Ռոջեր Ֆեդերեր (գերմ.՝ Roger Federer, օգոստոսի 8, 1981(1981-08-08), Բազել, Շվեյցարիա), շվեյցարացի թենիսիստ, հանդես է գալիս 1998 թվականից։
Ռոջեր Ֆեդերեր ֆր.՝ Roger Federer | |
---|---|
Սեռ | արական |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Բնակվելու վայր | Bottmingen? |
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 8, 1981 (42 տարեկան) |
Ծննդավայր | Բազել, Շվեյցարիա |
Հասակ | 185 սանտիմետր սմ |
Քաշ | 85 կիլոգրամ կգ |
Կարիերայի սկիզբ | 1998 |
Աշխատող ձեռք | աջ |
Հարված ձախից | մեկձեռքանի |
Մարզիչ | Ivan Ljubičić?, Peter Carter?, Peter Carter?, José Higueras? և Severin Lüthi? |
Պարգևավճար, USD | 97,341,456 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 1251–275 |
Տիտղոսներ | 93 |
Ամենաբարձր վարկանիշ | 1 (փետրվարի 2 2004) |
Ներկայիս վարկանիշ | 3 (հունվարի 18, 2016) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | հաղթող (2004),(2006),(2007),(2010),(2017) |
Ֆրանսիա | հաղթող (2009) |
Ուիմբլդոն | հաղթող (2003-2007),(2009),(2012),(2017) |
ԱՄՆ | հաղթող (2004-2008) |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 131–93 |
Տիտղոսներ | 8 |
Ամենաբարձր վարկանիշ | 1 2017) |
rogerfederer.com(անգլ.) | |
Թարմացվել է՝ 2020 թ. հուլիսի 13 |
Ֆեդերերը ծնվել է գերմանաշվեյցարացի Ռոբերտ Ֆեդերերի ու աֆրիկացի Լինեթ դյու Ռանդի ընտանիքում։ Մանուկ հասակից խոսում է գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն։ Ինչպես ասում է ինքը՝ թենիսիստը, իր Roger անունը ճիշտ է արտասանել անգլերեն ոճով ինչպես Ռոջեր (այլ ոչ ֆրանսերեն ինչպես Ռոժեր՝ չնայած նրա անվան այսպիսի տարբերակը երբեմն հանդիպում է)։ Ունի երկու քաղաքացիություն՝ Շվեյցարիա ու ՀԱՀ՝ չնայած բոլոր սպորտային մրցաշարերում ներկայանում է շվեյցարական դրոշի ներքո։
2008 թվականի օգոստոսի 8-ին իր 27-ամյակին Ֆեդերերը պատիվ է ունենում Շվեյցարիայի հավաքականի դրոշը տանել Պեկինում կայացած Օլիմպիադայի բացման արարողության ժամանակ։ Նա շվեյցարական դրոշը տարել է նաև Աթենքում կայացած Օլիմպիադայի ժամանակ 2004 թվականին։
Ամուսնացած է նախկին թենիսիստ Միրոսլավա Վավրինեցի հետ (լավագույն ցուցանիշ՝ 76-րդ տեղը աշխարհի մակարդակով)։ Նրանք սկսեցին հանդիպել 2000 թվականին, երբ երկուսն էլ հանդես եկան Սիդնեյի Օլիմպիադայում։ Իր վերջին մրցախաղը նա խաղաց 2002 թվականին, երբ վնասեց ոտքը։
2009 թվականի մարտի 14-ին Ռոջերը հայտարարեց, որ նա ու իր ընկերուհին պատրաստվում են ծնողներ դառնալ։ 2009 թվականի հուլիսի 23-ին Միրոսլավա Վավրինեցն ունեցավ երկու աղջիկ, ում անունը դրեցին Մայլա Ռոուզ (անգլ.՝ Myla Rose) ու Շարլին Ռիվա (անգլ.՝ Charlene Riva)։ 2014 թվականի մայիսի 6-ին Միրոսլավան ունեցավ ևս երկու տղա երկվորյակներ)՝ Լեոյին ու Լեննիին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոջեր Ֆեդերեր» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ռոջեր Ֆեդերեր, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.