Բերքշիր

Բերքշիր (անգլ.՝ Berkshire, /ˈbɑrkʃə/ կամ /ˈbɑrkʃɪər/, կրճատ Բերկս, Բերկ / անգլ.՝ Berks), պատմական և հանդիսությունների կոմսություն Անգլիայի հարավում, Թեմզա գետի հովտում, այսպես կոչված կանաչ տարածքում (տնային կոմսություն)։ Մտնում է Հարավարևելյան Անգլիայի կազմի մեջ։ Մայրաքաղաքն Ռեդինգին է, որը նաև խոշոր կենտրոնն է։ Ունի 812 200 բնակչություն (կոմսությունների ցանկում 26 տեղն է, ըստ 2005 թվականների տվյալներով)։

Բերքշիր
Բերքշիր
flag of Berkshire?


Բերքշիր


Բերքշիր
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Կարգավիճակարարողական կոմսություն
Մտնում էՀարավարևելյան Անգլիա
ՎարչկենտրոնՌեդինգ
Բնակչություն917 762 մարդ (2020)
Տարածք1261,9606 կմ² (2016)
Բերքշիր
Սահմանակցում էԲաքինհեմշիր, Սըրրի, Օքսֆորդշիր, Հեմփշիր, Ուիլտշիր և Մեծ Լոնդոն
Անվանված էBerkshire?

Աշխարհագրություն

Տարածքի ընդհանուր մակերեսը 1262 կմ² (40-րդ տեղը) է։ Համաձայն ԲԵՀԲ տարածքը կազմում է 1826 կմ² (1881 թվական)։ Արևելքից սահմանակցում է Մեծ Լոնդոնին, հարավ-արևելքում Սուրիեմին, հարավում՝ Համփշիրին, իսկ արևմուտքում՝ Ուիլթշիրին, հյուսիսում՝ Օքսֆորդշիրին, հյուսիս արևելքում՝ Բակինգեշիրին։

Պատմություն

870-ական թվականների սկզբին Բերքշիրի տարածքում տեղի է ունեցել ճակատամարտ Ալֆրեդ Մեծի և դանիացիների միջև։ Բերքշիրի ավանդական կոմսության մայրաքաղաքը եղել է Աբինգդոնը, որը տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխումներից հետո 1972 թվականին հրաժարվեց Օքսֆորշիր կոմսությունից։

Ժողովրդագրություն

Համաձայն Սովետական մեծ հանրագիտարանի, 1968 թվական բնակչությունը կազմել է 612,2 հազար մարդ, համաձայն ԲԵՀԲ 1881 թվականի դրությամբ բնակչությունը կազմում էր 218,382 հազար մարդ։

Խոշոր քաղաքները

Քաղաք Բնակչություն, մարդ
Ռեդինգ 155 300
Սլաու 119 067
Մեյդենհեդ 78 000
Բրակնելլ 50 131
ՈՒոկինգեմ 30 403
Նյուբերի 28 339
Վինձոր 26 885
Տետչեմ 22 824
Սանդհերստ 20 803

Տնտեսություն

Լոնդոնի ամենամեծ օդանավակայան Հիթրոուն գտնվում է Բերքշիրի տարածքում։ Բերքշիրում են գտնվում խոշորագույն ընկերությունների՝ «Հյուլետ Պաքարդ», «Վոդաֆոն», «Բայեր» գլխամասային գրասենյակները, առանձին «ICI Paints Division» քիմիական ընկերության «Իմպերիալ քիմիական արդյունաբերություն»։

Քաղաքականություն և իշխանություն

Բերքշիրը ոչ մետրոպոլ պետություն է, ընդգրկելով մի քանի վարչական շրջաններ իրենց խորհուրդներով, բայց չունենեն ընդհանուր կոմսության խորհուրդ։ Համայնքների պալատի ընտրություններում վարչական շրջանի բնակչությունը բաժանված է ութ ընտրատարածքների։ 1997 թվականից շրջաններից մեկը ներկայացնում էր Թերեզա Մեյը՝ ներքին գործերի նախարար և կականց հարցերով նախարար և իրավահավասարը Դեվիդ Կեմերոնի իշխանությունում։

Կոմսության կարգ ու կանոնով պահպանմամբ զբաղվում է ոստիկանության տարածքային «Թեմզայի հովտի ոստիկանություն» ստորաբաժանումը։

Կրթություն

Իթըն քոլեջը հիմնադրվել է 1440 թվականին Հենրիխ VI թագավորի կողմից արքայական Վինդզորյան պալատի հարևանությամբ։ Ներկայումս այն մասնավոր գիշերօթիկ դպրոց է 13-18 տարեկան տղաների համար, որտեղ սովորում են մոտավոր 1300 ուսանող։

Մշակույթ

Ռեդինգ ֆուտբոլային կաումբը 2012/2013 թվականներին հանդես է եկել Պրեմիեր լիգայում։ Իր հակառակորդներին հյուրընկունել է «Մադեյսկի» խաղադաշտում, որն ունի 24 հազար հանդիասատես ընդունելու հնարավորություն։

  • Պենբորսկի քոլեջ, նախկին Ծովային քոլեջ
  • en:The Fat Duck, անգլիական Հեստան Բուլմենտալիյա շեֆ խոհարարի ժամանակակից խոշորագույն ռեստորան (en:Heston Blumenthal), Բրայ քաղաքում (en:Bray, Berkshire):

Տեսարժան վայրեր

Բերքշիր 
Կում Ջիբեթ հովիտ
  • Վինձոր ամրոց, բրիտանական միապետների նստավայրը, մոտավոր 1070 թվականի կառույց է։

Հետաքրքի փաստեր

18-րդ դարի վերջին այս կոմսությունում ստեղծվել է Բերքշիրյան խոզի տեսակը։

1974 թվականի վերջին Բերքշիրում մի քանի օրվա ընթացքում անձրև է եկել եփած ձվերից։

Բերքշիրի հետ կապված մարդիկ

  • Աբբան Աբինդգոնացի`կաթոլիկ սուրբ
  • Լեսլի Պատրիկ Աբերկրոմբի`դերասան
  • Ալբերտ Վիկտոր Կլարենսի դուքս`Վիկտորիա թագուհու ավագ թոռը, Էդուարդ Ուելսկու և Ալեքսանդրա Դատսկու որդին
  • Հերբերտ Հենրի Ասկվիտ`քաղաքական և պետական գործիչ, Մեծ Բրիտանիայի 52-րդ վարչապետը
  • Բորիս Բերեզովսկի`ռուս գիտնական, ձեռնարկատեր և քաղաքական գործիչ
  • Չարլի Բրուկեր`լրագրող
  • Հենրի VI`Անգլիայի թագավոր 1422-1461 և 1470-1471 թվականներին
  • Ռիկի Ջերվեյս`կատակերգու, դերասան, սցենարիստ, պրյոդուսեր, գրող և երգահան
  • Էլթոն Ջոն`երաժիշտ
  • Դևիդ Քեմերոն`քաղաքական գործիչ, Պահպանողական կուսակցության առաջնորդ, Միացյալ Թագավորության ներկայիս վարչապետը
  • Քեյթ Միդլթոն, Քեմբրիջի դքսուհի`Քեմբրջի դուքս Ուիլյամի կինը
  • Կամիլլա Աննա Լադդինգտոն`դերասանուհի
  • Ուիլյամ Լոդ`քաղաքական գործիչ, Կենտերբերինսկի արքեպիսկոպոց 1632-1643 թվականներին
  • Սեմ Մենդես`կինոռեժիսոր, պրոդյուսեր և դրամատուրգ
  • Ուիլյամ Պենն` ձեռնարկատեր, փիլիսոփա, Փենսիլվանիա գաղութի հիմնադիր
  • Նասսու Ուիլյամ Սենոր`տնտեսագետ
  • Լորա Սեդլեր`դերասանուհի
  • Ջետրո Տալլ` գյուղատնտեսական ինժեներ և գյուտարար
  • Քեյթ Ուինսլեթ` դերասանուհի
  • Թեո Ուոլկոտ`ֆուտբոլիստ
  • Նիկոլաս Հոլտ`դերասան
  • Էդուարդ III`1327-1377 թվականներին Անգլիայի թագավոր
  • Ուիլլ Յանգ`երաժիշտ

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Բերքշիր ԱշխարհագրությունԲերքշիր ՊատմությունԲերքշիր ԺողովրդագրությունԲերքշիր ՏնտեսությունԲերքշիր Քաղաքականություն և իշխանությունԲերքշիր ԿրթությունԲերքշիր ՄշակույթԲերքշիր Տեսարժան վայրերԲերքշիր Հետաքրքի փաստերԲերքշիր ի հետ կապված մարդիկԲերքշիր Տես նաևԲերքշիր ԾանոթագրություններԲերքշիր Արտաքին հղումներԲերքշիր2005ԱնգլերենԱնգլիաԱնգլիայի կոմսությունների ցանկԹեմզաՀարավարևելյան ԱնգլիաՄիջազգային հնչյունական այբուբենՌեդինգ (Անգլիա)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԱռանց ընտանիքի (վիպակ)Ագաթա ՔրիստիԿոմիտասՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԺենգյալով հացԹռչուններԿոնվենցիաԱրագածՍոսիԱլեքսանդր ՄակեդոնացիԱշխարհ (Մեծ Հայքի վարչական միավոր)ԶևսԿելվին (չափման միավոր)ԱրագիլներԱրարատՎի (երգիչ)ՏողադարձԹվաբանական պրոգրեսիաԱնդրանիկ ՕզանյանԿենդանիներՉինաստանԴիլիջանԱռնանդամի գլխիկԳրիգոր ԶոհրապԹութքՄիգրենՑրված սկլերոզՍտենտավորումԱվստրիաԱլպիական մանուշակ (պատմվածք)ԾնեբեկՎահագնՕձերՆար-ԴոսԱնլռելի զանգակատունՓիլիսոփայությունՄԻԱՎՎարդանանց պատերազմԲելգիաԽաչքարԵրևանԱկսել ԲակունցԶինվորական կոչումներՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԱրաքսՏրդատ ԱՍպիտակուցներՆեմեսիս (դիցաբանություն)Միսաք ՄեծարենցՍահմանական եղանակՄշակույթՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԿրիշտիանու ՌոնալդուՈւսուցման մեթոդներՀայոց պատմությունԵռանկյան բարձրությունՀայերեն հայհոյախոսությունԱնուղղակի խնդիրԺամԿատուներԱբիսինյան կատուՀեքիաթԼյուդվիգ վան ԲեթհովենՀարակատար դերբայԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերԼևոն ՇանթԱֆրիկաԱծանցյալԿրոնՏերունական աղոթքՀրազդան մարզադաշտԴանթեական առասպելՆոր ԿտակարանՇիրակի մարզ🡆 More