2021 Հայաստանի Խորհրդարանական Ընտրություններ

Հայաստանի խորհրդարանական ընտրություններ (2021), Հայաստանի Ազգային Ժողովի 8-րդ գումարման արտահերթ ընտրություններ, որոնք կայացան 2021 թվականի հունիսի 20-ին։ Ընտրությունները նախատեսված էին 2023 թվականի դեկտեմբերի 9-ին, սակայն անցկացվեցին ավելի վաղ՝ 2020 թվականի Հայ-ադրբեջանական պատերազմից հետո Հայաստանում տևական քաղաքական ճգնաժամի պատճառով։ Հիմնական պայքարը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և քաղաքական ասպարեզ վերադարձած Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև էր։ Այս ընտրություններով Քաղաքացիական պայմագիրը կրկին ստացավ սահմանադրական մեծամասնություն, երկրորդ և երրորդ տեղերը բաժին հասան «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին։

Հայաստանի խորհրդարանական ընտրություններ (2021)
Հայաստան
հունիսի 20, 2021
2021 Հայաստանի Խորհրդարանական Ընտրություններ
Կուսակցություն Քաղաքացիական պայմանագիր Հայաստան դաշինք Պատիվ ունեմ դաշինք
Ընտրաձայների քանակ: 53․95% 21.11% 5.22%

Տեսակ Հայաստանի խորհրդարանական ընտրություն և արտահերթ ընտրություններ

Պաշտոն Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Թեկնածուներ Քաղաքացիական պայմանագիր, Հայաստան դաշինք, Պատիվ ունեմ, Բարգավաճ Հայաստան, Հանրապետություն, Հայ ազգային կոնգրես, Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք, Ազգային ժողովրդավարական բևեռ, Լուսավոր Հայաստան, 5165 շարժում, Լիբերալ կուսակցություն, Հայոց Հայրենիք կուսակցություն, Մեր տունը Հայաստանն է, Հայաստանի Դեմոկրատական Կուսակցություն, Ազգային քրիստոնեական կուսակցություն, Ազատ հայրենիք, Ինքնիշխան Հայաստան կուսակցություն, Արդար Հայաստան, ՔՈ, Հայաստանի եվրոպական կուսակցություն, Ազատություն, Վերելք կուսակցություն, Միացյալ հայրենիք կուսակցություն, Համահայկական ազգային պետականություն կուսակցություն և Ազգային օրակարգ կուսակցություն

Հաղթող Քաղաքացիական պայմանագիր, Հայաստան դաշինք, Պատիվ ունեմ, Հանրապետություն և Բարգավաճ Հայաստան

Նախորդ 2018

Հաջորդ 2026

Նախապատմություն

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության դեմ և 44 օր տևած պատերազմի և կապիտուլացիոն ակտի արդյունքում բռնազավթեց Արցախի տարածքների մոտ 75%-ը։ Պատերազմի ավարտից հետո Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի զանգվածային ցույցեր սկսեցին Հայաստանում և մասնավորապես մայրաքաղաք Երևանում։

Ընտրակարգ

Այս ընտրություններում Ազգային ժողովը ձևավորվեց պարզ համամասնական ընտրական համակարգով։ Թեկնածուները ընտրություններին կարողացան մասնակցել միայն կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների համապետական ցուցակում ընդգրկվելով։ Ընտրությունների համար Հայաստանը բաժանվեց 13 ընտրատարածքի։ Պատգամավորի թեկնածուն պետք է լիներ նվազագույնը 25 տարեկան, վերջին 4 տարում ունենա միայն Հայաստանի քաղաքացիություն և մշտապես ապրած լիներ Հայաստանում, ունենա ընտրական իրավունք և տիրապետի հայերենին։ Հայաստանի Սահմանադրության համաձայն, Ազգային ժողովն ընտրվեց 5 տարի ժամկետով և պետք է ունենա առնվազն 101 պատգամավոր։

Մանդատները բաշխվում են Դոնթի մեթոդով համամասնորեն բոլոր քաղաքական ուժերի մեջ, որոնք հաղթահարել են նվազագույն ձայների պատնեշը (5% կուսակցությունների համար և 7% կուսակցությունների դաշինքների համար)։ Մանդատների բաշխման կարգը ներառում է լրացուցիչ անդամի ընտրակարգ։ Ազգային փոքրամասնությունների համար նախատեսված է առնվազն չորս տեղ խորհրդարանում։

Քարոզարշավ

Մարտ ամսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց մարզային այցելություններ, որն, ըստ ընդդիմադիրների, ըստ էության քարոզարշավի մեկնարկ էր։

Հունիսի 10-ին հայտնի դարձավ, որ ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Տիգրան Արզաքանցյանի գրանցումը։ Նույն օրը «Քանաքեռ ՀԷԿ»-ի տարածքում ծեծի են ենթարկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական բուկլետներ բաժանող նախկին ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը և ևս 3 քպ-ականներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց։

Հունիսի 11-ին ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածու, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը։

Հունիսի 11-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն տարածեց, որում մասնավորապես նշվում է.

2021 Հայաստանի Խորհրդարանական Ընտրություններ  Քարոզարշավը «մարդկանց համար փոխադարձ մեղադրանքներ, հայհոյանքի հանրային տեսարաններ ապահովելու համար չէ»
- Արման Թաթոյան։
2021 Հայաստանի Խորհրդարանական Ընտրություններ 

Հունիսի 17-ի Նիկոլ Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքը Հանրապետության հրապարակում

Հունիսի 17-ին ՔՊ֊ն Փաշինյանի գլխավորությամբ կազմակերպեց 20.000֊անոց հանրահավաք։

2021թ. հունիսի 17-ին կայացած հանրահավաքին քաղաքացիները եղել են մուրճերով, ինչը մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը համարում է վտանգավոր և դատապարտելի։ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.

2021 Հայաստանի Խորհրդարանական Ընտրություններ  2021թ. հունիսի 17-ին կայացած հանրահավաքին քաղաքացիները եղել են մուրճերով, ինչը մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը համարում է վտանգավոր և դատապարտելի։
Ակնհայտ է, որ սա կապված է նախընտրական քարոզարշավի հանդիպումների ժամանակ Վարչապետի պաշտոնակատարի կողմից մուրճի ցուցադրման ու մուրճի հետ կապված պատկերավոր համեմատությունների, ատելության ու վիրավորանքի, սպառնալիքների հռետորաբանության հետ։
- Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։
2021 Հայաստանի Խորհրդարանական Ընտրություններ 

Հունիսի 18-ի Ռոբերտ Քոչարյանի ամփոփիչ հանրահավաքը Հանրապետության հրապարակում

Հունիսի 18֊ին Քոչարյանի <<Հայաստան>> դաշինքը կազմակերպեց 30.000-անոց հանրահավաք։ Վահե Հակոբյանը հայտարարեց, որ "մեր հաղթանակին մնացել է 2 օր"։

Ռոբերտ Քոչարյանը խոսեց Հայաստանին սպառնացող 4 հիմնական խնդիրների մասին։

Առաջինը դա սահմանների անվտանգությունն է։

Երկրորդը` Արցախի ապագան։

Երրորդը երկրի տնտեսական վիճակն է։

Չորորդը ներքաղաքական ճգնաժամն է և ատելությունը։

Հանրահավաքի վերջում բեմ բարձրացավ Լևոն Քոչարյանի կինը՝ Սիրուշոն, և երգով ավարտեց հանրահավաքը։

Կուսակցություններ և դաշինքներ

2021 թվականի հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ-ում գրանցվել է 22 կուսակցություն և 4 կուսակցությունների դաշինք։ Հունիսի 8-ին ինքնաբացարկ է ներկայացրել «Հայոց Արծիվներ» կուսակցությունը։

Ստորև, ներկայացված են ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ցանկը ըստ ԿԸՀ-ում կայացած վիճականության արդյունքների հերթականությամբ.

Անվանումը Ցուցակի առաջին համար Մանդատների քանակը նախորդ՝ 7-րդ գումարման ԱԺ-ում
1 «Արդար Հայաստան» կուսակցություն Նորայր Նորիկյան 0
2 «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն Լևոն Տեր-Պետրոսյան 0
3 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն Նիկոլ Փաշինյան 88
4 «Զարթոնք ազգային քրիստոնեական» կուսակցություն Արա Զոհրաբյան 0
5 «Ազատություն» կուսակցություն Հրանտ Բագրատյան 0
6 Պատիվ ունեմ դաշինք Արթուր Վանեցյան 0
7 «Միասնական հայրենիք» կուսակցություն Մհեր Տերտերյան 0
8 «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն Արթուր Վարդանյան 0
9 «Լուսավոր Հայաստան» կուսակցություն Էդմոն Մարուքյան 18
10 «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն Տիգրան Ուրիխանյան 1(Տիգրան Ուրիխանյան)
11 «Հանրապետություն» կուսակցություն Արամ Զ. Սարգսյան 0
12 «Հայոց Հայրենիք» կուսակցություն Արտակ Գալստյան 0
13 «Ազատ Հայրենիք» դաշինք Միքայել Հայրապետյան 0
14 «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն Գագիկ Ծառուկյան 26
15 Հայաստանի դեմոկրատական կուսակցություն Տիգրան Արզաքանցյան 0
16 «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն Կարին Տոնոյան 0
17 «Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցություն Սուրեն Սահակյան 0
18 Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք Արման Բաբաջանյան 1(Արման Բաբաջանյան)
19 «Ազգային օրակարգ» կուսակցություն Արա Հակոբյան 0
20 «Վերելք» կուսակցություն Ալեքսան Մինասյան 0
21 «Ազատական» կուսակցություն Սամվել Բաբայան 0
22 «Հայոց Արծիվներ Միասնական Հայաստան» կուսակցություն Խաչիկ Ասրյան 0
23 «Հայաստանի Եվրոպական» կուսակցություն Տիգրան Խզմալյան 0
24 Հայաստան դաշինք Ռոբերտ Քոչարյան 1(Աննա Գրիգորյան)
25 «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն Վահե Գասպարյան 0
26 «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն Դավիթ Սանասարյան 0

Սոցհարցումներ

Ըստ «Գելլափ ինթերնեշնլ» ընկերության հայաստանյան գրանսենյակի կազմակերպած նախընտրական վերջին՝ 5-րդ հարցման, 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը գրանցել են հետևյալ արդյունքը.

№/հերթ.

համար

Կուսակցություն / դաշինք Արդյունք(%)
1 / 24 Հայաստան դաշինք 28,7%
2 / 3 Քաղաքացիական պայմանագիր 25,2%
3 / 6 Պատիվ ունեմ դաշինք 10,8 %
4 / 14 Բարգավաճ Հայաստան կուսակցություն 5,4%
5 / 9 Լուսավոր Հայաստան կուսակցություն 5,2%
6 / 18 Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք 2,8%
7 / 11 Հանրապետություն կուսակցություն 2,6%
8 / 2 Հայ ազգային կոնգրես կուսակություն 1,5%
9 / 10 Մեր տունը Հայաստանն է կուսակցություն 1,2%
10 / 16 5165 ազգային պահպանողական շարժում 1,0%
11 / 12 Հայոց հայրենիք կուսակցություն 0,8%
12 / 25 Ազգային-ժողովրդավարական բևեռ 0,7%
13 / 1 Արդար Հայաստան կուսակցություն 0,6%
14 / 26 Ինքնիշխան Հայաստան 0,4%

1,1%-ը, հարցմանը հրաժարվել է պատասխանել հարցվածների 5,2%-ը, «ոչ մեկին» պատասխանել է հարցվածների 2,7%-ը, դժվարացել է պատասխանել հարցվածների 4,1%-ը։

Նախնական արդյունքները

Ըստ խորհրդարանական արտահերթ ընտրությունների` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունիսի 21-ի առավոտյան հրապարակած նախնական արդյունքների, Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստանում է 53․92% ձայն կամ 72 մանդատ՝ ստանալով սահմանադրական մեծամասնություն, որն առանց ընդդիմադիր ուժերի աջակցության կարող է ընդունել ցանկացած օրենք և սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարել։ Երկրորդ տեղում Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքն է, որ ստացած 21․04% քվեներն ապահովում են 27 մանդատ և Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքը, որը չի հաղթահարել դաշինքների համար սահմանված 7% պատնեշը, 6 պատգամավորով ներկայացված կլինի ԱԺ-ում քանի որ ըստ օրենսդրական կարգավորումների՝ ԱԺ-ում պարտադիր պետք է ներկայացված լինի քաղաքական 3 ուժ՝ անկախ նրանից՝ երրորդ ուժը հաղթահարում է անցողիկ շեմը։ Փաստացի ԱԺ-ից դուրս մնացին Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն և Էդմոն Մարուքյանի ԼՀԿ-ն։

Արդյունքների բողոքարկումներ

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի մեծամասնությունը չեն ընդունում արդյունքները, հայտարարություններում նշվում է, որ գործող իշխանությունը օգտագործել է վարչական ռեսուրս, նաև ահազանգեր կան, ըստ որոնց բազմաթիվ ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները կեղծվել են, միայն «Հանրապետություն» կուսակցությունը և «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքն» է շնորհավորել ՔՊ-ին։

Խորհրդարան անցած «Հայաստան» դաշինքը պատրաստվում է դիմել ՍԴ` վիճարկելու արդյունքները, իսկ «Հայոց հայրենիք» կուսակցությունը ՍԴ դիմելու է ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար։

2021 թվականի հուլիսի 17-ին Սահմանադրական դատարանը որոշել է անփոփոխ թողնել հունիսի 20-ին կայացած ընտրությունների արդյունքները։

Ծանոթագրություններ

Tags:

2021 Հայաստանի Խորհրդարանական Ընտրություններ Նախապատմություն2021 Հայաստանի Խորհրդարանական Ընտրություններ Ընտրակարգ2021 Հայաստանի Խորհրդարանական Ընտրություններ Քարոզարշավ2021 Հայաստանի Խորհրդարանական Ընտրություններ Կուսակցություններ և դաշինքներ2021 Հայաստանի Խորհրդարանական Ընտրություններ Սոցհարցումներ2021 Հայաստանի Խորհրդարանական Ընտրություններ Նախնական արդյունքները2021 Հայաստանի Խորհրդարանական Ընտրություններ Արդյունքների բողոքարկումներ2021 Հայաստանի Խորհրդարանական Ընտրություններ Ծանոթագրություններ2021 Հայաստանի Խորհրդարանական Ընտրություններ2021Բողոքի ցույցեր ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀայ-ադրբեջանական պատերազմ (2020)ՀայաստանՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

44-օրյա պատերազմԹթվածինՄակդիրԱրյան շրջանառությունՋրծաղիկՇվեյցարիաՀայաստանի պետական տոներ և հիշատակի օրերՖեյսբուքՄետրոպոլիտԻմպրեսիոնիզմԴանթեական առասպելԿրիշտիանու ՌոնալդուՎարդավառԲնավորությունԿրիաներԲյուզանդական կայսրությունՏիեզերքՀովհաննես ԱյվազովսկիԱրարատՀայկական դիցաբանությունՏնտեսական աճՀայաստանի անտառներԵրևանի պետական համալսարանԴարձվածքՔեոփսի բուրգԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)ԱրշակունիներԳերմանիաԿատուներՀայաստանի պատմական մայրաքաղաքներԹոքաբորբԳևորգ Մարզպետունի (վեպ)ԵրազահանՍանկյուլոտներՈչ վերբալ հաղորդակցությունՀՀ ներքին գործերի նախարարությունԵրկաթ պակասորդային սակավարյունությունԴիլիջանՀինգերորդ շարասյունՀաղորդակցային գործընթացOverwatchՍեղան (երկրաչափություն)Ձվարանի կիստաՈւնո ՈւլբերգՄթնոլորտԲաժանարարների աղյուսակՀայաստանի բուսական աշխարհԱրգենտինաԿտավատԿիպրոս (կղզի)Կելտական խաչԱլեքսանդրիայի կամուրջՄերկուրի (մոլորակ)ԿոռուպցիաՄարդու կմախքՌոմեո և ՋուլիետՄոմիկԳազԵվրոպայի դրոշներԻսլամԿոտայքի մարզԿրծքավանդակի ցավՀայաստանի ազգային հերոսԿոկորդաբորբՍնկերՈրդան կարմիրԱվշային հանգույցների բորբոքումՄինետՕդի ջերմաստիճանԱրշակունիների թագավորությունԼուիզա ՆերսիսյանԱլեքսանդր ԹամազովԱլբերտ Այնշտայն🡆 More