Ագաթա Քրիստի (անգլ.՝ Agatha Mary Clarissa, Lady Mallowan), ծննդյամբ՝ Միլլեր (Miller), Քրիստի՝ առաջին ամուսնու ազգանունն է, (սեպտեմբերի 15, 1890(1890-09-15), Ashfield, Torbay, Դևոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 12, 1976(1976-01-12), Վինթերբրուք, Միացյալ Թագավորություն և Ուոլինգֆորդ, Հարավային Օքսֆորդշիր, Օքսֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի գրող և դրամատուրգ։ Հանդիսանում է դետեկտիվ արձակի ժանրի համաշխարհային ամենահայտնի հեղինակներից մեկը։
Ագաթա Քրիստիի ստեղծագործությունները դարձել են մարդկության ողջ պատմության ընթացքում ամենաշատ հրատարակվող ստեղծագործություններից մեկը (զիջելով միայն «Աստվածաշնչին» և Ուիլյամ Շեքսպիրի աշխատություններին), ինչպես նաև ամենաթարգմանվածներից մեկը (7236 թարգմանություն)։ Նա հրատարակել է ավելի քան 60 դետեկտիվ վեպ, 6 հոգեբանական վեպ (Մերի Ուեստմակոտ կամ Վեստմակոտ կեղծանվամբ) և պատմվածքների 19 ժողովածու։ Լոնդոնի թատրոններում բեմադրվել է նրա 16 պիես։
Ագաթա Քրիստիի գրքերը հրատարակվել են ավելի քան 4 մլրդ տպաքանակով և թարգմանվել են աշխարհի ավելի քան 100 լեզուներով, այդ թվում նաև հայերեն։
Նրան է պատկանում նաև մեկ ստեղծագործության թատերական բեմադրությունների առավելագույն թվով ռեկորդ։ Ագաթա Քրիստիի «Թակարդ» պիեսը (անգլ.՝ The Mousetrap) առաջին անգամ բեմադրվել է 1952 թվականին և մինչև հիմա անընդհատ ցուցադրվում է թատերական բեմահարթակներում։ Լոնդոնի «Ամբասադոր» թատրոնում պիեսի տասնամյա հոբելյանին, «ITN» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Ագաթա Քրիստին խոստովանել է, որ պիեսը չի համարում Լոնդոնում Լոնդոնում բեմադրության համար լավագույնը, սակայն հանդիսատեսին դուր է գալիս, և նա անձամբ մասնակցել է ներկայացմանը տարին մի քանի անգամ։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրության համաձայն, Ագաթա Քրիստիի ստեղծագործությունները ըստ թարգմանությամբ աշխարհում առաջինն են, երկրորդ տեղում այդ ցուցանիշով Ժյուլ Վեռնն է։
Նրա ընտանիքում կար երկու երեխա ևս, քույրը՝ Մեջը և եղբայրը՝ Մոնտին։ Սկսել է գրել՝ քրոջը ընդօրինակելով։ Քույրը գրում էր զվարճալի պատմվածքներ։ Ի տարբերություն նրա՝ Ագաթան որոշում է գրել սարսափելի պատմություններ։ Դրանք, հավանության չարժանանալով ծնողների կողմից, ստիպում են Ագաթային երկար ժամանակ մոռանալ ստեղծագործելու մասին։ Հոր մահից հետո ողջ ընտանիքը տեղափոխվում է Կիպրոս, քանի որ այնտեղ կյանքն անհամեմատ էժան էր։ Կիպրոսում Ագաթան դուրս է գալիս հասարակություն։ Նա կրթված էր, գեղեցկատես, բայց, ցավոք, ուներ լեզվական արատ։
Երեկոներից մեկի ժամանակ Մերի Կլարիսը ծանոթանում է Թագավորական Օդային զինամիավորման օդաչու երիտասարդ Արչիբալդ Քրիստիի հետ։ Քրիստին հարուստ չէր։ Ռոմանտիկ Ագաթան սիրահարվում է օդաչուին։
Կիպրոսում այդ ժամանակ պատերազմ էր։ Արչիբալդը ծառայում էր բանակում և շքանշաններ վաստակում, իսկ Ագաթան աշխատում էր Կարմիր խաչի հոսպիտալում, այնտեղ էլ ծանոթանում է բելգիացի փախստականների հետ։ Ամենայն հավանականությամբ հենց այս հանդիպումներն են դարձել հանարահայտ խուզարկու Էրքյուլ Պուարոյի կերպարի ստեղծման շարժառիթը։ Հոսպիտալից հետո նա աշխատում էր դեղատանը։ Այնտեղ նա ուսումնասիրում է դեղերի պատրաստման, և որքան էլ զարամանալի է, ծանոթանում է թույների ստացման եղանակներին։ Հետագայում այդ իմացությունն օգտագործում է իր վեպերում։
Ագաթա Քրիստին գրել է 78 դետեկտիվ, 19 պիես, ինչպես նաև պատմվածքներ, բանաստեղծություններ։ Նա պարգևատրվել է Բրիտանական կայսրության երրորդ աստիճանի շքանշանով, գրական պարգևներով։ 1958 թվականից սկսած նա եղել է դետեկտիվ ակումբի անփոխարինելի նախագահը։ Եվ որքան էլ զարմանալի է, Ագաթան երբեք լրջորեն չի մոտեցել իր արվեստին։ Նա ավելի կարևորում էր իր գիտական նախասիրությունները և ամուսնու գործի նկատմամբ իր հետաքրքրությունը։
Ագաթա Քրիստին համարձակ և ուժեղ կին էր։ Նա օդաչու էր, մեքենա էր վարում, զբաղվում էր ձիավարությամբ և ջրային սպորտով, շատ էր ճանապարհորդում։
Մահացել է 1976 թվականին՝ 85 տարեկան հասակում։ Երկու տարի անց մահանում է նրա սիրելի ամուսինը։ Հարազատները ծանր են տարել Կլարիսի մահը և միշտ հիշել են նրա խոսքերը. «Մահն ամենամեծ արկածն է, որ կարող է պատահել մարդու հետ։ Շնորհակալ եմ քեզ, Տե՛ր, ինձ շնորհած լավ կյանքի և սիրո համար»
Անհետացում
1926 թվականին մահացել է Ագաթիայի մայրը՝ Կլարան։ Նույն թվականի վերջում Ագաթայի ամուսինը՝ Քրիստի Արչիբալթը խոստովանում է, որ կամուսնալուծվի կնոջից, քանի որ սիրահարվել էր իր գոլֆի գործընկեր Նենսի Նիլին։ Ամուսնու հետ վեճերից հետո 1926 թվականի դեկտեմբերի 3-ին Ագաթան հեռացավ իր Բերքշիրում գտնվող տանից՝ երեխային թողնելով Ռոզալինդույին։ Հեռանալուց առաջ Ագաթան թողել է մի գրություն, որում ասվել է, որ գնում է Յորքշիր։ Նրա անհետացումը մեծ աղմուկ բարձրացրեց հասարակության մեջ, քանի որ գրողն արդեն երկրպագուների մեծ բանակ ուներ։
11 օր շարունակ Քրիստիի գտնվելու վայրը անհայտ էր։ Առավոտյան հայտնաբերվել է Ագաթայի լքված ավտոմեքենան, որի ներսում դրված էր նրա մորթյա վերարկուն։ Ագաթան հայտնաբերվել է մի քանի օր հետո՝ դեկտեմբերի 14-ին։ Ինչպես պարզվեց, Ագաթա Քրիստին գրանցվել է «Թերեզա Նիլլ» անվան տակ՝ Հյուսիսային Յորքշիր նահանգի Հարոոգեյթ քաղաքում գտնվող նորաձև Swan Hydropathic կոչվող հյուրանոցում (այժմ՝ «Old Swan Hotel»): Քրիսթին ոչ մի կերպ չի բացատրել իր անհետացումը, և երկու բժիշկ ախտորոշել են գլխի վնասվածքի պատճառով առաջացած ամնեզիա։ Ագաթա Քրիստիի անհետացման պատճառները վերլուծել է բրիտանացի հոգեբան Էնդրյու Նորմանն իր «Ավարտված դիմանկարը» (անգ. The Finished Portrait) գրքում։ Ուսումնասիրելով բոլոր ապացույցները՝ Նորմանը հանգեց այն եզրակացության, որ ծանր հոգեկան խանգարման հետևանքով առաջացել են որոշ բարդություններ։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագաթա Քրիստի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագաթա Քրիստի» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ագաթա Քրիստի, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.