Օ: տառ

Օ, ժամանակակից հայկական այբուբենի երեսունութերորդ տառը։ Անունն է օ։ Օ նշագրում է ժամանակակից հայերենի ետին շարքի միջին բարձրացման շրթնայնացած ձայնավոր հնչյունը (հնչույթը)։

O, o
Օ: տառ
ՏեսակՀայկական այբուբենի տառ
ՄեծատառO
Փոքրատառo
Մասն էՀայոց գրեր
Այբուբեն(ներ)Հայերեն այբուբեն
Տեղը այբուբենում38-րդ
Հայերենի այբուբեն
Ա ա Ծ ծ Ջ ջ
Բ բ Կ կ Ռ ռ
Գ գ Հ հ Ս ս
Դ դ Ձ ձ Վ վ
Ե ե Ղ ղ Տ տ
Զ զ Ճ ճ Ր ր
Է է Մ մ Ց ց
Ը ը Յ յ Ւ ւ
Թ թ Ն ն Փ փ
Ժ ժ Շ շ Ք ք
Ի ի Ո ո և
Լ լ Չ չ Օ օ
Խ խ Պ պ Ֆ ֆ

Տարածված է կարծիք, որ Օ տառը այբուբեն է ներմուծվել 12-րդ դարում Արիստակես Գրիչի կողմից, աւ երկբարբառի փոխարեն, սակայն վերջինս իր աշխատության մեջ չի կիրառել օ և ֆ ներմուծված տառերը։

7-րդ դարից սկսած աւ երկբարբառը փակ վանկերում հիմնականում վերածվում է օ պարզ հնչյունի։ Բառասկզբում կիրառվում է Ո տառը։ Հնչյունները գրվում են որպես աւ և ո, իսկ միջին հայերենում սկսում է նաև կիրառվել օ տառաձևը, սակայն երեքն էլ միմյանց փոխարինելով կիրառվել են մինչ 18-րդ դարը։ Առաջին հայտնի կիրառությունը տեղի է հանդիպում է 1046 թվականին՝ փափագանօք։ Որոշ բառերում աւ երկբարբառը ձևափոխվում է նաև ու-ի (նաւպա > նոպա > նուպա)։ 17-րդ դարի դրությամբ երեքից ամենակիրառականը արդեն եղել է օ տառը։

Ի քեզ ձօնեցաւ բանըն հայրական..., Ցօղն իջանէ ի վերայ թփին... (ԳԱ, 39):

Փոխառյալ բառերում որպես կանոն կիրառվել է հենց օ տառը՝ սօլթան, Պօղոս, Պօլիս։

1922-ին Օ-ն հանվել է գործածությունից, իսկ 1940-ի ուղղագրության մասնակի բարեփոխությամբ վերականգնվել է։ Գրության մեջ բառասկզբում (բացառությամբ ով, ովքեր, ովևէ, ովևիցե) և բարդացման դեպքում՝ բառամիջում, պահպանվում է ուղղագրությունը։ Մնացած դեպքերում օ հնչյունը արտահայտվում է ո տառով։ Թվային արժեքից զուրկ է։

Բրայլով ներկայացումը

Օ: տառ 
Dots
135

Ծանոթագրություններ

Tags:

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հանրային ֆինանսներԱրշակունիներՆորավանքՀեշտոցային արտադրությունԲրյունետ (երգչուհի)Հայաստանի Կարմիր գիրքԱնգկոր ՎատՀերպեսՇագանակագեղձի բարորակ գերաճԱբեղախոտԱրհեստական բանականությունՓորլուծությունՊապ թեստԹութքՀայկյան տոմարՅուԹյուբՂազախստանՍնկերՀին աշխարհի յոթ հրաշալիքներՉակերտներՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանԻբուպրոֆենԶուգահեռագիծԽալազիոնԶևսԱսպիրինՀին ԿտակարանԴեռահասի հոգեբանությունՀայաստանի ամերիկյան համալսարանՏասնաբանյաՍեռական հարաբերությունԷնդոմետրիոզԿոնքի բորբոքային հիվանդությունԱրամ ԱսատրյանՄԻԱՎ/ՁԻԱՀՀայաստանի բուսական աշխարհՄարտի 28ԼևոմեկոլԲելեԿիլիան ՄբապպեԺենգյալով հացՍիֆիլիսԴանիաՏիգրան ՊետրոսյանՄայրցամաքՇառլ ԱզնավուրՏողադարձՍակուրյա44-օրյա պատերազմԳիզայի բուրգերԹոքի քաղցկեղԷլեկտրական հոսանքՍանահինի վանական համալիրՄԻԱՎՀարսնացու հյուսիսիցԱնդրանիկ ՕզանյանԾավալԴաշտանՌոբերտ ՔոչարյանԿոկորդաբորբՀնդկաստանԵրկիրՀամակարգիչՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՓիլիսոփայությունԱնանիա ՇիրակացիՍեպսիսԵրևանի պետական համալսարանՀոգնակի թիվՍրտի ռիթմի խանգարումներՇվեյցարիաԹատրոնԱրաբոԳորշ արջԻսրայել ՕրիՀրայր Դժոխք🡆 More