Ռենդի Նյուման

Ռենդալ Սթյուարտ «Ռենդի» Նյուման (անգլ.՝ Randall Stuart «Randy» Newman, նոյեմբերի 28, 1943(1943-11-28), Լոս Անջելես, Կալիֆոռնիա), ամերիկացի երգիչ, կինոկոմպոզիտոր և դաշնակահար։ Նա ընդգրկվել է «Ռոքնռոլի փառքի սրահ» 2013 թվականի ապրիլին։

Ռենդի Նյուման
Ռենդի Նյուման
Բնօրինակ անունանգլ.՝ Randy Newman և անգլ.՝ Randall S. Newman
Ի ծնե անունանգլ.՝ Randall Stuart Newman
Ծնվել էնոյեմբերի 28, 1943(1943-11-28)[…] (80 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա
ԵրկիրՌենդի Նյուման ԱՄՆ
Ժանրերռոք, բլյուզ, սոֆթ ռոք, roots rock?, comedy rock?, փոփ, alternative country? և ժամանակակից R&B
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երգիչ, կոմպոզիտոր, դիրիժոր, սցենարիստ, դաշնակահար, լրագրող, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և երգիծաբան
Գործիքներդաշնամուր, վոկալ և երաժշտական ստեղնաշար
ԼեյբլWarner Bros. Records, DreamWorks Records և Warner Records
ԿրթությունUCLA Herb Alpert School of Music?, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Համալսարանի ավագ դպրոց
ԱմուսինGretchen Preece?
Պարգևներ
Կայքrandynewman.com
Ռենդի Նյուման Randy Newman Վիքիպահեստում

Կենսագրություն

Նյումանը ծնվել է 1943 թվականին Լոս Անջելեսում հրեական ընտանիքում։ Իր մանկությունն անցկացրել է Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում։ Ավարտել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանը։

Իր առաջին երաժշտական սինգլը, որի անվանումն է «Golden Gridiron Boy», Նյումանը թողարկել է 1961 թվականին։ Սակայն նրա առաջին աշխատանքը ձախողվել է, և նա կենտրոնացել է կատարողների համար երգեր գրելու վրա։ 1968 թվականին երաժիշտը թողարկել է իր «Randy Newman» դեբյուտային ալբոմը։ Նրա մյուս ալբոմը՝ «Sail Away»-ը (1972), հասել է 163-րդ հորիզոնականին Billboard հիթ-շքերթում, իսկ դրա գլխավոր երգը հետո մտել է բազմաթիվ երաժիշտների երգացանկ, այդ թվում՝ Ռեյ Չարլզի և Լինդա Ռոնստադտի։

1971 թվականին Նյումանն առաջին անգամ իրեն փորձել է երգահանի դերում՝ երաժշտություն գրելով Նորման Լիրի «Կոտրում» երգիծական կատակերգության համար։  Բացի այդ, նրա սաունդթրեքը հնչում է Փիքսարի այնպիսի մուլտիպլիկացիոն ֆիլմերում, ինչպիսիք են «Խաղալիքների պատմություն», «Ֆլիկի արկածները», «Խաղալիքների պատմություն 2», «Խաղալիքների պատմություն 3» և «Հրեշների կորպորացիա»։ Ռենդին աշխարհահռչակ «You Can Leave Your Hat On» երգի հեղինակն է, որն օգտագործվել է է Էդրիան Լայնի «Ինն ու կես շաբաթ» ֆիլմում Ջո Քոքերի կատարմամբ։ Ռենդալ Նյումենը երկու Օսկար Է ստացել 2002 թվականին «If I didn't Have You» և 2011 թվականին «We Belong Together» կոմպոզիցիաների համար։ Մրցանակների իր հավաքածուում Նյումանն ունի նաև չորս «Գրեմմի» մրցանակ, երկու «Էմմի» և երեք «Էննի»։ 2002 թվականին այն ներառվել է նաև երգահան-բանաստեղծների փառքի սրահում։

Անձնական կյանք

Նյումանը ամուսնացած էր Գերմանիայում ծնված Ռոզվիտա Շմալի հետ 1967-ից մինչև 1985 թվականները, և նրանք երեք երեխա ունեին։

Հետո՝ 1990 թվականին նա ամուսնացել է Գրեթհեն Փրիսի հետ, և նրանք երկու երեխա են ունեցել՝ Պատրիկ և Էլիս Նյումաններ։ Գրեթհենի հայրը ռեժիսոր Մայքլ Փրիսն է։

Նյումանը աջակցել է նախագահ Բարակ Օբամային 2012 թվականին վերաընտրման հարցով և երգիծական երգ է գրել սպիտակ թեկնածուների օգտին քվեարկության մասին։

Նյումանը աթեիստ է։

Սկավառակագրություն

Ալբոմներ

  • 1968՝ Randy Newman
  • 1970՝ 12 Songs
  • 1971՝ Randy Newman Live
  • 1972՝ Sail Away
  • 1974՝ Good Old Boys
  • 1977՝ Little Criminals
  • 1979՝ Born Again
  • 1983՝ Trouble in Paradise
  • 1988՝ Land of Dreams
  • 1993՝ Randy Newman’s Faust
  • 1999՝ Bad Love
  • 2008՝ Harps and Angels
  • 2017՝ Dark Matter

Սաունդթրեքներ

Գրականություն

[անգլ.] : in 4 vol. / Steve Hochman, ed.; McCrea Adams, project ed.. — Pasadena, CA; Hackensack, NJ : Salem Press, 1999. — Vol. 3 : Reba McEntire-Sonic Youth. — P. 768–770. — ISBN 0-89356-989-5.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ռենդի Նյուման Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռենդի Նյուման» հոդվածին։

Tags:

Ռենդի Նյուման ԿենսագրությունՌենդի Նյուման Անձնական կյանքՌենդի Նյուման ՍկավառակագրությունՌենդի Նյուման ԳրականությունՌենդի Նյուման ԾանոթագրություններՌենդի Նյուման Արտաքին հղումներՌենդի Նյուման1943d:Q318475ԱմերիկացիներԱնգլերենԴաշնակահարԼոս ԱնջելեսԿալիֆոռնիաՆոյեմբերի 28Ռոքնռոլի փառքի սրահ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայկական ազգային հագուստ (տարազ)ԷկզեմաՊրիզմաՀրանտ ԴինքՍուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)Վարդան ՄամիկոնյանԿատուներԱրեգակԳորտերԵռանկյան բարձրությունԱծանցՕքեյԿաթվածԿարեն ԱսրյանՏիեզերքԱնժելա ՍարաֆյանՄյունխհաուզենի համախտանիշՔրիստիան ԲեյլՈւրցԱտոպիկ մաշկաբորբՆեպտունՇուշիի ազատագրումՄեղրՀովհաննես ԹումանյանԽատուտիկ սովորականՀայաստանի ազգային հերոսԱմենայն Հայոց ԿաթողիկոսԹուրքիաՔըրք ՔըրքորյանՓոքր ՄհերՔիմիական տարրերի ցանկԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)Էլեկտրոնիկի արկածներըՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՀայերԹոմաս ԷդիսոնՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանԴանթեական առասպելՀայ Յեղափոխական ԴաշնակցությունՄհեր ՄկրտչյանՀրամայական եղանակԹթենու մետաքսագործՀականիշԿարսի պայմանագիրՀոգեբանական մանիպուլյացիաՌոբերտ ՔոչարյանԿիպրոսԵրկկենցաղներՇիրակի մարզՎարդանանց պատերազմԳյումրիՍիամանթոՄեղուներԱզգային ժողովրդավարական բևեռՊարույր ՍևակՄոլորակԽատուտիկԱնհանգիստ ոտքերի համախտանիշԹմկաբերդի առումըՎարդգես ՍուրենյանցՀինդուիզմԱշխարհի բնակչությունԱրգենտինաՀարցական և հարաբերական դերանուններԿոչականԿանաչ դաշտը (պատմվածք)Սասնա ծռերում գործող անձանց անուններՍպիտակուցներՀայերենՀրաբուխՍտեփան Զորյան (գրող)Նեմեսիս գործողությունԱրթուր ԹարխանյանՊարագաներՀայ գրերի գյուտ🡆 More