Վահագն Հովակիմյան: հայ քաղաքական գործիչ

Վահագն Հովակիմյան (հունիսի 30, 1974(1974-06-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, իրավաբան, լրագրող, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր (2019 հունվար-2021 օգոստոս)։ ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ (2021 օգոստոս-2022 հոկտեմբեր)։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ։

      Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովակիմյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վահագն Հովակիմյան
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
2019 հունվարի 14 - 2021 օգոստոսի 2
ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
2021 օգոստոսի 2 - 2022 հոկտեմբերի 11
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
 2022 հոկտեմբերի 12
 
Կուսակցություն՝ Քաղաքացիական պայմանագիր
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան, Մովսես Խորենացու անվան համալսարան
Մասնագիտություն՝ իրավաբան, լրագրող և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունիսի 30, 1974(1974-06-30) (49 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Վահագն Հովակիմյան: Կենսագրություն, Աշխատանքային գործունեություն, Կուսակցական գործունեություն Հայաստան

Կենսագրություն

1991 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոցը։ 1991-1993 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետում, որտեղից հեռացվել է և այդպես էլ չի ավարտել համալսարանական կրթությունը։ 1993-1995 թվականներին ծառայել է ՀՀ Զինված Ուժերում։ 1996-2000 թվականներին սովորել է ԵՊՀ սոցիոլոգիայի, հոգեբանության, քաղաքագիտության և փիլիսոփայության ֆակուլտետում։ 2021 թվականին ավարտել է Մովսես Խորենացու անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի հեռակա բաժինը։

Աշխատանքային գործունեություն

1998-2013 թվականներին լրագրողական աշխատանքներ է կատարել «Օրագիր» և «Հայկական ժամանակ» օրաթերթերում։ 2012-2016 թվականներին աշխատել է որպես ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնական։

2014-2016 թվականներին որպես խմբագիր աշխատել է «Ժողովուրդ» օրաթերթում։

2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ։ Հոկտեմբերի 10-ին հրաժարվել է մանդատից։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով։

2021 թվականի հունիսի 20-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով։ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ 2022 թվականին վայր է դրել պատգամավորական մանդատը։

2022 թվականի հոկտեմբերի 7-ին, ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ։

Կուսակցական գործունեություն

2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ։

2022 թվականին ԿԸՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ, դադարեցրել է անդամակցությանը ՔՊ-ին։

Ընտանիք

Ամուսնացած է, ունի երկու որդի։

Ծանոթագրություններ

Tags:

Վահագն Հովակիմյան ԿենսագրությունՎահագն Հովակիմյան Աշխատանքային գործունեությունՎահագն Հովակիմյան Կուսակցական գործունեությունՎահագն Հովակիմյան ԸնտանիքՎահագն Հովակիմյան ԾանոթագրություններՎահագն Հովակիմյան1974ԵրևանԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավորների ցանկՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովՀայերՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՀունիսի 30Քաղաքացիական պայմանագիր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Մաշկի սնկային հիվանդություններԱշխարհի երկրներն ըստ բնակչությանԵփրատՋեմալ փաշաԾաղիկՀանրապետության հրապարակ (Երևան)Հայոց ցեղասպանության ճանաչումՉինաստանԱրյունահոսությունՁկներՀովհաննես ՇիրազՄուշեղ ԳալշոյանՏիեզերքՄատենադարանԱրամ ԱսատրյանՍիլվա ԿապուտիկյանՁվարանի կիստաԱռյուծԷնդոմետրիոզԱդոլֆ ՀիտլերՓսորիազԵղնջացանԴերենիկ ԴեմիրճյանՎիտամին AԱնժելա ՍարաֆյանՏրական հոլովՀամախառն ներքին արդյունքԱրեգակնային համակարգՄաշկային հիվանդություններՀայկական մուֆլոնԱդրբեջանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱնտառՇուշիի ազատագրումԳորտերՍպիտակավոր վանքԺամանակի պարագաԹուրք-հայկական պատերազմ (1920)ՋուրՀովհաննես ԱյվազովսկիԿիպրոսՈւրան (մոլորակ)ԱրքիմեդեսՄակարավանքՄայրիկ (ֆիլմ)Հայկական մանրանկարչությունԳորշ գայլՄարտիրոս ՍարյանՀայկական լեռնաշխարհԴՆԹՖուտբոլԽոյ (կենդանակերպի նշան)Կարմիր կիրակիՀայերենի կետադրությունՄանուշակՔրիստափոր ԿոլումբոսՎարդան Ղուկասյան (Դոգ)Ավարայրի ճակատամարտՑեղասպանությունՍահմանական եղանակԾաղկեվանք (Արա լեռ)ՆախադասությունՄերկուրի (մոլորակ)ՈսկեպարՀեքիաթՄեղուներԻզաբել ՍադոյանՄայիսյան հերոսամարտերՄայր Հայաստան հուշահամալիրԳորշ արջԽնձորԸղձական եղանակՀաղթանակի օրՀարավաֆրիկյան ՀանրապետությունՈւկրաինաԴեռահասի հոգեբանությունԾխախոտի ազդեցությունն առողջության վրա🡆 More