին երկրորդ նախնական ռաունդի «Վենեցիայի» դեմ Թուրինում հանդիպման 53-րդ րոպեին Ալեքսը փոխարինեց Զորան Բանին։ 1993/94 թվականի մրցաշրջանին ընդհանուր առմամբ նա անցկացրեց 14 հանդիպում (այդ թվում 11-ը լիգայում), խփելով հինգ գնդակ։

Ալեսանդրո Դել Պիեռո: Կենսագրություն, Ակումբային կարիերան, Կարիերան Իտալիայի հավաքականում  Հանդիպել եմ Ալեքսին Պրիմավերայում և նա արդեն չտեսնված խաղացող էր։ Նա այնքան համարձակ էր, որ մենք մեզ թույլ էինք տալիս նրան հիմնական թիմում փորձելու համար ճնշում գործադրել մարզչի վրա։ Նա ուներ արտակարգ խաղային բնութագրեր՝ բնօրոշ միայն մեծագույն ֆուտբոլիստներին։ Ամեն ոք, ով տեսել է իրեն խաղալիս, ասել է. «Ինքը՝ կարող է»։
- Անջելո Դի Լիվիո
Ալեսանդրո Դել Պիեռո: Կենսագրություն, Ակումբային կարիերան, Կարիերան Իտալիայի հավաքականում 

1994/1995 խաղաշրջանը կարևոր դարձավ ֆուտբոլիստի կյանքում. այն առաջին լիարժեք մրցաշրջանն էր իր ֆուտբոլային կենսագրության մեջ՝ առաջնությունում անցկացնելով 29 խաղ և դառնալով 8 գոլի հեղինակ՝ նա իր թիմի հետ միասին նվաճեց երկար սպասված սկուդետոն։ Իսկ հետագայում ևս յոթը. 1996/97, 1997/98, 2001/02, 2002/03, 2004/05, 2005/06, 2011/12 մրցաշրջաններին (2004-05 և 2005-06 մրցաշրջանների տիտղոսներից թիմը զրկվեց կոռուպցիոն սկանդալի պատճառով)։ Հենց այդ (1994/95 թթ.) խաղաշրջանը շրջադարձային եղավ թիմի համար՝ այնքանով, որ հանրահայտ մարզիչ Ջովանի Տրապատոնիին փոխարինեց Մարչելո Լիպին։ Այդ փոփոխությունը ազդեց նաև Դել Պիեռոյի վրա, ով սկսեց ավելի շատ հայտնվել մեկնարկային կազմում՝ մրցակցելով Բաջիո - Վիալի - Ռավանելի եռյակի հետ, ովքեր մեծաքանակ գոլեր էին խփում և դարձավ ազգային առաջնության լավագույն երիտասարդ խաղացողը։ «Պարման» հետաքրքրված էր Դել Պիեռոյի ծառայություններով, սակայն Մարչելո Լիպին բաց չթողեց Սանդրոյին։ Դել Պիեռոն արդարացրեց մարզիչների սպասումները խփելով գեղեցիկ գնդակներ, որոշ մասնագետներ նրան համեմատեցին Ռոբերտո Բաջիոյի և Միշել Պլատինիի հետ։ Խփած գոլերից մեկը իրեն դարձրեց հայտնի Իտալիայից դուրս. «Ֆիորենտիայի» հետ խաղում «Յուվենտուսը» պարտվում էր 2:0 հաշվով, սակայն այնուհետև «յուվենտինոները» 2 գոլ են խփում, և Դել Պիեռոն դաշտի կենտրոնից կատարած անցումով խփում է հաղթական գոլը, արդյունքում իր թիմը հաղթեց 3:2 հաշվով։ ՈՒԵՖԱ գավաթում ևս նա դարձավ գոլի հեղինակ՝ ԲԿՄԱ Սոֆիայի դեմ խաղում, բայց իր թիմը պարտվեց 3:2 հաշվով, այնուամենայնիվ, ՈՒԵՖԱ-ն զրոյացրեց հանդիպման արդյունքը և ԲԿՄԱ-ին տեխնիկական պարտություն գրանցեց խաղում չհայտավորված խաղացողի՝ Պետար Միհտարսկիի մասնակցության պատճառով. Այդ մրցաշրջանում «Յուվենտուսը» ինը տարվա դադարից հետո հաղթեց Իտալիայի առաջնությունը։ Հաղթվեց նաև Իտալիայի գավաթը, և միայն ՈՒԵՖԱ գավաթը «Ծեր Սենյորային» չհաջողվեց նվաճել. եզրափակիչում նրանք պարտվեցին «Պարմային»։ Այդ մրցաշրջանում Դել Պիեռոն խաղաց 50 հանդիպման մեջ և խփեց 10 գոլ։ Բացի այդ, առաջնության վերջին հանդիպմանը Դել Պիերոն ստացավ 10 համարի մարզաշապիկը, որը մինչ այդ պատկանում էր «Յուվենտուսի» անփոխարինելի առաջնորդ Ռոբերտո Բաջոյին։ Դրանից առաջ Դել Պիեռոն մշտական համար չուներ, քանի որ խաղացողի համար մշտական համարի ամրագրման մասին կանոնը մտցվեց միայն հաջորդ մրցաշրցանին։

Կարիերայի գագաթնակետը

Ալեսանդրո Դել Պիեռո: Կենսագրություն, Ակումբային կարիերան, Կարիերան Իտալիայի հավաքականում 
Դել Պիեռոն 1998 թվականին

22 տարեկանում Դել Պիեռոն, ինչպես պահանջում է օրենքը, զորակոչվեց ազգային բանակ։ 10 ամիս անց վերադառնալով՝ Սանդրոն խաղաց նախկին նվիրումով, և «Յուվենտուսը» վերջապես դարձավ Չեմպիոնների Լիգայի հաղթող. այնտեղ թիմին նա օգնեց 1/4 եզրափակիչում, գոլ խփելով Մադրիդի «Ռեալի» դարպասը։ Չեմպիոնների լիգային հաջորդեց միջմայրցամաքային գավաթում հաղթանակը։ «Ռիվեր Փլեյթի» դեմ տարած հաղթանակով «Ծեր Սինյորան» դարձավ մոլորակի ուժեղագույն ակումբը, իսկ Դել Պիերոն «Տոյոտայի» մրցանակակիր, որպես այդ հիշարժան խաղի լավագույն ֆուտբոլիստ։ Մինչ նա, «Յուվեից» նման հաջողության հասել էր միայն Միշել Պլատինին։ Մեկ տարի անց «Պինտուրիկիոն» ճանաչվեց Իտալիայի լավագույն խաղացող։ Նա նաև ներկայացվեց «Ոսկե գնդակի» ստացմանը։ 1996 թվականի նոյեմբերին Դել Պիեռոն օգնեց «Յուվենտուսին» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ անցնել, գոլ խփելով «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը։ 1997 թվականի փետրվարի 23-ին «Յուվեյի» կազմում խփեց իր 50-րդ գնդակը՝ «Ֆիորենտինայի» դեմ տեղի ունեցած խաղում։ Նա նաև հաղթեց ՈՒԵՖԱ սուպերգավաթը, 2 խաղում խփելով 2 գոլ։ Երկրորդ անգամ անընդմեջ Չեմպիոնների լիգայում տրիումֆը կրկնելուն քիչ էր մնացել, սակայն Դորտմունդի «Բորուսիան» պարտության մատնեց «Յուվեյին»։ Առաջնությունում Դել Պիեռոն դարձավ Սկուդետոյի մրցանակակիր և թիմի լավագույն ռմբարկու։

Նա մրցաշրջանը սկսեց «Ֆեյենորդի» դարպասը գրավելով Չեմպիոնների լիգայում, այդպիսով գերազանցեց Պաոլո Ռոսիի ռեկորդը (11 գոլ) և մոտեցավ Միշել Պլատինիի ռեկորդին, սեպտեմբերի 21-ին «Բրեշիայի» դեմ խաղում խփեց իր առաջին գոլն առաջնությունում, 1997 թվականի հոկտեմբերի 1-ին «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ ամենաարագ գոլի հեղինակը, խփելով այն 20-րդ վայրկյանին։ Նա եղավ «Ոսկե գնդակ» մրցանակին ներկայացված «Յուվենտուսի» վեց խաղացողներից մեկը։ Իտալիայի գավաթի երրորդ ռաունդում «Լեչեյի» դեմ խփեց իր առաջին գոլը մրցաշարում, խաղն ավարտվեց 2:0 հաշվով, դեկտեմբերի 6-ին երկու գոլ խփեց «Լացիոյի» դեմ խաղում, դեկտեմբերի 21-ին հեթ-տրիկ ձևակերպեց «Էմպոլիի» դեմ, մարտի 28-ին «Միլանի» դեմ խաղում՝ խփեց երկու գնդակ։ 1998 թվականի ապրիլի 1-ին, այդ տարվա Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչում իր թիմը հանդիպեց «Մոնակոյի» հետ, Յուվենտուսը այդ խաղում հաղթեց 4-1 հաշվով, իսկ Դել Պիեռոն ձևակերպեց հեթ-տրիկ, ինչի արդյունքում գերազանցեց Միշել Պլատինիի ռեկորդը Չեմպիոնների լիգայում խփած գոլերի քանակով, ինչպես նաև դարձրեց այդ մրցաշարում «Յուվենտուսի» լավագույն ռմբարկուն։ Դել Պիեռոն խփեց 5 գոլ խմբային փուլում և ևս 5 գոլ փլեյ-օֆում։ Նա «Յուվեյին» հասցրեց երրորդ անընդմեջ եզրափակիչ։ Սակայն եզրափակիչից անմիջապես առաջ վնասվածք ստացավ։ Մայիսի 20-ին «Յուվենտուսը» եզրափակիչում հանդիպեց «Ռեալ Մադրիդի» հետ և պարտվեց 1-0 հաշվով, Դել Պիեռոն, չնայած վնասվածքին, այնուամենայնիվ հայտավորված էր խաղին և մեկնարկային կազմում էր, բայց ամբողջովին պատրաստ չէր հանդիպանը։ Ռեալ Մադրիդի կազմում միակ գոլի հեղինակ դարձավ Պրեդրագ Միյատովիչը։ այդ տարի «Յուվենտուսը» նվաճեց 25-րդ սկուդետոն, իսկ Դել Պիեռոն մեծ ներդրում ունեցավ որպես թիմի առաջատար ֆուտբոլիստներից մեկը։ Ապրիլի 24-ին՝ «Ինտերի» դեմ խաղում խփեց որոշիչ գոլ, ինչը իր թիմին չեմպիոնական տիտղոս պարգևեց։ Ա սերիայի 1997-1998 մրցաշրջանում նա խփեց 21 գնդակ, նրա համար այդ սեզոնը լավագույններից էր, Իտալիայի գավաթում մեկ գոլի հեղինակ դարձավ, իսկ Չեմպիոնների Լիգայում այդ տարի նա խփեց 10 գնդակ։ Երրորդ տարին անընդմեջ ընդգրկվեց ESM-ի տարվա թիմի մեջ և ճանաչվեց Իտալիայի լավագույն ֆուտբոլիստ։

Խնդիրներ վնասվածքի հետ

1998/99 մրցաշրջանը Դել Պիեռոն սկսեց գոլով «Լացիոյի» դեմ Իտալիայի Սուպերգավաթի խաղում, բայց դա բավական չէր «Յուվետուսի» համար հաղթելու այդ գավաթը։ Այնուհետև նա դարձավ գոլի հեղինակ Իտալիայի դերբիյում «Ինտերի» դեմ։ Իսկ հետո նրա ծննդյան օրը, նոյեմբերի 8-ին «Ուդինեզեյի» դեմ խաղի 92-րդ րոպեին նա ստացավ ոտքի վնասվածք։ Նա բուժվեց ԱՄՆ-ի վիրաբուժների կողմից, իսկ վերականգնողական շրջանը տևեց 9 ամիս։ Ինչից հետո «Յուվեն» հաղթեց Ինտերտոտոյի գավաթը, բայց Ա սերիայում զբաղեցրեց յոթերորդ տեղը։ Շուտով ակումբի ղեկավարությունը ստորագրեց նրա հետ հնգամյա նոր պայմանագիր, դրանով իսկ հասկացնելով, որ թիմը դեռ ֆուտբոլիստից ունի օգնության ակընկալիք։ Հավի չառնելով տպավորիչ գումարը. 1999 թ. պայմանագրով Ալեսանդրո Դել Պիեռոն ստանում էր 10 միլիոն լիրա ամսական աշխատավարձ, ինչը գերազանցում էր այնպիսի ֆուտբոլիտների ցուցանիշը, ինչպիսիք են Ռոնալդոն կամ Քրիստիան Վիերին։ Դել Պիեռոն երկաևաձգեց իր հետ պայմանագիրը մինչև 2010 թ.։ «Իմ կարիերայում և իմ կյանքում դա վճռական ընտրություն էր, - ասաց Ալեսանդրոն։ - „Յուվենտուսն“ ինձ շատ բան է տվել, և ես ուզում եմ շարունակել հաղթարշավս այստեղ»։

Վնասվածքից հետո Ալեքսի վերադարձն այնքան էլ հաջող չանցավ, իրավիճակը բարդացրեց նաև նոր մարզիչի՝ Կառլո Անչելոտիի ժամանումը, իսկ դա նշանակում էր, որ պետք է կարողանար իրեն լավ դրսևորել նոր ուսուցչի առջև։ Մրցաշրջանը սկսվեց «Ուդինեզեյի» դեմ գոլով։ Դել Պիեռոն գոլի հեղինակ դարձավ Ինտերտոտոյի Գավաթի կիսաեզրափակիչում, ինչպես նաև գոլային փոխանցում կատարեց մրցաշարի եզրափակիչում, որում ևս «Ծեր Սինյորան» հաղթեց, իսկ ՈՒԵՖԱ Գավաթում գոլ խփեց «Օմոնիայի» դեմ խաղում, ինչը նպաստեց կիպրոսցիների կատմամբ ընդհանուր 10։2 հաշվով հաղթանակին։ Այդ մրացաշրջանում նրա հավածներից 12-ն էին դիպուկ (9-ը առաջնությունում)։ և նա տվեց 20 արդյունավետ փոխանցում։

Ալեսանդրո Դել Պիեռո: Կենսագրություն, Ակումբային կարիերան, Կարիերան Իտալիայի հավաքականում 
Դել Պիեռոն 2001 թվականին

Ալեքսը խփեց որոշիչ գոլ Նեապոլում՝ տեղի «Նապոլիի» դեմ խաղում, ինչից հետո կրկին շարքից դուրս եկավ մկանային խնդիրների պաճառով։ 2001 թվականի փետրվարի 18-ին, Բառիի դեմ խաղում Դել Պիեռոն գոլ խփեց, ինչով ուրախացավ արցունքները աչքերին՝ ի նշան իր հոր նկատմամբ հավատարմության, ով մահացել էր մի քանի օր առաջ։ Մրցաշրջանի արդյունքներով «Յուվեն» զբաղեցրեց 2-րդ տեղը։

Նոր հաջողություններ. Լիպիի վերադարձը

Մարչելո Լիփիի «Յուվենտուսի» մարզչի պաշտոնում վերադառնալուց հետո Դել Պիեռոյի հաջողությունները դարձան ակնհայտ։ 2001/02 մրցաշրջանում նա խփեց 21 գոլ և մրցաշրջանի միջնամասում դարձավ թիմի ավագը։ Դեբյուտային խաղում «Վենեցիայի» դեմ խաղում երկու գոլ խփեց Տրեզեգեն և Ալեն։ Շուտով Ալեքսը հասավ և անցավ 100 գոլի սահմանը սև-սպիտակ համազգեստով։ Նա նաև հեղինակեց դուբլ «Տորինոյի» դեմ դերբիում։ Ամբողջ կարիերայի ընթացքում նա խփել է 4 գոլ թուրինյան դերբիում։ Հոկտեմբերի 23-ին, կրկին Չեմպիոնների լիգայում, նա գոլ խփեց Պորտոյի դարպասը, այդ ժամանակ առաջնությունում, դեկտեմբերի 9-ին, գոլի հեղինակ դարձավ նաև «Միլանի» դեմ խաղում։ 2001 թվականի հոկտեմբերի 31-ին նա գոլի հեղինակ դարձավ տուգանային հարվածից, որը 27-րդ գոլն էր Եվրոգավաթներում, Սանդրոն թիմում ռեկորդ սահմանեց, նախկինում նման բան հաջողվել էր Ռոբերտո Բետեգեն։ Վերջին օրերին, ազգային առաջնությունում մայիսի 5-ին 2002 թվականին, շնորհիվ «Ինտերի» պարտության 4-2 հաշվով «Լացիոյից», և «Յուվենտուսի» հաղթանակի 2-0 հաշվով «Ուդինեզեի» նկատմամբ, որտեղ Դել Պիեռոն գոլի հեղինակ դարձավ, նա չորրորդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն իր կարիերայում (առաջին անգամ ավագի թևկապով)։ Դել Պիեռո և Տրեզեգե զույգը ճանաչվեց որպես առավել արդյունավետ Եվրոպայում։

2002-03 մրցաշրջանը նա արդյունավետ սկսեց, 10 գնդակ առաջին 7 խաղում «Յուվենտուսում», նաև նա երկու գոլ հեղինակեց սուպերգավաթում։ 2002 թ. հոկտեմբերի 19-ին նա «Ինտերի» դեմ 131-րդ գոլը խփեց «Յուվենտուսում» և հավասարվեց Պիերտո Անաստազիին։ Այդ տարի նա նշանակալի դեր խաղաց իր թիմի համար Չեմպիոնների լիգայում, խփելով 5 գոլ։ Նա նաև աչքի ընկավ վերջին կիսաեզրափակիչում մադրիդի «Ռեալի» դեմ խաղում, որտեղ հաղթեցին թուրինցիները։ Եզրափակիչից հետո գոլազուրկ ոչ-ոքի, 11 մետրանոց հարվածներով «Յուվեն» պարտվեց «Միլանին» 2։ 3։ Ալեքսը մրցաշրջանը ավարտեց «Յուվենտուսի» լավագույն ռմբարկուի տիտղոսով Ա Սերիայում և Չեմպիոնների լիգայում (Պավել Նեդվեդի հետ միասին)։

Դել Պիեռոն նոր մրցաշրջանը սկսեց Սերիա Ա-ում, ինչպես նախորդ երկուսում, իսկ թիմը՝ «Յուվենտուսը» հաղթեց «Էմպոլիին» ջախջախիչ 5։ 1 հաշվով։ Հոկտեմբերին նա եղել է յոթերորդ անգամ իր կարիերայում Ոսկե գնդակի հավակնորդ։ Դեկտեմբերի 18-ին, Սիենայի դեմ խաղում նա դարձավ 150-րդ գոլի հեղինակ «Յուվենտուսում» մեկ ամիս անց, նույն Սիենայի դեմ խաղում Ալեքսը ձևակերպեց չորրորդ հեթ-տրիկը իր կարիերաայում։ Նա հաղթեց Իտալիայի սուպերգավաթը «Յուվենտուսի» հետ «Միլանի» դեմ հետխաղյա տասնմեկ մետրանոց հարվածաշարով, Սանդրոյի համար դա չորրորդ հաղթական տիտղոսն էր։ Նաև նա գոլի հեղինակ դարձավ Իտալիայի գավաթի «Լացիոյի» դեմ խաղում, որում Ծեր Սինյորան պարտվեց ընդհանուր արդյունքներով, այդ խաղը ավարտվեց 2–2, իսկ առաջին խաղը ավարտվել էր 2:0 հաշվով հօգուտ Լացիոյի։

Դել Պիեռոն իր ֆրանսիացի խաղընկեր Դավիթ Տրեզեգեյի հետ 2000 թվականին Մարչելո Լիպիի հետ նորամուտը նշեցին Յուվենտուսի կազմում, իսկ չեխ փլեյմեյքեր Պավել Նեդվեդը 2001 թվականին տեղափոխվեց Թուրին, 2001-02 մրցաշրջանում «Յուվենտուսը» 2002 թ. 26-րդ անգամ նվաճեց Ա Սերիայի չեմպիոնական տիտղոսը, իսկ հաջորդ տարի ավտոմատ որակավորվում են ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա։ «Յուվենտուսը» խաղում էր E խմբում, նրա մրցակիցներն էին՝ «Ֆեյենորդը», «Նյուքասլ Յունայթեդը», «Դինամո Կիևը»։ Խմբում ի վերջո հաղթեց Յուվենտուսը։ 2002 թվականի սեպտեմբերի 24-ին, Դինամո Կիևի հետ առաջին խաղում Յուվենտուսից հաշիվը բացեց Անջելո Դի Վայիոն, Դել Պիեռոն 22-րդ րոպեին կրկնապատկեց հաշվի տարբերությունը, իսկ Դի Վայիոն ձևակերպեց դուբլ։ Հաջորդ գոլերը խփեցին Էդգար Դեվիսը և Պավել Նեդվեդը։ «Յուվենտուսը» խմբից դուրս գալով 2-րդ տեղով՝ խաղաց «Բարսելոնայի» դեմ, խաղի հիմնական ժամանակը ավարտվեց 1-1 հաշվով, նշանակվեց ավելացված ժամանակ, որտեղ «Յուվենտուսի» կազմում գոլի հեղինակ դարձավ Մարսելո Զալայետան, իսկ հենց հաջորդ կիսաեզրափակիչ փուլում Յուվենտուսը խաղաց իսպանական մյուս գրանդի հետ՝ «Ռեալ Մադրիդի» հետ։ Յուվենտուսը ընտրեց հարձակողական մարտավարություն, իր դաշտում Յուվենտուսը առաջին շրջանի խաղում հաղթեց 2-1 հաշվով և ընդհանուր դիմակայության հաշիվն էլ դարձավ 4-3 հօգուտ «Յուվենտուսի»։ Եզրափակիչը կայացավ Մանչեստերում, մայիսի 28-ին, որտեղ Յուվենտուսի մրցակիցը «Միլանն» էր։ Հիմնական և ավելացված ժամանակում խփված գոլեր չեղան, նշանակվեց 11 մետրանոց հարվածներ, որոնցից մեկը իրացրեց նաև Դել Պիեռոն, արդյունքում սակայն Յուվենտուսը պարտվեց 3-2 հաշվով։

Կապելոյի ժամանակները

ՈՒԵՖԱ Եվրո 2004-ից հետո, Յուվենտուսում Մարչելո Լիպիին եկավ փոխարինելու Ֆաբիո Կապելոն։ 2004-05 մրցաշրջանից առաջ Դել Պիեռոն ձևավորել էր շատ արդյունավետ հարձակողական զույգ Դավիդ Տրեզեգեյի հետ։ Այդ մրցաշրջանում նա արդեն «Յուվեյի» առաջատարներից չէր, քանի որ Կապելոն ամբողջովին համոզված չէր Դել Պիեռոյի մարզավիճակի հարցում և հաճախ էր նրան պահում պահեստայինների նստարանին, նախընտրելով նոր ձեռք բերված, երիտասարդ Զլատան Իբրահիմովիչին։ Ալեն տարվա մրցաշրջանը սկսեց «Յուրգորդենի» դեմ խաղում, որում իր թիմը հաղթեց 1-4 հաշվով, նա նաև գոլ խփեց «Բավարիայի» դեմ խաղում։ Հունվարի 9-ին նա գոլ խփեց «Լիվորնոյի» դեմ խաղում, դրանով իսկ անցնելով Ֆելիչե Բորելի ռեկորդը։ 2005 թվականի հունվարի 30-ին նա խփեց իր 167-րդ գոլը Յուվենտուսում և հասավ Օմար Սիվորիի ռեկորդին։ Մայիսի 8-ին «Սան Սիրոյում» «Միլանի» դեմ խաղում Ալեքսը իր վրայով հարվածի միջոցով Դավիդ Տրեզեգեին գոլային փոխանցում կատարեց, Յուվենտուսը այդ խաղը հաղթեց 0-1 հաշվով։ Այդ հաղթանակը Ալեսանդրոյին և նրա թիմին առաջնության հերթական (28-րդ) ոսկին բերեց, որը շուտով հանվեց «Բիանկոներիների» հավաքածուից «Կալչիոպոլիի» հայտնի սկանդալի պատճառով։ Նաև դարձավ գոլի հեղինակ «Կալյարիի» դեմ խաղում։ Ալեսանդրոն Յուվենտուսին օգնեց հասնել ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2004-2005-ի քառորդ եզրափակիչ, պարտվելով միայն հետագայում չեմպիոն դարձած Լիվերպուլին։ Չնայած Յուվենտուսի կազմում սահմանափակ խաղաժամանակին` Դել Պիեռոն Ա սերիայում կարողացավ 14 գոլ խփել։ Իսկ ընդհանուր առմամբ այդ մրցաշրջանում նա խփեց 17 գոլ։

2005/06 մրցաշրջանը Դել Պիեռոյի համար լավ սկսվեց, նա երկու գոլ խփեց «Ասկոլիի» դեմ լիգայի խաղում։ Նոյեմբերի 6-ին, «Լիվորնոյի» դեմ խաղում, նա գերազանցեց Ռոբերտո Բետեգայի առաջնության գոլերի ռեկորդը։ 2006 թվականի հունվարի 10-ին Դել Պիեռոն Յուվենտուսի բոլոր ժամանկաների լավագույն ռմբարկուն դարձավ երբ Իտալիայի գավաթի երկրորդ փուլում խփեց երեք գոլ «Ֆիորենտիայի» դարպասին, դրանք Յուվենտուսի կազմում իր գոլերի թիվը դարձրեցին 185։ Նախորդ ռեկորդը պատկանում էր Ջիամպիեռո Բոնիպերտիին՝ 182 գոլ Փետրվարի 12-ին Ալեքսը գոլի հեղինակ դարձավ Թուրինյան դերբիում։ Լրագրողները և մարզիչները հավատացին, որ 2005–06 մրցաշրջանում Դել Պիեռոն վերականգնել է իր լավագույն մարզավիճակը։ Նրա դերը Յուվենտուսում փոխվել էր Կապելոյի գլխավորությամբ իր արդեն երկրորդ մրցաշրջանի ժամանակ, ով նախընտրեց օգտագործել նրան որպես առաջին անհրաժեշտության փոխարինող։ Խաղաժամանակի պակասի պատճառով Դել Պիեռոյի հարաբերությունները Կապելոյի հետ հաճախ էր լարվում։ Ընդհանուր առմամբ նա խփեց 20 գնդակ, դրանցից երեքը Չեմպիոնների լիգայում, հինգը՝ Իտալիայի գավաթում, դառնալով այդտեղ լավագույն ռմբարկուն։ Մրցաշրջանը նա ավարտեց «Ռեջինայի» դեմ գոլով՝ խաղի վերջին րոպեին, կրկնելով Ա սերիայի մեկ մրցաշրջանի ընթացքում փոխարինման մտնելուց հետո վեց գոլ հեղինակած Ժոզե Ալտաֆինիի ռեկորդը։ Գերմանիայում տեղի ունենալիք աշխարհի առաջնությանը Դել Պիեռոն դժվարությամբ հայտնվեց, Մարչելո Լիպին ուներ այլընտրանքներ, բայց նա ընտրեց հենց Սանդրոյին։

Բ Սերիայի մրցաշրջանը

Ալեսանդրո Դել Պիեռո: Կենսագրություն, Ակումբային կարիերան, Կարիերան Իտալիայի հավաքականում 
Դել Պիեռոն Սերիա Բ-ի խաղում՝ «Ռիմինիի» դեմ

«Յուվենտուսից» առաջատարների հեռանալը սերնդափոխության հանգեցրեց, կադրերի սաստիկ պակասի արդյունքում իրենց խաղը ցույց տալու հնարավորություն ունեցան պահեստայինները, այդ թվում՝ երիտասարդները, ովքեր եկան փոխարինելու առաջատարներին։ Իտալացի երկրպագուները ճանաչեցին այնպիսի տաղանդավոր ֆուտբոլիստների, ինչպիսիք են. Ֆեդերիկո Բալցարետտին, Կլաուդիո Մարկիզիոն, Ռաֆաելե Պալադինոն, իսկ բուլղարացի հարձակվող Վալերի Բոջինովը իր լավագույն մարզավիճակին էր հասել։

«Յուվենտուսը» Բ Սերիա լքեց 17 միավոր տուգանքով, որոշումն ընդունեց «Մոջիպոլի»-ի գործով։ Օգոստոսի 23-ին Դել Պիեռոն «Չեզենայի» դեմ Իտալիայի գավաթի խաղում Յուվենտուսի կազմում խփեց հաղթական գնդակը։ Առաջին խաղը Բ Սերիայում «Ծեր Սինյորան» խաղաց «Ռիմինիի» հետ, այդ խաղն ավարտվեց 1։1 հաշվով։ Ալեքսը անցկացրեց 500-րդ խաղը (486՝ «Յուվենտուսում» և 14՝ «Պադովայում»)՝ դա եղավ «Վինչենցեյի» դեմ։ Սեպտեմբերի 23-ին Դել Պիեռոն 42-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ «Մոդենայի» դեմ խաղում, իսկ «Յուվեն» հաղթեց ջախջախիչ 4-0 հաշվով։ Հարկ է նշել, որ Սանդրոն խփեց իր 200-րդ գոլը «Յուվենտուսում» Բ Սերիայի նորեկ «Ֆրոզինոնեյի» դեմ խաղում։ Նա նաև հաջորդ տուրում 7-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Բրեշիայի դեմ խաղում, նաև այդ գոլի շնորհիվ «Ծեր Սինյորան» հաղթեց 2-0 հաշվով։ 2007 թվականի հունվարի 20-ին խաղաց 500 խաղը Յուվենտուսում, ի պատիվ դրա կարվեց «Դել Պիեռո 500» ֆուտբոլային համազգեստը։ Նա բացեց հաշիվը գոլով, հեղինակեց դուբլ «Արեցոյի» դեմ խաղում, հանդիպումն ավարտվեց 1։5 հաշվով թուրինցիների օգտին։ Մրցաշրջանում նա խփեց 20 գոլ, և դարձավ Սերիա Բ-ի լավագույն ռմաբարկուն։

Վերադարձը Ա Սերիա

Ալեսանդրո Դել Պիեռո: Կենսագրություն, Ակումբային կարիերան, Կարիերան Իտալիայի հավաքականում 
Դել Պիեռոն 2007/08 մրցաշրջանում

2007 թվականի Սեպտեմբերի 2-ին Դել Պիեռոն 76-րդ րոպեին խփեց գոլ «Կալյարիի» դեմ խաղում, իսկ Յուվեն հաղթեց 2-3 հաշվով։ Հոկտեմբերի 21-ին նա 36-րդ րոպեին խփեց հաղթական գոլը «Ջենոայի» դեմ խաղում (1-0)։ Հոկտեմբերի 27-ին նա 46-րդ րոպեին առաջ մղեց իր թիմին «Նապոլիի» դեմ խաղում, սակայն Յուվենտուսը պարտվեց Նապոլիին 3-1 հաշվով։ Իսկ հաջորդ գոլը նա խփեց մոտ մեկ ամիս անց, նոյեմբերի 25-ին «Պալերմոյի» դեմ խաղում դարձավ դուբլի հեղինակ, իսկ թիմը հաղթեց խոշոր 5-0 հաշվով։ Որոշ ժամանակ անց սկսվեց Դել Պիեռոյի շարանը։ Նախ նորից երկու գոլ խփեց «Լացիոյի» դեմ խաղում 48-րդ և 70-րդ րոպեներին, իսկ «Ծեր Սինյորան» հաղթեց 2-3 հաշվով։

13-րդ տուրում առաջնության «Պալերմոյի» դեմ խաղում Դել Պիեռոն ձևակերպեց դուբլ։ 2008 թվականի Նոյեմբերի 28-ին Դել Պիեռոն խփեց 250-րդ գոլը Ա Սերիայում դա եղավ 14-րդ տուրում «Ռեջինայի» դարպասին։ 2009 թվականի մարտին «Բոլոնիայի» դեմ խաղում Դել Պիեռոն ձևակերպեց «դուբլ», և այդ գոլերը եղան Դել Պիեռոյի կարիերայում 300-րդ և 301-րդը (հաշվել է նաև երիտասարդական հավաքականի ելույթները)։ 2008 թվականի հունվարին նա խփեց 5 գոլ։ Մարտի 22-ին «Ինտերի» հետ խաղում գերազանցեց Գառետանո Շիրեայի ռեկորդը։ «Պալերմոյի» դեմ խաղում Դել Պիեռոն ձևակերպեց «դուբլ», սակայն «Յուվեն» պարտվեց 3-2 հաշվով։ Ապլիլի 12-ին Դել Պիեռոն խփեց գոլ «Միլանի» դեմ խաղում։ Իսկ «Ատալանտայի» հետ խաղում Դել Պիեռոն խփեց 3 գոլ։ 38-րդ տուրում Յուվենտուսը խաղաց «Սամպդորիայի» դեմ իսկ Դել Պիեռոն ձևակերպեց դուբլ։ Ընդհանուր մրցաշրջանի արդյունքներով նա դարձավ Ա Սերիայի լավագույն ռմբարկու։

2008/09 մրցաշրջանին Յուվենտուսը որակավորված էր ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա ինչը չէր եղել երկու տարի, Յուվենտուսը իր ելույթը ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում սկսելու էր փլեյ-օֆֆ փուլից։ Սեպտեմբերի 17-ին Դել Պիեռոն խմբային փուլում «Զենիթի» դեմ խփեց գոլ՝ 38 մետրանոց տուգանային հարվածից, Իսկ «Յուվեն» հաղթեց Դել Պիեռոյի խփած միակ գոլով 1-0։ Հոկտեմբերի 21-ին Դել Պիեռոն գրավեց «Ռեալ Մադրիդի» դարպասը տուգանային հարվածով։ Նոյեմբերի 1-ին առաջնությունան խաղում դարձավ գոլի հեղինակ «Ռոմայի» դեմ, իսկ խաղը ավարտվեց 2-0 հաշվով։ Նա նաև նոյեմբերի 5-ին դարձավ «Ռեալի» դեմ Չեմպիոնների Լիգայի պատասխան խաղում գոլի հեղինակ «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում։ Մարտի 10-ին Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչում «Չելսիի» դեմ դարձավ գոլի հեղինակ, բայց 83-րդ րոպեին Դիդիե Դրոգբան հավասարեցրեց հաշիվը։ Բացի այդ, նա անցկացրեց 115-րդ խաղը եվրոգավաթներում։ Մայիսի 10-ին «Սան Սիրոյում» նա «Միլանի» հետ խաղում գոլ խփեց։ Մայիսի 24-ին «Սիենայի» դեմ Դել Պիեռոն դարձավ երկու գոլի հեղինակ և դարձավ գոլային փոխանցման հեղինակ, որից օգտվեց Մարկիզիոն։ Մայիսի 31-ին նա ստացավ «մրցաշրջանի առավել ճանաչելի խաղացողը» մրցանակը։ Հուլիսի 17-ին նա երկարաձգեց պայմանագիրը «Յուվենտուսի» հետ մինչև 2011 թվականը։

Օգոստոսի կեսերին ձախ ազդրի մկանային վնասվածքը Դել Պիեռոյին ստիպեց որ նա մրցաշրջանի առաջին 6 խաղերը բաց թողնի։ Նրա դեբյուտը առաջնությունում կայացավ 2009 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ վերջին րոպեին փոփոխության արդյունքում խաղադաշտ մտավ «Բոլոնիայի» դեմ (1։ 1) և հատեց 400 խաղերի սահմանագիծը իտալական Ա Սերիայում։ Հոկտեմբերի 1-ին նա նորից մկանների վնասվածք ստացավ։ Նա «Ռոմայի» դարպասի գոլի հեղինակ դարձավ սուր անկյունից Թուրինի Ստադիո Օլիմպիկոյում։ 2010 թվականի մարտի 14-ին, Դել Պիեռոն առձանագրեց իր 300-րդ և 301-րդ գոլերը կարիերայում, խաղն ավարտվեց ոչ ոքի արդյունքով՝ 3–3։ «Սիենայի» դեմ առաջին երկու գոլերը խփվեցին երկրորդ և յոթերորդ րոպեին։ Ալեքսը մրցաշրջանն ավարտեց թիմի լավագույն ռմբարկու դառնալով 11 գոլերի հեղինակ։

Ալեսանդրո Դել Պիեռո: Կենսագրություն, Ակումբային կարիերան, Կարիերան Իտալիայի հավաքականում 
Դել Պիեռոն «Շեմռոկ Ռովերսի» դեմ խաղից հետո (աջ անկյուն) 2010 թ.

2010/2011 մրցաշրջանը Եվրոպայի լիգայում սկսվեց գոլերի սերիայով՝ առաջին որակավորման փուլում ընդդեմ «Շեմռոկ Ռովերսի» Դել Պիեռոն դարձավ գոլի հեղինակ 33 մետրից։ 2010 թվականի հոկտեմբերի 30-ին, նա արձանագրեց իր 179-րդ գոլը Ա Սերիայում, դա եղավ «Միլանի» դեմ որում «Յուվենտուսը» հաղթեց 2-1 հաշվով, և գերազանցեց ակումբի լեգենդ Ջիամպիերո Բոնիպերտիի ռեկորդը «Յուվենտուսում» - Ա Սերիայի լավագույն ռմբարկուն «Յուվենտուսի» ամբողջ պատմության մեջ։ «Կալիարիի» դեմ խաղում անցկացրեց իր 447-րդ խաղը։ Իսկ ավելի ուշ դարձավ իտալիայի ֆուտբոլային պատմության մեջ լավագույն ռմբարկուն, և կրկնեց Ջուցեպպե Մեացայի ռեկորդը։ Ալեքսը մրցաշրջանն ավարտեց թիմի լավագույն ռմբարկու դառնալով 11 գոլերի և վեց գոլային փոխանցման հեղինակ և սա եղավ իններորդ անգամ իր կարիերայում։

«Յուվեի» նոր մարզիչ Անտոնիո Կոնտեն սկսեց նոր խաղացողներ գնել, և Դել Պիեռոն մնաց ստվերում։ Այնուհետև հայտնի դարձավ որ, ակումբը հաշվի չէր առել վետերան լինելը։ Մրցաշրջանը սկսվեց նոր «Յուվենտուս Ստեյդիում» արենայում։ 2012 թվականի հունվարի 24-ին Դել Պիեռոն խփեց իր առաջին գոլը նոր մարզադաշտում դա եղավ Իտալիայի գավաթի քառորդ եզրափակիչում «Ռոմայի» դեմ, նա նաև խփեց կիսաեզրափակիչում «Միլանի» դեմ, Մարտի 25-ին «Յուվենտուս Ստեյդիում» մարզադաշտում նա խփեց իր առաջին գոլը այս Ա Սերիայի մրցաշրջանում դա եղավ Միլանի «Ինտերի» դեմ։ Ապրիլի 11-ին, նրանից հետո, երբ Վուչինիչին հաջողվեց «Լացիոյին» գոլ խփել, Դել Պիեռոն, որի համար այդ խաղը դարձավ 700-րդը «Յուվենտուսում», խփեց հաղթական գոլ։ 2012 թվականի մայիսի 13-ին նա խաղաց վերջին խաղը առաջնությունում «Յուվենտուսի» կազմում դա եղավ «Ատալանտայի» դեմ, որտեղ նա խփեց 290-րդ գոլը «Յուվեյում»։ Իտալիայի գավաթի եզրափակիչում՝ «Նապոլիի» դեմ նա խաղաց մեկնարկային կազում և մի քանի հնարավորություն ունեցավ հարվածելու տուգանայինից, սակայն չկարողացավ գոլ հեղինակել, դրա պատճառով էլ փոխարինվեց երկրորդ խաղակեսում, իսկ «Յուվենտուսը» պարտվեց 2։ 0 հաշվով, ընդ որում դա թիմի առաջին պարտությունն էր մրցաշրջանում, խաղից առաջ Դել Պիեռոյի թիմի հովանավորները նրան ձեռքերի վրա տարան։ Ամբողջ մրցաշրջանում նա անցկացրեց 28 խաղ և խփեց 5 գոլ։

Կարիերայի ավարտը «Յուվենտուսում»

Ալեսանդրո Դել Պիեռո: Կենսագրություն, Ակումբային կարիերան, Կարիերան Իտալիայի հավաքականում 
Դել Պիեռոն Նովարայի դեմ խաղից առաջ 2012 թվականի ապրիլին

2011 թվականի հոկտեմբերին Անդրեա Անելին, «Յուվենտուսի» նախագահը, ասաց, որ 2011/2012 մրցաշրջանում Ալեսանդրոյի համար կլինի վերջինը «Ծեր Սինյորայում»։ Հունիսի 30-ին նա շնորհակալություն հայտնեց երկրպագուներին բաց նամակով, որը նա գրեց պայմանագրի վերջին օրում։ 2013 թվականի ամռանը «10» համարը տրվեցին թիմի նորեկ Կառլոս Տևեսին։

Յուվենտուսից հետո

Ալեսանդրո Դել Պիեռո: Կենսագրություն, Ակումբային կարիերան, Կարիերան Իտալիայի հավաքականում 
Դել Պիեռոն 2012 թ.ին Դուբայում

Մրցաշրջանից հետո

Իտալիայի գավաթի եզրափակիչ՝ «Նապոլիի» դեմ խաղից հետո Դել Պիեռոն դարձավ ազատ գործակալ։ Եղել են խոսակցություններ, որ Դել Պիեռոն տեղափոխվելու է Թաիլանդ, որտեղ էլ խաղալու է «Մուանտոնգ Յունայթեդում» կամ էլ Բրազիլիայում, որտեղ էլ խաղալու է «Ֆլամինգոյում»։ Նաև կար հետաքրքրություն 2 բրազիլական գրանդներից՝ Կրուզեյրոյից և Կորիթիանս։ Ինչպես նաև Ալեքսով լրջորեն հետաաքրքրություն էր դրսևորում «Սիոնը», «Սելտիկը», «Օլիմպիակոսը», և «Մոնռեալ Իմպակատը», նաև անգլիական երկու ակումբներ «Լիվերպուլը» և «Սաութհեմփթոնը», բայց ակումբները չեն պայմանավորվել Սանդրոյի հետ։ Հետագայում նա ասաց, որ Նոել Գալլհերը հրավիրել է նրան տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։

Սիդնեյ

Ալեսանդրո Դել Պիեռո: Կենսագրություն, Ակումբային կարիերան, Կարիերան Իտալիայի հավաքականում 
Դել Պիերոն նշում է իր գոլը Սիդնեյի կազմում

Տրանսֆերային պատուհանի ավարտին Դել Պիեռոն տեղափոխվեց Սիդնեյ։ 2012 թվականի սեպտեմբերի 5-ին Դել Պիեռոն կնքեց երկու տարվա պայմանագիր Սիդնեյի հետ։ Նա ստացավ 10-րդ համարի մարզաշապիկը։

2012 թվականի հոկտեմբերի 6-ին Դել Պիեռոն անցկացրեց իր առաջին հանդիպումը «Սիդնեյի» կազմում, խաղալով ամբողջ 90 րոպե։ Հոկտեմբերի 13-ին Դել Պիեռոն գոլի հեղինակ դարձավ տուգանային հարվածից «Նյուքասլ Յունայթեդ Ջեյզի» դեմ, սակայն Սիդնեյը պարտվեց 2։ 3 հաշվով։ Դել Պիեռոն «Վեսթերն Սիդնեյ Յունդերերսի» դեմ սիդնեյան դերբիում 54-րդ րոպեին դարձավ հաղթական գոլի հեղինակ իրացնելով 11 մ. տուգանային հարվածը։ Նաև 11 մետրանոց հարվածից՝ դարպասաձողին դիպելով գոլ հեղինակեց «Պերչ Գլորիի» դեմ։ Նոյեմբերի 17-ին դուբլ հեղինակեց «Բրիսբեն Ռոարի» դեմ։ Դել Պիեռոյի «Սիդնեյ» տեղափոխվելուց հետո նոյեմբերին Լեոնարդո Բոնուչին ասաց.

Առջևում շատ դժվար շաբաթ է, բայց մենք պատրաստ ենք դրան։ Չէ որ «Յուվենտուսը» պայքարելու է բոլոր մրցաշարերում և չի կենտրոնանալու միայն մեկ ճակատի վրա։ Այս պահին ամենակարևորը «Չելսիի» դեմ խաղն է։ Մենք պետք է հավատարիմ մնանք մեր խաղաոճին և մտածենք միայն հաղթելու մասին։ Ես մեծացել եմ մեծ չեմպիոնի՝ Ալեսանդրո Դել Պիեռոյի կողքին։ Հենց նա է ինձ սովորեցրել պայքարել սեփական երազանքների համար։

— Հարցազրույցը football Italia-ից

«Մելբուրն Հարտի» դեմ խաղում Դել Պիեռոն ստացավ վնասվածք։ 2013 թվականի հունվարի 19-ին Դել Պիեռոն խփեց 4 գոլ՝ «Վելինգտոն Ֆենիքսի» դարպասին։ Փետրվարի 2-ին Դել Պիեռոն գոլի հեղինակ դարձավ «Նյուքասլ Յունայթեդ Ջեյզի» դեմ 12-րդ րոպեին, խաղը ավարտվեց ոչ-ոքի 2։ 2 հաշվով։ Փետրվարի 10-ին «Բրիսբանե Ռոարի» դեմ 7-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ, Սիդնեյը հաղթեց 2-1 հաշվով։ Փետրվարի 21-ին նա հայտարարեց որ մնալու է ակումբում նաև հաջորդ՝ 2013/14 մրցաշրջանում։ Մարտի 2-ին նա խփեց իր 12-րդ գոլը Ավստրալիայի առաջնությունում։ Մարտի 23-ին «Վեսթերն Սիդնեյ Յունդերերսի» դեմ դարձավ գոլի հեղինակ (0-1), իսկ Սիդնեյի դերբիում գրանցվեց 1-1 հաշիվը։ Մարտի 28-ին «Բրիսբանե Ռոարի» դեմ դարձավ գոլի հեղինակ 11 մ. հարվածից (1-3) օգուտ Բրիսբանե Ռոարի։ Ընդհանուր մրցաշրջանում «Սիդնեյը» զբաղեցրեց 7-րդ տեղը, և չստացավ իրավունքը խաղալու փոքր-առաջնությանը, իսկ հաղթանակը թույլ կտար խաղալ ԱՖԱ Չեմպիոնների Լիգայում։ Դել Պիեռոն արժանացավ չորս մրցանակի՝ ակումբի լավագույն ֆուտբոլիստ, Ավստրալիայի առաջնության լավագույն խաղացող, լավագույն խաղացող՝ երկրպագուների վարկածով և թիմի լավագույն ռմբարկու։ Ինչպես նաև ընդգրկվեց մրցաշարի խորհրդանշական հավաքականի կազմում։ Այսպիսով Դել Պիեռոն մրցաշրջանը ավարտեց դառնալով թիմի լավագույն ռմբարկու 14 գոլերով, նաև ունենալով վեց գոլային փոխանցում իր հաշվին։

Նոր մրցաշրջանի ընկերական խաղերից մեկում իր նախկին թիմի՝ «Պադովայի» դեմ խաղում Դել Պիեռոն դարձավ գոլային փոխանցման հեղինակ, իսկ այդ գոլը խփեց Բրեթ Էմերտոնը։ Նա փոխարինվեց վերջին րոպեներին, իսկ «Սիդնեյը» պարտվեց 3։2 հաշվով։ Նա դարձավ «Սիդնեյի» ավագ 2013-14 մրցաշրջանում։ Հոկտեմբերի 11-ին Նյուքասլ Ջեյզի դեմ խաղում 37-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ, իսկ իր թիմը հաղթեց 2-0 հաշվով, դա առաջին գոլն էր առաջնության մրցաշրջանում։

Ալեսանդրո Դել Պիեռո: Կենսագրություն, Ակումբային կարիերան, Կարիերան Իտալիայի հավաքականում  Սա ինձ համար մեծ պատիվ էր, որ ես թիմի ավագ դարձա։ Ինձ համար սա հպարտություն է, և ես խոստանում եմ որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի օգնեմ իմ թիմին հաղթել առաջնությունը։ Ալեսանդրո Դել Պիեռո: Կենսագրություն, Ակումբային կարիերան, Կարիերան Իտալիայի հավաքականում 

2014 թվականի ապրիլի վերջին նա ասաց, որ մրցաշրջանի վերջում հեռանալու է «Սիդնեյից», բայց չի պատրաստվում ավարտել իր խաղացողի կարիերան։ Ալեսանդրոն Սիդնեյի կազմում 2013-14 մրցաշրջանում խփել է 10 գոլ։ Ալեսանդրոյի ծառայությամբ հետաքրքրված էին Թաիլանդական Ռայոնգը և Մարչելո Լիպպիի Գուանչուժո Էվերգրանդեն։

2014 թվականի օգոստոսի 10-ին Դել Պիեռոն ավագի թևկապով դուրս բերեց А-լիգայի բոլոր աստղերի թիմին իր նախկին ակումբի՝ «Յուվենտուսի» դեմ հանդիպմանը։ Խաղը կայացավ Սիդնեյում 55-հազարանոց հանրության առաջ «Ավստրալիա» մարզադաշտում։ Դել Պիեռոն ծափահարությունների ներքո փոխարինվեց Դևիդ Ուիլիամսով խաղի 63-րդ րոպեին։ «Յուվենտուսը» վերջին րոպեներին խփեց հաղթական գոլը և հաղթեց 3:2 հաշվով։

«Դելի Դինամոս»

2014 թվականի օգոստոսի 23-ին մամուլում տարածվեց հաղորդագրություն, որ Դել Պիեռոն բանակցություններ է վարում «Դելի Դինամոսի» հետ, որը առաջին մրցաշրջանն է խաղում Հնդկական սուպերլիգայում։ 2014 թվականի օգոստոսի 28-ին նա հնդկական ակումբի հետ պաշտոնապես կնքեց պայմանագիր չորս ամսով։ Հոկտեմբերի 14-ին Դել Պիեռոն նշեց իր դեբյուտը «Դելի Դինամոսում», որը եղավ «Պուն Սիթիի» դեմ խաղում, որտեղ խաղում է «Յուվենտուսում» իր թիմակից Դավիդ Տրեզեգեն։ Խաղը ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով, իսկ Դել Պիեռոն իր խաղի շնորհիվ ստացավ բարձր գնահատական էքսպերտներից։ Դեկտեմբերի 9-ին Դել Պիեռոն խփեց առաջին գոլը «Դելի Դինամոսի» կազմում, իտալացին ռմբահարեց «Չեննայի» դարպասը խաղի 53-րդ րոպեին տուգանային հարվածից, խաղը ավարտվեց 2։2 հաշվով։

2015 թվականի հոկտեմբերին, գրեթե մեկ տարի անցկացնելով առանց ակումբի՝ Դել Պիեռոն պաշտոնապես հայտարարեց կարիերան ավարտելու և մարզիչ դառնալու մտադրության մասին։

Կարիերան Իտալիայի հավաքականում

Երիտասարդական հավաքական

Դել Պիեռոն սկսեց իր կարիերան երբ 17 տարեկան էր և նա 1991 թվականի աշխարհի առաջնության ժամանակ հավաքականի հիմնական կազմում էր, նա խաղաց երեք խաղ և խփեց մեկ գոլ Չինաստանի հավաքականի դարպասին։ 1992 և 1993 թվականներին Դել Պիեռոն խփեց 14 գնդակ տասնչորս խաղում 18 տարեկանների թիմում։ Սանդրոն 19 տարեկանների թիմի կազմում հաղթեց Եվրոպայի երիտասարդական առաջնությունը 1992 և 1994 թվականներին։

Ազգային հավաքական

Ալեսանդրո Դել Պիեռո: Կենսագրություն, Ակումբային կարիերան, Կարիերան Իտալիայի հավաքականում 
Դել Պիեռոն և Ջովաննա Մելանդրին տոնում են իրենց հաղթանակը 2006 թ. աշխարհի առաջնությունում

Խաղալով «Յուվենտուսում»՝ Դել Պիեռոն հրավեր ստացավ խաղալու Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականում, նորամուտը հավաքականում կայացավ 1995 թ.։ Դրանից կարճ ժամանակ անց նա կանչվել է 1996 թվականի Եվրոպայի առաջնությանը, բայց նա խաղաց միայն 45 րոպե, և փոխարինմանբ դաշտ դուրս եկավ Ռուսաստանի հավաքականի դեմ։

1997 թ.ին նա մտավ կազմի մեջ նոր մարզիչ Չեզարե Մալդինիի գլխավորությամբ «Ֆրանսիայի Մրցաշարում», որն անցկացվեց հուլիսի 3 ից 11-ը։ Իտալիայի դեմ, մրցաշարում խաղացին Անգլիան, Ֆրանսիան և Բրազիլիան։ Ընդհանուր մրցաշարում նա դարձավ լավագույն ռմբարկուն 3 գոլով, նա խփեց 2 գնդակ Բրազիլիայի հավաքականի դեմ և մեկ գնդակ Ֆրանսիայի դեմ։

1998 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Դել Պիեռոն խաղաց խմբային փուլում Կամերունի հավաքականի և Ավստրիայի հավաքականի դեմ։ Իսկ 1/8-ում Նորվեգիայի հավաքականի դեմ Սանդրոն փոխարինվեց 78-րդ րոպեին։ Քառորդ եզրափակիչում Ֆրանսիայի դեմ, նա փոխարինվեց 67-րդ րոպեին։

Ալեսանդրո Դել Պիեռո: Կենսագրություն, Ակումբային կարիերան, Կարիերան Իտալիայի հավաքականում 
Տոտտին և Դել Պիեռոն 2000 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչում

2000 թվականի Եվրոպայի առաջնությունում Դել Պիեռոն մեծ ներդրում ունեցավ իր հավաքականում արծաթե մեդալ նվաճու վրա։ Խմբային փուլի խաղում Շվեդիայի դեմ նա դարձավ հաղթական գոլի հեղինակ 88-րդ րոպեին՝ անցնելով երկու պաշտպանների միջով և հարվածելով դարպասի եզրին։ Քարորդեզրափակիչում Ռումինիայի դեմ խաղում Դել Պիեռոն դուրս եկավ փոխարինման, բայց չհաջովեց աչքի ենկնել։ Եզրափակիչում, ընդդեմ Ֆրանսիայի հավաքականի, իտալացիները պարտվեցին ընդ որում, 90-րդ րոպեն հաղթում էին 1։ 0՝ բայց ամեն ինչ փոխեց Սիլվեն Վիլտորի գոլը, հետո նշանակվեց ավելացրած ժամանակ, իսկ Ոսկե գոլը խփեց Դել Պիեռոյի ակումբակիցը, Դավիդ Տրեզեգեն։

Հաջորդ խոշոր մրցաշարը Ալեսանդրոյի համար եղավ ճապոնո-կորեական 2002 թվականի «մունդիալը»։ Հատկանշական է, որ ֆուտբոլիստը խփեց մեկ գոլ, անցկացնելով հունգարիայի դարպասին, օգնելով Իտալիային որակավորվելու աշխարհի այդ առաջնությանը։ Տրիումֆի եզրափակիչ փուլի առաջին խաղում Էկվադորի դեմ խաղում Դել Պիեռոն 74-րդ րոպեին մտավ խաղադաշտ, բայց հաջորդ Խորվաթիայի դեմ խաղում նա չխաղաց։ Նա, գոլ խփեց Մեքսիկայի հավաքականի դեմ խաղում, որի շնորհիվ «Սկուադրա ազրուրան» մտավ 1/8 եզրափակիչ, բայց այս անգամ նրա թիմը չկարողացավ հասնել նույնիսկ մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Ալեսանդրո Դել Պիեռո: Կենսագրություն, Ակումբային կարիերան, Կարիերան Իտալիայի հավաքականում 
Դել Պիեռոյի մարզաշապիկը իտալական ֆուտբոլի թանգարանում (Ֆլորենցիա)

2004 թվականի Եվրոպայի առաջնությունում Դել Պիեռոն խաղաց 2 խաղ։ Դանիայի դեմ խաղը սկսեց մեկնարկային կազմում, նա գոլ խփելու մի քանի լավ հնարավորություն ունեցավ, սակայն դանիացի դարպասապահ Թոմաս Սորենսենը հետ մղեց բոլոր հավածները։ Խաղը ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։ Շվեդիայի դեմ խաղում Դել Պիեռոն նաև այդ խաղում աչքի չընկավ, իսկ խաղը ավարտվեց նորից ոչ-ոքի, 1։ 1։ Գոլերը խփեցին Անտոնիո Կասսանոն և Զլատան Իբրահիմովիչը։ Չնայած որ Իտալիան խմբում վերջին խաղը Բուլղարիայի դեմ հաղթեց, 2։ 1 հաշվով, բայց Իտալիայի համար մրցաշարը ավարտված էր, քանի որ Դանիան և Շվեդիան միավոր վաստակեցին վերջին խաղում։

2006 թվականի հունվարի սկզբին Մարչելլո Լիպպին, ազգային հավաքականի մարզիչը, բացահայտ հայտարարեց, որ ուրախ կլինի տեսնել Ալեսանդրոյին «մունդիալի» մեջ հավաքականի կազմում։ Կապելոյի խոսքերով՝ Դել Պիեռոն հավաքել է լավ մարզավիճակ և բոլորից շատ է արժանի Գերմանիա մեկնելուն։ Դրանից առաջ ֆուտբոլիստի ներկայությունը 23 ընտրյալների ցուցակում եղել է հարցականի տակ։ Դրա պատճառը մասնակիորեն եղել է որակավորման մրցաշարի սկզբում ոչ այնքան լավ ելույթները։ Բայց, հավաքելով լավ մարզավիճակ որակավորման փուլի վերջին հատվածում, Ալեսանդրո Դել Պիեռոն այդ ժամանակվա գլխավոր մարզիչ Մարչելո Լիպիին ապացուցեց, որ համաշխարհային հավաքույթին իր մասնակցության պահանջը բավականին արդարացված է։ «Շրջադարձային պահը» եղավ իտալացիների՝ Մոլդովայի հավաքական թիմի դեմ վերջին հանդիպումը, որը «Սկուադրա Ադզուրան» հաղթեց 2:1 հաշվով, մինչդեռ Դել Պիեռոն ճանաչվեց առճակատման գլխավոր հերոս։ Չնայած նրան որ, նա այդպես էլ չհայտնվեց սլովենացիների հետ խաղում՝ Մոլդովայի դեմ հադիպմանը Ալեսանդրոն դուրս եկավ առաջին րոպեներից և խաղադաշտում անցկացեց բոլոր երկու խաղակեսերը։ Հանդիպման առաջին կեսի միջնամասում իր կողմից իրացված տուգանայինը գրեթե հանգեցրել էր գոլի. գնդակը դիպչեց դարպասաձողին, իսկ ավարտման հասած Կրիստիան Վիերին խաղից դուրս վիճակում հայտնվեց։ Սակայն հենց այդ խաղացողների փոխկապակցվածությունը, ի վերջո կազմակերպեց Սերգեյ Պաշչենկոյի դարպասի գրավումը խաղի եզրափակիչ սուլիչից քսան րոպե առաջ։ Ալեսանդրո Դել Պիեռոն անցում կատարեց դեպի հակառակորդի տուգանային, որից հետո գնդակը փոխանցեց Կրիստիան Վիերիին, ում միայն մնացել էր չվրիպել։ Արդյունքում, հանդիպման վերջում գոլերի փոխանակմամբ հակառակորդները վերջացրեցին խաղը 2:1 հաշվով։ Իտալիան մունդիալ որակավորվեց 1-ին տեղով, ետ թողնելով երկրորդ տեղ դարձած Նորվեգիայի հավաքականին 5 միավորով։

Դել Պիեռոն հայտավորվել էր Ավստրիայում և Շվեյցարիայում կայացած Եվրո 2008-ի Իտալիայի հավաքականի կազմի մեջ։ Այդ ժամանակ նա հիմնականում նստում էր փոխարինման նստարանին։ Դել Պիեռոն իր առաջին խաղն անցակցրեց Հոլանդիայի դեմ։ Հանդիպումն ավարտվեց հոլանդացիների օգտին 3:0 հաշվով։ Ռումինիայի դեմ հանդիպումը Ալեքսը անցկացրեց մեկնարկային կազմում ավագի թևկապով, խաղն ավարտվեց ոչ-ոքի 1-1։ Դել Պիեռոն չխաղաց խմբային փուլի վերջին հանդիպման մեջ, բայց քարորոդեզրափակչում դուրս եկավ փոխարինման, որտեղ «Սկուարդա Ադզուրան» պարտվեց Իսպանիային (հանդիպման հիմնական և հավելյալ ժամանակները ավարտվեցին գոլազուրկ ոչ-ոքի, իսկ տասնմեկ մետրանոց հարվածներում հաջողությունը պիրենեացիների կողմն էր. 2:4): 2008 թվականի օգոստոսի 20-ին ֆուտբոլիստն անցկացրեց 90-րդ խաղը իր երկրի ազգային հավաքականի կազմում և դարձավ հիգերորդ «ադզուրին», ում հաջողվել է հասնել տվյալ բարձրունքին։

Նախատեսում եմ հավաքականում իմ կարերան ավարտել 2010 թվականի աշխարհի առաջնությունից հետո։ Չեմ թաքցնում, որ «համաշխարհային հավաքույթում» մասնակցությունը համարվում է իմ հիմնական նպատակներից մեկը։ Չնայած հասկանում եմ, որ 2010 թվականին դեռ շատ կա։

— Sporting Life-ին տված հարցազրույցիից։

Եվրոյից հետո Դել Պիեռոն հավաքականում խաղացել է ընդամենը 2 հանդիպումում։ Նաև նա ցանկացավ մասնակցել ՀԱՀ-ում կայանալիք աշխարհի առաջնությանը, սակայն Մարչելո Լիպին նրան չվերձրեց մուդիալին։ 2012 թվականին հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին չի բացառել Դել Պիեռոյի հայտագրումը 2012 թվականի Եվրոպայի առաջնությունում, սակայն վերջնական կազմի մեջ նա այդպես էլ կմտավ։

Հավաքականի կազմում անց է կացրել է 91 հանդիպում և խփել 27 գոլ։ Մասնակցել է Եվրոպայի չորս առաջնությունների և երեք Աշխարհի առաջնությունների, 2006 թվականին դարձել է Աշխարհի առաջնություն չեմպիոն։

Դել Պիեռոյի խաղերը Իտալիայի հավաքականում

Դել Պիեռոն խաղացել է 91 խաղ՝ Իտալիայի ազգային հավաքականում, նա Իտալայի հավաքականում 7-րդ թիմի ավագն է և 8-րդն է Իտալայի հավաքականում՝ անցկացրած խաղերով։ Դել Պիեռոն խփել է 27 գոլ Իտալայի հավաքականում, և Ռոբերտո Բաջոյի հետ կիսում է 4-րդ տեղը՝ Իտալայի հավաքականում խփած գոլերի թվով։

Ընդհանուր՝ 91 խաղ, 27 գոլ, 51 հաղթանակ, 29 ոչ-ոքի, 11 պարտություն։

Խաղաոճը

Դել Պիեռոն ամենից շատ հայտնի է, որ նա երբեք չի խաղում ուղիղ գծով, հեց այդ պատճառով իր ուրույն ոճով նա դարձավ աստղ։ Նրա տուգանային հարվածները և 11 մետրանոց հարվածները գնահատվել է նույնքան բարձր։ Դել Պիեռոն ասում է որ, նա ամենը սովորել է Անժելո Դի Լիվոյից։ Տարածքը, որտեղ Դել Պիեռոն խփում է իր գոլերի մի մասը, հանդիսանում է տուգանային հրապարակը, որը երբեմն կոչվում է «Դել Պիեռոյի տեղանքը»։ Դել Պիեռոն նաև լավ դիսպետչեր է, նա կարող է տալ նույն փոխանցումը և ներքևում և վերևում։ Նա նաև կարող է խաղալ որպես փլեյմեյքեր կենտրոնական հատվածում։ «Յուվեի» խաղաոճը փոխվեց Լիփիի վերադառնալուց հետո, որը սկսվեց 2001 թ.ին, Դել Պիեռոն սկսեց խաղալ Պավել Նեդվեդի և կիսապաշտպանությունում Դավիդ Տրեզեգեի հետ միասին։ Սանդրոն հայտնի է ստանդարտների կատարմամբ։ Նա խփել է 62 գոլ 11 մետրանոց հարվածից և 42 գոլ տուգանային հարվածից։

Դել Պիեռոյի տեղանքը

Այն տեղը որը հարում է հակառակորդի տուգանային հրապարակին կոչվում է «Դել Պիեռոյի տեղանքը» (իտալ.՝ La Zona Del Piero կամ իտալ.՝ Gol alla Del Piero), ըստ այն փաստի, որ իր գոլերից շատերը նա խփել է հենց այս դիրքից։

«Դել Պիեռոյի Գոլը»

«Յուվենտուսում» առաջին տարիներին, Դել Պիեռոն հաճախ վաստակում էր տուգանային հարված հրապարակի ձախ անկյունում։ Հենց այդ դիրքից խփված գոլերի համար, այդ դիրքից խփված գոլերը մարզաշխարհի լրագրողների կողմից անվանվում էին «Դել Պիեռոյի գոլեր»։ 1996 թվականից հետո նա սկսեց ավելի շատ գոլեր խփել իր ոճով, դարձնելով այդ հասկացությունը ավելի տարածված, այդ հասկացությունով նաև բնութագրվում են ուժեղ հարվածները։ Գոլերը տոնելուց նա հաճախ հանում է լեզուն։

Փաստեր և ռեկորդներ

Դել Պիեռոն Յուվենտուսի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից է։ Նրա մականունը Յուվենտուսի երկրպագուները կնքել են «Միստր Յուվենտուս»։ Դել Պիեռոն Յուվենտուսի կազմում խփել է 208 գնդակ։ Նա Յուվենտուսի կազմում դարձել է Իտալիայի գավաթակիր մեկ անգամ, Իտալիայի սուպեր գավաթի քառակի հաղթող, ՈՒԵՖԱ Սուպեր գավաթի հաղթող։

Նա ընդգրկվել է ՖԻՖԱ-ի վարկածով 125 լավագույն ֆուտբոլիստների ցանկում, որը կազմվել էր Պելե-ի կողմից։ «World Soccer» ամսագրի կողմից 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցանկում 77-րդն է, ՈՒԵՖԱ-ի հոբելյանի առթիվ կատարված քվեարկության արդյունքում վերջին 50 տարիների լավագույն ֆուտբոլիստների մեջ է։ 2000 թվականին նա աշխարհի ամենաթանկ վարձատրվող ֆուտբոլիստն էր (հաշվի առնելով նաև գովազդից և այլ եկամուտները)։

Նա բրազիլացի ֆուտբոլիստներ Ալեշանդրե Պատոյի և Ռոնալդինյոյի սիրած ֆուտբոլիստն է։ Նրա ջենտլմենական խաղի համար հանձնվել է 3 մրցանակ, ստացել է նաև «Golden Foot» մրցանակ, ֆուտբոլում ունեցած անձնական ներդրումների համար։

Դել Պիեռոն ներկայումս «Յուվենտուսի» բոլոր ժամանակերի լավագույն ռմբարկուն է, Չեմպիոնների Լիգայի ռմբարկուների ցանկում 8-րդն է, իսկ Իտալիայի ազգային հավաքականում խփած գոլերի քանակով 4-րդն է Ռոբերտո Բաջիոյի հետ։

    Յուվենտուս
  • Յուվենտուսի բոլոր ժամանակների ամենաշատ խաղեր անկացրած ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում (705 հանդիպում)
  • Յուվենտուսի կազմում ամենաշատ Իտալիայի սուպերգավաթի հանդիպումներին մասնակցած ֆուտբոլիստը (8 խաղ օգոստոսի 13, 2017 թ. դրությամբ)
  • Յուվենտուսի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն (290 գոլ՝ 186 գոլ խաղային իրավիճակից, 62 գոլ 11 մետրանոցից, 42 գոլ տուգանային հարվածից)
  • Յուվենտուսի բոլոր ժամանակների որոշիչ գոլեր խփողը (135)
  • Յուվենտուսի կազմում ամենաշատ միջազգային ակումբային մրցաշարերի հանդիպումներին մասնակցած ֆուտբոլիստը (130 խաղ)
  • Բոլոր ժամանակների ամենաշատ տուգանային հարվածներից գոլ խփած իտալացի ֆուտբոլիստը (52 գոլ. 46 գոլ ակումբային մակարդակում, 6 գոլ Իտալիայի հավաքականում)
  • Ամենաշատ մրցաշրջաններում 10 և ավելի գոլ խփած իտալացի ֆուտբոլիստը. բոլոր ակումբային մրցաշարերը ներառյալ՝ 17 մրցաշրջան
    Սիդնեյ
  • Մեկ մրցաշրջանի ընթացքում Սիդնեյ ՖԱ-ի խաղացողի կողմից խփված ամենաշատ գոլերը (14)
    Իտալիայի հավաքական
  • Փոխարինման արդյունքում խաղադաշտ մտնելուց հետո ամենաշատ գոլեր խփած Իտալիայի հավաքականի խաղացողը (5, Էնրիկո Չիեզայի հետ միասին)

Անձնական կյանք

2012 թվականի փետրվարին Դել Պիեռոյի 12 տարեկան երկրպագուն 15 օր կոմայի մեջ լինելուց հետո հեռախոսով լսելով նրա ձայնը ելել է կոմայից։ Դել Պիեռոն իր 40 ամյակի կապակցությամբ շնորհակալություն է հայտնել երկրպագուներից Ինստագրամի իր էջում տեղադրելով ավելի քան հարյուր լեզուներով գրված պաստառով լուսանկարը, պաստառի վրա գրված է նաև հայերենով։

Ընտանիք

Ալեսանդրո Դել Պիեռո: Կենսագրություն, Ակումբային կարիերան, Կարիերան Իտալիայի հավաքականում 
կնոջ՝ Սոնյա Ամորուզոյի հետ

Ալեսանդրո Դել Պիեռոն ամուսնացած է Սոնյա Ամորուզոյի հետ, նրանք սկսել են հանդիպել 1999 թվականից և ամուսնացել են 2005 թ. հունիսի 12-ին։ Սոնյան Ալեսանդրոյի խաղընկեր Նիկոլա Ամորուզոյի քույրն է։ Ալեսանդրոն և Սոնյան ունեն երեք երեխա՝ տղան՝ Տոբիաս (22.10.2007 թ.), աղջիկը՝ Դորոտեու (04.05.2009) և երկրորդ տղան՝ Սաշա (28.12.2010 թ.)։

Արվեստ

Դել Պիեռոն արվեստի սիրահար է, հաճախ այցելում է Վենետիկի կինոփառատոնին, իսկ փառատոններից մեկի ժամանակ ստացել է «Ոսկե դիմակ» մրցանակ, նա նաև երաժշտության սիրահար է և թողարկել է 1 ալբոմ։ Լինելով «Oasis» խմբի և խմբի առաջնորդ Նոել Գալահերի երկրպագու, կարիերայի ավարտից հետո նա որոշել է նրանց հետ համատեղ ձայնագրել ալբոմ, լինելով նաև պարերի սիրահար նա իր նախկին մարզիչ Անջելո Դի Լիվիոյի հետ բացել է պարահրապարակ։

Այլ մարզաձևեր

Ֆուտբոլից բացի Դել Պիեռոն սիրում է խաղալ բասկետբոլ (սիրված ակումբներն են «Չիկագո Բուլսը» և «Լոս Անջելես Լեյքերսը»), վոլեյբոլ և գոլֆ։ 2009 թվականին «Panini» ընկերության կողմից անկացրած հարցման արդյունքներով Դել Պիեռոն ճանաչվել է Իտալական Սերիայի Ա-ի ամենասիրված ֆուտբոլիստ։

Այս ամենից բացի Դել Պիեռոն նաև ունի հեծանվային թիմ, որը հանդես է գալիս «24 ժամ Լե-Մանում» հեծանվաարշավում։

Հեռուստատեսություն և գովազդներ

Դել Պիեռոն նաև հաջողակ հումորիստ է և հանդիսանում է իտալական կատակերգական շոուների (մասնավորապես «Paperissima» և «Striscia La Notizia») սիրված հյուրերից մեկը, մասնակցել է «La sai l’ultima di Totti» կատակերգական շոուին, որը կազմակերպվել էր իր ընկերոջ՝ իտալացի մեկ այլ հայտնի ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտտիի կողմից։

Ալեսանդրո Դել Պիեռո: Կենսագրություն, Ակումբային կարիերան, Կարիերան Իտալիայի հավաքականում 

Այդ նախագծում էին նաև իտալացի ֆուտբոլիստներ Ջանլուիջի Բուֆֆոնը, Ալեսանդրո Նեստան և այլք։ Շոուի ժամանակ ֆուտբոլիստները իրար անեկդոտներ ու կատակներ էին պատմում ֆուտբոլի վերաբերյալ։

Դել Պիեռոն նկարահանվել է բազմաթիվ գովազդային հոլովակներում մասնավորապես նրա պատկերները եղել են «FIFA 2004» վիդեոխաղի, Աշխարհի առաջնություն 2006 թ. խաղի իտալական վարկածի և «Pro Evolution Soccer 2010» խաղի շապիկների վրա։ Նկարահանվել է այնպիսի աշխարհահռչակ ընկերությունների գովազդներում ինչպիսիք են «Ադիդաս», «Bliss», «Suzuki», «Սերի», «Walt Disney», «Պեպսի», «Fiat», «Uliveto» և այլն։

Բարեգործություններ

Ալեսանդրո Դել Պիեռոն հայտնի է որպես մեծ բարերար։ 1998 թ. մայիսի 29-ին նա 10 համարի մարզաշապիկը աճուրդի ներկայացրեց, որը վաճառվեց 5, 2 միլիոն իտալական լիրով։ Այդ գումարը փոխանցվեց «Երեխաները արտակարգ իրավիճակներում» ֆոնդի հաշվին, նաև այդ գումարներով դպրոցներ և տներ կառուցվեցին որբ և անտուն երեխաների համար։

2008 թվականի մայիսին նա մասնակցեց Ջանլուկա Վիալլիի կազմակերպած գոլֆի մրցաշարին, որի նպատակն էր սկլերոզով հիվանդների հետազոտության համար գումարներ հավաքել։ Նույն տարվա նոյեմբեր ամսին Ջենարո Գատուզոյի և Խավիեր Զանետտիի հետ նա մասնակցեց մի նախագծի, որի նպատակը «Lega Calcio» և «Telecom Italia Mobile» ընկերությունների օգնությամբ քաղցկեղի դեմ պայքարի աշխատանքներն էին։

2011 թ. ապրիլի 1-ին նրա նախաձեռնությամբ սկսվեց Ale10friendsforJapan բարեգործական նախագիծը, որի նպատակն է վեբ-կայքի միջոցով օգնել Ճապոնիայի երկրաշարժից և ցունամիից տուժածներին։ Նախագիծը շարունակվեց մինչև նույն թվականի սեպտեմբերի 13-ը, որի արդյունքում հավաքվեց 303.880 դոլլար։

2012 թվականի հուլիսի 21-ին Դել Պիեռոն այցելեց Կասիմա որպեսզի մասնակցի հատուկ բարեգործական խաղին։ Այդտեղ Դել Պիեռոն դառձավ գոլի հեղինակ։

Մականուն

Ֆուտբոլային մագնատ և երկրպագու Անելիի թեթև ձեռքով, Ալեսանդրո Դել Պիեռոն ստացել է Պինտուրիկիո մականունը։ Անելիին Դել Պիերոյին և նրա ավագ ընկեր Ռոբերտո Բաջիոյի հարաբերությունները նմանեցրել է նկարիչներ Պինտուրիկիոյի և Պերուջինոյի՝ աշակերտի և ուսուցչի հարաբերություններին։

Դել Պիեռոն՝ հեռուստամեկնաբանի դերում

Աշխարհի չեմպիոն՝ Դել Պիեռոն հաստատեց այն լուրը, որ նա կմիանա Sky Sport Italia հեռուսատաալիքի մեկնաբանական կազմում։ Դել Պիեռոն նաև ասաց.

Ես շատ ուրախ եմ իմ նոր կարգավիճակի համար։ Ֆուտբոլի հանդեպ իմ մեծ սերը հավերժ է։ Եթե հաշվի չառնենք եղանակը, ես շատ գոհ եմ Ավստրալիայից։ Ուրախ էի նաև վերադառնալ Թուրին։

Հանդիպեցի ընկերներիս, հիշեցի որոշ սովորություններ։ Թուրինում ամենասիրածս սովորությու՞նս։ Տունը մնալն է։ Ես հաճելիորեն զարմացած էի իմ հանդեպ երկրպագուների լավ վերաբերմունքով։ Հարաբերությունները նրանց հետ զարմանալի են մնում։

Կարիերայի վիճակագրություն

Ալեսանդրո Դել Պիեռո: Կենսագրություն, Ակումբային կարիերան, Կարիերան Իտալիայի հավաքականում 
Դել Պիեռոյի 250-րդ գոլը Իտալիայի առաջնությունում
Ալեսանդրո Դել Պիեռո: Կենսագրություն, Ակումբային կարիերան, Կարիերան Իտալիայի հավաքականում 
Այս համազգեստը ստեղծվել է Դել Պիեռոյի 500-րդ հոբելյանական խաղի արթիվ
Ակումբային կարիերա
Ակումբ Սեզոն Լիգա Գավաթ Միջազգային Այլ Ընդհանուր
Խաղ Գոլեր Խաղ Գոլեր Խաղ Գոլեր Խաղ Գոլեր Խաղ Գոլեր
Պադովա Սերիա Բ 1991/92 4 0 0 0 - - 0 0 4 0
Սերիա Բ 1992/93 10 1 0 0 - - 0 0 10 1
Ընդհանուր 14 1 0 0 0 0 0 0 14 1
Յուվենտուս 1993/94 11 5 1 0 2 0 0 0 14 5
1994/95 29 8 10 1 11 2 0 0 50 11
1995/96 29 6 2 1 11 6 1 0 43 13
1996/97 22 8 4 0 6 4 3 3 35 15
1997/98 32 21 4 1 10 10 1 0 47 32
1998/99 8 2 1 0 4 0 1 1 14 3
1999/00 34 9 2 1 9 2 0 0 45 12
2000/01 25 9 2 0 6 0 0 0 33 9
2001/02 32 18 4 1 10 4 0 0 46 21
2002/03 24 18 0 0 13 5 1 2 38 23
2003/04 22 13 4 3 4 3 1 0 31 14
2004/05 30 14 1 0 10 3 0 0 41 17
2005/06 33 12 4 5 7 3 1 0 45 20
Սերիա Բ 2006/07 35 20 2 3 - - 0 0 37 23
2007/08 37 21 4 3 0 0 0 0 41 24
2008/09 31 13 3 2 9 6 0 0 43 21
2009/10 23 9 1 2 5 0 0 0 29 11
2010/11 33 8 2 0 10 3 0 0 45 11
2011/12 23 3 5 2 0 0 0 0 28 5
Ընդհանուր 513 208 56 25 127 51 9 6 705 290
Սիդնեյ 2012/13 24 14 0 0 0 0 0 0 24 14
2013/14 24 10 0 0 - - 0 0 24 10
Ընդհանուր 48 24 0 0 0 0 0 0 48 24
Դելի Դինամոս 2014 10 1 0 0 - - 0 0 10 1
Ընդհանուր 10 1 0 0 0 0 0 0 10 1
Ամբողջ կարիերայում 585 234 56 25 127 50 9 6 777 315

Աղբյուրներ՝

  • Առաջնությունում «Վիճակագրություն 1991-ից 2011 թ.». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
  • «Վիճակագրություն բոլոր մրցաշարերի համար». alessandrodelpiero.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
Իտալիայի հավաքական
Հավաքական Սեզոն Եվրոպայի առաջնություն Մունդիալ Որակավորման փուլեր Ընկերական խաղեր Այլ Ընդհանուր
Խաղ Գոլեր Խաղ Գոլեր Խաղ Գոլեր Խաղ Գոլեր Խաղ Գոլեր Խաղ Գոլեր
Իտալիա 1995 - - - - 5 1 - - 2 0 7 1
1996 0 0 - - - - 1 0 3 2 4 2
1997 3 0 - - - - - - 3 4 6 4
1998 - - 4 0 2 2 - - 2 1 8 3
1999 - - - - 1 0 - - 1 0 2 0
2000 3 2 - - - - 6 1 4 1 13 4
2001 5 3 - - - - - - 1 0 6 3
2002 - - 3 1 3 3 - - 5 1 11 5
2003 - - - - 3 2 - - 1 0 4 2
2004 1 1 - - - - 3 0 2 0 6 1
2005 1 0 - - - - - - 3 0 4 0
2006 - - 5 1 1 0 - - 3 1 9 2
2007 - - - - 4 0 - - 1 0 5 0
2008 1 0 - - - - 3 0 2 0 6 0
Ամբողջ կարիերայում 14 6 12 2 19 8 13 1 33 10 91 27

Աղբյուրներ՝

Նվաճումները

Թիմային

    Ալեսանդրո Դել Պիեռո: Կենսագրություն, Ակումբային կարիերան, Կարիերան Իտալիայի հավաքականում  «Յուվենտուս Պրիմավերա»
  • Ալեսանդրո Դել Պիեռո: Կենսագրություն, Ակումբային կարիերան, Կարիերան Իտալիայի հավաքականում  Իտալիայի երիտասարդական առաջնություն (1)՝ 1993–94
  • Վիարեջիոյի մրցաշար (1)՝ 1994

Ընդամենը՝ 2 տիտղոս

Ընդամենը՝ 16 տիտղոս

Միջազգային

    Ալեսանդրո Դել Պիեռո: Կենսագրություն, Ակումբային կարիերան, Կարիերան Իտալիայի հավաքականում  Իտալիա Մ-21
  • Ալեսանդրո Դել Պիեռո: Կենսագրություն, Ակումբային կարիերան, Կարիերան Իտալիայի հավաքականում  ՈՒԵՖԱ Եվրոպայի երիտասարդական առաջնություն (2)՝ 1994, 1996

Ընդամենը՝ 2 տիտղոս

Ընդամենը՝ 1 տիտղոս

Անձնական

  • Իտալիայի գավաթի ամենաշատ գոլային փոխանցումների կատարող՝ 1994–95 (3 գոլային փոխանցում), 1996-97 (2 գոլային փոխանցում)
  • Միջմայրցամաքային գավաթ 1996-ի հանդիպման լավագույն խաղացող
  • Ֆրանսիայի մրցաշար 1997-ի լավագույն ռմբարկու (3 գոլ)
  • Չեմպիոնների Լիգայի լավագույն ռմբարկու՝ 1997–98 (10 գնդակ)
  • Սերիա A-ի ամենաշատ գոլային փոխանցումների կատարող՝ 1999–00 (14 գոլային փոխանցում)
  • Իտալիայի գավաթի լավագույն ռմբարկու՝ 2005–06 (5 գնդակ)
  • Սերիա B-ի լավագույն ռմբարկու՝ 2006-07 (20 գնդակ)
  • Սերիա B-ի ամենաշատ գոլային փոխանցումների կատարող՝ 2006-07 (10 գոլային փոխանցում)
  • Սերիա A-ի լավագույն ռմբարկու՝ 2007-08 (21 գնդակ)
  • Ընդգրկվել ESM-ի տարվա թիմի մեջ՝ 1995–96, 1996–97, 1997–98
  • «Բրավոյի» մրցանակի դափնեկիր՝ 1996
  • Իտալիայի լավագույն ֆուտբոլիստ՝ 1998, 2008
  • Մտել է ՖԻՖԱ 100-ի ցուցակում
  • 49-րդը ՈՒԵՖԱ-ի ոսկե հոբելյանի հարցման արդյունքներով
  • Golden Foot-ի դափնեկիր՝ 2007
  • Իտալիայի լավագույն մարզիկ՝ 2008
  • Գաետանո Շիրեայի նվերի դարբնեկիր՝ 2008
  • «Յուվենտուսի» ռեկորդակիր անցկացրած հանդիպումների քանակով և խփած գոլերով
  • «Բիռա Մորետիի» գավաթի հաղթող
  • 77-րդը ХХ դարի լավագույն ֆուտբոլիստների ցուցակում World Soccer ամսագրի վարկածով
  • Դել Պիեռոն ունի եզակի ձեռքբերում՝ նա խփել է առնվազն մեկ գոլ Իտալիայի առաջնության 20 մրցաշրջաների ընթացքում
  • «Globe Soccer» փառահեղ կարիերայի համար մրցանակ՝ 2011
  • Ա-Լիգայի տարվա գոլը՝ 2012–13
  • PFA Մրցաշրջանի թիմ՝ 2013
  • «Սիդնեյ»-ի Տարվա խաղացող՝ 2013
  • «Սիդնեյ»-ի Ոսկե խաղակոշիկի դարբնեկիր՝ 2013, 2014
  • «Սիդնեյ»-ի անդամների մրցանակակիր՝ 2013
  • ԱՖԿ Ա-Լիգայի տասնամյակի թիմ՝ 2015
  • «Սիդնեյ»-ի տասնամյակի թիմ՝ 2015
  • «Սիդնեյ»-ի փառքի սրահ՝ 2015
  • Իտալական ֆուտբոլի փառքի սրահ՝ 2017
  • «Յուվենտուս»-ի բոլոր ժամանակների լավագույն XI՝ 2017

Պետական

Ալեսանդրո Դել Պիեռո: Կենսագրություն, Ակումբային կարիերան, Կարիերան Իտալիայի հավաքականում 

«Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշան. 5-րդ աստիճան/Ասպետ՝ 2000

Ալեսանդրո Դել Պիեռո: Կենսագրություն, Ակումբային կարիերան, Կարիերան Իտալիայի հավաքականում 

«Սպորտային արժանիքի համար» ոսկե շղթա՝ 2006

Ալեսանդրո Դել Պիեռո: Կենսագրություն, Ակումբային կարիերան, Կարիերան Իտալիայի հավաքականում 

«Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշան. 4-րդ աստիճան/Սպա՝ 2006

Լուսանկարներ

Ծանոթագրություններ

    Նշումներ
    Օգտագործված աղբյուրներ և գրականություն

Գրականություն

  • Maurizio Refini, Il campione. Alessandro Del Piero l'aquila con i piedi per terra, Limina, 1998. ISBN 88-86713-39-8
  • Gianni Giansanti, Semplicemente Del Piero, Logos, 2002. ISBN 88-7940-175-0
  • Giuseppe Civati, Il segreto di Alex, Limina, 2004. ISBN 88-88551-94-8
  • Marco Franzelli; Donatella Scarnati, Lo sberleffo di Godot. Il ritorno di Alessandro Del Piero, Limina, 2006. ISBN 88-6041-015-0
  • Bruno Bernardi, Pinturicchio. La favola di Alessandro Del Piero, Graphot, 2006. ISBN 88-89509-29-5
  • Alessandro Del Piero, 10 + il mio mondo in un numero, Mondadori, 2007. ISBN 88-04-55986-1
  • Roberto Savino, Alex Del Piero. Minuto per minuto, Castelvecchi, 2011. ISBN 978-88-7615-577-2
  • Alessandro Del Piero; Maurizio Crosetti, Giochiamo ancora, Mondadori, 2012. ISBN 978-88-04-62115-7
  • Bartolomeo Ruggiero, GeniAle. L'album di Alessandro Del Piero, Libreria Sportiva Eraclea, 2012. ISBN 88-88771-36-0

Արտաքին հղումներ

Ալեսանդրո Դել Պիեռո: Կենսագրություն, Ակումբային կարիերան, Կարիերան Իտալիայի հավաքականում 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ալեսանդրո Դել Պիեռո: Կենսագրություն, Ակումբային կարիերան, Կարիերան Իտալիայի հավաքականում Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեսանդրո Դել Պիեռո» հոդվածին։
Ալեսանդրո Դել Պիեռո: Կենսագրություն, Ակումբային կարիերան, Կարիերան Իտալիայի հավաքականում Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեսանդրո Դել Պիեռո» հոդվածին։

Tags:

Ալեսանդրո Դել Պիեռո ԿենսագրությունԱլեսանդրո Դել Պիեռո Ակումբային կարիերանԱլեսանդրո Դել Պիեռո Կարիերան Իտալիայի հավաքականումԱլեսանդրո Դել Պիեռո ԽաղաոճըԱլեսանդրո Դել Պիեռո Փաստեր և ռեկորդներԱլեսանդրո Դել Պիեռո Անձնական կյանքԱլեսանդրո Դել Պիեռո Կարիերայի վիճակագրությունԱլեսանդրո Դել Պիեռո ՆվաճումներըԱլեսանդրո Դել Պիեռո ԼուսանկարներԱլեսանդրո Դել Պիեռո ԾանոթագրություններԱլեսանդրո Դել Պիեռո ԳրականությունԱլեսանդրո Դել Պիեռո Արտաքին հղումներԱլեսանդրո Դել Պիեռո1974ԻտալերենԻտալիաԻտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականԿոնելիանոՀնդկաստանՅուվենտուսՆոյեմբերի 9Սիդնեյ ՖԱՎենետոՏրևիզո (գավառ)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արտույտների ագարակըԼիտրՕրալ սեքսԱլեքսանդր ՍպենդիարյանՄիքայել ԱլիմյանՔրոմոսոմՍակրավորԹվական անունԹռչնագիրՈրդանման ելունի բորբոքումԱշոտ Ա ՄեծՎիտամինՄաշկ (մարդ)ԼենկթեմուրՀայերենի այբուբենՀովհաննես ԹումանյանԱլբերտ ԱյնշտայնՍևանի իշխանԱրշակունիներՄեծ Հայքի նահանգների ցանկԱմոքսիցիլին/կլավուլանաթթուՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԲնությունԿալցիումի օքսիդԱստղՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտԱրտաշատԻրավունքՀայրենական մեծ պատերազմՉարլզ ԴարվինԿանաչ դաշտը (պատմվածք)Զվարթնոցի տաճարՀաղթանակի օրՕձունի տաճարՀամո ՍահյանԿարմրուկԿարմիր գլխարկԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՄոմիկԼեոնիդ ԱզգալդյանԵղիշե ՉարենցԳագիկ ԲՄարսողությունԲադերՎանա լիճՎեներա (մոլորակ)Մարդու պապիլոմավիրուսԿենդանիների հատկանիշների ցանկՄոնա ԼիզաԷնվեր փաշաՇեղանկյունԵրազահանՀղիություն (մարդ)Ռոբերտ ՔոչարյանԳրիգոր ԼուսավորիչԽաչատուր ԱբովյանԽտությունԱկրոստիքոսԱվտոմեքենաՍրտային անբավարարությունՀայկական առածներ և ասացվածքներՀայերԱրարատի մարզԵրաժշտական գործիքներՆորավանքՊոլ ՄորֆիՂազախստանՀաղորդակցային գործընթացՋորջ ԲայրոնԵրկիրՀեկտարՄիրհավ (պատմվածք)ՆավթԿոչականՎարդանանց պատերազմԱվստրալիաԳևորգ Մարզպետունի (վեպ)🡆 More