Բ

Բ, բ (անունը՝ բէն), հայերենի այբուբենի երկրորդ տառն է։ Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին։ Անունն է «բեն»։ Իբրև թվանշան նշանակել է 2, իսկ բյուրի նշանով բ = 20000։ Թվային կարգի արժեքով նշանակում է երկրորդ։

Բ, բ
Բ
ՏեսակՀայկական այբուբենի տառ
ՄեծատառԲ
Փոքրատառբ
Մասն էՀայոց գրեր
Այբուբեն(ներ)Հայերեն այբուբեն
Տեղը այբուբենում2-րդ
Բ
Տառատեսակները
Հայերենի այբուբեն
Ա ա Ծ ծ Ջ ջ
Բ բ Կ կ Ռ ռ
Գ գ Հ հ Ս ս
Դ դ Ձ ձ Վ վ
Ե ե Ղ ղ Տ տ
Զ զ Ճ ճ Ր ր
Է է Մ մ Ց ց
Ը ը Յ յ Ւ ւ
Թ թ Ն ն Փ փ
Ժ ժ Շ շ Ք ք
Ի ի Ո ո և
Լ լ Չ չ Օ օ
Խ խ Պ պ Ֆ ֆ

Բ տառի բեն անունը ա տառի այբ անվան հետ կազմավորել է հետևյալ գոյականները՝

            այբբենարան,
            այբուբեն։

Կրկնակ բաղաձայններ

Կրկնակ բ-ով գրվող գոյականներից են՝

Յունիկոդում ներկայացված է՝

  • Մեծատառը՝ U+0532
  • Փոքրատառը՝ U+0562

Բրայլով ներկայացումը

Բ  Բ 
Արևելա-
հայերեն
Dots-12
(անգլ.)
Արևմտա-
հայերեն
Dots-1234
(անգլ.)

Ստեղծումը և ձևերը

Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին իր հորինած այբուբենի բոլոր տառերի հետ միասին։ Կազմվել է երեք ուղղաձիգ՝ երկար և դրա աջ կողմում հավասար հեռավորության վրա գտնվող կարճ և լայն տարրերից։ Հորիզոնական նուրբով երկարին են միացել կարճը՝ վերին ծայրից, լայնը՝ մեջտեղից։

Ունի բոլոր հինգ տառատեսակները, որոնցում պահպանել է իր գծագրական յուրահատկությունը։

  • Գրչագիր Բ - (V -XIII դարեր) սկզբից ևեթ ստեղծվել է որպես գրչության գիր։ Գրվում է երկու տողագծերի միջև, ուղղագիծգծերը միանում են ուղիղ նուրբով։ Դյուրագիծ է գրվում է և ուղղահայաց, և աջ թեքված։ Գործածվում է խոշոր, միջին և մանր չափերով։ Հետագայում վերածվել է բոլորգիր գլխագրի, որն օգտագործվում է նաև այսօր, հիմնականում վերնագրերում։
  • Երկաթագիր Բ - ստեղծվել է գրչագրի հենքից, միայն երկար և կարճ գծերը իրար են միանում ոչ թե ուղիղ, այլ կոր նուրբով։ Գրվում է երկու տողագծերի միջև մյուս գրերին հավասար, խոշոր և միջակ չափերով։ Որպես գլխագիր գրվելիս՝ հաճախ երկարը իջնում է տողագծից ներքև և ծայրը բարակում է, երբեմն լայնը հեռանում է իր տեղից՝ ձգվող նուրբի ուղղությամբ։ Գործածվել է որպես գրչության (V - VII դարեր) և վիմագրության (V դարից մինչև այսօր) գիր։
  • Բոլորգիր կամ բոլորակ Բ - ստեղծվել է որպես առօրյա գրության գիր։ Կազմված է նույնպես երեք ուղղածիգներից և երկու հորիզոնական նուրբերից։ Կարճը և երկարի վերին մասը, որով կազմվում է բոլորակը, նստում է տողագծի վրա, իսկ երկարի մնացած մասը իջնում տողագծից ցած։ Տողից ցած է նաև լայնը, որը հետագայում արագագրության հետևանքով չի գրվել և մնացել է միայն նուրբը։ Դյուրագիծ է, գրվում է ուղղաձիգ և աջ թեքված, խոշոր, միջակ, մանր և մանրագույն չափերով։ XII - XIII դարերում դարձել է գրչության հիմնական, իսկ XVI դարում միաժամանակ նաև՝ տպագրության գիր։
  • Շղագիր Բ - նույն բոլորգիրն է, միայն առանց հաստ ու բարակ գծերի։ Սկսել է գործածվել V - XII դարերում, մասսայականացել՝ XVI դարում։
  • Նոտրգիր Բ - առաջացել է շղագրից, գործածվում է նաև այսօր։

Արտասանությունը

«Բ» նշանագրում է հայերենի բ բաղաձայնը, որը շրթնային ձայնեղ հնչյուն է և արտաբերվում է շրթունքների հպումով ստեղծված փակվածքի պայթյունով։ Արևելահայ գրական լեզվում բառամիջում ու բառավերջում երբեմն խլանում է՝ դառնալով «փ» (համբույր > համփույր, նուրբ > նուրփ), «պ» (աղբյուր > ախպյուր, աղբ > աղպ), արևմտահայ գրականում անխտիր շնչեղանում է ու արտասանվում է իբրև թավ «փ» (բերել > փերել, բերան > փերան), իսկ բարբառներում կրում բազմատեսակ փոփոխություններ (բան, փան, պէն և այլն)։

Թվային արժեք

«Բ» նշանակել է երկու և երկրորդ, բյուրի նշանով` ᐱ, «բ» = 2000։ Արաբական թվանշանների գործածությունից հետո էլ օգտագործվել է թվային և թվային կարգի արժեքներով։ Այժմ օգտագործվում է միայն դասական թվականի նշանակությամբ (Բ դասարան - երկրորդ դասարան, մասն Բ - մասն երկրորդ և այլն)։

Տես նաև

Գրականություն

  • Նոր բառգիրք Հայկազեան լեզուի - Վենետիկ 1836
  • Ի. Հարությունյան, Հայոց գիրը - Թիֆլիս 1892
  • Հ. Տաշյան, Ակնարկ մը հայ հնագրության վրա - Վենետիկ 1898
  • Կ. Ղաքադարյան, Հայկական գրի սկզբնական տեսակները - Երևան 1939
  • Ա. Աբրահամյան, Հայկական պալեոգրաֆիա Երևան - 1948
  • Հ. Աճառյան Հայոց գրերը - Երևան 1968
  • Գ. Ջահուկյան, Հայ բարբառագիտության ներածություն - Երևան 1972

Արտաքին հղումներ

Tags:

Բ Կրկնակ բաղաձայններԲ րայլով ներկայացումըԲ Ստեղծումը և ձևերըԲ ԱրտասանությունըԲ Թվային արժեքԲ Տես նաևԲ ԳրականությունԲ Արտաքին հղումներԲ405Հայերենի այբուբենՄեսրոպ Մաշտոց

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Երկաթ պակասորդային սակավարյունությունԳլանՀայաստանի ՍահմանադրությունՍամվել (վեպ)Հղիություն (մարդ)Միքայել ԱլիմյանԿիրանց (Տավուշի մարզ)Միսաք ՄեծարենցԱրքիմեդի օրենքՀայերենի կետադրությունԱմերիկայի հայտնագործումԸնտանիքԳորշ արջՄետաղՔարային շինանյութերՊարույր ՍևակԱծանցԿիլիկիաԱնգլերենՓիղԲանաստեղծական կայուն ձևերՀայկական ազգային հագուստ (տարազ)Էյֆելյան աշտարակՖեյսբուքԾծմբական թթուՔիշ (կղզի)ՀատակումԱրմավիրՀայաստանի պատմական մայրաքաղաքներԱկրոստիքոսՀոմանիշԼևոն ԱրոնյանՏորք ԱնգեղԲաժանարարների աղյուսակՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՓոքր ՄհերՌոբերտ ԱբաջյանՏողադարձԼիմֆոմաԾաղիկԴերենիկ ԴեմիրճյանԴիկլոֆենակԲացականչական նշանԱլմա-Աթայի հռչակագիրԿայծակՅոհան ԳուտենբերգԿոկորդաբորբՀայկական պարԲառակապակցությունԲրազիլիաԿառավարում (տնտեսագիտություն)Հայկական ճարտարապետությունԿոնՏեղի պարագաՄարտիրոս ՍարյանՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակՀայաստանի թռչունների ցանկՉարլզ ԴարվինՇիկացման լամպՀրամայական եղանակՀայաստանի տնտեսությունՈւկրաինաՕդԹմրամիջոցԷրիթրոցիտներՍմբատ Ա ՆահատակԻնդոնեզիաՀակահիստամինային դեղերՀովհաննավանքԴաունի համախտանիշՄաշկ (մարդ)Ավելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Լոռու մարզԳետՄրջյուններՆյարդային համակարգ🡆 More